TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչ սանիտարահամաճարակային կանոններ պետք է պահպանել այս օրերին

14:20 04.05.2020

Ինչ սանիտարահամաճարակային կանոններ պետք է պահպանեն այս օրերին աշխատանքը վերսկսած կազմակերպությունները աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը ապահովելու համար։ Կառավարությունը տեսանյութ է հրապարակել:

̰
Մեր վարքագիծն է պայմանավորելու՝ մայիսի վերջին կունենանք 10 000 դեպք, թե՞ 50 000. նախարար

14:11 04.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ են իրականանալի իր պնդումները, թե՝ եթե կանոնները չպահպանվեն, կարող ենք ունենալ հազարավոր մահեր, հարյուր հազարավոր հիվանդներ: «Իմ ասածը պարզապես թիվ չէր, մոտ մեկ ամիս առաջ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 000 դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացումներ և հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի […]

̰
Որո՞նք են կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աղբյուրները. նախարարի պարզաբանումը

13:49 04.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսով վարակման աղբյուրներին: Նա նշեց՝ վարակվածներից 34-ը կարանտինում գտնվող քաղաքացիներն են, 58-ը՝ հաստատված դեպքի հետ շփումներ ունեցողները, կան նաև բուժաշխատողներ, ինչպես նաև հուղարկավորության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ: «Այսինքն՝ բազմաթիվ օջախներ կան, որը հուշում է այն մասին, որ մենք պետք է […]

̰
Կարող է նոր՝ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. Թորոսյան

13:30 04.05.2020

Հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին: Սա ԱՀԿ-ի կողմից սահմանած ընթացակարգն է՝ անկախ վարակակիրների քանակից, և Հայաստանը շարունակում է այդ գործընթացն ու դեռ կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում՝ նշելով, որ որոշ երկրներ այլևս չեն հետևում վարակի աղբյուրի բացահայտմանը: «Կան երկրներ, որոնք արդեն չեն հետևում, թե […]

̰
Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները հարձակվել են բժիշկների ու ոստիկանների վրա

13:24 04.05.2020

Վրաստանի իրավապահները շարունակում են հետաքննել նախօրեին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Մուշևան գյուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Գյուղի բնակիչները հարձակվել են բժիշկների և ոստիկանների վրա, որոնք փորձել են հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ցեղասպանության ճանաչումից մինչև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում. Մնացականյանը ներկայացրել է գերակայությունները

13:10 04.05.2020

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց 2019թ. իրականացված աշխատանքները: Նա անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին, նաև կորոնավիրուսի համավարակի շրջանում: «ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություն է մնում Արցախյան հիմնահարցի կարգավորումը»,- ասաց նախարարը: Նախարարն ընդգծեց, որ տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար […]

̰
Հայաստանն իր արված թեստերի քանակով վատ դիրքում չէ. Արսեն Թորոսյան

12:52 04.05.2020

Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է, օրինակ՝ Ճապոնիայի, Իտալիայի հետ: Խոսքը մեկ հայտնաբերված դեպք-թեստ հարաբերակցության մասին է: Այդ մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականացվում: Նա նաև նշեց, որ կան երկրներ, որոնք Հայաստանից 10 անգամ ավելի […]

̰
Հիվանդանոցային համակարգում մնացել է 350 ազատ մահճակալ. Արսեն Թորոսյան

12:45 04.05.2020

Առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը դեռևս տանելի է, բայց գնալով ավելանում է: Այդ մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ իրենց կարևոր խնդիրն է այնպես անել, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության, ինչպես եղել է շատ երկրներում։ Այս պահին հիվանդանոցային […]

̰
Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել 2018-2019թթ. անցկացված 3 ընտրությունների ժամանակ

12:30 04.05.2020

2018-2019թ2. ընթացքում ԿԸՀ կողմից անցկացվել են ԱԺ արտահերթ, Երևանի ավագանու արտահերթ և ՏԻՄ ընտրություններ: Ինչպե՞ս է կազմակերպվել ընտրությունների կազմակերպման գործընթացը, ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել աշխատանքների ընթացքում, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը․ Փաշինյան

00:17 04.05.2020

«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։  

̰
Մերկ կինը պատահաբար հայտնվել է ուղիղ եթերում

23:57 03.05.2020

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ շատ կրթական հաստատություններ ստիպված են փակվել և անցկացնել հեռավար ուսուցման, իսկ լրագրողները հաճախ ուղիղ եթեր են մտնում տնից: Այսպես, օրերս իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսոմը համացանցում հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ուղիղ եթերի ժամանակ հետին պլանում ընդամենը մի քանի վայրկյանով հայտնվել է նրա մերկ գործընկերուհին՝ Ալեքսիա Ռիվասը: Բանն այն է, որ կադրում հայտնված […]

̰
ABC-ի թղթակիցն ուղիղ եթեր է մտել առանց տաբատի

22:43 03.05.2020

ABC -ի թղթակից Ուիլլ Ռիվը ամերիկյան հայտնի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդաշարին ներկայացել է առանց տաբատի՝ մեծ աղմուկ բարձրացնելով համացանցում: Այս մասին հայտնում է Fox News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ռիվի ռեպորտաժի ընթացքում: Այն անօդաչու թռչող սարքերի մասին էր, որոնք կորոնավիրուսի ընթացքում դեղամիջոց են հասցնում հիվանդներին: Տեսախցիկի տեսադաշտում է հայտնվել լրագրողի մերկ ծունկը: Սա այն դեպքում, […]

̰
Ջոնի Դեփն անձեռոցիկից կրծկալ է պատրաստել. Корреспондент

21:23 03.05.2020

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփն անձեռոցիկից կրծկալ է պատրաստել: Դերասանը զվարճալի տեսանյութը հրապարակել է Instagram- ի իր էջում, հայտնում է Корреспондент-ը: Նա որոշել է զվարճացնել իրենց օրերը մեկուսացման մեջ անցկացնող երկրպագուներին: Հին ֆիլմերի ոճով ստեղծված տեսանյութի շրջանակներում սև շապիկով Դեփը նստել է փոքր սեղանի շուրջ, ցուցադրել սպիտակ անձեռոցիկ, իսկ հետո նրա հետ որոշ գործողություններ կատարել: […]

̰
Եթե մենք պատասխանատու չլինենք՝ հիվանդանալու են մեր հարազատները. Թորոսյան

19:10 03.05.2020

«Եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Առողջապահության նախարարը նշեց, որ վերջին օրերի հիվանդների թվերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ մասնավորապես […]

̰
Հետագա շրջանը կախված է ՀՀ քաղաքացու պատասխանատվությունից. Ավինյան

17:49 03.05.2020

«Սահմանափակումները հանվում են տնտեսական գործունեություն իրականացնող ընկրությունների մեծամասնության վրայից և, մասնավորապես, ամբողջությամբ բացվում է մշակող արդյունաբերության ոլորտը, բացվում է մանրամեծածախ առևտրի որոշակի հատված բացի խոշոր առևտրային կենտրոններից՝ մոլերից և խոշոր շուկաներից»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպամն ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ բացվում […]

̰
Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում. Նիկոլ Փաշինյան

17:22 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, սահմանափակումների թեթևացման և հետագա քայլերի մասին: «Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում. անցնում ենք պայքարի ապակենտրոնացման փուլի»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Դրա հիմնական պատճառը հետևյալն է, որ մենք առնվազն մինչև […]

̰
Աղմուկը չեզոքացնող հայկական Krisp հավելվածն այս օրերին օգնություն էր տնից աշխատողներին. Կառավարություն

14:49 03.05.2020

«Արտակարգ դրությունը շատ ընկերությունների ստիպեց անցնել հեռավար աշխատանքի։ Օրվա մեջ մի քանի անգամ տեսազանգեր, առցանց գործնական հանդիպումներ և այս ամենի հետ անհամատեղելի` տնից ու փողոցից եկող աղմուկ։ Այս իրավիճակում օգնության եկավ հայկական ստարտափ էկոհամակարգում ծնված և արդեն համաշխարհային ճանաչում ձերք բերած՝ աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը։ Ի դեպ, Հայաստանից օգտվողների համար հավելվածն անվճար է», -նշված է ՀՀ […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատված

11:45 03.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատված:

̰
«Մեր կարևորագույն ծրագրերից մեկը». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

10:55 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել և կից գրել է. «Մեր կարևորագույն ծրագրերից մեկը։ Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները՝ քիչ»։

̰
Որ երկրներում օրական որքան վարակման դեպք է գրանցվել մինչև հիմա

21:19 02.05.2020

Կորոնավիրուսը ոչ միայն չի նահանջում, այլև նոր ակտիվ օջախների հաշվին ավելացնում է օրական վարակվողների թիվը։ «Շանթի» պատրաստած ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս, թե որ երկրներում օրական որքան վարակման դեպք է գրանցվել մինչև հիմա։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Որքա՞ն ժամանակում է կորոնավիրուսն ամբողջովին դուրս գալիս օրգանիզմից․ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ

20:29 02.05.2020

Որքա՞ն ժամանակում է կորոնավիրուսն ամբողջովին դուրս գալիս օրգանիզմից։ Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կամչատկայի արգելոցում սպիտակ կզաքիսը որոշել է ապրել մարդկանց հետ

19:42 02.05.2020

Հարավային Կամչատկայի արգելոցում՝ տեսուչների տանը, ապրում է սպիտակ կզաքիս: Այս մասին հայտնում են արգելոցի մամուլի ծառայությունից: «Սպիտակ կզաքիսն արդեն հասցրել է տան մկներին որսալ, իսկ հիմա էլ անցել է հարակից տարածքի մկներին: Նրանց նա հանում է անգամ ձյան տակից»,- ասել է տարածքային տեսուչ Կոնստանտին Լեպսկին: «Ինստագրամում» հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում էլ օգտատերերը պատմել են, թե իրենք […]

̰
Ճիրանաձև բռնիչ՝ Հնդկաստանում կարանտինը խախտողներին «որսալու» համար

19:00 02.05.2020

Հնդկաստանում ոստիկանությունը հատուկ սարք է մտածել, որով հնարավոր է «որսալ» կարանտինը խախտողներին: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Հյուսիսային Չանդիգախր քաղաքի ոստիկանության բաժինը Twitter-ում սարքը օգտագործելու վարժանքների վերաբերյալ տեսանյութ է տարածել: Քաղաքի ոստիկանապետ Սանջայ Բանիվալն էլ կից գրառում է կատարել. «Չանդիգարխի ոստիկանական ստորաբաժանումը մշակել է այս եզակի միջոցը՝ բռնելու համար պարետային ռեժիմի խախտողներին և հավանական […]

̰
Ի՞նչ սահմանափակումներ են վերացվելու մայիսի 4-ից. կորոնավիրուսի պայմաններում որտե՞ղ կարող եք այցելել առանց խոչընդոտի

18:46 02.05.2020

Մայիսի 4-ից գրեթե բոլորը կկարողանան ազատ տեղաշաարժվել և աշխատել, ինչպես նախկինում՝ մինչ կորոնավիրուսի հայտնվելը։ Բայց սա չի նշանակում, որ վիրուսը չեզոքացել է: Սրա մասին փաստում են ամեն օր ավելի շատ ավելացող դեպքերը: Պարզապես մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ, քանի դեռ այն վերացնելու դեղամիջոցը չի հայտնաբերվել: Մայիսի 4-ից հանվող սահմանափակումները հենց այս տրամաբանության մեջ […]

̰
Ուզբեկստանում ջրամբար է փլուզվել. կան վիրավորներ

18:39 02.05.2020

Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: RIA Novosti լրատվականի հաղորդմամբ՝ վիրավորվել է 56 մարդ: Ուզբեկստանի տարածքում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով […]

̰
Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին

18:28 02.05.2020

Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երբ մեկ ձեռքը չի խանգարել տղային գնալ երազանքի հետևից

18:00 02.05.2020

Մեծ Բրիտանիայից Նիքոլաս Մակքարտին 14 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է դաշնակահար դառնալ: Շատ մանկավարժներ չէին հավատում տղային. նա առանց աջ ձեռքի էր ծնվել: Բայց Նիքոլասը գնաց իր երազանքի հետևից և գերազանցությամբ ավարտեց Երաժշտության թագավորական քոլեջը: Հիմա նրան ծափահարում են համերգային տարբեր հարթակներում, իսկ 2012-ին երաժիշտը հանդես է եկել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը:    

̰
Լեհաստանում ամուսնանալ թույլատրել են, բայց խիստ սահմանափակումներով

16:43 02.05.2020

Աշխարհի շատ երկրների նման Լեհաստանում ևս սկսել են մեղմացնել սահմանափակումները: Երկրի իշխանությունն արդեն թույլատրել է նաև հարսանեկան արարողություններ կազմակերպել, բայց մարդկանց սահմանափակ քանակով՝ առավելագույնը 4 մարդ: Թույլտվությունը վերաբերում է միայն եկեղեցում կատարվող արարողությանը, իսկ խնջույք կազմակերպել արգելված է ընդհանրապես: Որոշ զույգեր են փոխել ամուսնանալու օրը և ամուսնացել են այդպիսի սահմանափակումներով:    

̰
Որքա՞ն կտրամադրվի վարձավճարների և ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցման համար

16:35 02.05.2020

Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։ Այդ մասին մասին գրված է Կառավարության ֆեյսբուքյան էջում: «Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,- ասում է […]

̰
Հնդկաստանում ոստիկանները կարանտինը խախտողին որպես պատիժ ստիպել են կքանստել

16:19 02.05.2020

Հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում, որտեղ քաղաքացիներին թույլ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհաժեշտության դեպքում, ոստիկանները, տեսնելով առանց պաշտպանիչ դիմակի փողոցում Porsche մեքենայով շրջող երիտասարդին, նրան կանգնեցրել են ու որպես պատիժ ստիպել, ձեռքերով ականջներից բռնած, մի քանի րոպե կքանստել: Ավելի ուշ պարզվել է, որ կարանտինային պայմանները խախտողը նահանգի ամենահարուստ բնակիչներից մեկի որդին է: Ընտանիքը […]

̰
BACK_TO_TOP