17:25 06.05.2020
Քանի դեռ ԱԺ-ում կա գործող որոշում, հանրաքվեն անբեկանելի է և արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո պետք է օր նշանակվի: Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Կուսակցությունների մասին» օրենքից, ինչին ի պատասխան՝ Մարուքյանը պատասխանեց. «Շատ է շահարկվում, թե «Կուսակցությունների մասին» օրենքը աշխարհը փոխելու է. չկա […]
17:24 06.05.2020
ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր Ազգային ժողովում վարչապետին խնդրեց մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերը Արցախյան բանակցությունների վերաբերյալ։ Նա Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ փուլային լուծման վերաբերյալ փաստաթուղթ կա՞ բանակցային սեղանին, այդպիսի լուծման շուրջ բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Փաշինյանը ասաց, որ ինքը բազմիցս ներկայացրել է իրենց դիրքորոշումը, որ գոյություն ունի՝ անկախ այլ դիրքորոշումների գոյություն […]
16:59 06.05.2020
Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս առողջապահության նախարարն այսօր դժվարացավ ասել, թե որքան գումար է ծախսվում ամեն վարակակրի պահման համար։ Նա խնդրեց հարցումը ուղարկել գրավոր և խոստացավ պատասխանել։ Սակայն այս հարցի համատեքստում Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ դեպքեր կան, երբ վարակակիրներին 40 օր և ավելի պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Հյուրանոցներում պահվող վարակակիրների դեպքում, ինչպես […]
16:57 06.05.2020
2019 թվականին մարզային համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար սուբվենցիոն ծրագրերով տրամադրվել է 16 միլիարդ 378 միլիոն դրամ։ Կառավարությանը մասնաբաժինը եղել է 9,6 մլրդ դրամ, իսկ մնացած մասը վճարել են համայնքների բյուջեներից։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ եթե 2020 թվականի համր իրենք արդեն իսկ ստացել […]
16:43 06.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը: Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի […]
16:17 06.05.2020
Տեխնիկական աշխատանքները ծավալուն են և դժվար, քանի որ այդ տվյալները էլեկտրոնային ու թվայնացված չեն: Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում անդրադառնալով հակաճգնաժամային սոցիալական ծրագրերին ու արձանագրված խնդիրներին, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ խնդիրների մի մասն էլ կապված է քաղաքացիների կողմից դիմումները սխալ լրացնելու հետ: «Մեծ թիվ ունենք դիմումների, որ պարզապես սխալ […]
16:10 06.05.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ նախօրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական է տվել, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցերին, ասաց հետևյալը. «Արդեն վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ ԱԱԾ պետի տեղակալի հետ կապված քաղաքական նշանակում է եղել, ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, […]
16:02 06.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ ազատվել է պաշտոնից: «Ո՛չ,- ասաց նա,- անկեղծ ասած, չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը: Այսինքն՝ գիտեմ, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին, և ես կարծում եմ, որ սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում […]
15:56 06.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց շինարարության ոլորտի և ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրների մասին: Մարզպետն ասաց՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներից շատերը մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան՝ արտագնա աշխատանքի: Կորոնավիրուսի հետևանքով նրանք այդ աշխատանքին մեկնելու հնարավորությունից զրկված են, ուստի մարզում տարբերակներ են մտածել՝ ինչպես թեթևացնել այդ մարդկանց ֆինանսական բեռը: «Այս տարի մարզում բավական մեծ, հսկայածավալ […]
15:44 06.05.2020
ԱՄՆ նախագահը հերքել է իր իսկ հայտարարություններն այն մասին, որ COVID-19 վիրուսն արհեստականորեն է ստեղծվել չինական լաբորատորիաներում և արհեստականորեն տարածվել աշխարհով: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվում չինացիների հասցեին արված մեղադրանքներից, բայց նաև չի ցանկանում պնդել, որ չինացիներն ամեն ինչ գիտակցաբար են արել: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:14 06.05.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ վարչապետին հարց ուղղեց համավարակից հետո տնտեսության վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ մեխանիզմ՝ ինչպես տնտեսությունը բերել նախկին մակարդակին: «Ես ուզում եմ ասել՝ մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտության մասին, քանի որ եթե բերենք այդ վիճակին, կհամարենք, որ խոշոր պարտություն […]
13:06 06.05.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում ՊԵԿ-ի հասցեին պարբերաբար հնչում են մեղադրանքներ՝ շահառուների ցուցակների հետ կապված տարատեսակ անճշտությունների մասով: Ինչո՞վ են պայմանավորված անճշտությունները: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանին: ՊԵԿ պաշտոնյան մի քանի պատճառ է նշել, թե ինչի հետևանք են երբեմն անճշտությունները: «Կառավարության համար ամենակարևոր խնդիրն […]
12:35 06.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը պատրաստվում էր արձագանքել իր խոսքին, ասաց՝ ցանկանում էր խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: «Եթե Դուք հարց չտայիք, ես կօգտվեի առիթից, կներկայացնեի՝ ինչպիսի՞ն է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է փոխվել և փոխվում»,- ասաց նա: Զոհրաբյանը համաձայնեց: «Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ […]
12:20 06.05.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով դիրքորոշում հայտնել ԼՂ խնդրի վերաբերյալ: Պատգամավորը հիշեցրեց՝ եղել են հայտարարություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից: «Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն ԼՂ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, ոչ […]
11:24 06.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ հարցին՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս կա՞, թե՞ չէ: Վարչապետն իր իսկ գնահատմամբ «սենսացիոն» տեղեկություններ հաղորդեց: Նա տեղեկացրեց՝ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ապա մասնավորեցրեց՝ խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ: Դրանց համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ և վճարվել եկամտահարկ: […]
11:20 06.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է պետական ծառայողների և պաշտոնյաների պարգևավճարների թեմային: «Այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից խոստացել եմ, որ պետծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել։ Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, որովհետև աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների […]
10:47 06.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2019թ-ի զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է նախ տնտեսության զարգացման ուղղություններին: «Ընդունվել է այս դրույթը՝ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան, արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։ Առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումը և աղքատության կրճատումը: 2019-ը հետհեղափոխական առաջին լիարժեք տարին էր, որ […]
10:30 06.05.2020
«Ես ուզում եմ հասկանալ՝ խստացումների պատճառը ո՞րն է, մուտքի մոտ որ պետք է ձեռնոց ու դիմակ ստանանք։ Եթե հիվանդ մարդ կա, ասենք, թող չգան, կամ գնան թեստ հանձնեն, դուք ոչ մի միջոց չունեք, մեզ պարտադրում եք հագնենք: Ձեռնոց են տվել, շորերս կեղտոտեցինք»,-ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը: «Թեև կապ չունի անմիջական քննարկվող […]
21:21 05.05.2020
Բրիտանական Vogue ամսագրի շապիկին հայտնվել է 85-ամյա օսկարակիր դերասանուհի Ջուդի Դենչը: Ֆոտոշարքի առաջին լուսանկարները հայտնվել են ամսագրի պաշտոնական Instagram-յան էջում: Աստղը զարդարում է ամսագրի հունիսյան շապիկը: Դերասանուհին դարձել է ամսագրի գլխավոր շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը: Դենչը հանդես է եկել երկու տարբեր կերպարով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ցանկության դեպքում կինը կարող է գեղեցիկ ծերանալ: […]
19:30 05.05.2020
Եվրոպան քիչ-քիչ վերադառնում է բնականոն կյանքին: Բազմաթիվ երկրներում այսօր հանել են որոշ սահմանափակումներ: Այս մասին հայտնում է DW-ն: Օրինակ՝ Գերմանիայում բացվել են վարսահարդարման սրահները: Նշվում է, որ շատերն անհամբեր սպասում էին այդ օրվան:
19:14 05.05.2020
Թուրքիայի ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բանտերում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ինչո՞ւ են այս մասին ընդդիմադիրներն ասում, արդյո՞ք սա որպես փաստ ընդունում են իշխանությունները, և ինչպիսի՞ն է նրանց արձագանքը: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը:
18:08 05.05.2020
Մայիսի 4-ից Հայաստանում սահմանված գործունեության սահմանափակումները մեղմվել են, և տարբեր գործունեության տեսակներ վերաբացվել են, սակայն տրանսպորտը, որը պետք է նրանց աշխատանքի տանի, չի աշխատում։ ԱԺ իր ելույթում սրա վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ թեև կառավարությունը սահմանել է, որ գործատուները պետք է ապահովեն աշխատողների տեղափոխումը, բայց ըստ Տոնոյանի՝ գործատուների բարեխղճության վրա […]
18:06 05.05.2020
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Թիրախը Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն է եղել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ է եղել։ Տուն մտած անձը փորձել […]
18:02 05.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մարդիկ առավել զգուշավոր ու զգայուն էին թե՛ միմյանց հետ շփվելիս, թե՛ առօրյա այլ իրավիճակներում։ Այժմ կարծես հաշտվել են այն իրականության հետ, որ վիրուսի հետ ապրելու են կողք կողքի, և շատ դեպքերում այդ հաշտվելը թուլացրել է մարդկանց զգոնությունն ու զգուշավորությունը: Առաջարկում ենք դիտել SHANTNEWS.am-ի անդրադարձը։
17:43 05.05.2020
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լուրջ է վերաբերվում Արցախյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին։ Դրանք պետք է շատ լուրջ քննարկման արժանանան։ Այս մասին ԱԺ այսօրվա ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ «Առաջիկա օրերին մենք մեր խմբակցությունում կհյուրընկալենք արտաքին գործերի նախարարին, կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանը, որոնք այսօր կան և որոնցից փախչել ուղղակի […]