17:28 14.05.2020
Ազգային ժողովում արտակարգ դրության ժամկետը երկարեցնելու մասին որոշման քննարկման ժամանակ մի խումբ պատգամավորներ իրենց խոսքի մեջ պնդում էին, որ դիմակներ կրելը անհարմար է։ Դա ասվում էր այն համատեքստում, որ մայիսի 25-ից դիմակների կրումը հանրային վայրերում պարտադիր է դառնալու։ «Եթե Դուք ասում եք՝ անհարմարություն է պատճառում դիմակի կրելը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ վարակվելը շատ ավելի մեծ […]
16:34 14.05.2020
Եթե կա հնարավորություն աշխատանքը հեռավար կազմակերպելու համար, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է անում հենց այդպես կազմակերպել այն։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ավինյանն ասաց, որ վարակը դեռ չի նահանջում, և անհրաժեշտ է որքան հնարավոր է հեռավար աշխատել։ Ինչ վերաբերում է նախակրթարանների հաճախումներին, ապա, ըստ Ավինյանի, այստեղ ևս պարտադրանք չկա և չի կարող լինել։ Սա, […]
16:05 14.05.2020
Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում։ Նույն ընթացքում բացվելու են նաև մարզասրահները, պատմամշակութային բացօթյա վայրերը և այլ գործունեության տեսակներ։ Ավելին, այդ օրը, ըստ Ավինյանի, բացվելու են նաև նախակրթարանները՝ աշխատող ծնողների […]
14:14 14.05.2020
Բեն Ռոթուելը UFC Fight Night 171 մրցաշարում Օվինս Սենթ-Պրեին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել ռուս Ալեքսեյ Օլեյնիկին: Բենը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ: Սա 38-ամյա մարզիկի 38-րդ հաղթանակն էր կարիերայում: «Ես իմ խոր հարգանքն եմ հայտնում պարոն Օլեյնիկին: Դուք հաղթեցիք Ֆաբրիցիո Վերդումին: Դուք մեծ կռիվ եք խնդրել: Նրանք ինձ անվանում են Բիգ Բեն: Եկեք դա […]
14:00 14.05.2020
ԱՄՆ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը Դոնալդ Թրամփին համեմատել է հանրաճանաչ տեսահոլովակի աղջկա հետ, որը հերքում էր իր առնչությունը ակնհայտ արարքին: Իր շոուի եթերում Քիմելը տեսանյութ է ցուցադրել, որտեղ Լիլի անունով աղջիկը մոր հետ զրույցի ընթացքում համառորեն հերքում է, որ ձեռք է տվել շան կերին, թեպետ նրան բառացիորեն «բռնել էին» հանցանքի վայրում: Համացանցում տարածված այս հայտնի տեսանյութը […]
13:57 14.05.2020
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]
13:48 14.05.2020
Հարավային Կալիֆոռնիայում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, մի քանի օր է՝ առկայծող ալիքներ են նկատվում: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հրապարակում են զարմանալի երևույթի տեսանյութը: Լուսավորումը տեղի է ունենում կենսալուսարձակման երևույթի՝ միկրոօրգանիզմների լույս տալու ունակության պատճառով: Լույսը ճառագում է պլանկտոններից: Այս երևույթը տեղի է ունենում ջրի շարժման ազդեցությամբ:
13:34 14.05.2020
Սկանդալի կենտրոնում է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան դատի են տվել: Զարմանալի է, որ հայցվորները «օրենքով գողեր» են: Մանրամասները՝ տեսանյութում:
13:22 14.05.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ բյուջեում վերաբաշխում արվեց միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքները կատարելու համար։ Այդ ծրագիրը վերաբերում է 185 կիլոմետր ճանապարհի, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նորոգվող ճանապարհները մոտ 500 կմ կլինեն։ Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ազգային ժողովում ելույթի ժամանակ խոստացել է տարվա ընթացքում 100 կապիտալ շինարարական ծրագիր իրականացնել։ […]
13:02 14.05.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկրում երկարաձգվում արտակարգ դրությունը: Նա նշել է՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, միայն հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակված քանի անձ կա և […]
12:52 14.05.2020
Կառավարության քննարկմանը այսօր առաջարկվել է ծրագրային մի փաթեթ՝ երեխա ունեցող ընտանիքների կողմից բնակարանների ձեռքբերումը հեշտացնելու համար։ Դրանով պետությունը վճարելու է կանխավճարի մի մասը, իսկ մյուս մասը, եթե մարզում է գնվում տունը, ապահովագրելու է։ «Ձեր ասածով ստացվեց, որ մարդը կարող է մի 50 հազար դրամ վճարելով արդեն բնակարանը ձեռք բերի»,- ասաց Փաշինյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
12:40 14.05.2020
Երիտասարդ ընտանիքներում երեխա չունենալու հիմնական ատճառներից մեկը բնակարան չունենալն է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով նոր ծրագիրը, որով երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեկային վարկի մարումներ կամ կանխավճարի վճարումներ են իրականացվելու։ Պաշտպանության նախարարի այն արձագանքին, որ երկրում «բում» է լինելու, վարչապետը պատասխանեց՝ «բա էդ ենք ուզում»։ Վարչապետը նաև կատակեց ու կարգախոս առաջարկեց […]
12:38 14.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ նույն պատճառով նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:30 14.05.2020
Այսօր ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է իր՝ վերջին օրերին արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին: «Բանկային գաղտնիքի մասին է հիմնական ասելիքս, երբ վարչապետը հայտարարեց, որ 9-րդ ծրագրով կառավարության, որով պետք է աջակցություն ստանան խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 մլն դրամից ու 1 մլրդ-ից […]
11:59 14.05.2020
Հայաստանում արտակարգ դրությունն անհրաժեշտ է լինելու՝ պարետատան աշխատանքը հնարավոր դարձնելու համար։ Սակայն սահմանափակումներին անհրաժեշտ է լինելու ավելի խիստ հետևել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ նախկինում սահմանափակումներն այնքան էլ լավ չեն պահվել, և հիմա, երբ դրանք թուլացվելու են, անհրաժեշտ է լինելու ավելի խիստ հետևել դրանց։ Վարչապետը նշեց, որ […]
11:50 14.05.2020
Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարը պատվիրակել քաղաքացիներին․ դա նշանակում է, որ քաղաքացիներից է կախված լինելու՝ ինչպես կզարգանա ընթացքը։ Վարչապետն ասաց, որ իրենց հավանաբար կմեղադրեն, որ քաղաքացու վրա են գցում այդ բեռը, սակայն նշեց, որ իրենց գաղափարախոսությունն է քաղաքացու օգնությամբ ամեն ինչի հասնելը։ Ըստ վարչապետի, անհրաժեշտ է […]
11:46 14.05.2020
Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմի, եթե սպառվի ախտանշան ունեցող վարակակիրներին ընդունելու կարողությունը։ Այս մասին այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ Նա նշեց, որ Հայաստանում հիմա կա մոտ 1500 մահճակալային տեղ և 2200-ից ավելի ակտիվ վարակակիր։ Սակայն, ըստ նրա, վարակակիրներից միայն 650-ի մոտ կա թոքաբորբ, նույնիսկ նրանց մի մասի մոտ էլ ախտանշանները թույլ […]
11:45 14.05.2020
Մինչև հիմա արդեն հայտնի է, որ երեխաներն ու միջին տարիքի մարդիկ ունեն ուժեղ իմունային համակարգ, որը կարողանում է դիմադրել կորոնավիրուսին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, խոսեց նաև բացառությունների մասին։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում այս ընթացքում եղել է վարակման դեպք, երբ 30-տարեկան, քրոնիկ հիվանդություններ չունեցող տղամարդը վարակի պատճառով հասել է ծայրահեղ […]
11:38 14.05.2020
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: Որոշման հիմք է հանդիսացել այն, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
11:37 14.05.2020
Ինչո՞ւ կառավարությունը նախ գնաց սահմանափակումների, իսկ հիմա դիմում է այլ մարտավարության։ Այս հարցն այսօր ինքն իրեն տվեց ու պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստի ընթացքում նա բացատրեց, որ սկզբնական շրջանում հիվանդանոցային կարողությունները քիչ էին։ Իսկ սահմանափակումների շրջանում, ըստ վարչապետի, իրենք կարողացան հնգապատկել ինֆեկցիոն ոլորտի մահճակալային տեղերը՝ հասցնելով 1500-ի, և հիմա էլ շարունակում են այդ գործընթացը։ […]
11:24 14.05.2020
Հայաստանում վերջին մի քանի օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն օրական 100-ից ավելի է լինում։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բացի տեխնիկական և այլ պատճառներից, կա նաև մեկ ուրիշը՝ սոցիալ-հոգեբանականը։ Նա ասաց, որ պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում տարածվում է կեղծ տեղեկություն, թե իբր կորոնավիրուսը կեղծիք է՝ […]
21:59 13.05.2020
Լանզարոտի կոնվենցիան օրերս վավերացվել է խորհդարանի կողմից: Այդ փաստաթուղթը, սակայն, միանշանակ չի ընդունվել ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան և ո՞ր հարցերի շուրջ են տարակարծությունները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:57 13.05.2020
Չկա գիտական ապացույց, որ կորոնավիրուսով վարակված մարդի չի կարող վարակվել կրկնակի անգամ, բայց կան հետազոտություններ, համաձայն որոնց` մարդկանց մոտ իմունիտետը տարբեր կերպ է դրսևորվում: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:38 13.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել […]
18:06 13.05.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի 3 միջնորդությունները: Հիշեցնենք` պաշտպանները միջնորդել էին Քոչարյանին կալանքից գրավով ազատել Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ և կորոնավիրուսի վարակման հնարավորության հիմքով: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա […]
17:12 13.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը վերնագրել է «COVID-19. հիվանդության հետ առերեսումից մինչև ապաքինում»: Մանրամասները՝ տեսանյութում:
16:46 13.05.2020
Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել: Տարածքի հակակարկտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ […]
16:40 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին դուրս է եկել կառավարության շենքից ու ոտքով շրջել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, զրուցել անցորդների հետ ու հորդորել նրանց, որ դիմակներ դնեն ու կրեն ձեռնոցներ, խստագույնս պահպանեն պարետատան ցուցումները: Քաղաքացիների հարցին ի պատասխան՝ վարչապետը ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց սահմանափակումները՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում: