TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում զենք-զինամթերք և ապօրինի որս կար

17:16 03.11.2023

Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի պարեկները Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ համատեղ Գորիսում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և 35-ամյա ուղևորը իրավապահներին հայտնել են, որ Խնձորեսկի տարածքում նապաստակ են որսացել: Ուղևորը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է իր անվամբ հաշվառված, ժամկետանց թույլտվության կտրոնով «ՍԿՍ» տեսակի գործարանային […]

̰
Բաքվում շինծու մեղադրանք են ներկայացրել գերեվարված ևս մեկ հայի

21:55 02.11.2023

Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]

̰
Պարզեցված ընթացակարգերով արցախցիներին կենսաթոշակ կնշանակվի. գործադիրի որոշումները

18:20 02.11.2023

Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի, պարզեցված ընթացակարգերով Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կնշանակվի, 14 նորակառույց դպրոց կապահովվի գույքով: Հաստատվել է 2024 թ.-ի բյուջեից սուբվենցիաների տրամադրման կարգը. մայիսից ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Արդյունքում Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայնքներում բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյաննն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների

17:56 02.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի

17:34 02.11.2023

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։ Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

14:36 02.11.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական […]

̰
Ինչո՞ւ է Երուսաղեմի Հայոց պատրիարքը չեղարկել Հայկական թաղամասի հատվածը հրեաներին 99 տարով  վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը

22:24 01.11.2023

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]

̰
Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

17:56 01.11.2023

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչության պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես նաև՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակցի […]

̰
Apple ընկերությունը  օգտատերերին զգուշացնում է հարձակումների մասին. մեդիափորձագետների խորհուրդը

16:12 01.11.2023

Apple ընկերությունը ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում առաջարկել։ Տեղեկատվական անվտանգության, կիբերհարձակումների թեմայով ասուլիսին մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը  օգտատերերին տվել են խորհուրդներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի պահանջով Երասխում մետաղաձուլական գործարան չի կառուցվի

22:15 31.10.2023

Ադրբեջանի սահմանից ոչ հեռու՝ Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլական գործարանը տեղափոխվելու է այլ վայր: Տեղեկությունն այդ մասին այսօր պաշտոնապես հաստատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ինչո՞ւ են տեղափոխում, որքանո՞վ են հիմնավոր Բաքվի մեղադրանքները միջազգային նորմերի տեսակետից, և ինչո՞ւ է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ գործարանը կառուցվում էր […]

̰
Թեժացող Մերձավոր Արևելք. ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի անվտանգության վրա

21:50 31.10.2023

Մերձավոր Արևելքում իրավիճակը առավել թեժանում է: Հրադադար հաստատելու կոչերին անգամ Իսրայելը բացասաբար է մոտենում: Ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը, և ինչպե՞ս այն կանդրադառնա գլոբալ գործողությունների վրա: Այս թեմային անդրադարձել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:

̰
Արմավիրի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:58 31.10.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 28-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հանցանք կատարած լինելու հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել արմավիրցի 61-ամյա մի տղամարդու, իսկ նրա վարած «ՎԱԶ-21099»-ը տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հաբ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր

17:42 31.10.2023

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում: Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր: Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների […]

̰
Աշտարակի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

17:28 31.10.2023

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրել են: Նրանք Կարբի գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են կես կիլոգրամից ավելի չորացված և 700 գրամից ավելի կիսաչոր կանեփանման զանգվածներ։ Հաջորդ դեպքում Աշտարակի ոստիկանները […]

̰
Անգլիայում տղամարդը պաղեստինյան դրոշի գույներով ներկված մկներին բաց է թողել սրճարանում

16:44 31.10.2023

Պաղեստինին աջակցող մի ակտիվիստ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի McDonald’s արագ սննդի ռեստորանում բաց է թողել պաղեստինյան դրոշի գույներով ներկված տասնյակ մկների, հայտնում է Evening Standard-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է TikTok սոցիալական ցանցում, սակայն երեքշաբթի օրը ջնջվել է այն հաշիվը, որտեղ հրապարակվել է տեսանյութը, գրում է թերթը։ Սոցցանցերում […]

̰
Ծեծի էին ենթարկել համերկրացուն ու փող հափշտակել

16:38 31.10.2023

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար: Տեղեկությունն իրացնելով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել […]

̰
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Արազի ճանապարհ»․ Բաքուն որոշել է շրջանցել Սյունիքը

22:05 30.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

17:45 30.10.2023

Հոկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 163 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 279, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 320, հեռախոսից օգտվելու՝ 204, […]

̰
Թեհրանի մետրոյում ձերբակալված ուսանողուհին մահացել է

16:53 28.10.2023

Իրանում մահացել է 16-ամյա ուսանողուհի Արմիտա Գերավանդը, ով կոմայի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են Թեհրանի մետրոյում՝ հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Fars News գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 16-ամյա աղջիկը մահացել է 26 օր անց՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին։ Բժշկական եզրակացության համաձայն՝ աղջիկը մետրոյում կորցրել է հավասարակշռությունը «արյան […]

̰
Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:34 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլջան Մամադովին և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար։ Կարենը նախ հաղթել էր ֆինն Օտտո Կետոնենին, իսկ հաջորդ գոտեմարտում առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Բիտցիևի նկատմամբ: 1/4 եզրափակչում Կարենը զիջել էր թուրք Ալպերեն […]

̰
Հունգարիան կարողացավ վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այդպես էլ չդատապարտելով Բաքվին Ռամիլ Սաֆարովի շուրջ կատարվածի համար

22:31 27.10.2023

Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան առաջինն է Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնելուց հետո: Արդտգործնախարարը հայտարարեց, որ Հունգարիան պատրաստվում է Երևանում հյուպատոսություն բացել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ հարաբերությունները վերականգնվել են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-հունգարական հարաբերություններն ավելի քան 9 դարի պատմություն ունեն: Դեռևս […]

̰
Բեկանվել են ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների վերաբերյալ որոշումները. Արփինե Սարգսյան

21:22 27.10.2023

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ մանրամասներ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ենթադրում է առավել բարձր միջազգային պաշտպանվածություն և կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից օգտվելու հնարավորություն։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան […]

̰
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը արցախցիներին կտա բարձր երաշխիքներ

18:16 27.10.2023

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։ Վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրից էլ արդեն օգտվել է 41 հազար 611 անձ: Արցախից բռնի տեղահանված անձանց երեկ Կառավարության որոշմամբ տրվեց նաև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս գործընթացի ու աջակցության ծրագրերի […]

̰
ՆԳՆ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգող խորհրդի 25-րդ նիստին

17:40 27.10.2023

Հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցել է ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը։ Նիստին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Սահակյանը, նույն վարչության […]

̰
100 հազար դրամ կստանան նաև ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան եկած արցախցիները. գործադիրի որոշումները

19:44 26.10.2023

100.000-ական դրամ աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված արցախցիները: Կշարունակվի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը: Մինչև 2040 թ.-ը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել առնվազն 2000 մեգավատտի։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում

18:23 26.10.2023

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. «Տիկի’ն նախագահող, Ձերդ գերազանցություննե’ր, խորհրդարանների նախագահնե’ր, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Կայուն զարգացման 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ ու […]

̰
Նոյեմբերի 1-ից կգործեն նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար

18:14 26.10.2023

Նոյեմբերի 1-ից կգործեն նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 🔹Ժամը 10:00-21:00-ը շենքերից պետք է ապահովեն առնվազն 10 մ հեռավորություն 🔹 21:00-23:00-ը՝ 100 մ: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60%-ի. Վաչե Տերտերյան

12:13 26.10.2023

Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60 տոկոսի: Օրենսդրական փոփոխությունները նպաստելու են արևային էներգիայի ոլորտի զարգացմանը: Նախագիծը  գործադիրի հավանությանն է արժանացել: Կառավարության հոկտեմբերի 26-ի հերթական նիստին համապատասխան նախագիծը  ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:  «Առաջարկում ենք փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ Էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում Բրյուսելում բանակցելուց

22:51 25.10.2023

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր […]

̰
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ՆԳՆ ՈԶ հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը

19:07 25.10.2023

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն ու հրամանատարական կազմը։ Նախարարը, ոստիկանության պետն ու հրամանատարական կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և […]

̰
BACK_TO_TOP