22:58 16.06.2025
Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Իրանի հետ: Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելու մասին տեղեկություների ֆոնին Թեհրանը Բաքվից պարզաբանումներ է պահանջել: Կա՞ն կոնկրետ փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ Իսրայելը օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ հարձակումների համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկրետ ապացույցներ առայժմ չկան, […]
22:25 16.06.2025
Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […]
19:48 16.06.2025
Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:16 16.06.2025
Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:59 14.06.2025
Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […]
23:18 14.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում:
22:33 14.06.2025
Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […]
22:26 13.06.2025
Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […]
19:33 13.06.2025
Հարմարավետություն, խնայողություն և նորարարություն՝ մեկ մեքենայում: Չինական առաջատար մեքենաներ արտադրող Changan-ը առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեքենաներ, որոնք համատեղում են բարձր որակն ու մատչելիությունը։ Հայաստանում Changan-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչը՝ ABC Motors Group-ն է՝ վստահելի գործընկեր ձեր նոր ավտոմեքենայի ընտրության ճանապարհին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:12 13.06.2025
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19:50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […]
17:46 13.06.2025
«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև […]
22:54 12.06.2025
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը […]
22:17 12.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես իշխանություն-եկեղեցի հակասություններին։ Ըստ Հակոբ Բադալյանի՝ վարչապետի նպատակն է եկեղեցին տեղավորել «Իրական Հայաստանի» սահմանների մեջ, ինչը նշանակում է կշռազրկել եկեղեցին։ Իսկ ի՞նչ կշիռ ունի հիմա եկեղեցին, խոսքը ոչ թե բուն եկեղեցու մասին է, այլ բարձր հոգևոր դասի ներկայացուցիչների, որոնց […]
19:54 12.06.2025
Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում՝ այգեհիմնման ու ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր: Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը՝ 10 ամիս ժամկետով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:55 12.06.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
21:32 11.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […]
18:16 11.06.2025
ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (Նուբարաշեն) վերջերս է վերանորոգվել և կահավորվել: Առողջապահության նախարարությունը ներկայացնում է նոր պայմանները:
17:38 11.06.2025
Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ […]
16:16 11.06.2025
Երևանում մեկնարկել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «ԱՊՐԻ Ֆորում 2025»-ը: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:18 11.06.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների:
21:26 10.06.2025
Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ավիացիայի ուժերի հարաբերակցության մասին: Ամսագիրը կանխատեսում է, որ Պակիստանից գրեթե 5 միլիարդ դոլարի կործանիչներ գնելու Բաքվի պայմանագրին Երևանը շուտով կպատասխանի Ֆրանսիայից ու Հնդկաստանից ռազմական ինքնաթիռներ գնելով: Պակիստանի հետ գործարքը պաշտոնապես հաստատվե՞ց: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մոտ մեկ ամիս առաջ […]
21:13 10.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, հանրային գործիչ Հարություն Մկրտչյանին։ Զրույցը ծավալվել է Հայաստանի ներքաղաքական ու ներքին խնդիրների շուրջ։ Վարչապետն այսօր բաց տեքստով գրել է Կաթողիկոսական նոր ընտրությունների մասին։ Արդյո՞ք եկեղեցի-իշխանություն այս հակասությունն արդեն դարձել է հակամարտություն, պատերազմ։ Պետությո՞ւնն է դուրս եկել եկեղեցու դեմ, թե եկեղեցին պետության։ Ո՞վ է այս հակամարտության մեջ մեղավորը։ «Եկեղեցին ի՞նչ գործ […]
16:42 10.06.2025
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով […]
16:34 10.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հանրահայտ «Շոպենիանա» և «Շահերեզադա» ներկայացումներով: Այդ ձևաչափով անցկացվող փառատոնը յուրօրինակ կապ է ստեղծում բալետային արտիստների և հանդիսականների միջև: «Առջևում սպասվում են նոր ու հետաքրքիր ներկայացումներ: Սպասում ենք ձեզ նաև այսօր և հունիսի 13-ին՝ վայելելու այս բացառիկ երեկոները Թումանյանի անվան զբոսայգում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
15:46 10.06.2025
Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները վերականգնված և ժամանակակից լուսաձայնային լուծումներով համալրված են: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
15:33 10.06.2025
Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերում՝ վնասելով ցանքատարածություններ: Օրեր առաջ նույն մարզի Մադինա, Գեղհովիտ ու մի քանի այլ բնակավայրեր դարձյալ տուժել էին կարկտից: «Շանթյուզին» նշված բնակավայրերի ղեկավարները մանրամասներ են հայտնել: Ավելին՝ ռեպորտաժում:
15:08 10.06.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ամփոփել է Չեռնոգորիայի թիմի դեմ արտագնա ընկերական խաղը: Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ մարտական ոչ-ոքի էր գրանցել` 2-2: «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը, մասնավորապես` հարձակվողներն ավելի բարձրից էին դիմավորում մրցակցին: Այս գործոնը մեզ հնարավորություն էր տալիս թիկունքում ավելի հանգիստ լինել, շունչ քաշել: […]