Նույնականացվել է զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Նույնականացվել է զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ

17:06 13.06.2024

2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարեքերի ուղղությամբ:

Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Նշված գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել և բուժօգնության է դիմել 101 անձ, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայող։

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ իրադարձությունների վերաբերյալ հեռարձակված տեսագրությունների զննությունների արդյունքում արդեն իսկ անհատականացվել են նշված բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք:

Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

16:23 09.05.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

16:10 09.05.2025

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

15:53 09.05.2025

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

15:40 09.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

Վատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լևոն 14-րդ-ին

15:28 09.05.2025

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լևոն 14-րդ-ին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

15:20 09.05.2025

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...

BACK_TO_TOP