Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են, ավտոբուսները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են, ավտոբուսները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

18:59 18.05.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։

Կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի հատվածներում, պարտադիր պետք է փակցվեն այդ մասին տեղեկատվական թերթիկներ։ Անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։ Մայիսի 18-ի վաղ առավոտից այս ամենի մասին ուղևորներին ու վարորդներին հիշեցնում են ինչպես կանգառներում, այնպես էլ շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները։
Հայտնաբերվել է մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։

«Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաև Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Նրանք հետևում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։ Հետևում են նաև, որ կայարաններում և վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դա բխում է բոլորիս շահերից»,-տեղեկացնում են ոստիկանությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

BACK_TO_TOP