12:57 16.04.2020
Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով առջին վճարումները կլինեն վաղը։ Մոտ 20 հազար մարդ կստանա աջակցություն, և գործընթացը կշարունակվի։ Իսկ 8-րդ ծրագրով, ըստ Զարուհի Բաթոյանի, արդեն 44 հազարից ավելի վճարումներ են իրականացվել այն անձանց, որոնք ներկայացրել են իրենց անձնական քարտի համարը։ Այստեղ նույնպես, ըստ Բաթոյանի, գործընթացը շարունակվում […]
12:38 16.04.2020
Խորհրդարանում այսօր հարցեր են ուղղել ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին: Նա խոսել է ներդրումների, ԿԲ ռազմավարական ուղղությունների և այլ հարցերի շուրջ իր տեսլականի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
11:39 16.04.2020
Այսօրվա թարմ տվյալներով՝ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քանի կորոնավիրուսով նոր վարակվածները։ Արդյունքում ակտիվ վարակակիրների թիվը նվազել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, և եթե հնարավոր լինի տեմպը պահել, և գործատուները պահեն սանիտարական պայմանները, իրավիճակը երկար ժամանակ […]
11:09 16.04.2020
ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստանի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար հերթագրվեց 37 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց. «Էդքան ամեն ինչ վատ է»: Արարատ Միրզոյանը ևս օգտվեց արտահերթ հարց տալու իր իրավունքից, իսկ հարցերի մեծ մասը ենթադրաբար կվերաբերի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ուղիներին։
10:35 16.04.2020
ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին ԿԲ-ի արձագանքին․ «Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել, շատ տնտեսագետների համոզմամբ՝ տնտեսական աճը, անկումը լինելու է ավելի խորը, քանի 2008-09թթ-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, հաղթահարման տեսակետից կան անասելի դժվարություններ՝ հաշվի առնելով անորոշությունն ու առողջապահական կողմը: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է՝ […]
23:51 15.04.2020
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու որոշ մարդիկ չեն հիվանդանում կորոնավիրուսով նույնիսկ հիվանդների հետ շփումներից հետո: YouTube- ի նոր տեսանյութում նա ասել է, որ դա պայմանավորված է տեղային իմունիտետով, հայտնում է Lenta-ն: Կոմարովսկին ավելացրել է, որ հսկայական թվով մարդիկ կարող են շփում ունենալ կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեցող անձանց հետ, բայց նրանք չեն […]
23:34 15.04.2020
«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովի սկսած «չելենջին»։ Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, վերջինս Հենրիխին հարց էր ուղղել՝ արդյոք հայ ֆուտբոլիստը հետևո՞ւմ է կարանտինի կանոններին։ Հայաստանի հավաքականի ավագը տեսաուղերձ է հղել Ահմեդովին՝ նշելով, որ ինքը ևս պահպանում է կարանտինի կանոններն ու մնում է տանը։ Մխիթարյանը նույն հարցն […]
23:24 15.04.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ինդոնեզիայի իշխանությունները հետաքրքիր միջոց են գտել մարդկանց իրենց տներում պահելու համար: Ճավա կղզում ոստիկանները և կամավորները ուրվականների հանդերձանքով շրջում են փողոցներում՝ փորձելով վախեցնել մարդկանց: Այս մասին հայտնել է NBC News-ը:
21:59 15.04.2020
Վրաստանի իշխանությունները որոշել են այսօրվանից մինչև մայիսի 10 փակել 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսի ելումուտը: Վրաստանում սկզիբ է առել կորոնավիրուսի ներքին, լայնամասշտաբ տարածման փուլը, հայտարարել է երկրի վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3350296814999464/
21:53 15.04.2020
Զանգերի տեղորոշման համակարգի արդյունքում ի՞նչ վիճակագրություն է արձանագրվել և արդյո՞ք հնարավոր վարակակիրները թեստավորվում են: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցերն են հնչել: Մանրամասները՝ տեսանյութում:
21:30 15.04.2020
Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված այլ նախագծեր, բացառությամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրինագծի, որի քվեարկությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 15.04.2020
«Պետական կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել»,- այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետին հարցեր են ուղղվել նաև պանդեմիայի շրջանում աջակցության ծրագրերի, պետական համակարգում հին կադրերի ներկայությամբ պայմանավորված քննադատությունների ու այլ խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:
20:23 15.04.2020
Գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս 3 ամսով ազատվում են մաքսատուրքից: Եվրամիությունն էլ Հայաստանին 92մլն եվրո աջակցություն է տրամադրում: Միջազգային համագործակցության ծրագրերի տնտեսական գործունեության տեսակների մասին այսօր մանրամասներ են հաղորդել էկոնոմիկայի փոխնախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:01 15.04.2020
Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոսել եմ դեռևս 2018թ. ապրիլի 19-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:58 15.04.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
19:28 15.04.2020
6 վարակակիր, որոնցից 2-ը՝ առողջացած․ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առցանց ասուլիսում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումներին։ «16 թեստի արդյունքները, որոնք ուղարկել էինք լաբորատորիա, ժամեր առաջ պարզ դարձան, որ բոլորի արդյունքները բացասական են, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք հաստատված 6 և 2 առողջացած։ Մեկ […]
19:15 15.04.2020
Հնդկաստանում կարանտինում գտնվող հարյուրավոր միգրանտների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТСН-ն։ Գործազրկությունից հուսահատության եզրին հասցրած մարդիկ իշխանություններից պահանջել են իրենց անվճար տրանսպորտ տրամադրել, որն իրենց տուն կհասցնի: Խնդրի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար ցուցարարները շրջապատել են Մումբայի խոշորագույն երկաթուղային կայարաններից մեկը։ Իրավապահները մահակներ են գործի դրել ամբոխը ցրելու համար։
18:08 15.04.2020
Երբ գալիս է մեքենայի անվադողերը ձմեռայինի փոխելու ժամանակը, և բավարար փող չի լինում, մարդիկ միայն դիմացի զույգ անվադողերն են փոխում ձմեռայինի։ Այս օրինակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց իրենց վարած կադրային քաղաքականությունը։ Նա բացատրեց, որ եթե հետին երկու անվադողերը փոխեն, մեծ հավանականությամբ մեքենան վթարի կենթարկվի։ Իսկ դիմացի երկուսը, որոնք ըստ Փաշինյանի, մարմնավորում են պետական համակարգը, լիդերներն […]
18:05 15.04.2020
Բանկերի կողմից արդեն կա բավարարված 220 հայտ՝ 10 մլրդ դրամ ծավալով: Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության օժանդակության ծրագրերից օգտվողների թվին: «Ծրագրերին դիմել են արդեն ավելի քան 800 կազմակերպություններ Հայաստանում, նպատակը բազմազան է՝ աշխատավարձեր, հումք, նյութեր, սարքավորումներ: Փորձում են օգտվել կառավարության կողմից առաջարկված բոլոր 3 գործիքներից` ֆինանսավորում, […]
17:51 15.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի […]
17:48 15.04.2020
«Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը»,- նոր իշխանության կադրային իրավիճակին անդրադառնալիս այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ մարդկանց ինքը ստիպված է եղել նշանակումներից ընդամենը օրեր անց ազատել պաշտոններից։ Ավելին, Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ նույնիսկ կաշառքի հարցերով քրեական գործեր կան հարուցված, […]
17:33 15.04.2020
Պարգևավճարների մասին հարցին այսօր վարչապետն անդրադարձավ Ազգային ժողովում պատգամավորների հարցերից մեկին պատասխանելիս։ Նա ասաց, որ դեռևս 2018 թվականի ապրիլին ունեցած ելույթների ժամանակ է խոստացել բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ժամանակ նա այդպիսի խոստում է տվել հանրահավաքի մասնակիցներին, ինչից հետո այդ մարդիկ իրեն վարչապետ են նշանակել, ինքն էլ խոստումը կատարել է՝ բարձրացրել […]
17:10 15.04.2020
Դեռևս 2019-ի վերջին արդեն ֆինանսական համակարգը հաջող տարի փակեց և լավ տեմպերով սկսել էր 2020-ը, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը: Մինչ ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային լավ հիմքեր: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: «Դեռևս մարտի սկզբից, երբ կային որոշակի նշույլներ, որ ճգնաժամը կարող […]
17:04 15.04.2020
Հայաստանում եղել են ընկերություններ, որտեղ կորոնավիրուսը մտել և տարածվել է, իսկ եղել են ընկերություններ, որտեղ մտել է, բայց կանխարգելիչ միջոցառումների արդյունքում չի տարածվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ պարետատանը հանձնարարել է երկրորդների փորձը ուսումնասիրել և փոխանցել այն մյուս ընկերություններին։ Փաշինյանի խոսքերով՝ ընկերությունները ստիպված են լինելու վերաբացվել և աշխատել, […]
16:54 15.04.2020
Քաղավիացիայի կոմիտեի սկանդալային բացահայտումները կապված են եղել Հայաստանում գրանցված, բայց մասնավորապես Աֆրիկայում զենքի ապօրինի փոխադրումներում ներգրավված ինքնաթիռների հետ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնյաններից մեկը միջազգային գործընկերներից ստացել էր խախտումների մասին տեղեկությունները, սակայն դրանք չէր հաղորդել կոմիտեի ղեկավարին։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը, ըստ Փաշինյանի, […]
16:52 15.04.2020
Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գիշերում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում։ Նրանց չի հաջողվում հայրենիք վերադառնալ դեպի Հայաստան չվերթների չեղարկման պատճառով։ Դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել Անդրանիկ Առաքելյանը։ «Մի ինքնաթիռով բոլորս կարող ենք վերադառնալ մեր տներ։ Մոսկվան բոլոր […]
16:34 15.04.2020
Կորոնավիրուսի տարածման կանխումից մինչև հրդեհների դեմ պայքար. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՓԾ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ: Փրկարարական վարչությունների ղեկավարները տեսակապով զեկուցել են մարզերում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրենց կողմից կատարվող գործողությունները: Նախարար Ցոլակյանը հանձնարարել է առավելագույն զգոնություն ցուցաբերել կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հրդեհների […]