TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անձանց մեկօրյա տեղաշարժը՝ ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով

19:00 14.04.2020

Այսօր՝ մինչև ժամը 23։59-ը, թույլատրվում է անձանց տեղաշարժը՝ մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի անցակետերում՝ պարզելու, թե արդյոք մարդկանց տեղաշարժն այդ նպատակով է։

̰
Հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություններ չենք տեսնում. Բակո Սահակյան

18:41 14.04.2020

Արցախում 1 ժամից կփակվեն ընտրական տեղամասերը. անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրողների ընդհանուր թիվը, վերջին տվյալներով՝ 103.637 է: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ևս քվեարկել է, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություններ չենք տեսնում»,- մասնավորապես ասել է Բակո Սահակյանը:  

̰
Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար վարձատրության հարց․ Նազարյան

18:16 14.04.2020

«Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը, այլև ամբողջ համակարգի՝ վերից վար»,- այս մասին Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց իր այսօրվա հայտարարության ժամանակ։ Նա նշեց, որ խոսքը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ […]

̰
Ժամը 17։00-ի դրությամբ քանի՞ ընտրող է մասնակցել Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլին

18:14 14.04.2020

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝  ժամը 17։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): Մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտ Ասկերանի շրջան Հադրութի շրջան Մարտակերտի շրջան Մարտունու շրջան Շահումյանի շրջան Շուշիի շրջան Քաշաթաղի շրջան Երևան 1

̰
Գյուղատնտեսական խնդիրները քննարկվել են ԱԺ-ում

18:06 14.04.2020

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն այսօր քննարկվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերին: Որքա՞ն գումար է տրամադրվել, ի՞նչ խնդիրներ են ծագում այդ գործընթացում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԲՀԿ-ն առաջարկում է ԴԱՀԿ կալանքից ազատել քաղաքացիների միջոցների մի մասը

18:00 14.04.2020

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ իրենք նախապատրաստել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ԴԱՀԿ կալանքից ազատել քաղաքացիների միջոցների մի մասը։ Նա ասաց, որ այս պահին դիտարկում են մինչև 500 հազար դրամի սահմաններում այդ հարցի լուծումը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է անցնենք համատարած եկամուտների և ծախսերի հայտարարագրման․ «Իմ քայլի» պատգամավոր

17:47 14.04.2020

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պետության դերը ավելի է մեծացել, և քաղաքացիները հիմա պետության հոգատարությանը ավելի շատ են ապավինում, ինչի համար էլ կառավարությունը իրականացնում է սոցիալական և տնտեսական 12 ծրագրերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նա նաև նշեց, որ այդ ամենը ապահովելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները տան բոլոր տեղեկությունները իրենց եկամուտների մասին […]

̰
ՀԾԿՀ-ն պետք է հրատապ մերժի գազի գինը բարձրացնելու հայտը․ Միքայել Մելքումյան

17:42 14.04.2020

Հայաստանը պետք է արագացնի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ՝ հայկական սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիայի» այն հայտին, որով ընկերությունն առաջարկում է բարձրացնել գազի գինը հայաստանցի բաժանորդների համար։ «Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագները բարձրացնել։ Դա […]

̰
Ի՞նչ հակասություններ են եղել Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև

17:39 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած հակասություններին: Ռևազյանը շեշտել է՝ որևէ ինտրիգի մեջ երբեք չի մտել, այդպես էլ շարունակելու է, միշտ կենտրոնացել է աշխատանքի վրա: Նա նշել է՝ Ճաղարյանի հետ գործնական տարաձայնություններ եղել են, ապա բերել է մի քանի օրինակ: Ճաղարյանը […]

̰
Սոցծրագրերի խորհրդատվության համար մեզ զանգում են հազարավոր քաղաքացիներ․ Սամսոնյան

17:08 14.04.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդատվություն է տրամադրելու այս օրերին գործարկվող սոցիալական ծրագրերի մասին, և իրենց զանգում են հարյուրհազարավոր քաղաքացիներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Հատուկ շեշտում եմ՝ հարյուրհազարավոր քաղաքացիներ, հատուկ՝ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած չինովնիկների համար, ովքեր կարծում են, որ մեզ չեն կարող զանգել քաղաքացիներ»,- […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Տափերական գյուղում. մեկ անձ ձերբակալվել է

16:53 14.04.2020

Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի […]

̰
Ի՞նչ են լինելու արդեն իսկ պլանավորված չվերթները. հարց Տաթևիկ Ռևազյանին

16:00 14.04.2020

Ի՞նչ են լինելու արդեն իսկ պլանավորված չվերթները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը: Այսինքն՝ եթե տոմս ունեն որևէ ավիաընկերությունից, և այդ չվերթը չեղարկվել է, պետք է կապի մեջ լինեն իրենց կամ այն կառույցի հետ, որտեղից գնել են տոմսը: «Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսը՝ […]

̰
Թռիչքային անվտանգության տեսակետից լավ է, որ իմացել ենք՝ խնդիրներ ունենք. Տաթևիկ Ռևազյան

15:10 14.04.2020

«Ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է, մենք լավ դիրքում ենք՝ այն առումով, որ հասկացել ենք խնդիրները, այսինքն՝ բանը չի հասել նրան, որ լուրջ հետևանքով իրավիճակ լինի, լավ է, որ դիմել են, լավ է, որ իմացել ենք՝ խնդիրներ ունենք, թռիչքային անվտանգ տեսակետից դա շատ լավ է»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: […]

̰
Եթե «Մարս Ավիան» խնդիրները չվերացնի, կփակվի. Տաթևիկ Ռևազյան

14:50 14.04.2020

«Երբ հարցնում են՝ որքան արագ կարող եք լուծել այս խնդիրները, այստեղ մտածելակերպի խնդիր է, որ աշխատակիցները հասկանան: Հարցը, այո՛, կարող է անձնական միջոցով, հեռախոսակապով լուծվել, բայց պետք է այդ ամենը արձանագրել, պետք է ամբողջ պատմությունն ունենանք՝ ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, քանի որ դա կարող է ազդել հինգ տարի անց: Աշխատել են, […]

̰
Ի՞նչ թերություններ են հայտնաբերվել Քաղավիացիայի կոմիտեում

14:39 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու տեղակալը՝ Գալուստ Պողոսյանը, հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Նրանք պատասխանում են մամուլում քաղավիացիայի վերաբերյալ շրջանառվող վերջին լուրերին: Պողոսյանը նշեց՝ ևս մեկ անգամ հաստատվում է փաստը, որ ավիացիոն ոլորտը կարևոր է մեր երկրի համար, և թե որքան է հանրությունը հետաքրքրված ոլորտով: Նա անդրադարձավ նաև ոլորտում նկատված թերություններին: Դրանք, […]

̰
Ե՞րբ է վերադառնալու Տաթևիկ Ռևազյանը

14:32 14.04.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ ե՞րբ է վերադառնալու աշխատանքի: «Ես հիմա Դանիայում եմ` Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, ծնողներս են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ այս իրավիճակը, այս խնդիրները, որ ունենք, հաշվի առնելով՝ իմ որոշումն է եղել, որ աշխատեմ մինչև վերջ: Ես ինձ լավ […]

̰
Կազմակերպեք ձեր աշխատանքը՝ հետևելով սանիտարահամաճարակային կանոններին․ Փաշինյան

14:27 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Կազմակերպեք ձեր աշխատանքը՝ հետևելով սանիտարահամաճարակային կանոններին»:

̰
Ո՞վ է հայաբնակ Գլենդելի նորընտիր քաղաքապետը

13:45 14.04.2020

Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդել քաղաքում երեկ քաղաքապետի ընտրություններ են կայացել: Ո՞վ է նորընտիր քաղաքապետը: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը SHANTNEWS-ի մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
Աջակցության ևս մեկ ծրագիր կիրականացվի կոմունալ վճարների մասով. Զարուհի Բաթոյան

13:37 14.04.2020

Այս պահին կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարներին: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այլ մանրամասներ առայժմ չնշեց: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մենք աջակցում ենք համագործակցության ու գործընկերային փիլիսոփայության վրա կառուցված ռազմավարությանը. Փաշինյան

13:30 14.04.2020

Այսօրվանից մտցվել են որոշակի թուլացումներ, և տնտեսական գործունեությունը թույլատրվում է: Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում: «Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում […]

̰
Վարդանյանն առաջարկելու է քրեականացնել ցեղասպանության կոչերը

13:21 14.04.2020

Հայաստանի օրենսդրության մեջ բաց կա, քանի որ որպես քրեական հանցագործություններ սահմանված չեն ցեղասպանության կոչերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Նա ասաց, որ առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկելու է ցեղասպանության հրապարակային կոչերը քրեականացնել՝ այդպիսի կոչերի համար ազատազրկում սահմանել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդարացնում եմ «Նեմեսիսի» գործողությունները թուրք գործիչների դեմ․ Աբովյանը՝ բռնության կոչերը քննարկելիս

13:10 14.04.2020

Բռնության կոչերի քննարկումը քրեականացնող օրինագիծը Ազգային ժողովում քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ նախագծում կան թերություններ, որոնք թուլացնում են դրա որոշակիությունը։ Նա այս համատեքստում հիշատակեց Հայոց ցեղասպանությունն իրականացրած օսմանյան գործիչների դեմ հայ վրիժառուների գործողությունները։ «Ես արդարացնում եմ «Նեմեսիսի» մեր տղերքի գործողությունները 20-րդ դարասկզբին, երբ ոչնչացվեցին թուրք, թուրքական կառավարության ղեկավարները, Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային՝ […]

̰
Բռնությունը արդարացնելը Facebook-ում լայք դնելը չէ, ակտիվ գործողություններ պետք է լինեն․ Վարդանյան

13:07 14.04.2020

Բռնության կոչերը և բռնության քարոզը քրեականացնող օրենսդրական նախագիծը քննարկելիս Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ օրինակներ մեջբերեցին՝ արդյո՞ք բռնության արդարացում է զինվորի համազգեստը պղծողին պատժելու կոչին Facebook-ում լայք դնելը և այլն։ «Բռնությունը արդարացնելը Facebook-ում լայք դնելը չէ կամ որոշակի ինչ-որ շրջապատում ինչ-որ հայտարարություն անելը։ Խոսքը վերաբերում է ակտիվ գործողություններին, որոնցով դու արդարացնում ես տեղի ունեցածը»,- նրանց […]

̰
45 000-ից ավելի դիմում՝ 1 օրում. Զարուհի Բաթոյանը ներկայացրել է աջակցության ծրագրերը

13:04 14.04.2020

Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և […]

̰
Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել, ինձ պատասխանատվության կենթարկե՞ն․ Պետրոսյան

12:53 14.04.2020

Ազգային ժողովում բռնության կոչերի քրեականացմանը միտված նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշատակեց զինվորի համազգեստով «մեյմունության անելու» տարածված տեսանյութի հեղինակին։ «Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել կամ դրան պետք է պատժել, ինձ սրա համար պիտի տանեն, պատասխանատվության ենթարկե՞ն», – ասաց Պետրոսյանը։ Նա գովելի է համարում եվրոպական իրավունքի բարձունքներին ձգտելը, սակայն պնդում […]

̰
Եթե ես մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սրան-նրան հայհոյեմ, սա բռնության կոչ չէ․ Պետրոսյան

12:48 14.04.2020

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ բռնության քարոզն ու բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը որոշակիության պակաս ունի։ ԱԺ-ում նա այսօր հայտարարեց, որ պետք է բացատրել՝ որն է հրապարակային կոչը։ «Եթե ես տանը մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սկսեմ սրան-նրան հայհոյել, սա բռնության կոչ չէ։ Բայց հրապարակայինը ո՞րն է, երկու հոգո՞ւ ներկայությամբ, չո՞րս հոգու», – […]

̰
̰
Արցախում ժ. 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող

12:42 14.04.2020

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թիվը՝ 11:00-ի դրությամբ: «Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող (ընտրողների 15,2 տոկոսը)»,- հայտնում են ԿԸՀ-ից: Մասնակիցների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի` այս հղումով:

̰
Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը յուրատեսակ մարտահրավեր է ԵԱՏՄ-ի համար. ՀՀ վարչապետ

12:32 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր ելույթը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին:  

̰
BACK_TO_TOP