22:32 20.05.2020
Ամերիկյան նավթարդյունահանող ընկերությունները վերջնականապես հեռանում են Ադրբեջանից։ Ինչպե՞ս դա կազդի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան արտյոմ Երկանյանի հետ։
22:13 20.05.2020
Համացանցի օգտատերերը սարսափել են այն տեսանյութից, որը Պուերտո Ռիկոյում նկարել է մեքսիկացի լրագրող Ջոնաթան Պադիլյան և տեղադրել Reddit հարթակում, հայտնում է Факты и комментарии-ն: Քանի որ կարանտինի պատճառով երեխաների հետ զբոսանքները զբոսայգիներում և խաղահրապարակներում արգելված են, տեղի բնակիչներից մեկը որոշել է իր փոքրիկ դստերը ճոճել ճոճանակով, որը նա կախել էր ութերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի […]
21:59 20.05.2020
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել: Օրակարգային հարցերից է եղել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Օրինագծով առաջարկվել է Հոսպիտալացման կարգի խախտման համար պատասխանատվության ենթարկել հոգեբույժներին: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկումն էլ առողջապահության փոխնախարարի առաջարկությամբ հետաձգվել է, քանի որ առկա չի եղել կառավարության եզրակացությունը: Մանրամասները՝ […]
21:24 20.05.2020
Շուրջ երկու ամիս դադարից հետո Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, այսօրվանից վերսկսվել է մանկապարտեզների գործունեությունը: Ինչպե՞ս են դիմավորել և ճանապարհել սաներին աշխատակիցներն ու ինչ տրամադրվածություն ունեն ծնողները: SHANTNEWS-ի նկարահանող խումբը եղել է Երևանի մանկապարտեզներում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:54 20.05.2020
Փորձ է արվում սևացնել Պոլսի Շնորհք Պատրիարքին։ Թեմայի շուրջ քննարկում «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:47 20.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործարքներ։ Ստացված […]
19:55 20.05.2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
19:50 20.05.2020
Եվրոպայի միության տոնի առթիվ օրեր առաջ կայացած համերգի մասին դրական արձագանքները չեն դադարում։ «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի դարձած աստղաբույլն ու մյուս արտիստները տոնական եթերը լցրին որակյալ կատարումներով։ Նորացված մատուցում և գործիքավորման էքսպերիմենտներ․ այն, ինչ բնորոշ էր «Ազգային երգիչ» նախագծին, իր արտացոլումն ունեցավ նաև այս համերգային երեկոյի ընթացքում։ Սիրված ու արդեն ծանոթ կատարումներով ներկայանալուց բացի, արտիստներից […]
19:13 20.05.2020
Ի տարբերություն Հարավային Ամերիկայի մյուս երկրների՝ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել Բրազիլիայում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:01 20.05.2020
Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից: «Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և […]
18:34 20.05.2020
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ։ Տղամարդու հայտնածով՝ տանիքը մաքրելիս գտած զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 19-ին Ավանում բնակվող 28-ամյա մի […]
18:09 20.05.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ […]
17:50 20.05.2020
ԵՄ անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները այսօր թողարկված հոլովակով Հայաստանին շնորհավորում են Եվրոպայի օրվա կապակցությամբ։ «Եվրոպական միությունը և գործընկերները ուժեղ են միասին, և միասին մենք կհաղթահարենք այս ճգնաժամը։ Սա միասնության և համերաշխության ուղերձ է, որը ցանկանում ենք փոխանցել որպես #TeamEurope՝ Եվրոպայի օրվան նվիրված մեր միջոցառումների շրջանակում»,- նշված է հոլովակի մեկնաբանության մեջ: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/176312340392422/
17:30 20.05.2020
ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ Մայիսի 19-ին փրկարարները կատարել […]
17:25 20.05.2020
«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում 2016 թվականի հոկտեմբերին տեղադրված «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքից 4 ֆուտբոլիստի արձան անհետացել է: Նշենք, որ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: 19 ֆուտբոլիստի արձաններից 4-ն այժմ տեղում չէ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում […]
17:07 20.05.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում այսօր քննարկվեց Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը: Քննարկումներից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ 7-րդ կետը, որը վերաբերում էր «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու» մասին նախագծին, հեղինակը […]
16:54 20.05.2020
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները:
16:42 20.05.2020
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում […]
16:00 20.05.2020
Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին: «Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրել է դպրոցի տնօրենը: «Այս […]
15:00 20.05.2020
Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Նրանք թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին հիշեցնում են պարետի որոշման պահանջները՝ հետևելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ոստիկանները հետևում են, […]
14:45 20.05.2020
Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը և տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը: «Արարատ 73»-ի արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
14:28 20.05.2020
Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու […]
14:19 20.05.2020
Պաշտպանության նախարարություն ու զորամասերում խիստ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի դեպքերը կանխելու նպատակով, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Բավական խիստ է վերահսկողությունը։ Օրինակ՝ իմ ջերմությունը 4 անգամ չափում են, պարտադիր բոլորս դիմակներով ենք շենքում, խորհրդակցությունները, որոնք հնարավոր չէ օնլայն իրականացնել, հեռավորությունը պահպանվում է, այդ ամենն արվում է բոլոր զորամասերում, մենք […]
13:56 20.05.2020
Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանից, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստից են արվում: «Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ […]
13:41 20.05.2020
Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, հիվանդացածների մոտ մեծ մասամբ ասիմպտոմ դեպքեր են, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը: «Թիվը իրավասու չեմ հրապարակել, բայց բոլոր դեպքերը, որ ԶՈՒ-ում գրանցված են, լոկալիզացված են, դեպք չունենք, որը այն շրջանակից չէր, որ ակնկալում էինք, բավական լավ են, այս առավոտյան դրությամբ, եթե […]
13:40 20.05.2020
Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո: «Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցվի: Որևէ բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես […]