14:28 30.05.2020
Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի շուկաների տարածքում:
SHANTNEWS.am-ը հետևում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մշտադիտարկման աշխատանքներին:
Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ դրանք ավարտվեցին թիվ երկու՝ Գումի շուկայում:
Աշխատակիցները հիմնականում ուշադրություն են դարձնում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը և թե արդյոք պահպանվում են պարետի ցուցումները՝ կատարվո՞ւմ է ջերմաչափում վաճառողների շրջանում, վերջիններս կրո՞ւմ են դիմակներ, ձեռնոցներ, թե՞ ոչ:
Աշխատակիցները մշտադիտարկում են անցկացրել նաև շուկայի դրսի հատվածում գործող մսի վաճառակետերում. այստեղ մի քանի խախտումներ են հայտնաբերվել:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի վարչության պետ Վահե Դանիելյանը SHANTNEWS.am-ին ներկայացրեց, թե աշխատակիցների կողմից ինչ արձանագրություններ են կազմվել պարետատուն ներկայացնելու համար:
Վահե Դանիելյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե որ շուկաներում կլինեն, բայց այցելությունները շարունակվելու են՝ պարետի որոշմամբ պահանջների կատարմանը հետևելու նպատակով:
«Տվյալ պահին թիվ 2 շուկայում և դրա հարակից տարածքում իրականացրեցինք միջոցառում, արձանագրեցինք անհամապատասխանություններ, արձանագրեցինք նաև դրական տեղաշարժ, կային տնտեսվարողներ, ովքեր բարեխղճորեն պահպանում էին պարետի որոշմամբ սահմանված պահանջները և նաև, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ կային տնտեսվարողներ, որոնք չէին պահպանում դրանք: Արձանագրություններ են կազմվել, որոնք ներկայացվել են պարետատուն. կսպասենք համապատասխան որոշումներին:
Այս պահին սպասում ենք հրահանգի, որպեսզի որոշենք, թե որ շուկայում կլինենք: Ուսումնասիրությունները շարունակվում են, ներգրավված է նաև ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, աշխատանքները համատեղ ենք իրականացնում»,- նշեց Վահե Դանիելյանը:
22:48 03.05.2025
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը22:35 03.05.2025
Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվելՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...