15:21 24.02.2024
2023 թ.-ին Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ բեռնատար օդանավը, հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:16 24.02.2024
Շարունակվում է սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերող ու պետական կառավարման համակարգում աշխատանք առաջարկող «իԳործ» ծրագիրը: Մինչև մարտի 4-ն ընդունվում են արդեն 5-րդ փուլի մասնակցության հայտերը: Տարիներ առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրն ամենամյա դարձավ սփյուռքահայ մասնագետների մեծ պահանջարկի ու հայրենադարձության տպավորիչ վիճակագրության շնորհիվ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
22:08 23.02.2024
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:08 22.02.2024
Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]
19:33 22.02.2024
Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության երկրորդ հատվածի առաջին խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունել էր ԲԿՄԱ-ին և առավելության հասել նվազագույն հաշվով։ Հաղթական գոլը 64-րդ րոպեին խփել է կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։ Այս հաղթանակից հետո «Շիրակը» հեռացավ վերջին տեղից ու 16 միավորով 9-րդն է։ ԲԿՄԱ-ն ունի 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։
19:00 22.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա […]
17:05 22.02.2024
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում մրցել են Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրն» ու «Ալ Ֆայհան»։ «Ալ Նասրը» տնային հաղթանակ է տարել 2-0 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Լուիշ Կաշտրուի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ առավելության էր հասել 1-0 հաշվով և այսպիսով դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄԷ-ն […]
16:52 22.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
16:17 22.02.2024
Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել ՆԳ նախարարության ոստիկանության ծառայության թվային փոխակերպման ռազմավարական ճանապարհային քարտեզի և թվային գործիքների ներկայացմանը նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորել է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում իրականացվող թվայնացման գործընթացը։ […]
22:14 20.02.2024
Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
16:06 20.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին […]
22:29 19.02.2024
Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի թագավորության փոխվարչապետ, երկրի արտգործնախարար Այման ալ Սաֆադիի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքն այն հայտնի, վիճելի, սկանդալային գործարքի շուրջ ստեղծված պատմության մասին է. երկու տարի առաջ Հայոց […]
18:34 19.02.2024
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։ Ընդգծվել […]
17:54 19.02.2024
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի: Ըստ նրա` […]
17:43 19.02.2024
Փետրվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 219 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 270, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
21:50 17.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ: Այսպիսով Արման Անդրեասյանն ապահովեց այսօրվա երկրորդ […]
16:12 17.02.2024
ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները` բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս: Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք-զինամթերքի հարուստ տեսականին ՆԳՆ-ն ներկայացրել է մեկ տեսաշարով: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]
14:16 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:
22:24 16.02.2024
Ադրբեջանում այսօր նոր կառավարություն է ձևավորվել: 5-րդ անգան նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ներկայացրել է նոր նախարարներին: Ի՞նչ նորություն կա նոր կառավարությունում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրեթե ոչինչ չի փոխվել: Կառավարությունը կրկին ձևավորելու պարտականությունը հանձնարարվել է Ալի Ասադովին, ով վարչապետ էր մինչև մեկ շաբաթ առաջ։ Ի դեպ, մինչ այդ նա նախագահի՝ տնտեսության հարցերով […]
22:27 15.02.2024
Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]
19:23 15.02.2024
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ «Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ […]
19:00 15.02.2024
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։ Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022թ հունվարին կայացած հանդիպման ժամանակ […]
18:31 15.02.2024
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում: Այս մասին տեսանյութ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը: Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է: Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ: Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից […]
17:40 15.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պիչխուն Պանյան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ առավելագույն […]
17:31 15.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան […]
16:54 15.02.2024
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հանդիպել են Սաուդյան Արաբիան ներկայացնող երկու ակումբներ՝ «Ալ Նասրը» և «Ալ Ֆայհան»: «Ալ Նասրն» արտագնա հաղթանակ է տարել 1-0 հաշվով: Գոլը խաղի վերջնամասում խփել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:
16:06 15.02.2024
Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:16 14.02.2024
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի որակի հետ կապված: Հիշեցնենք, որ Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի վաճառքը այն բանից հետո, երբ այդ հանքային ջուրը օգտագործած մի մարդ էր մահացել: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազ քաղաքում, ուր 65-ամյա մի քաղաքացի […]