17:26 05.05.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության մասին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքերով՝ դա մի կողմից քարոզչական միջոցառում է, մյուս կողմից՝ սպառնալիքի դրսևորում։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Հայրապետյանը։ Սպառնալիքի կիրառումը, ըստ պատգամավորի, անընդունելի […]
17:06 05.05.2020
Եվրոպական միությունը նորանոր հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին, հատկապես կրթության ոլորտում։ Այս մասին հայտնել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին տեսաուղերձում՝ ուղղված տաղանդաշատ հայ երիտասարդներին: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/553742321922440/
16:00 05.05.2020
Հանրապետության մի շարք համայնքներից ահազանգում են, որ պտղատու ծառերի, հատկապես ծիրանենու դեպքում խնդիր է նկատվում: SHANTNEWS.am-ը խնդիրը պարզելու նպատակով զրուցել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի հետ: Նա ասել է, որ պտղատուների հիվանդության հետ գործ ունեն, ու այդ հիվանդությունը բնորոշ է հանրապետության ողջ տարածքին: «Այս տարի բնակլիմայական պայմանները բացառիկ նպաստավոր են պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների […]
15:50 05.05.2020
Հանքարդյունաբերող ընկերությունների վճարած հարկերից մասհանում կարվի ազդակիր համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին է այսօր Ազգային ժողով ներկայացված նախագիծը։ Ընկերությունների ցանկը որոշելու պարտավորությունը կդրվի կառավարության վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:20 05.05.2020
Կրասնոդարում բնակելի շենքի բակում մի քանի տասնյակ մարդու միջև վիճաբանություն և ծեծկռտուք է ծագել, որն ավարտվել է կրակոցներով: Ոստիկանության ժամանելուն պես ծեծկռտուքի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի: В Краснодар вернулись 90-ые: во дворе жилого дома десятки человек устроили массовую драку, закончившуюся стрельбой. К моменту приезда полиции все участники разбежались. pic.twitter.com/7rIwZzMjVo — ВЕСТИ (@vesti_news) May 5, […]
15:10 05.05.2020
Պաշտոնական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ Վրաստանն ամենից քիչ է տուժել կորոնավիրուսից. այստեղ 604 հիվանդ կա: Գուցե այս պարագայում սահմանափակումների մեղմացումը հասկանալի է: Իսկ ի՞նչ վիճակ է տարածաշրջանային մյուս երկրներում: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի քննարկման տեսանյութում:
13:26 05.05.2020
Սահմանադրական կարգի տապալման դեպքում հանցանքի վաղեմության ժամկետը հանելու մասին Գևորգ Պետրոսյանի նախագծին իմքայլական պատգամավորները տարբեր հիմնավորումներ բերեցին մերժելու համար։ Դրանցից մեկն էլ Վլադիմիր Վարդանյանի այն պնդումն էր, որ նման փոփոխություններ անելիս պետք է հարակից հոդվածներն էլ ներառվեին։ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը այդ հոդվածում է խնդիր տեսել և փորձում է ուղղել։ Իսկ այլ հոդվածներում ինքը՝ Վարդանյանը, […]
12:23 05.05.2020
ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու մասին լուրերին: Նա նշել է, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել: «Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ ցանկանում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվի: Խմբակցությունը միահամուռ է, ոնց-որ միշտ և հիմա՝ առավել […]
12:07 05.05.2020
Խորհրդարանական ընդդիմության 5 նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն էին ստացել, կրկին մերժվել են: Լիագումար նիստի աշխատանքներն ԱԺ-ն սկսել է դրանց քննարկմամբ, օրակարգում եղել են փաստաբանների լիազորություններն ու իրավունքները ընդլայնող երկու նախագծեր, Բարգավաճ Հայաստանը առաջարկել է նաև ընդլայնել խորհրդարանական լսումներ անցկացնելու հնարավորությունները, իսկ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ կրկնապատկել վետերանների պատվովճարները: Բոլոր նախագծերը «Իմ քայլը» […]
10:12 05.05.2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ, Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ: Ծառայության […]
22:49 04.05.2020
Վիտամին D-ն շատերը գիտեն, բայց շատերը չգիտեն այն իրականում օգտակա՞ր է, թե՞ ոչ կորոնավիրուսի համար… Պարզ է, որ այն չի բուժում կորոնավիրուսով վարակվածին, բայց մասնագետներն ասում են` անօգտակար էլ չէ կորոնավիրուսի դեպքում… Ինչումն է կայանում դրա օգտակարությունը… Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
22:30 04.05.2020
Պարետի որոշմամբ՝ յուրաքանչյոր ոլորտի համար սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ: Ի՞նչ կանոնների պետք է ենթարկվեն հանրային սննդի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների և վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:49 04.05.2020
Անսպասելի զարգացումներ են տեղի ունենում Ղազախստանի մայրաքաղաքում: Երկրի նախագահը պաշտոնից հեռացրել է Սենատի ղեկավար Դարիգա Նազարբաևային: Հիշեցնենք, որ նա նախկին նախագահ ու ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն է: Հայաստանն ու Ղազախստանը գործընկերներ են ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Դա հաշվի առնելով՝ մենք չենք կարող անտարբեր լինել: Ինչպե՞ս տեղի ունեցող զարգացումները կարող են ազդել մեր շահերի վրա: Թեմայի […]
21:42 04.05.2020
Google- ը գործարկել է doodle-մարաթոն հանրաճանաչ ինտերակտիվ խաղերից՝ ինքնամեկուսացման ձանձրույթի դեմ պայքարելու համար, հայտնում է Корреспондент-ը: Ընկերությունը հիշեցրել է մի խաղի մասին, որում անհրաժեշտ է օգնել պղպեղի կծվությունը որոշող թեստի հեղինակին պաղպաղակի օգնությամբ ազատվել բերանի այրոցից: Քանի որ COVID-19- ը շարունակում է ազդել աշխարհի ամբողջ բնակչության վրա, մարդիկ և ընտանիքներն ամենուր ավելի շատ ժամանակ են […]
20:27 04.05.2020
Հայաստանում փորձնական թեստավորման արդյունքում գրանցվել է կրկնակի վարակման 3 դեպք: Այս մասին ասել է առողջապահության նախարարը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն էլ նշել է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում կանխատեսում են գործազուրկների թվի աճ, մոտ 40 հազարով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:56 04.05.2020
Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզեցին, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց […]
19:28 04.05.2020
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը հետևել է, թե ինչպես են սահմանափակումների թուլացման պայմաններում մայրաքաղաքում կիրառվում պարետի սահմանած կանոնները, և արդյո՞ք հենց իրենք՝ քաղաքացիները, կարողանում են հետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
18:51 04.05.2020
Ապրիլի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էջմիածնի Ռոմանոս Մելիքյան փողոցի առանձնատներից մեկի մուտքի դուռն ու գողացել օրինական որսորդական հրացան, դրամապանակներ, բանկային քարտեր, ժամացույցներ, փող, զարդեր և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել […]
16:56 04.05.2020
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման առարկա է դարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով վերջինս առաջարկում է հնարավորինս կարճ ժամկետ սահմանել այն գործերի քննության համար, որոնք վերաբերում են մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելուն: Հարցի քննության ժամանակ Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատգամավորը նախագիծը մշակելիս հաշվի առել է դատավորների կարծիքը, քանի որ […]
16:50 04.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել․ քաղաքում գործող միակ հայկական՝ Սուրբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Վանդալիզմի հեղինակները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները։ Թեմային է հետևել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 04.05.2020
«Սպառնալիքի լեզուն մերժված է, բանակցայինը՝ ընդունված»,- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարին հարցեր ուղղվեցին թեմայի շուրջ վերջին զարգացումների, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին Լավրովի հայտարարության վերաբերյալ: «Մենք առավել քան լուրջ ենք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայություններն են: Իսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը […]
16:16 04.05.2020
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվել են Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի զորահանդեսի փորձերը։ Այդ շքերթին մասնակցելու է միայն ռազմական ավիացիան՝ ուղղաթիռները և ինքնաթիռները։ Դրանք այսօր փորձնական թռիչքներ են իրականացրել Մոսկվայի երկնքում։ Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ զինծառայողների ավանդական երթերը չեն անցկացվելու։ Իսկ ինքնաթիռները և ուղղաթիռները, թեև իրար շատ մոտ են թռչելու, բայց նույնպես «պահելու են սոցիալական հեռավորությունը»։ https://www.facebook.com/tassagency/posts/3208132352589169 https://www.instagram.com/p/B_whFvoJayt/ […]
15:52 04.05.2020
Կորոնավիրուսով վարակվածները բուժումից հետո առողջական խնդիրներ ունենո՞ւմ են, թե՞ ոչ: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Մենք նման տեղեկատվություն չունենք, առնվազն դուրս գրված մեր քաղաքացիները որևէ մնացորդային առողջական երևույթներ չեն նշում և օբյեկտիվորեն էլ չեն նկարագրվում՝ ռենտգեն, սոնո, արյան հետազոտություններ: Բոլորը, որ դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են, որևէ գանգատ […]
15:45 04.05.2020
Մարդու պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելու դեպքում գործերը պետք է քննվեն ոչ թե տարիներով, այլ երկու ամսվա ընթացքում: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Դրա շուրջ այսօր բուռն քննարկում է ծավալվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հնչել են առաջարկներ, որոնք հեղինակը ընդունելու պատրաստակամություն է հայտնել: Գևորգ Պետրոսյանն իր խոսքում […]
15:18 04.05.2020
Հայաստանի Զինված ուժերի «Սու-30ՍՄ» կործանիչները այսօր առավոտվանից թռիչքներ են իրականացնում Երևանի երկնքում։ Ինքնաթիռները պատրաստվում են Եռատոնի՝ Մայիսի 9-ի միջոցառումներին։ «Սլացիկ: Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: https://www.facebook.com/arcrun/videos/2975048795864042/ https://www.facebook.com/marine.manucharyan/posts/10157326092891814
15:14 04.05.2020
«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» աշխատակիցները շարունակում են արջերի փրկության ծրագիրը «Աշտարակի ձոր» ռեստորանում:
14:59 04.05.2020
Առողջապահության նախարարությունն այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ներկայացնելիս հայտնեց, որ չորս մահ է արձանագրվել: Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղեկցող հիվանդություն են ունեցել մահացած քաղաքացիները: Նախարարը պատասխանեց, որ մահվան պատճառը հիմնականում նույն հիվանդություններն են՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություններ, որ փաստացի կտրուկ վատացնում են օրգանիզմի վերականգնվելու ունակությունը: «Այդ մարդիկ պարզապես չեն […]