23:27 06.06.2024
Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում:
Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Օրերս «The wall street journal» թերթը հարցում էր անցկացրել Կոնգրեսի 45 առաջնորդների շրջանում, և բոլորը գրեթե միաձայն ասել են, որ իրենց տեղեկություններով նախագահի առողջական վիճակը վերջին շաբաթներին վատացել է և դա իրենից ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք:
Քաղաքագետներից շատերը կարծում են, որ այդ հրապարակումը պատահական չէ, և որ դրանով հող է նախապատրաստվում, որպեսզի մարդիկ պատրաստվեն դրան, որ հնարավոր է Դեմոկրատական կուսացկությունն այնուամենայնիվ առաջադրի այլ թեկնածուի:
Բայդենը շուտով կլինի 82 տարեկան և հարցված ամերիկացիների 2/3-ը համարում է, որ նա չափազանց ծեր է երկիրը ղեկավարելու համար, բայց օրենքը ենթադրում է, որ գործիչը, ով վայելում է կուսակցականների աջակցությունը, պետք է առաջադրվի: Բայդենը գրեթե չի էլ ունեցել մրցակից նախնական ընտրություններում: Վաղուց անցել է արդեն այն շեմը, որը բավարար է նախագահի թեկնածու առաջադրվելու համար»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ո՞վ կարող է լինել դեմոկրատների թեկնածուն, եթե Բայդենը իսկապես հայտարարի, որ առողջությունն իրեն թույլ չի տալիս առաջադրվել: Ո՞ւմ կցանկանային տեսնել դեմոկրատների թեկնածուի դերում ամերիկահայերը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
19:38 20.06.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: […] ...
19:30 20.06.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն ԳաբրիելյանինՀունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...
19:20 20.06.2025
Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...
19:14 20.06.2025
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարումՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...
19:10 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է ԺնևԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...