14:20 08.05.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն անընդունելի որակեց: Ըստ նրա՝ պատահածը նախապատրաստված սադրանք էր: Նա նկատեց նաև, որ բոլոր պառլամենտական երկրներում նման դեպքեր լինում են: «Ես ցավում եմ տեղի ունեցածի համար: Սադրանքին պետք չէր տրվել»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ամեն ինչ պետք է անել այս շրջափուլից դուրս գալու համար: Նա […]
14:00 08.05.2020
Եթե Հայաստանում Հաղթանակի տոնը նշվում է մայիսի 9-ին, Ֆրանսիայում այն տոնում են մայիսի 8-ին՝ պայմանավորված ժամային տարբերությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Գերմանիայի կապիտուլյացիան ստորագրվել է Արևելյան Բեռլինում ժամը 00:16-ին, այնինչ Արևմուտքում ժամը 23:16-ն է եղել։ Մայիսի 8-ը Ֆրանսիայում տոնական օր հռչակվեց 1953-ին, սակայն այս օրվա հետ կապված հիշատակի միջոցառումները […]
13:40 08.05.2020
Մայիսի 9-ին Եվրոպական միության ողջ տարածքում նշվում է Եվրոպայի օրը: Այս առիթով ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը հրապարակել է դեսպան Անդրեա Վիկտորինի տեսաուղերձը:
13:30 08.05.2020
Բաքվում օգտվել են կորոնավիրուսային համավարակից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վիճելի համարվող տարածքներում ամրապնդվելու նպատակով: Վրացական լրատվամիջոցները կրկին խոսում են այդ խնդրի հետևանքով նոր լարվածության մասին: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:12 08.05.2020
Առաջնորդվելով ՀՀ կառավարության որոշմամբ և պարետատան ցուցումով՝ ոստիկանության ուժերը մայիսի 9-ի տոնական միջոցառումների ժամանակ կապահովեն հասարակական կարգը և անվտանգությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: «Ծառայությունը սկսել ենք այսօր առավոտյան ժամը 07։00-ին: Ոստիկանական ուժերն իրականացնում են աշխատանք` հասարակական կարգի անվտանգության և կուտակումների բացառելու նպատակով և ծառայությունը կշարունակեն մինչև մայիսի […]
13:00 08.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետև տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց ՊԵԿ կամ բանկ այցելելու։ […]
12:48 08.05.2020
ԱԺ-ում այսօր առավոտյան շարունակվել է կառավարության ծրագրի քննարկումը: Այն երեկ ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում, այսօր եզրափակիչ ելույթ ունենալու նպատակով ԱԺ-ում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի բացթողումներին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:22 08.05.2020
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ տվեց նայել տեսագրությունները և տեսնել՝ ինչից է սկսել, ով է անցել վիրավորանքների ու սադրել: «Ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար»,- ասաց նա՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջամտությունը տեղին էր: Մանրամասները՝ տեսանյութում:
12:06 08.05.2020
ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]
11:30 08.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ […]
11:18 08.05.2020
ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ավարտից հետո ելույթները շարունակվում էին: Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքեց մինչ այդ ելույթ ունեցած Բաբկեն Թունյանին․ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս հարցերով։ Գալիս եք, ամբարտավանությամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան։ Իր համարն ամբիոնից ասում է, հետո 120 զանգ է ստանում։ Ասում եք՝ «Լուսավոր […]
10:57 08.05.2020
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:52 07.05.2020
ԱԺ-ում այսօր դարձյալ կառավարության կատարողականն էին քննարկում: Արվածի մասին զեկույց էին ներկայացնում ու պատգամավորների հարցերին պատասխանում Տարածքային կառավարման, արդարադատության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 07.05.2020
Շտապօգնության աշխատակիցները ևս անմասն չեն կորոնավիրուսի վտանգից: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն է անդրադարձել ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքին՝ չշրջանցելով աշխատակիցների առողջական վիճակին վերաբերող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:22 07.05.2020
Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Սովորական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ է տևում, սակայն դեղագործական ընկերությունները հասարակական կազմակերպությունների և պետական տարբեր գերատեսչությունների աջակցությամբ շտապում են սեղմել այդ ժամանակը: Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ մտնի կիրառության մեջ: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի […]
19:57 07.05.2020
Ապրիլի 27-ին` ժամը 4-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ քիչ առաջ Նորք-Մարաշի իր տնից գողություն են արել։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից` մտել են և հյուրասենյակից գողացել բիժուտերիա: Մինչ դեպքի վայրում ոստիկանները հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքներ էին կատարում, հնչեց երկրորդ ահազանգը։ Զանգողը նույնպես Նորք-Մարաշի բնակիչ էր։ […]
19:15 07.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը հանգեցրել է աշխատանքային բազմաթիվ վեճերի ու խնդիրների։ Տեսչական մարմինը ներկայացվում է հաճախ հանդիպող մի քանի խնդիր, և թե ինչպես կարող են պաշտպանել աշխատանքային իրավունքները։
18:54 07.05.2020
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել, ու թեև տուժածը ամեն կերպ հավաստիացնում էր, որ իր տեսածն ու իր վրա հարձակվածը հովազ էր, մասնագետները հերքում էին՝ պնդելով, որ այդ […]
18:47 07.05.2020
Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը՝ ժամը 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են բակում կայանված երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիները` տուժողներից մեկին պատճառելով 15.000, մյուսին` 30.000 […]
18:13 07.05.2020
Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ: Նույն օրը ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված համայնքապետը հայտնել է, որ գողացել են հինգ հատ հինգ մետր երկարության ցինկապատ խողովակներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բաժին է հրավիրվել Ազատան գյուղի 30-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական […]
17:10 07.05.2020
Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Քանաքեռ-Զեյթունի […]
16:57 07.05.2020
Մայիսի 4-ից՝ սահմանափակումների մեղմացումից հետո, շտապօգնության կանչերը չեն ավելացել: Այդ մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ կանչերի թիվը նույնն է՝ օրական 600-650: Ստեփանյանին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին ծառայության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ անձնակազմի շրջանում վարակման 12 դեպք […]
16:37 07.05.2020
Թուրքիայում վերջերս կատարված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը նվազել է: Թեմային առավել մանրամասն հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում: