18:20 08.01.2021
Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, կգիշերեն այնքան ժամանակ, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունենան։ Ծնողները բողոքի ակցիան սկսել են երեկ, հետո դադարեցրել են։ Այսօր կրկին հավաքվել են, պատրաստվում են խարույկներ վառել և վրաններ ամրացնել։
Հիշեցնենք, որ այդ զորամասից անհետ կորած է համարվում 41 զինծառայող։ Նրանցից մեկն արդեն Հայաստանում է, Ադրբեջանում էր գերու կարգավիճակով։ Ծնողները վստահեցնում են, որ այդ խմբից ևս 22 տղա դարձյալ Ադրբեջանում է՝ գերության մեջ, հարազատները նրանց տեսել են համացանցում տարածված տեսանյութերում: Իսկ 18 զինծառայողներից ընդհանրապես տեղեկություններ չունեն արդեն 81 օր։
Բողոքի ակցիան իրականացնող ծնողների խոսքերով, դեկտեմբերից Ստեփանակերտում որոնողական խմբեր են ստեղծվել, որոնցում նաև իրենցից ներկայացուցիչներ կան: Սակայն Ամանորի նախաշեմին զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հեռացել է խմբից և վերադարձել Էջմիածին։ Ծնողները պահանջում են նաև, որ վերջինս կրկին միանա խմբին, որպեսզի որոնողական աշխատանքներն առավել ակտիվ շարունակվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 11.08.2025
Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...
23:55 11.08.2025
Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...
23:53 11.08.2025
Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններինԵվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...
23:46 11.08.2025
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...
23:37 11.08.2025
Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիինՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...