TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎԶԵԲ-Ը 13 մլն 400 հազար եվրո կհատկացնի Հայաստանին՝ ճանապարհային ցանցի բարելավման համար

12:12 17.04.2020

ԱԺ-ում շարունակվում է լիագումար  նիստը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Հայաստանի ու  Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին օրենսդրական նախագիծը: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի  հոկտմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո՝ ճանապարհային ցանցի […]

̰ ̰
Խորհրդարանում ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկումը տևել է շուրջ 5 ժամ

22:30 16.04.2020

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը կվերադարձվի պետությանը, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագիծը: ԱԺ-ն կողմ է քվեարկել նաև «Պետական կենսաթոշակների», «Պետական պարգևների» նախագծերին, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 114 կողմ ձայներով: Այսօր խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եղել նաև ԿԲ նախագահի ընտրության հարցը, որի քննարկումը տևել է շուրջ 5 ժամ: Մանրամասները՝ […]

̰
Sukhoi Superjet-ի վթարային վայրէջքի ևս մեկ հոլովակ է հրապարակվել

22:15 16.04.2020

Sukhoi Superjet-ի Մոսկվա-Մուրմանսկ չվերթի վթարային վայրէջքի ևս մեկ հոլովակ է հրապարակվել: Այն հրապարակել է ՌԴ քննչական կոմիտեն: Հոլովակի կադրերում երևում է, թե ինչպես է տեղի ունենում վայրէջքը, ինչպես են սարսափած ուղևորները վազում: Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել RRJ-95B ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովին՝  սխալ վայրէջքի համար: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

̰
Անհրաժեշտ քանակի ծորակ, օճառ, եռաշերտ դիմակ, ձեռնոց․ ինչո՞վ պետք է գործատուներն ապահովեն աշխատակիցներին

21:39 16.04.2020

Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների վերաբերյալ մանրամասներ է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետը:  Այդ կառույցում կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 2-ն են, մեկուսացված և ինքնամեկուսացված է եղել 30-ից ավելի աշխատակից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարող էի գլխավորել Իսպանիայի հավաքականը. Խոակին Կապառոս

21:34 16.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Իսպանիայի հավաքականը գլխավորելու առաջարկի, հայկական կոնյակի, Սերխիո Ռամոսի մասին:

̰
Համայնքներում գործող կոոպերատիվները համալրվում են գյուղտեխնիկայով

21:28 16.04.2020

Համայնքներում գործող կոոպերատիվները համալրվում են գյուղտեխնիկայով։ Ծրագրի այս տարվա բյուջեն կազմում է 790 մլն դրամ։ Այս գործընթացն իրականացվում է համաֆինանսավորմամբ. գումարի 20%֊ը ներդրել են կոոպերատիվները, իսկ մնացած հատվածը կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։  

̰
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը․ Ավինյան

21:25 16.04.2020

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Հայաստան են բերվել. ✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, ✅24 000 բժշկական դիմակ, ✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, ✅101 հեռահար ջերմաչափ, […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով հիվանդ 9 բուժաշխատողները տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց

21:10 16.04.2020

Երեկ Մարալիկի առողջության կենտրոնի 9 աշխատակցի թեստավորման պատասխանները դրական  են եղել: Նրանք տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդությունների  կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը ուսումնասիրում է բուժաշխատողների շփման շրջանակը: Նախատեսված է մինչև օրվա ավարտը 70 թեստավորում կատարել:  

̰
Հենրիխ Մխիթարյանը Նոբել Առուստամյանի հաղորդման ընթացքում պատմել է Հռոմում կյանքի մասին

20:57 16.04.2020

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության «Եվրոտուր» հաղորդման հերթական թողարկման հյուրը Հենրիխ Մխիթարյանն է եղել: Հաղորդման հեղինակ, մեկնաբան Նոբել Առուստամյանը Մխիթարյանի մոտ՝ Հռոմ էր մեկնել դեռ կորոնավիրուսի համաճարակից առաջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողացել շատ կարճ ժամանակահատվածում իտալերեն սովորել:

̰
Կառավարության այսօրվա նիստը սկսվել է միանգամից 2 շնորհավորանքով

20:37 16.04.2020

Կառավարության նիստին այսօր ընդունվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սոցիալական աջակցության 13-րդ  ծրագիրը: Այս ծրագրի շահառու կլինի մոտ 85 հազար ընտանիք: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ տեղեկություններ է հայտնել Սերժ Սարգսյանը Ապրիլյան հանձնաժողովին

19:57 16.04.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում էր: 5 ժամ տևած քննարկումներից հետո լրագրողները Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին, ի պատասխան՝ նա խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպում կազմակերպել և պատասխանել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հետաքրքրող հարցի: Սարգսյանը նաև նշեց՝ հանդիպման ավարտին համոզվեց, որ նիստին ներկայանալու որոշումն ամբողջությամբ արդարացված էր: Հանձնաժողովի նիստից […]

̰
Հայաստանը ստացել է բժշկական պարագաների ու սարքավորումների նոր խմբաքանակ. Սինանյան

19:38 16.04.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստան է հասել բժշկական պարագաների ու սարքավորումների նոր խմբաքանակ: Սինանյանը նշել է, որ օգնության տրամադրման գործում ներգրավված է Սփյուռքը:

̰
Արդյո՞ք Իրանում ստեղծված սարքը որոշում է կորոնավիրուսի օջախը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:04 16.04.2020

Տեղեկություններ կան, որ Իրանում ստեղծվել է մի սարք, որը հնարավորություն է տալիս որոշել վարակակիրների առկայությունը կոնկրետ տարածքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տոնական միջոցառումներ՝ նվիրված Ոստիկանության 102-րդ տարեդարձին

18:37 16.04.2020

Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն է։ Տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորեց ոստիկանության ծառայողներին։ Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։ Նույն օրը ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ Ոստիկանության օրվա առթիվ […]

̰
Ինչո՞ւ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք. պարզաբանում է դեսպանը

18:12 16.04.2020

Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Նա պարզաբանել է, թե ինչու այս օրերին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել և Ռուսաստանում մնացած հայերին Հայաստան բերել: Բացի դրանից՝ դեսպանը տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն նրանք […]

̰
«Հեղափոխությունից առաջ և հետո»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

17:53 16.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տարածել տեսանյութ՝ համեմատելով անցյալն ու ներկան։ «Հեղափոխությունից առաջ և հետո. ոստիկանության և պետական ծառայողների աշխատավարձի մասին»,- գրել է վարչապետը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1633173083488589/

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կա կորոնավիրուսով վարակված 2 աշխատակից

17:51 16.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 2-ն են, ինչպես նախապես հայտարարել էին, իսկ մեկուսացված 31 աշխատակցի թեստը բացասական է եղել: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մշտադիտարկումներ են իրականացվում շինարարական կազմակերպություններում

17:30 16.04.2020

Արդեն մի քանի օր է՝ մշտադիտարկումներ են իրականացվում շինարարական կազմակերպություններում՝ և՛ մեծերում, և՛ փոքրերում: Թվում է, թե կանոնների մի մասը որոշ կազմակերպությունների վերաբերելի չեն, բայց պրակտիկ գործունեության մեջ պատկերն այլ է, և ամեն մի կետ կոնկրետ նպատակ ունի, այդ թվում՝ աշխատողների միջև հեռավորությունը, կուտակումների բացառումը: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և […]

̰
Աշխատողներին անհրաժեշտ միջոցների ապահովման պարտականությունը գործատուինն է. Հարությունյան

17:19 16.04.2020

Օրենսդրությամբ ամրագրված է, որ բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են աշխատողների անվտանգության ու առողջության ապահովման համար, դրանց տրամադրման պարտականությունը կրում է գործատուն: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Աշխատողներն ևս ունեն պարտականություն, այն է՝ ճիշտ կիրառել այդ միջոցները […]

̰
Մշտադիտարկումները նաև խորհրդատվական բնույթ են կրում. Աշոտ Հարությունյան

17:07 16.04.2020

Խախտումների պատճառով գործունեությունը դադարեցրած տնտեսվարողներն այդ ընթացքում պետք է աշխատեն խախտումները վերացնելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ մշտադիտարկումները նաև խորհրդատվական բնույթ են կրում: Նրա խոսքերով՝ խախտումը արձանագրելուց հետո տնտեսվարողի հետ նաև քննարկում են, թե ինչ լուծումներով է հնարավոր […]

̰
Եռաշերտ դիմակներ, ձեռնոց, օճառ և ջուր. ինչո՞վ պետք է գործատուներն ապահովեն աշխատակիցներին

16:46 16.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն պայմանները, որոնք պետք է գործատուն ապահովի աշխատակիցների համար: Նա նշեց, որ կարևոր պայման է ապահովել ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար անհրաժեշտ միջոցներ, անհրաժեշտ է  ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, եռաշերտ […]

̰
Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճում լույսն անջատվեց

16:40 16.04.2020

ԱԺ-ում ԿԲ նախագահի ընտրության ժամանակ ելույթ ունեցավ նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա ելույթի ժամանակ եղան հոսանքի տատանումներ, ինչը բարձրացրեց դահլիճի ու հատկապես Զոհրաբյանի տրամադրությունը, որը,  չկարողանալով ծիծաղը զսպել, ասաց. «Մենակ իմ հետ կարա էլի սենց բան լինի, որ լույսերը հանգեն»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կորոնավիրուսից մահացել է քուլ-ջազի հիմնադիրներից Լի Կոնիցը

16:28 16.04.2020

Ջազի աստղ Լի Կոնիցը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումներից Նյու Յորքում: Այդ մասին հաղորդում է NPR-ը: Սաքսաֆոնահարը մահացել է Նյու Յորքի «Լենոքս Հիլլ» հիվանդանոցում: Նրա որդու՝ Ջոն Կոնիցի խոսքերով՝ մահվան պատճառ է դարձել COVID-19-ով վարակվելը: Երաժիշտը 92 տարեկան էր: Լի Կոնիցը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 13-ին Չիկագոյում: Իր 70-ամյա երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է […]

̰
Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահի հետ

16:08 16.04.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության […]

̰
Ինչո՞ւ պիտի պետությունը տեսնի որևէ քրգործով չանցնող մարդու բանկային հաշիվները. Էդմոն Մարուքյան

15:54 16.04.2020

ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին այսօր խորհրդարանում հարցեր են ուղղում՝ պարզելու ԿԲ ապագա ռազմավարության մասին նրա տեսլականը: Գալստյանը նշեց՝ բանկերին հորդորել են՝ 24 տոկոսը գերազանցող էֆեկտիվ վարկեր չլինեն: Նա անդրադարձավ վարկային կազմակերպությունների գործունեությանը, բանկային գաղտնիքի թուլացմանը և այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին

15:31 16.04.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին: Միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող […]

̰
Հայերը մեկ շաբաթից ավելի է՝ գիշերում են «Դոմոդեդովո» օդանավակայանում և սպասում դեպի Հայաստան թռիչքի

14:39 16.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում հայ քաղաքացիները օրեր շարունակ սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանք իրենց դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ են հայտնել։

̰
Լռեք, մի ասեք՝ ճգնաժամ է, չի գա ճգնաժամ. ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը հիշեց Տիգրան Սարգսյանի խոսքերը

13:33 16.04.2020

ԱԺ-ում այսօր Էդմոն Մարուքյանը ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց բանկային գաղտնիքի մեխանիզմի թուլացման մասին: Գալստյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ մենք երբ անընդհատ խոսում ենք բանկային գաղտնիքի թուլացման մասին, դա ավելի շատ վնաս է տալիս»: Մարուքյանն այսպես արձագանքեց. «Ես հիշեցի նախկին վարչապետին, Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ասում եք տնտեսական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամ է, […]

̰
13-րդ ծրագրով աջակցություն կստանան նպաստառու 85 հազար ընտանիքներ

13:18 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 13-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրվելու նպաստառու 85 հազար ընտանիքների։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այդ ծրագրով նպաստառու ընտանիքներին իրենց նպաստի 50 տոկոսի չափով գումար կտրամադրվի։ Դրա 70 տոկոսը կլինի առձեռն, մյուս 30 տոկոսը կփոխանցվի որպես էլեկտրաէներգիայի ծախսի վճարում։ Եթե այդ ընտանիքները արդեն վճարել են […]

̰
BACK_TO_TOP