23:22 30.05.2020
Այսօր նախատեսված է ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9-ի` տիեզերք արձակումը: Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ փորձն է:
Տիեզերանավը պետք է ուղեծիր դուրս գար մայիսի 27-ին, սակայն թռիչքը հետաձգվել էր նախատեսված մեկնարկից 17 րոպե առաջ` եղանակային պայմանների պատճառով:
NASA-ի թվիթերի պաշտոնական էջում գրված է, որ այս պահին բարենպաստ եղանակային պայմանները թռիչքի համար 50/50 են: Սա 2011-ից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը տիեզերագնացներով դուրս կգա Երկիր մոլորակի ուղեծիր:
Տիեզերական այս առաքելության իրականացումը կարևոր է ԱՄՆ-ի համար: Վերջին 30 տարվա ընթացքում տիեզերանավերից երկուսի՝ Կոլումբիայի և Չելենջերի մեկնարկներն ավարտվել են ողբերգությամբ՝ անձանակազմերի մահվան պատճառ դառնալով:
Հատկապես «Կոլումբիա»-ի աղետը բացասական ազդեցություն է ունեցել տիեզերական մաքոքների ծրագրի վրա: NASA-ն որոշակի աշխատանք իրականացրել է դրանց կատարելագործման համար, սակայն 2011-ին «Դիսքավըրիի» արձակման ժամանակ դարձյալ խնդիրներ են առաջացել: Դրանից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է տիեզերական մաքոքների ծրագիրը:
Right now, there is a 50/50 chance of favorable weather for liftoff.#LaunchAmerica pic.twitter.com/5Aje8K0Y9J
— NASA (@NASA) May 30, 2020
LIVE NOW: #LaunchAmerica, Take 2. 🎬 Watch as @NASA_Astronauts fly to the @Space_Station from U.S. soil for the first time in nine years: https://t.co/dthNEgGAd4 https://t.co/dthNEgGAd4
— NASA (@NASA) May 30, 2020
09:50 14.05.2025
Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-իԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...
09:40 14.05.2025
Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համարԲոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...
09:35 14.05.2025
ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներինՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...
09:29 14.05.2025
2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...
09:25 14.05.2025
Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքներըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...
09:09 14.05.2025
Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումներըՖրանսիան օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ իր պահուստներից Ուկրաինա սարքավորումներ և տեխնիկա տեղափոխելու համար և չի կարող ավելացնել մատակարարումները՝ առանց վտանգի ենթարկելու իր անվտանգությունը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք Ուկրաինային տվեցինք այն ամենը, ինչ ունեինք: Մենք նույնիսկ շատ ավելի արագ արտադրեցինք. սա նույն ռազմական տնտեսությունն է: Բայց դուք […] ...