21:20 17.04.2020
Բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ քաղաքացիների համար հիվանդանոցներում տեղ չէր գտնվում: Վարչապետն ընդգծեց, որ մեզ մոտ հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում թափուր է եղել: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համավարակին: Նա շնորհակալություն հայտնեց առաջնագծում կանգնած մասնագետներին: «Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացած […]
21:09 17.04.2020
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,- այսօր իր ուղերձում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով` համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ ու նոր ռեֆլեքսներ: Դրանք ձևավորվում են տարբեր գործոնների ազդեցության ներքո, և հիմա, նրա խոսքերով, իրավիճակը փոփոխություններ է մտցնելու մեր առօրյայում: Փաշինյանը նշեց, որ կառավարության […]
20:59 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձև առաջարկեց, որի պարագայում կկարողանանք ապահովագրել մեզ և հարազատներին կորոնավիրուսով վարակվելուց: Կորոնավիրուսով չվարակվելու համար երեք կանոն է պետք ապահովել՝ սոցիալական հեռավորություն, դեմքին դիպչել ախտահանված ձեռքերով: Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: Այս պայմաններում կապահովագրվենք կորոնավիուսով վարակվելուց։ Այդ կանոնները պահպանելու համար, ըստ Փաշինյանի, մեզնից ջանքեր են պահանջվելու:
20:49 17.04.2020
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կորոնավիրուսի համաճարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ ուղերձով: Վարչապետը ներկայացրել է իրավիճակը աշխարհում և Հայաստանում՝ թվերի տեսքով: Փաշինյանն ընդգծել է, որ թեև հնարավոր է եղել հասնել նրան, որ այս պահին վարակի տարածման տեմպերը կառավարելի են, սակայն սահմանափակումներին ու կանոններին չհետևելը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Փաշինյանը նշել […]
20:36 17.04.2020
Նարեկ Հախնազարյանի «ոչՊաշտոնական» համերգը պարտադիր մեկուսացման վայրից՝ երեւանյան հյուրանոցներից մեկից։
20:00 17.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:53 17.04.2020
Կանզաս Սիթիի կենդանաբանական այգին կարանտինի պատճառով փակվել է, սակայն կենդանիներին առցանց դիտելու հնարավորություն կա։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 17.04.2020
62,8 սմ հասակով Ջոտի Ամջին, որը աշխարհի ամենակարճահասակ կինն է, դուրս է եկել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի։ Նա միացել է Հնդկաստանի ոստիկանության իրազեկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է տեղական ANI News լրատվական կայքը։ Կայքի հրապարակած տեսանյութի համաձայն՝ 26-ամյա կինը միացել է իր հայրենի Նագփուր քաղաքի ոստիկաններին և նրանց մեքենայի վրա կանգնած՝ համաքաղաքացիներին խնդրում է մնալ […]
19:13 17.04.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակ է մարզում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վիրուսի դեմ պայքարում: «Մարզում կա երեք անցակետ՝ Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի և Արարատի մարզի հետ: Բնակիչներին և՛ բարձրախոսներով, և՛ համայնքի ղեկավարների, և՛ վարչական ղեկավարների կողմից տրվում է լիարժեք տեղեկատվություն՝ հիգիենիկ […]
18:06 17.04.2020
«Համոզված ենք, որ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան և իրենց կարանտինը անցկացնել Հայաստանում, բայց նրանց Հայաստան տեղափոխելը մեկ հարց է, մեկ այլ հարց է այդ մարդկանց Հայաստան հասցնելուց հետո նման հոսքեր ընդունելու հնարավորությունը»,- այսօր` ապրիլի 17-ին, կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա իր […]
17:54 17.04.2020
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր` ապրիլի 17-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած հերթական ասուլիսի ժամանակ անդրադարձել է ստեղծված իրավիճակում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի խնդրին: «Իրոք լուրջ խնդիր է, որովհետև սիրիահայ հայրենակիցների մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում, որը իրենց համար ֆինանսական մեծ բեռ է: Կան մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ստիպված են վարձ վճարել, […]
17:51 17.04.2020
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։ Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և […]
17:29 17.04.2020
Վրաստանում այսօր ժամը 12.00-ից մինչև ապրիլի 21-ն արգելվել է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Թբիլիսիի բնակչուհի Գայանե Աբրահամյանը նշեց՝ այս արգելքին չենթարկվելու դեպքում մեծ տուգանքներ են նշանակվում՝ 3000 լարի՝ ֆիզիկական անձանց, 15 000 լարի իրավաբանական անձանց համար: Թբիլիսիի բոլոր մուտքերը 10 օրով փակվել են. հարևան քաղաքներից անգամ չեն կարող գալ այստեղ: Վրաստանում կորոնավիրուսակիրների […]
16:57 17.04.2020
Սփյուռքի կազմակերպությունները Հայաստանին թե՛ մասնագիտական և թեˊ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Այս ընթացքում մոտ 500 000 դոլարի չափ գումար է տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար դեռ հաստատման փուլում է: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: […]
16:35 17.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած մինչև ապրիլի 21-ը երկրում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը։ Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա: Հնարամիտ քաղաքացիներից մեկը, սակայն, որոշել է Թբիլիսիում շրջել ձիով: Տեսանյութը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ապրիլի 15-ից 10 […]
15:40 17.04.2020
Երուսաղեմի Մեա Շեարիիմ թաղամասի ուղղափառ հրեաները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ կարանտինային միջոցառումների շրջանակում սինագոգների փակման: Ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, հայտնում է The Jerusalem Post-ը: Բախումներին մասնակցել են տասնյակ ուղղափառներ, որոնք կոչ են արել փողոց դուրս գալ իրենց սինագոգների րաբբիներին: Նրանք ոստիկաններին անվանել են «նացիստներ», նրանց ուղղությամբ նետել են քարեր, ձվեր: Police forces […]
13:25 17.04.2020
Վարակակիրներ կան նաև ԱԻՆ համակարգում: Այդ մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ վարակի տարածման վտանգներն այս դեպքում ավելի մեծ են, քանի որ կա զորքի վերաբաշխման խնդիր: Մանրամասները՝ տեսանյութում:
13:20 17.04.2020
ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարի հրամանով ԱԻՆ բոլոր այն աշխատակիցները, որոնք այս օրերին իրենց գործառույթից դուրս աշխատանքներ են իրականացնում, հաճախ ոչ պատշաճ հանգստի ռեժիմով, կպարգևատրվեն: Մի քանիսն արդեն ստացել են պարգևատրումներ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:04 17.04.2020
ԱԺ ում լիագումար նիստն այսօր շարունակվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկություններով: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]
12:58 17.04.2020
Համեմատած նախորդ տարվա հետ՝ կա արտակարգ դեպքերի աճ: Այդ մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, մանրամասնելով, որ 2020 և 2019 թվականների առաջին եռամսյակների միջև համեմատական տանելիս կա 190-ով ավելի դեպք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 3621 արտակարգ դեպք: Մանրամասները՝ տեսանյութում:
12:49 17.04.2020
Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: Պատասխան. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել […]
12:38 17.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ ստացվել է 1107 ահազանգ, որից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ է եղել, 498 զանգ ստացվել է քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ, իսկ հոգեբանական աջակցություն ցուցաբերվել է 411 քաղաքացու: Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը տվյալ իրավիճակի պայմաններում անցել է հեռավար ծառայության, […]
12:26 17.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որրտեղ ներկայացվում է, թե ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով. պարզում վարակակրի շփման շրջանակը, կազմում ինքնամեկուսaցած անձանց ցուցակը և հսկում, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտվի: