18:11 25.10.2023
ԱԺ-ում լրագրողների հետ զրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում և ենթադրում է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումը չի կայացել՝ ադրբեջանական կողմի չեղարկման պատճառով. «Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության […]
22:38 24.10.2023
Ռուսաստանի Պետդուման հանել է քննարկումից օրինագիծը, որով առաջարկվում էր Հայաստանի քաղաքացիներին հայկական վարորդական իրավունքով աշխատանք կատարել Ռուսաստանում: Տրանսպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը հայտարարել է, որ նման արտոնության տրամադրումը Հայաստանին չի բխում Ռուսաստանի շահերից: Ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մոտ 4 տարի առաջ Ռուսաստանի Պետդուման ընդունել էր […]
21:29 23.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով այսօր Թեհրանում մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ովքե՞ր են մասնակցելու հանդիպմանը և ի՞նչ է իրենից ներկայացնում «3+3» ձևաչափը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս հանդիպմանը մասնակցելու հրավերը հայկական կողմը ստացել է իրանական կողմից։ Բանակցություններին, հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի […]
17:25 23.10.2023
Արցախից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։ 65 հազար 200 արցախցի արդեն օգտվել է 100 հազարական դրամ հրատապ աջակցությունից: Այս մասին հայտնել են «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև մանրամասներ է ներկայացրել արցախցիներին ուղղված հերթական սոցիալական աջակցության մասին: «Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր […]
17:14 23.10.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 16-ից 23-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 53 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 5 վարորդ և սահմանված արագության գերազանցման 2 դեպք։ 1 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, […]
16:43 23.10.2023
Հոկտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4007 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 195, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 245 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 225, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 260, հեռախոսից օգտվելու՝ 182, […]
16:23 23.10.2023
Հոկտեմբերի 21-ին Գորիսի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Թոզկապ տանող ճանապարհին հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ավազով բարձված երկու բեռնատար։ Մեքենաները շահագործվում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, իսկ բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չկար։ Նույն օրը իրավապահները հայտնաբերել են ևս երկու բեռնատար՝ կրկին բարձված ապօրինի ավազով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն […]
20:27 21.10.2023
Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]
20:20 21.10.2023
«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տնից ու այլևս չվերադարձավ․ 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին»․ 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:
15:58 21.10.2023
Սանկտ Պետերբուրգում Mercedes-Benz S-Klasse-ի վարորդը ճանապարհատրանսպորտային կոնֆլիկտի ժամանակ ծակել է Honda Civic-ի անվադողերը, որը վարել է մի կին։ Կինն ասել է, որ ցանկացել է խուսափել հանդիպակաց գծի խցանումից, սակայն Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան փակել է ճանապարհը։ Վարորդը դանակով իջել է մեքենայից և ծակել Honda-ի անվադողերը: Ավելի ուշ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Կազմվել է վարչական […]
23:12 20.10.2023
Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]
19:11 20.10.2023
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Վահե Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը՝ պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում, և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։ ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը […]
17:47 20.10.2023
Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաներին: Թեմայի շուրջ այսօր խոսել են մասնագետներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները: «2 տարեկանների համար՝ կրտսեր առաջին տարիքային խմբերի մասով, իսկապես Երևանում կա խնդիր: Թեև մեր մանկապարտեզները 162-ն են, բայց ընդամենը շուրջ 70 մանկապարտեզում են ձևավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր: Այդ ամենը լիցենզիայով է, բայց լիցենզիան ուղղակի, ուզում եմ այդ […]
17:28 20.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան և Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան են լինելու մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում: Երկու […]
17:20 20.10.2023
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16.48-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.10-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության […]
22:36 19.10.2023
Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]
19:38 19.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, […]
17:11 19.10.2023
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումը։ Առաջին խաղակեսի վերջնամասում 31-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել։ Նրան խաղադաշտից դուրս են բելել էլեկտրոմոբիլով։ Globo-ի համաձայն՝ հանդիպումից հետո Նեյմարը ստադիոնից հեռացել է հենակների օգնությամբ։ Նշենք, որ այդ խաղում բրազիլացիները պարտվել են 0-2 հաշվով։
22:30 18.10.2023
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հայանպաստ երկու բանաձև է ընդունել: Ինչի՞ մասին են եղել դրանք և ինչպիսի՞ն է Բաքվի արձագանքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ստորին պալատի կայացրած երկու որոշումներեն էլ ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախաձեռնողների թվում են եղել խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու փաստաթղթերն էլ միջնորդություններ են՝ ուղղված կառավարությանը: Առաջին փաստաթուղթը վերաբերում […]
19:30 18.10.2023
2024-ին Կառավարությունը կրկին 7 % տնտեսական աճ է կանխատեսում: Նույնքան տնտեսական աճ կանխատեսվել էր նաև 2023-ի համար, մինչդեռ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է երկնիշ`12,6 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական զարգացումների, վայրիվերումների վերաբերյալ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Երբ լարվում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, երկու […]
17:31 18.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ֆրանկոֆոն երկրների հետ սերտ հարաբերությունները: «Դուք միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ նաև ձեր ներկայացուցչական պատվիրակության անդամներին, վստահ եմ, որ լավատեղյակ եք մեր տարածաշրջանում […]
17:24 18.10.2023
Հոկտեմբերի 17-ին օտարերկրյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ի ժամը 13.00-ին «Մերսեդես» մակնիշի իր մեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառի 2-րդ հարկում և նույն օրը Երևան-Թեհրան չվերթով մեկնել է ԻԻՀ: Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վերադառնալով Երևան՝ տեսել է, որ գողացել են նշված վայրում կայանած իր «Մերսեդեսը»՝ պատճառելով 23 000 դոլարի վնաս: […]
22:27 17.10.2023
Այսօր Բաքվի ռազմական հարցերով դատարանում կայացել է Արցախում առևանգված 68-այմա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Ինչո՞ւմ են նրան մեղադրում և ի՞նչ պատիժ կարող են նշանակել շինծու մեղադրանքներով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աբսուրդային մեղադրանք են ներկայացրել մեր հայրենակցին, թե իբր նա առնչություն է ունեցել 25 ադրբեջանցիների սպանության հետ: Այդ […]
17:18 17.10.2023
Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Բարի առավոտ բոլորին։ Թույլ տվեք խոսքս սկսել՝ հայտնելով Եվրոպական խորհրդարանի անունից մեր ցավակցությունը Բրյուսելում երեկ տեղի ունեցած Շվեդիայի քաղաքացիների դեմ ահաբեկչական ակտից տուժած […]
17:04 17.10.2023
Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ, Սևան քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները Չարենցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի մեքենա, որի 22-ամյա վարորդը փաստաթղթերի հետ գրպանից հանել է կաթուցիչ, որը կրկին թաքցրել է գրպանում: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա վերարկուի գրպանում մոխրացած հետքերով […]
16:23 17.10.2023
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 21.50-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մինչ շտապօգնության խմբի մոտենալը՝ իրենց տան բակում հանկարծամահ է եղել Աքորի գյուղի բնակիչ 50-ամյա Արտակ Սիմոնյանը: Մեկնած օպերատիվ խումբը Աքորի գյուղի 2-րդ փողոցում հայտնաբերել է Արտակ Սիմոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի թիկունքային հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: […]
16:06 17.10.2023
Հոկտեմբերի 8-ին թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Աշտարակի քրեական հետախույզներն Ագարակ գյուղում ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, բաժին են տեղափոխել Բյուրական գյուղի 41-ամյա մի բնակչի: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է չորացրած-մանրացրած զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատրաստել է անձամբ […]
23:18 16.10.2023
Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]
19:30 16.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության քողի տակ լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Այլ մանրամասներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության տեսանյութում: