Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է․ ի՞նչ խնդիր է վերհանում հեռուստաընկերության նոր նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է․ ի՞նչ խնդիր է վերհանում հեռուստաընկերության նոր նախագիծը

15:27 14.11.2023

Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է. նոր բազմասերիանոց դրամա՝ «Կախվածություն»: Ինչի՞ մասին է ֆիլմը, ի՞նչ խնդիր է վերհանում և ի՞նչ լուծումներ առաջարկում: Ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց այդ ամենին անդրադառնալու գաղափարը:

Մեզանից շատերն իրենց բավականաչափ տեղեկացված են համարում այն մասին, թե ինչ է թմրամոլությունը։ Շատերս կարդացել ու վերընթերցել ենք բազմաթիվ հոդվածներ, վիճակագրական տվյալներ այս չարիքի կործանարար ազդեցությունների մասին ու նաև խորհուրդներ, թե ինչպես խուսափել թմրամիջոցների թակարդն ընկնելուց։ Սակայն ամեն տարի պաշտոնական տվյալները խոսում են թմրամոլության ծավալների արագ աճի մասին: Այս միտումը ամբողջ աշխարհում է, և հետևաբար վերաբերում է նաև մեր երկրին:

Տեսնենք, թե ինչպես է փոխվել պաշտոնական վիճակագրությունը վերջին մի քանի տարիներին Հայաստանում:
2019 թ. ընթացքում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործությունների 1088 դեպք, իսկ «թմրամոլ» ախտորոշմամբ Հայաստանում հաշվառված է եղել 6․955 անձ: 2020-ին բացահայտված հանցագործությունների թիվը դարձել է 1226, թմրամոլներինը՝ 7209, 2021 թվականին արդեն՝ 1544 հանցագործություն և 7392 թմրամոլ, այն դեպքում, երբ դրանից ընդամենը 10 տարի առաջ Հայաստանում կար մոտ կիսով չափ պակաս՝ 3800 թմրամոլ: Իսկ արդեն 2022 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են 76 տոկոսով, իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։

2023-ի վիճակագրությունը նույնպես արագընթաց աճի միտում է գրանցում: Ի դեպ, 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների դեմ պայքարի տարի: Ընդամենը մի քանի ամիս առաջ Ազգային ժողովում պատասխանելով թեմային առնչվող հարցին, վարչապետն ասել էր, թե թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվն այնքան է մեծացել, որ քննարկման առարկա է դարձել Անվտանգության խորհրդում: Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, ՆԳՆ-ը համագործակցում է միջազգային կառույցների հետ, ուսումնասիրվում է այլ երկրների փորձը։

Իրավապահները նաև բացատրական աշխատանքներ են կատարում անչափահասների և երիտասարդների շրջանում, նախատեսվում է նաև սահմանային անցակետերում հսկողության ուժեղացում: Այս բոլորը պետության և իշխանությունների անելիքն է, բայց խնդիրը ընդհանուր է, ամբողջ հասարակությանն է: Եվ այս գիտակցումը չէր կարող այդ անընդհատ ծանրացող խնդիրը դուրս թողնել «Շանթ» հեռուստաընկերության տեսադաշտից:

Պարբերական լրատվական անդրադարձներով, առողջապահական հաղորդաշարերում թեմայի մանրակրկիտ և մասնագիտական վերլուծություններով «Շանթ»-ը չսահմանափակվեց: Ծնվեց նոր գաղափար՝ թեման վերհանել նաև այլ ժանր, այլ մոտեցում կիրառելով՝ ինչի փորձը «Շանթ»-ը վաղուց ունի: Ցանկացած նախագիծ «Շանթ»-ում ինքնանպատակ չէ: Այն իր մեջ միշտ հատուկ ուղերձ է ունեցել ու հատուկ նպատակ՝ օգնել բացահայտել, օգնել պայքարել, օգնել հավատալ սեփական ուժերին, օգնել առաջ մղել, օգնել կայանալ…Կարելի է թե՛ այս շարքը, թե՛ հաջողված նախագծերը երկար թվարկել: Հիշո՞ւմ եք ինչից սկսվեց Գյումրիում «Թումո» կառուցելու նախագիծը:

Սկսվեց «Շանթ»-ի մի փայլուն գաղափարից: Այսօր «Թումո»-ն Գյումրիում ժամանակակից տեխնոլոգիաների հսկա կրթական կենտրոն է, որը փողոցից կտրել է հազարավոր տաղանդավոր երեխաների ու մղում է առաջ՝ դեպի կրթություն, դեպի գիտություն:

Իսկ հիշո՞ւմ եք «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ գեղարվեստական ոճով, բայց իրական օրինակներով են ամփոփված այդ նույն «Թումո»-ի գաղափարից սկիզբ առած մարդկային ճակատագրերը:


Իր նշանակությամբ որոշակի նմանություն ունի այս նախագծին նաև «Շանթի»-ի նոր մտահաղացումը: Այսօր ակնհայտ է, թե «Թղթե երազանքի» և ընդհանուր առմամբ «Թումո»-ի գաղափարն ու ուղերձը ինչքան երեխաների են կանգնեցրել ճիշտ ուղու վրա ու օգնել առաջ ընթանալ: Եթե «Շանթի» նոր՝ «Կախվածություն» վերնագրով բազմասերիանոց դրաման թմրամոլություն կոչվող չարիքից կարողանա հետ պահել ու փրկել թեկուզ մի քանի երիտասարդի կյանք, ապա այն ևս ծառայած կլինի իր նպատակին:

Անհնար է մի առավոտ արթնանալ և որոշել դառնալ թմրամոլ: Որոշ հոգեբաններ ասում են, որ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը հիվանդություն չէ, այլ բարդ սոցիալ-հոգեբանական երևույթ է: Սա մարդու ինքն իրենից, սեփական մտքերից ու զգացմունքներից փախչելու երևույթ է: Ամենատարածված հարցերից մեկն այն է, թե ինչու և ինչպես է մարդը դառնում թմրամոլ: Պատասխանը չափազանց պարզ է՝ ոչ ոք չի պատկերացնում, որ կդառնա այդպիսին, ոչ ոք կասկած չունի, որ ցանկացած պահի կարող է հետ կանգնել:


Բազմասերիանոց դրամայի 4 հիմնական հերոսները երիտասարդներ են՝ տարբեր սոցիալական և ընտանեկան վիճակներով, տարբեր աշխարհայացքներով, ծնող-երեխա տարբեր հարաբերություններով, որոնք հայտնվելով մի միջավայրում ականատես են լինում թմրամոլության երևույթին և դրսևորում տարբեր վարքագծեր:

«Ազգային երգիչ» նախագծի վերջին եթերաշրջանի հաղթող Սամվել Մալոյանի համար սա առաջին դերասանական փորձն է, և ռեժիսորն ասում է՝ բավականին հաջող: Օգնել է նաև կերպարի ճիշտ ընտրությունը: Սամվելը նաև ֆիլմում է ներկայանում գեղեցիկ երաժշտական կատարումներով:

Ընդհանրապես ֆիլմի հիմնական դերասանական մասը բավականին երիտասարդ է, բայց նույնքան խորը գիտակցումով է ընկալում բարձրացված խնդրի լրջությունը, խնդրի, որն այսօր խոցում է նախևառաջ հենց երիտասարդությանը: Եթե ընդամենը մեկ տասնամյակ առաջ պաշտոնական տվյալներով Հայաստանում անչափահասների շրջանում թմրամոլության դեպքեր չկային, ապա այսօր այդ վիճակագրությունը ոչ միայն զրոյական չէ, այլ շատ արագ է աճում:

Ինչո՞ւ է թմրամոլությունը ավելի արագ տարածվում հենց երիտասարդների շրջանում։ Դա պայմանավորված է նրանով, որ թմրամիջոցներից մարդն ավելի արագ է ընկնում կախվածության մեջ՝ մի քանի օրը բավարար է։ Իսկ, օրինակ, ալկոհոլից կախվածություն ձեռք բերելու համար տարիներ են պետք: Նաև համացանցն է հիմա նպաստում թմրամիջոցների տարածմանը:

2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Դրա շնորհիվ 2023 թվականի միայն առաջին երկու ամսում հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք թմրամիջոցներ են իրացրել, իսկ ինչքանը դեռ չի հայտնաբերվել: Պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում կան արդեն 15-16 տարեկան թմրամոլներ, ովքեր արդեն հաշվառված են: Իսկ քանիսը դեռ չեն բացահայտվել:

Ամեն ինչ սկսվում է   մեկ չափաբաժնից, որովհետև մեկ անգամ դա չի լինում: Շատ անգամներ կլինեն, թակարդը շրխկոցով կփակվի և զոհը կմնա ներսում՝ կորցնելով ամեն ինչ՝ հիշողություն, ինքնագնահատական, մարդկային կերպարը… Վերջապես՝ կյանք:

«Կախվածություն» բազմասերիանոց դրաման, որի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունը ակտիվորեն համագործակցում է ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ, դիտե՛ք նոյեմբերի 16-ից սկսած՝ յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP