15:45 07.05.2020
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մայիսի 9-ին մարդաշատ միջոցառումներ տեղի չեն ունենալու, բայց պատկան մարմիններն ամեն դեպքում տոնական տրամադրություն փորձելու են ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում:
15:40 07.05.2020
ԱՄՆ վարչակազմը կրկին ևս մեկ տարով երկարաձգել է ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: Այդ ուղղումն արգելում է վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:32 07.05.2020
Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ օժանդակությունից օգտվել է ավելի քան 24 հազար տնտեսվարող։ Այս մասին կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա նաև նշեց, որ սոցիալական ծրագրերով դրամական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 380 հազար մարդու։ Մոտ 100 հազար մարդու աջակցություն է ցուցաբերվել, ինչը նաև տնտեսվարողներին օգնություն է […]
15:12 07.05.2020
Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձավ այդ ծրագրում հիշատակված սակավաթիվ թվային ցուցանիշներին։ Նա մասնավորապես հիշեցրեց, որ թեև տարեկան աճը որոշվել էր 5 տոկոս, բայց 2019-ին եղավ 7,6 տոկոս։ Թունյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ այդ աճի մեջ մեծ մասը խաղային ոլորտ ու մեքենաների ներկրումներն են ապահովել։ Պատգամավորը […]
14:27 07.05.2020
Կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով հատկապես մեծ է շահառուների թիվը, և մինչև հիմա արդեն 154 հազար երեխայի համար իրականացվել է վճարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա անդրադարձավ նաև օժանդակության փաթեթների տրամադրման ուշացումներին։ Բաթոյանը բացատրեց, որ երբ տրամադրել են այդ գումարները, բանկերում կուտակումներ են գոյացել, ինչը հակասում է […]
14:02 07.05.2020
Մայիսի 6-ին Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է «Երկիր հանուն կյանքի» YouTube-յան ալիքի վիդեո բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, որին բաժանորդագրված է 150 հազար օգտատեր: Ձերբակալվել է նաև «Ազգային թղթակից» ալիքի հեղինակ Սերգեյ Պետրուխինը, հայտնում է Meduza- ն: Նշվում է, որ Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել է Մոգիլևի մոտակայքում, նրա հետ բերման են ենթարկվել երկու վարորդներ, որոնք այնուհետև ազատ են արձակվել: […]
13:50 07.05.2020
Խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջինիս աշխատասենյակում: Մոտ քառասուն րոպե տևած հանդիպումից հետո Փաշինյանը հեռացել է լրագրողների հարցերին չպատասխանելով՝ ընդամենը ասել է, որ սուրճ են խմել: Հանդիպումից մանրամասներ է հայտնել Մարուքյանը: Նա ասել է, որ զրույցի թեման Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություններն ու շահարկումներն են եղել: […]
13:24 07.05.2020
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների […]
12:40 07.05.2020
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:30 07.05.2020
Եթե պաշտոնյան ունի գույք, որի գինը ավելի մեծ է, քան նա կարող էր այն գնել իր օրինական եկամուտներով, ապա դա բռնագանձվելու է։ Այսպիսի պարզեցված օրինակով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում բացատրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա նաև նշեց, որ իրենք թեև շտապողականություն ցուցաբերում են, բայց աշխատանքների որակին էլ […]
11:59 07.05.2020
Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Համացանցում BAKU TIMES կայքը նյութ է հրապարակել, որում խոսվում է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի արտաամուսնական կապի և դրանից ծնված երեխաների մասին: Պարզվել է, որ Իլհամը տարիներ շարունակ կապված է եղել «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի (AZAL) ղեկավար Ջահանգիր Ասքերովի դստեր՝ Ջամիլյա Ասքերովայի հետ: Իլհամի կինը՝ Մեհրիբանը, կասկածներ ունենալով այդ […]
11:51 07.05.2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։ Մանրամասները՝ տեսանյութում:
11:49 07.05.2020
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր` մայիսի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է 2019թ.-ի գործունեության տարեկան զեկույցը։ Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է եղել առանձին խոցելի խմբերի հիմնախնդիրներին, ստացված դիմումների քննարկմանն ու ուսումնասիրությանը, նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին: Ներկայացնում ենք հատված զեկույցից:
11:10 07.05.2020
ԱԺ-ում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից պատգամավոր Գևորգ Գորգսիյանը հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ու «Կորսան Կարվիամ» ընկերության դեմ դատական գործի մասին: Նաև հարց է ուղղեց այն մասին, որ Հակոբ Արշակյանը խոսում էր հարավում գործողություններ սկսելու վերաբերյալ, ի՞նչ փուլում է դա: ««Կորսան Կարվիամ» ընկերության մասնաբաժնի հետ կապված խնդիրը քննարկվում է միջազգային արբիտրաժում, կատարվել է […]
10:50 07.05.2020
ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2019թ-ի ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղում հարակից զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Սարգիս Ալեքսանյանը հետաքրքրվեց. «Կես տարի չանցած՝ Մ-4 միջպետական ճանապարհը որակի հետ կապված խնդիր ունի, քանդված է ճանապարհը, ճաքեր կան, տեղյա՞կ եք ու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նման խնդիրները կանխելու հետ կապված, երկրորդ՝ սահմանամերձ գյուղերի ճանապարհները […]
21:48 06.05.2020
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում բարձր պետական պաշտոն է ստացել: Նախագահի հրամանագիրը առայժմ չի հրապարակվել, բայց ինքը՝ Սաակաշվիլին, հաստատել է նշանակվելու փաստը:Ինչպե՞ս են այդ նշանակմանը արձագանքել Թբիլիսիում ու Մոսկվայում: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:38 06.05.2020
2019-ի հունվարից մինչև կորոնավիրուսային ճգնաժամ, համավարակի ժամանակ կայացրած որոշումներ և հետագա անելիքներ. այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք փուլով ներկայացրել է Կառավարության 2019թ-ի գործունեության տարեկան զեկույցը: Մեկ ժամ տևած ելույթի ընթացքում վարչապետն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ խոսելով տնտեսության ձեռքբերումներից և դրանց վրա ճգնաժամի ազդեցությունից: Նա չի անտեսել նաև կառավարության ձախողումները, ինչպես նաև հնչեցրել է, իր խոսքով, […]
20:32 06.05.2020
Կառավարության ծրագրի կատարողականի մասին վարչապետի ելույթից հետո պատգամավորները հերթագրվել էին Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար: Հարցերը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ կորոնավիրուսային ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման հնարավորությունների մասին էին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 06.05.2020
Ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Լինչը հայտարարել է բարեգործական «ժամադրության» մասին: Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ռեժիսորը միացել է Heal The Healer արշավին, որը դրամահավաք է կազմակերպում բժիշկների համար: Հիմնադրամին նվիրատվություն կատարածների թվից Լինչն ընտրելու է մեկին և նրա հետ «օնլայն սրճելու է»: Ռեժիսորը նաև խոստացել է որպես նվեր տվյալ մարդու դիմանկարը նկարել: Dear […]
19:05 06.05.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: Այս մասին նախարարը հայտարարեց՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:55 06.05.2020
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե քննչական մարմինները կգտնեն, որ իմ արարքի մեջ քրեական հանցակազմ կա»,- Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, կապված «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ միջադեպի վերաբերյալ, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև նշել է, որ այդ դեպքը չի կարելի կապել միայն այդ օրվա հետ: Դա մի քանի տարբեր իրադարձություններից […]
18:33 06.05.2020
Պարետի հաստատած ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ սահմանված նորմերը չպահպանելու պատճառով մի շարք կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:23 06.05.2020
18:04 06.05.2020
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։ Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարցրեց՝ ինչ է լինելու։ «Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության […]
18:00 06.05.2020
«Հենց հիմա Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում». ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ կից այս տեսանյութը տեղադրելով:
17:53 06.05.2020
Եթե Ադրբեջանը տրամադրված չէ արցախյան հարցի լուծմանը, ապա այդ հարցը չի լուծվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, ըստ որի՝ Ադրբեջանը չի ուզում լուծում։ Փաշինյանը կրկնեց, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ եթե լուծումը հեշտ լիներ, […]
17:39 06.05.2020
Հայաստանի գործող կառավարությունը ամենաշատն է հայտնել Արցախյան հակամարտության լուծման հարցում իր դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի ժողովուրդը տվել է քվե՝ իր անունից բանակցելու համար։ Այդ նույն ժողովուրդը կարող է պատասխան պահանջել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին հարցին։ «Մեզ ոչ մեկ չի կարող ասել՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ասում եմ՝ ինչ որ […]