23:00 23.11.2023
Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ քննարկել արտահանձման այդ […]
19:06 23.11.2023
Նոյեմբերի 14-ից 23-ը ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության մասնագետներն Արդարադատության նախարարության աշխատակիցների համար կազմակերպել և անցկացրել են «Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Առաջին օգնության դասընթացների անցկացման նպատակը մասնակիցների հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, ինչը կբարձրացնի արտակարգ իրավիճակների և աղետների վերջիններիս պատրաստվածությունը։ Դասընթացներն անցկացվել են տեսական և գործնական փուլերով: Տեսական փուլում ուսումնասիրվել են առաջին […]
18:57 23.11.2023
Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված […]
18:44 23.11.2023
Նոյեմբերի 23-ին՝ կեսգիշերն անց, Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակի Մուղնի թաղամասում ստուգման նպատակով կանգնեցրել են վարդենիսցի 32-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդեսը»: Բեռնախցիկում և սրահում նրանք նկատել են գունավոր մետաղներ: Վարորդը հայտնել է, որ փետրվարի սկզբից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀԷՑ ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տարածքից պարբերաբար գողացել է մոտ 90 կգ պղնձե մալուխ: Վարորդը և 31-ամյա […]
17:32 23.11.2023
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրանյութ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 20-ին զննություն կատարվեց տղամարդու տանը: Հետնամասում հայտնաբերվեց մետաղյա տարա` […]
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
18:33 22.11.2023
Հարավային Ամերիկայում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որի մասին տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։ Պերուի ոստիկանությունը մահակներով հարվածներ է հասցրել Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստներին, երբ նրանք ցանկացել են մոտենալ իրենց երկրպագուների տրիբունաներին՝ մարզաշապիկներ տալու համար։ Ոստիկանները բացատրել են խաղացողներին, որ նրանց թույլ չեն տա մոտենալ տրիբունաներին և հրել են նրանց։ Խաղացողներից մեկը հարվածել է իրեն հրող […]
17:42 22.11.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի առավոտյան օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ բույսերից։ Նա և կազմված փաստաթղթերը […]
17:28 22.11.2023
Նոյեմբերի 9-ի երեկոյան Նոր Ախուրյանի բնակիչ մի կին ոստիկանության Ախուրյանի բաժնում տվել է հաղորդում, որ ցերեկը գոմից գողացել են երկու հորթ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ: Պարզվել է, որ օգտվել էին դուռը բաց լինելու հանգամանքից, իսկ հորթերը մորթել էին գոմից քիչ հեռու՝ ջրատարի մոտ: Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]
21:19 21.11.2023
Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]
17:56 21.11.2023
«Արսենալի» Մ16 թիմի հարձակվող Չիդոզի Օբի-Մարտինը երիտասարդական Պրեմիեր լիգայի հերթական տուրում դեկա-տրիկ (10 գնդակ) է ձևակերպել: Ֆուտբոլիստը, որը 9 օրից կդառնա 16 տարեկան, 10 անգամ գրավել է «Լիվերպուլի» դարպասը, իսկ լոնդոնյան ակումբը հաղթել է 14:3 հաշվով: Նիգերիական արմատներով դանիացին մրցաշարի 5 տուրում արդեն 13 գոլ է խփել: Հիշեցնենք, որ Օբի-Մարտինն ընթացիկ մրցաշրջանում հասցրել է մարզվել […]
17:51 21.11.2023
Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
17:39 21.11.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը: Երկար քննարկումների արդյունքում որոշվել է այսօրվա նիստին զեկուցվող դարձնել օրակարգի բոլոր հարցերը: Ավագանու որոշմամբ՝ Երևանում կփակցվեն ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի, Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները: Ավագանու նիստն անցել է լարված մթնոլորտում. ավագանու անդամները միմյանց […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
10:07 20.11.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:39 18.11.2023
Կառավարությունն այսօր տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Թե ինչ է այն ենթադրում, անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:09 18.11.2023
Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և […]
22:28 17.11.2023
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկը մերժելու Բաքվի որոշումը: Հիշեցնենք, Հայաստանի ու Ադրբեջանի արտտգործախարարների հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 20-ին՝ Վաշինգնոտում: Ինչպե՞ս են գնահատել դա Պետդեպարտամենտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հնարավոր չի համարում այդպիսի հանդիպմանը իր մասնակցությունը, քանի որ ամերիկյան կողմը, […]
17:51 17.11.2023
Նոյեմբերի 17-ին Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Աջակցություն մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» համատեղ ծրագրի թիմի ղեկավար Խարալամպուս Պանորիոսի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության մասով պատասխանատուները, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ծրագրի աջակցող թիմի ներկայացուցիչները և ՓԾ ղեկավար […]
17:41 17.11.2023
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիի ՄԲՎԴ սան, ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել էր չեմպիոն: 55 կգ քաշային մարզուհին ցույց էր տվել 188կգ (81+107) արդյունք և մեդալների համար պայքարում շրջանցել էր երկու ճապոնուհիների: 18-ամյա Ալեքսանդրան նաև փոքր ոսկե մեդալ էր նվաճել հրում վարժությունում: Ալեքսանդրայի պարգևատրման ժամանակ սակայն Հայաստանի օրհներգի […]
17:37 17.11.2023
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեղեկությունը լրագրողներին փոխանցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կար պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող և 3-րդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, և այդ առումով կար հրատապություն՝ այդ ամեն ինչը կազմակերպելու: Իսկ եթե Մարգարայի կետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ […]
22:27 16.11.2023
Երուսաղեմի Հայկական թաղամասում կրկին լարվածություն է: Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի հայ երիտասարդ է ձերբակալվել: Ի՞նչ է տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախապատմությունը հիշեցնեմ՝ այստեղ կա վիճելի խնդիր: Երկու տարի առաջ Հայոց Պատրիարքությունը վիճելի մի գործարք է կնքել, ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ 98 տարի ժամկետով իսրայելական մի ընկերության վարձակալության […]
21:21 16.11.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին: Անդրադարձ է եղել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը հաստատվել էր Կառավարության վերջին նիստերից մեկում: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Փոխնախարարը խոսել է հուշարձանների, թանգարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության և գրադարանների հետ կապված ծրագրային ուղղություններից: […]
18:54 16.11.2023
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենպաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված: Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և […]
18:12 16.11.2023
Նոյեմբերի 14-ից 16-ը մի շարք փրկարարական ծառայողներ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում մասնակցել են «Առաջին օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացի: Դասընթացը կազմակերպվել էր Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի կողմից՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետների միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում:
17:27 16.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Դոհունը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի՝ երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: «1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների […]
17:17 16.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը։ Արարողությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր […]
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]
19:12 15.11.2023
Ջրային պարեկներն այս օրերին վերջին դասընթացներն են իրականացնում հենց Սևանա լճում։ Շուտով ծառայությունը կսկսի գործել։ Նոյեմբերի 15-ին դասընթացներին հետևում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով ջրային պարեկներին՝ փոխնախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ստորաբաժանումը, համագործակցելով […]
21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]