17:36 14.11.2023
Հայաստան-Եվրոպա խորացող համագործակցություն, կառուցվող նոր կամուրջներ՝ քաղհասարակության ու փորձագիտական հանրության մեջ: Հայաստանը ողջունել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մեր երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Երևանում անցկացվել է հայ-լեհական փորձագիտական առաջին համաժողովը՝ հայ և լեհ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում:
16:05 14.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:27 14.11.2023
Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է. նոր բազմասերիանոց դրամա՝ «Կախվածություն»: Ինչի՞ մասին է ֆիլմը, ի՞նչ խնդիր է վերհանում և ի՞նչ լուծումներ առաջարկում: Ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց այդ ամենին անդրադառնալու գաղափարը: Մեզանից շատերն իրենց բավականաչափ տեղեկացված են համարում այն մասին, թե ինչ է թմրամոլությունը։ Շատերս կարդացել ու վերընթերցել ենք բազմաթիվ հոդվածներ, վիճակագրական տվյալներ այս չարիքի կործանարար […]
21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
15:24 12.11.2023
Հավերժ զինվորը. «Զինուժ»-ի ռեպորտաժը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայող Արթուր Սահակյանի մասին:
14:14 12.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և կարգավիճակ տալու մանրամասների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:57 12.11.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում զուգակցված աշխատում է նաև երկրի տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ։ Համագործակցության հիմքում համակողմանի ընդունելի օրենսդրական կարգավորումների մշակումն է։ Սրանով էլ պայմանավորված՝ հանձնաժողովին էր դիմել մեր երկրում գործող Ամերիկայի առեւտրի պալատը։ Պալատի ներկայացուցիչները խորհրդարանում են կոնկրետ ուղղությունների բարելավման ակնկալիքով։ Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
12:00 12.11.2023
Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: «Տուգանքներից խուսափելու համար՝ հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,-ասվում է […]
11:53 12.11.2023
Շաբաթ երեկոյան Հռոմի մերձակայքում գտնվող Լադիսպոլի քաղաքում կրկեսից փախած մեծ առյուծին հաջողվել է բռնել, հայտնել է քաղաքապետ Ալեսանդրո Գրանդոն։ «Առյուծին քնաբեր են տվել ու բռնել, հիմա կենդանուն կհանձնեն կրկեսի անձնակազմին»,- գրել է Գրանդոն։ Նա հույս է հայտնել, որ այս դեպքը կօգնի փոխել վերաբերմունքը կրկեսներում կենդանիների շահագործման նկատմամբ։ Ինչպես հայտնում է il Messaggero թերթը, գիշատչին կրակել […]
13:06 11.11.2023
Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ: Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին: […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
18:06 10.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ևս 50 հազար դրամի չափով սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Նոյեմբերին և դեկտեմբերին տրամադրվող ամսական այս աջակցությունը նախատեսված է արցախցիների առաջնային սպառողական կարիքները հոգալու համար: Նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց երեկ, որի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին: Մամուլի ասուլիսին ներկայացվել են նաև այն […]
17:30 10.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
17:42 09.11.2023
Արցախցիները նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական ևս 50 հազար դրամ աջակցություն, Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, կգործի մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:47 08.11.2023
Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]
19:06 08.11.2023
Չինաստանի Սիչուան քաղաքում հեղուկ գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Չի հաղորդվում, թե արդյոք միջադեպի հետևանքով տուժածներ կան։ Միջադեպի այլ մանրամասներ և հանգամանքներ նույնպես այս պահին չեն նշվում։
21:28 07.11.2023
Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]
17:22 07.11.2023
Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։ Ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ ՆԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։ Վահե Ղազարյանը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ […]
15:47 07.11.2023
Բաքու է այցելել Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Ո՞վ է այդ Աշուրբեյլին ու ի՞նչ պետության մասին է խոսքը, ո՞ւմ հետ է նա հանդիպել Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իգոր Աշուրբեյլին Ադրբեջանում հայտնի ազնվական տոհմի ներկայացուցիչ է, էթնիկ ադրբեջանցի է, որը վաղուց […]
19:39 06.11.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարականի հերթական նիստը: Երևանի փոքր կենտրոնում օրվա որոշակի ժամերի կարգելվի բեռնատարների մուտքը, Հրազդանի կիրճում էլ չեն երթևեկի շաբաթ և կիրակի օրերին: Իսկ ահա հանրային տրանսպորտի հնարավորություններն ու առավելությունները մայրաքաղաքում կավելացվեն: Տիգրան Ավինյանն արձանագրել է, որ հօգուտ հանրային շահի ձեռնարկվող քայլեր անելիս հանդիպում են նաև իրավական խոչընդոտների: Մի դեպքում՝ ի հեճուկս քաղաքապետարանի […]
18:06 06.11.2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4634 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 183, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, վարելիս […]
17:46 06.11.2023
Մարտի 1-ի գիշերը` ժամը 2.40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած […]
15:44 06.11.2023
Երևանի քաղաքապետարանը համալիր ծրագիր կիրականացնի՝ մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, հանրային տրանսպորտի համար նոր հնարավորություններ ու առավելություններ ստեղծելու նպատակով: Այսօր ծրագիրը քննարկվել է գործակարգավարական նիստի ընթացքում: Մասնավորապես՝ Երևանի փոքր կենտրոնը բեռնաթափելու նպատակով այս շաբաթվա ընթացքում կկիրառվեն սահմանափակումներ․ առավոտյան 7։00-21։00-ը կարգելվի առավելագույնը 2.5 տ քաշ ունեցող ծանր մեքենաների մուտքը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:32 04.11.2023
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: «ՀՀ Վարչապետի գավաթ 2023» խճուղավազքի սիրողական մրցաշարը տեղի է ունենում Փարաքարից Էջմիածնի հրապարակ վազքուղով։
19:20 03.11.2023
Երևանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային էտը: Մայրաքաղաքում իրականացնում են նաև արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: «Այն փողոցներում, որտեղ կան թեղի տեսակի ծառատեսակներ, մենք նախատեսում ենք դրանք աստիճանաբար փոխել Երևան քաղաքում: Այդ փողոցներում լրացումներ չենք կատարում: Մաշտոցի պողոտայի ծառատունկը, լրացման աշխատանքները մեզ մոտ նախատեսված էր գարնանը իրականացնել, բայց չստացվեց: Բարձրացված մանիպուլացիաների արդյունքում այդ աղմուկը մեզ ետ […]
18:11 03.11.2023
ՆԳ նախարարությունը նոյեմբերի 2-ը հայտարարել էր «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման օր։ Երևանի գնդի պարեկները հեռուստատեսությամբ ներկայացրել են պարեկային ծառայության ընդունելության մրցույթի առանձնահատկությունները։ Նույն օրը ՆԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը պատասխանել է պարեկային ծառայությունում ընդունելության մրցույթում դիմորդներին ներկայացվող պահանջների վերաբերյալ հարցերին։ Երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ […]
17:33 03.11.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը տակնուվրա է անում հայ ընտանիքի լքված տունը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից։ Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ. […]