Միակողմանի հրադադարը, թշնամու ահաբեկչական ձեռագիրն ու արժանի հակահարվածը. hումանիտար հրադադարի երկրորդ օրվա ժամանակագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Միակողմանի հրադադարը, թշնամու ահաբեկչական ձեռագիրն ու արժանի հակահարվածը. hումանիտար հրադադարի երկրորդ օրվա ժամանակագրությունը

00:09 12.10.2020

Մարդասիրական նպատակներով հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանում է հայկական կողմը, հակառակորդը շարունակում է խախտել պայմանավորվածությունն ու ոտնահարել հայկական կողմի իրավունքները:

Երեկ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ  խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հստակ տեղեկություններ էր ստացել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը խստագույնս դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ և պահանջում միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

Այս մասին է վկայում այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Այս մասին գիշերը ժամը 3-ին հայտնել է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: ՊՆ-ն շեշտել է, որ այս պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: Իրադրության մասին ամփոփ ասուլիսով վաղ առավոտյան հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահը:

Չնայած Պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրեր: Ի հավելումն ՊԲ հայտարարության՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց ադրբեջանական նկրտումների մասին: Ինչ նպատակ ունեին Հադրութի գրավման շուրջ խոսակցությունները, ինչու թշնամին վերջին պահին սկսեց հարձակումն այս ուղղությամբ:

«Կեղծ տեղեկություններ էին տարածվել նախօրեին հակառակորդի կողմից, թե գրավել են Հադրութը, սակայն հակառակորդը, հասկանալով, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, հրադադարի հայտարարումից առաջ, ժամերի ընթացքում փորձել է գրավել Հադրութը: Նպատակը՝ առաջին փուլում ՝իրականացնել ինչ-որ դիվերսիոն գործողություններ, բայց մեզ հաջողվել է վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութի վարչական շենքում»,- նշեց Հարությունյանը:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նկատմամբ, նախագահը անվանեց ցեղասպանություն: Դա դուրս է մարդասիրական կանոններից, և պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի համապատասխան արձագանքը:

«Ադրբեջանին աատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը, այս առումով ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, կոչերով, հայտարարություններով, այլև առարկայական։ Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ»,- նշեց ԱՀ նախագահը:

Ադրբեջանը ռազմական ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ խաղաղ բնակավայրերի բնակչության դեմ օգտագործում է հրթիռային համակարգեր, անօդաչու սարքեր ու այլ միջոցներ, դրանցով հարվածներ հասցնում Շուշիի եկեղեցուն, որի տարածքում որևէ նման օբյեկտ չկա: Իսկ Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը և չի լինելու Ադրբեջանի մաս, ընդգծեց Արցախի նախագահը: Նա անդրադարձավ նաև առաջնագծում կռվող զինվորների հերոսություններին, որոնց հետ հպարտության զգացում է ապրում, հպարտ է նաև այն հայրենակիցներով, ովքեր միավորվել են ու նյութական, բարոյական աջակցություն են ցուցաբերում արցախահայերին, վստահ է, որ այս համախմբվածությունն է լինելու հաղթանակի գրավականը:

«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,- ընդգծեց Հարությունյանը։

Իսկ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Արցախի նախագահը խուսափում է բնութագրել՝ նկատելով, որ այն րոպեների ընթացքում կարող է փոփոխվել:

Արծրուն Հովհաննիսյանն է վերջին տեղեկությունները հայտնում առաջնագծից:

«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, շարունակում են ղեկավարել ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները։ Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԹՍ-ները վեց միավոր F-16-ների ծածկույթի տակ, այսինքն՝ ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»,- նշեց Հարությունյանը։

Քիչ անց ներկայացվում են հակառակորդի կորստի մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ մոտ ժամը 13-ի տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, կա 350 զոհ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ շարունակում է հանրությանը ներկայացնել մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հեռախոսահամարները: Գործում է նաև վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հեռախոսահամար:

Պատերազմում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավվածության հարցի ու տարածաշրջանի վրա դրա վտանգավոր ազդեցությունների հարցին անդրադարձել են բոլորը, խոսել փաստերով: Ներկայացնելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացրած արժանահավատ տեսանյութերից մեկը, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան անդրադարձավ թեմային:

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
Եվ իհարկե, բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրեց նա:

Այն, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին, այս մասին նաևՊԲ-ն հայտարարեց՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ-ի պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչների ներթափանցման մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՀ ԱԺ-ը: Հայտարարեց, որ  միջազգային ահաբեկչությունը, օգտվելով Բաքվի իշխանությունների անհեռատես և կարճաժամկետ արդյունք հետապնդող քաղաքականությունից, Սիրիայում կրած խոշոր պարտությունից հետո Թուրքիայի իշխանությունների միջոցով փորձում է հաստատվել այս տարածաշրջանում և այն վերածել ահաբեկչական նոր կենտրոնի, ինչն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև անմիջական հարակից պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը՝ ստեղծելով տարածաշրջանում անկայունության նոր գոտիներ:

«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.
1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում
2. Ստեղծել համատեղ հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար
3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արդեն ոչ թե թշնամու հրետակոծություններին, այլ հայ զինվորի հերոսություններին անդրադառնալու ժամանակ ունեցավ: Դրանց պարբերաբար անդրադառնում էր ֆեյսբուքյան գրառումներով:

«Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս, որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն։ Իմ հզոր ազգ, հպարտ եմ քեզանով։ Ես հերթով հատուկ նշելու եմ իմ ընկերներին ու ծանոթներին, ովքեր այս օրերին մեծ գործ են անում։ Իմ բացառիկ ընկեր Ասատրյան Վահան և իր IT հրաշք թիմը, Հովակ Ալավերդյան և իր ընկերները: Արսեն Հակոբյան և իր ընկերները։ Երջանիկ ենք ձեզանով։ Բոլորիդ հիշելու եմ»,- գրում էր նա:

Ավելի ուշ անդրադարձավ Լոս-Անջելեսից Երևան եկած «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությանը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլեկտրասնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին, նկատեց ՊՆ ներկայացուցիչը: Սրան զուգահեռ Իսրայելը շարունակում է զինել մեր հակառակորդին:

Իսկ Արցախի նախագահը ոչ միայն զինվորի, այլև բուժաշխատողի կողքին էր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել էր Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը նորից գրեց պատերազմի ծանր լինելու մասին: Ժամը 19-ին կատարած գրառման մեջ նշեց, որ մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: Շուտով Պաշտպանության բանակը պարզաբանեց իրադրությունը: Հյուսիսարևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ թվով մարդկային կորուստներ։

Իսկ ի վկայություն մեր բանակի հաղթանակների՝ Պաշտպանության բանակը ներկայացրեց նաև նախորդ օրերի մարտերի ընթացքում հակառակորդին հասցված վնասների մասին պատմող տեսանյութը:

Իսկ ժամը 18.30-ի սահմաններում Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց գիշերվա հրթիռակոծության հետևանքների մասին: Ըստ այդմ՝ կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց խոցված իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ Ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծեց, որ պարզ երևում է RAFAEL ընկերության լոգոն: Հիշեցնենք, որ այն իսրայելական ընկերություն է:

Խաղաղ բնակավայրերում ինչպես նախորդ գիշերը, այնպես էլ այսօր երեկոյան հարավային սահմանում հրադադարի ռեժիմի խախտումները թշնամու կողմից շարունակվեցին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 19։30-ի սահմաններում տեղեկացրեց, որ հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը։

Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ներկայացրեց լուսանկարներ, որոնք ապացույցն են հակառակորդի ահաբեկչական գործողությունների: Նրանք թիրախավորել են առաջնագծում գտնվող շտապօգնության մեքենաներին, որով տեղափոխել են վիրավորների: Խորհրդականը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչություն:

«Աշխարհի օրենք է՝ պատերազմի ժամանակ բուժաշխատողներն անձեռնմխելի են։ Սա կոչվում է տեռորիզմ»,- գրել է նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

12:59 20.06.2025

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

12:47 20.06.2025

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

12:40 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...

BACK_TO_TOP