16:24 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել նաև Ստեփանակերտում գտնվող «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը: «Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում […]
16:08 15.04.2020
Արցախյան ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել նաև դիտորդները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլի ժամանակ: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ դիտարկված երկու տեղամասերում նկատվել է քվեախցիկում ընտրողների կողմից լրացուցիչ թղթերի շրջանառություն, ինչն առերևույթ նման է քվեաթերթիկների կարուսելի: Դրանց վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին […]
15:52 15.04.2020
Հայաստանում ԵՄ գրասենյակը հիշեցնում է, որ այս օրերին, ավելի քան երբևէ, գիտակցում ենք՝ ինչքան կարևոր է հոգ տանել միմյանց և մեր մոլորակի մասին: Կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի պահպանությունը շարունակում են մնալ աշխարհում գլխավոր մարտահրավերներից մեկը: Ֆեյսբուքյան էջում ներկայացված է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի տեսաուղերձը կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ:
14:23 15.04.2020
Ընտրությունների առաջին և երկրորդ փուլի ընթացքին է անդրադարձել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա ասել է, որ քվեարկության օրը 18 ահազանգ է եղել, 7-ով քրեական գործ է հարուցվել: Բեգլարյանի խոսքերով՝ բաց քվեարկության, օգնողի ինստիտուտի որոշ կասկածելի դեպքեր են եղել, որոնք բնականաբար, իրավապահ մարմինները պետք է քննեն և համապատասխան գնահատականները տան։ Ըստ նրա՝ դեպքերի ճնշող մեծամասնությունը […]
14:15 15.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսի ժամանակ գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ հարց ևս հնչեց, որին պատասխանեց էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը՝ մանրամասնելով, որ այս պահին արդեն 700-ից ավելի գյուղատնտեսական ապահովագրությունների պայմանագիր է կնքված: Մանրամասները՝ տեսանյութում։
14:03 15.04.2020
Արդյոք աջակցություն կստանան երթուղային տրանսպորտի վարորդները և երբ կվերսկսվի աշխատանքը, որպեսզի քաղաքացիները կարողանան հասնել աշխատանքի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ պարետատան կողմից հստակ որոշում և արձագանք է եղել այդ հարցի վերաբերյալ: «Հանրային տրանսպորտն ամենառիսկային փոխադրամիջոցն է համարվում, և այս պարագայում դրանց աշխատելու թույլատրումը լրացուցիչ ռիսկեր կառաջացնի: Վերջիններիս գործունեությունը դադարեցված է, և […]
13:32 15.04.2020
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա խոսել է տեղի ունեցած ընտրությունների, առաջիկա անելիքների և կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունների հետաձգման կոչերի մասին: Նրա գնահատմամբ՝ այս ընթացքում ընտրությունները հետաձգելու վերաբերյալ այդ կոչերն ընդամենը քաղաքական բնույթ են կրել: «Նրանք, նախօրոք հասկանալով ընտրության արդյունքները և հիմք ընդունելով համաճարակը, փորձել են քաղաքական երանգավորում տալ: Մեր […]
13:16 15.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը հայտարարությամբ տեղեկացրել է, որ Հայաստանին հասանելիք աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փոխառության իրավունքների: Սա առանց պայմանների վարկ է, որը ուղղվելու է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական և սոցիալական լարվածությունը մեղմելուն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ վարկի առկայությունը հզորացնում է ՀՀ կառավարության հակահամաճարակային միջոցառումների […]
13:04 15.04.2020
Այս պահի տվյալներով՝ ԵՄ-ն Հայաստանին կցուցաբերի 92 մլն եվրո աջակցություն: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ընդգծելով, որ համագործակցության աշխատանքները շարունակվում են: Այդ աջակցության մեծ մասը տրամադրվելու է առողջապահության ոլորտին, մի մասը՝ համավարակից առավելապես տուժած քաղաքացիների համար նախատեսված աջակցության ծրագրերին և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Եվս 456.500 եվրոյի չափով […]
13:00 15.04.2020
Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք` այցելելով http://online.ssa.am/ կայք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-300-114 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/
12:48 15.04.2020
ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից: Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը […]
12:34 15.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ երկուշաբթի օրվանից մի շարք ոլորտներ վերսկսել են իրենց աշխատանքը: Տնտեսական գործունեության տեսակներից, մասնավորապես, երկուշաբթի սկսել են աշխատել ծխախոտային տեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ, բացառությամբ շինարարական ավարտական աշխատանքների: Վերսկսվել է նոր շինանյութերի արտադրությունը, սակայն՝ որոշակի սահմանափակումներով: Արդեն թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը: Փոխնախարարը […]
12:12 15.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Նա նաև տեղեկացրել է, որ Արցախում համաճարակի օջախ համարվող Միրիկ համայնքում քվեարկել է 12 ընտրող, Մոշաթաղում՝ 59 ընտրող: Ըստ նրա՝ սա բավական ցածր ցուցանիշ է նախկինում կայացած ընտրությունների համեմատ:
11:52 15.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նշեց՝ արդեն որերորդ անգամ է՝ նա «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չի արձագանքում, արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին: «Դուք՝ Ձեր նախագահությունը, դրանով միայն Ձեզ եք վնասում»,- ասաց նա: Մարուքյանը կրկին խոսեց ԱԺ արտահերթ նիստերից մեկի մասին, որ «հինգից հինգ պակաս հրավիրվել է, և իշխող […]
10:45 15.04.2020
ԱԺ-ում, երբ Էդմոն Մարուքյանը միջամտեց Սուրեն Գրիգորյանի ելույթին, Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց, Մարուքյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ. «Պարո՛ն Միրզոյան, որ երեկ ամբիոնից նույն պատգամավորն ասում էր մանիպուլյատոր, ինչո՞ւ նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր ֆրակցիայի՞ց էր։ «Լուսավոր Հայաստանն» ինչ ասելիք ուներ նախագծի վերավերյալ, ասել է։ Եվ մենք, այո՛, գտնում ենք, որ նախագիծն այս տեսքով կարող […]
00:05 15.04.2020
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են իտալացիներն իրենց պատշգամբներից խմում հարևանության կենացը: Հետաքրքիրն այն է, որ հարևանները միմյանց բաժակը «խփելու» համար բաժակներն ամրացրել են երկար փայտե ձողերի վրա: Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկարաձգել են խիստ կարանտինային միջոցառումները մինչև մայիսի 3-ը: https://www.facebook.com/mauro.ricigliano/videos/2876830009097871/
23:27 14.04.2020
Մենք ջանք ու հնարավորություն չենք խնայում այս պայքարը նվազագույն կորուստներով հաղթելու համար․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսաուղերձով դիմում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին։
23:22 14.04.2020
Կրասնոդարում փոքրիկ տղային հոսպիտալացնում են կորոնավիրուսի ախտորոշմամբ: Նա, իհարկե, աներևակայելի վախեցած է: Երեխայի հոսպիտալացման տեսանյութը ներկայացնում է Lenta-ն:
22:32 14.04.2020
Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն, ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից տեսանյութ հրապարակել։
22:30 14.04.2020
Կոճապղպեղը և կիտրոնը, որոնք խանութներում մեծ քանակությամբ վաճառվել են որպես կորոնավիրուսի դեմ պայքարող միջոցներ, իրականում կարող են վնաս հասցնել իմունիտետին: Այս մասին հայտնել է առաջատար իմունաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Չերեշնյովը: Российская газета-ին տված հարցազրույցում Չերեշնյովը հիշեցրել է, որ կիտրոնները և կոճապղպեղը խթանում են իմունային համակարգի աշխատանքը: Բայց հույսը դնել դրանց կախարդական էֆեկտի վրա, […]
21:59 14.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում կայացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ այս պահին հաստատվել է 11 ծրագիր, որոնցից 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը` սոցիալական ծրագրեր են:
21:55 14.04.2020
ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, օրակարգում ընդգրկված է 30 նախագիծ: Հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմը՝ գլխադասային հանձնաժողովներում հետաձգվել են ոչ հրատապ նախագծերը, իսկ այսօրվա նիստում օրինագծերի մի մասի քննարկումների ժամանակ հնչել են սուր քննադատություններ, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:48 14.04.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային […]
21:40 14.04.2020
Ինչպե՞ս է լուծվելու արդեն պլանավորված չվերթների խնդիրը. այս հարցն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուղղել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարին ու տեղակալին: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը կամ կառույցին, որտեղից գնել են տոմսը: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց պատասխանները ՀՀ քաղաքացիական ավիացիայի տիրույթում են. oրինակ` Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքներ […]
20:57 14.04.2020
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։
19:57 14.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված […]