14:28 22.05.2020
Ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսային վիճակն անհամեմատ բարվոք, քան մեզ մոտ՝ ՀՀ առողջապահության նախարարին այս հարցն ուղղեց հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նախարարի և խորհրդի անդամների միջև հեռավար քննարկման ժամանակ:
«Նախ չեմ բացառում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս, քան մեզ մոտ: Իհարկե, դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից մինչև իրենց արտարժույթի ինֆլյացիայի, բայց կա նաև մեթոդաբանության տարբերություն: Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը: Դա ուղղակի ես փաստն եմ արձանագրում: Երկրորդը՝ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով, այն, ինչ նրանք հաշվում են որպես թեստ: Հնարավոր է, որ օրինակ Վրաստանի արած 40.000 թեստերը PSR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, որովհետև հավաստի չեն: Մյուս հանգամանքն այն քաղաքացիներն են, որ թեստավորվում են՝ ըստ ցուցումների: Օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող հիվանդները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ և կարող է տանեն այդ հիվանդությունը շատ թեթև, ընդհանրապես թեստավորվել են: Թե՞ ասել են՝ հարգելի՛ քաղաքացիներ, դուք ունեք թեթև հարբուխ, մնացեք տանը և լավացեք: Ես էդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ: Նույնը վերաբերում է մահվան դեպքերին: Օրինակ՝ արդյո՞ք թոքաբորբից մահացած մարդը, որն ունի նաև կորոնավիրուսային վարակ, համարվում է կորոնավիրուսից մահացած, թե՞ չի համարվում: Մեզ մոտ, միանշանակ, համարվում է»,- պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...