TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպես է Հայաստանի թիմը նշել Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը

17:40 14.02.2024

Հայաստանի թիմի ներկայացուցիչները տոնել են Մալխաս Ամոյանի երրորդ չեմպիոնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության օլիմպիական 77 կգ քաշային կարգում։ ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզապալատից։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 2021թ. աշխարհի չեմպիոնը 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Յունուս Բասարի նկատմամբ: 25-ամյա Մալխաս Ամոյանը չորրորդ մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնություններում: […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի դեսպանը

17:34 14.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դեման Մուհամեդ Համարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել։ «Հայաստանն ու Մավրիտանիան համագործակցելու համար ունեն բոլոր նախադրյալները: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, և պատրաստ ենք Ձեզ ամենայն աջակցություն ցուցաբերել այս […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը

17:29 14.02.2024

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական […]

̰
Բաքվում ակնարկում են, որ պատրաստ են քննարկել այն քաղաքական գինը, որը Մոսկվան պետք է վճարի Արցախում իր խաղաղապահներին պահպանելու համար

22:26 13.02.2024

Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]

̰
Փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

16:46 13.02.2024

Հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները՝ նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման ազդեցությունը հողի վրա՝ խոզանների այրումը վատթարացնում […]

̰
Ինչո՞ւ են Բաքվում դժգոհում Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզներից

22:27 12.02.2024

Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:55 12.02.2024

Փետրվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4747 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 308, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 233, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Երկու դրվագ Թալինի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

19:30 12.02.2024

Փետրվարի 2-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Թալինի բաժնի քրեական հետախույզները Արագածավան գյուղի իր տանը ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ տան տանիքում, անասնագոմում և ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ նախորդ օրը 36-ամյա համագյուղացուն հյուրասիրել է դրանից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թմրամիջոց […]

̰
Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:18 12.02.2024

Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստացել են փետրվարի 9-ին։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց 56-ամյա կասկածյալը ձերբակալվել է և, իր ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Երևանցի տղամարդը մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրել է կանեփանման զանգվածով 2 փաթեթ, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով […]

̰
Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ

18:56 12.02.2024

Մայրաքաղաքում անցած շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ, կվերանորոգվեն հուշարձաններ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, պահանջված որակին ու գնին: Քաղաքապետը վարչական շրջանի […]

̰
Ոստիկանության պետը Արարատի և Արմավիրի մարզային վարչություններում ամփոփիչ խորհրդակցություններ է անցկացրել

18:52 12.02.2024

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Արտաշատի բաժնում։ Ներկա էին Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները: Ամփոփվել են 2023 թվականի ընթացքում իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։ Հանգամանորեն ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում է Կարապետ Երանոսյանը

18:12 12.02.2024

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է Կարապետ Երանոսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել

14:35 10.02.2024

Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ: Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ […]

̰
Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության ազգությամբ հայ նախարարի մասին

22:41 09.02.2024

Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ:  Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]

̰
Հինգ հետախուզվող ներկայացել է Մալաթիայի բաժին. ներկայացվել է նաև հանցագործության գործիք ինքնաձիգը

17:46 09.02.2024

Անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են: Անմիջապես նշված հասցե մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով […]

̰
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին. ՆԳՆ

17:23 09.02.2024

Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ փետրվարի 2-ին սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը, որոնք կդրվեն առաջին աճուրդին։ Սահմանվել են հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների […]

̰
Իլհամ Ալիևի նոր ռեկորդը․ ընտրություններում նա հավաքել է 46 անգամ ավելի շատ ձայն, քան իր գլխավոր մրցակիցը

22:52 08.02.2024

Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]

̰
ՆԳՆ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ իրականացնում է կիբերհանցագործություններից և առցանց վնասներից երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագիրը

19:20 08.02.2024

Փետրվարի 6-ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում կայացել է «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, տարբեր նախարարությունների […]

̰
Ստեղծվել է «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը

18:22 08.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 10-րդ հոբելյանական տարվա ընթացքում հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն ստացել է պետական գրանցում։ Վետերանների խորհրդի ստեղծման նպատակն է համախմբել ՀՀ քննչական կոմիտեի նախկին աշխատակիցներին, հետամուտ լինել նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը և վերջիններիս փորձն ու գիտելիքներն ուղղել հանրօգուտ գործունեության։ Մասնավորապես՝ աջակցել կարիքավոր վետերաններին, զոհված, […]

̰
29 տարի՝ գահին․ Իլհամ Ալիևը նախագահ է դառնում 5-րդ անգամ

22:53 07.02.2024

Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]

̰
Նախագահը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

17:44 07.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Վարչապետ Վիկտոր Օրբանի հետ

17:17 07.02.2024

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով […]

̰
Վաղը Ադրբեջանում նախագահական ընտրություններ են․ որքան ձայն կհավաքի Իլհամ Ալիևը

22:18 06.02.2024

Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]

̰
Քանի՞ հայ է մնացել Արցախում

22:44 05.02.2024

Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի  կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]

̰
Նոր Արեշում պայթյունը խլեց ամուսինների կյանքը

22:22 05.02.2024

Նոր Արեշում պայթյունի հետևանքով զոհվեցին 2 քաղաքացիներ, նրանք եղել են ամուսիններ։ Հոսպիտալացվել են երկուսը՝ տարեց կին և մեկ երիտասարդ, նրանց վիճակը միջին ծանրության է և ծանր: Ո՞րն է եղել պայթյունի պատճառը, ի՞նչ մանրամասներ են հայտնել հարևանները:  Դեպքի վայրում աշխատել է «Շանթյուզի» նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՆԳ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից

18:26 05.02.2024

Փետրվարի 5-ին՝ ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ` (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական […]

̰
Սիսիան-Գորիս-Հարժիս ճանապարհին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

13:10 04.02.2024

Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ Սիսիան-Գորիս-Հարժիս ճանապարհահատվածում։ Նշված տարածքներում թույլ ձյուն է տեղում, և բուք է։

̰
Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են. ՆԳՆ

15:27 03.02.2024

ՀՀ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության […]

̰
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է թույլ տալ մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքում

22:51 02.02.2024

Ադրբեջանում փորձում են ձևավորել միջազգային կոալիցիա՝ Հայաստանի տնտեսությանը մեծ եկամուտներ խոստացող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տապալելու նպատակով: Այդ նպատակով, ինչպես ժամանակին Արցախի դեպքում էր, հավաքագրել են այսպես կոչված բնապահպաններին: Պարզվում է՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայ մասնագետներից շատ են մտահոգ Հայաստանի միջավայրի պահպանության խնդրով: Ովքե՞ր են այդ «բնապահպանները»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է շարային ստուգատես

19:25 02.02.2024

ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ տարվա մեկնարկային միջոցառումների շրջանակներում փետրվարի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի ղեկավարությամբ Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի ունեցավ շարային ստուգատես։ Շարային ստուգատեսին ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Ծառայության կազմակերպման, Բժշկական ապահովման վարչությունների և Հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։ Ստուգատեսի ընթացքում ղեկավար կազմը ստուգեց ծառայողների շարային կեցվածքը, […]

̰
BACK_TO_TOP