10:31 03.03.2019
Լաս-Վեգասում կայացած UFC 235 մրցաշարում ամերիկահայ Էդմեն Շահբազյանը հաղթեց Չարլզ Բերդին: 21-ամյա հայ մարզիկից ընդամենը 37 վարկյան պահաջվեց փորձառու մրցակցին հաղթելու համար:
10:22 03.03.2019
Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։ 38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։ Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց […]
23:59 02.03.2019
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա անդրադարձել է մարտի 1-ի դեպքերին. «Կան ուժեր, որոնց կարող ենք մեղադրել անմիջական մասնակցության մեջ, կան ուժեր, որոնք շահագրգիռ կողմ են: Երևի տարիներ հետո կգա ժամանակ, որ ո՛չ այս կողմը, ո՛չ էլ այն կողմը կլինի իշխանության գլուխ և նոր […]
23:23 02.03.2019
Արաբական սոցիալական ցանցերում վերջին օրերին իսկական սենսացիա է առաջացրել իսրայելցի կատակերգուի հայտարարությունը, որը կատակով ամուսնության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նոամ Շուստերն այս առաջարկն արել է հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում նա բողոքել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրում իր վրա […]
23:10 02.03.2019
Ամերիկյան SpaceX ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է ուղարկել մասնավոր տիեզերանավ Dragon Crew-ն: Ամերիկյան նոր տիեզերանավի մեկնարկը, առանց անձնակազմի, դեպի Միջազգային տիեզերակայան իրականացվել է Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից 11 րոպե անց SpaceX-ի թռիչքների վերահսկման կենտրոնը հաստատել է, որ կապսուլան առանձնացել է հրթիռակրից: Նրանք նաև հայտնել են, որ Dragon Crew-ն կհասնի Միջազգային տիեզերակայան վաղը: Իսկ ԱՄՆ-ի […]
22:37 02.03.2019
Ինչպես հայտնել էինք՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ շինարարական վերելակ է պոկվել՝ 5-րդ հարկից ընկնելով առաջին հարկ: Ի՞նչն է եղել բեռներ բարձացնելու համար նախատեսված ամբարձիչի ընկնելու պատճառը, արդյո՞ք այն տեխնիկական փորձաքննություն անցել է, թե՞ ոչ, և ի՞նչ վիճակում են դեպքից տուժած 3 աշխատակիցները, փորձել է պարզել SHANTNEWS․am-ի թղթակիցը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:30 02.03.2019
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը Սարգիս Ադամյանի խփած գոլի շնորհիվ մրցակցի հարկի 1:2 հաշվով հաղթել է «Հայդենհայմ»-ին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Նշենք, որ Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը վաստակած 36 […]
20:05 02.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:
19:51 02.03.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգում փոքրիկ շունը թաղվել էր ձյան մեջ ու ձյան բարձրության պատճառով չէր կարողանում դուրս գալ այնտեղից: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին փորձում դուրս գալ ձյան ծածկույթի միջից, բայց թույլ չի տալիս նրան անել դա: Տեսնելով կենդանուն այդ բարդ իրավիճակում՝ նրա բարձրահասակ «ընկերն» անմիջապես օգնության է գնում ու ազատում շնիկին՝ […]
19:07 02.03.2019
Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]
19:00 02.03.2019
Ֆրանսիայում դարձյալ սկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Փարիզում ցույցի մասնակիցները մտադիր են արգելափակել Շառը դը Գոլի անվան հրապարակը: Նրանք նաև մտադիր են 12 կիլոմետրանոց երթ կազմակերպել Փարիզի փողոցներում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ […]
18:43 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացավ հյուսիսլոնդոնյան դերբին՝ «Տոտենհեմ»-ի «Ուեմբլի» մարզադաշտում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Առաջրն խաղակեսում «զինագործներ»-ը Աարոն Ռեմսիի խփած գոլի շնորհիվ առաջ է անցել հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոց հարվածով տան տերերը հավասարեցրել են հաշիվը: Հանդիպման վերջում Ունայի Էմերիի սաները ձեռքներից բաց թողեցին հաղթելու […]
18:41 02.03.2019
Մարտի 1-ին`ժամը 18:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել էր, որ կիսակառույց շենքի շինարարական ամբարձիչը 5-րդ հարկի մակարդակից պոկվել և ընկել է առաջին հարկ. տուժել է 3 քաղաքացի: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել էին «Աստղիկ» ԲԿ: Բուժհաստատության […]
17:56 02.03.2019
Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 2-ին, Արմեն Սարգսյանը ընտրվեց ՀՀ նախագահ: Այս մեկ տարվա ընթացքում նախագահի գրաֆիկը չափազանց հագեցած էր: Արմեն Սարգսյանը Հայաստանում հյուրընկալեց համաշխարհային ճանաչում վայելող հյուրերի, նշանավոր քաղաքական գործիչների, աշխատանքային այցեր կատարեց մի շարք երկրներ, մասնակցեց համաժողովների, միջազգային հայտնի պարբերականների հարցազրույցներ տվեց և այլն: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարվա […]
16:50 02.03.2019
Այսօր վերսկսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 20-րդ տուրի շրջանակներում կայացան առաջին երկու հանդիպումները: «Ալաշկերտ»-ը ուժերը չափեց «Փյունիկ»-ի, իսկ «Արարատ-Արմենիա»-ն՝ «Արարատ»-ի հետ: «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղում 1-2 հաշվով հաղթեցին Անդրեյ Տալալաևի սաները: Երկու թիմերի կազմերում գոլերի հեղինակներ դարձան թիմերի նորեկները: «Ալաշկերտ»-ի միակ գոլը խփեց Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը, փյունիկցիներից գոլերի հեղինակ դարձան Արթուր Միրանյանն ու […]
16:30 02.03.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության […]
16:14 02.03.2019
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. «Նա շատ լավ մարդ է, տիրապետում է մի քանի լեզուների, ինչպես նաև մեծ փորձ ունի տարբեր երկրներում: Որպես ֆուտբոլիստ` նա շատ լավ կարիերա է ունեցել և կարող է դեռ աճել և նոր պատմություն կերտել։ Մխիթարյանը կարողանում […]
16:10 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են մարդատարն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը: Վթարի հետևանքով վնասվածնքեր է ստացել 3 քաղաքացի: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրից մարդատարը, որն ավելի շատ է վնասվել, հեռացրել են էվակուատորի միջոցով, ավտոբուսի վարորդն ինքն է […]
14:50 02.03.2019
Այսօր լրանում է 20 տարին այն օրից, երբ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվեց և հանձնվեց թուրքական իշխանությանը: Նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Այս կապակցությամբ աշխարհի տարբեր վայրերում այսօր քրդական համայնքները ցույցեր են անցկացնում: Երևանում ևս տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները իրենց կոչերով հորդորել են միջազգային հանրության մի կողմ թողնել իրենց շահերն ու դատապարտել […]
14:40 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի Օհանովի փողոցում: Թիվ 58/1 կիսակառույց շենքում շինարարական ամբարձիչը 5-րդ հարկից պոկվել և ընկել է առաջին հարկ: Դեպքի հետևանքով տուժել էր 3 մարդ: «Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը երկու քաղաքացիների` 1985 և 1986թ. ծնվածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, 1971թ. ծնված տղամարդուն մոտեցրել են […]
14:23 02.03.2019
Տարվա կեսից կսկսվի թվով 7 ավագ դպրոցների հիմնանորոգումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այս տարվա համար ընտրվել են ամենավատ վիճակում գտնվող դպրոցները` 3-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ ծրագիրն իրականացնելիս մարզային փռվածությունն ու ծանրաբեռնվածությունն են հաշվի առել, նաև եզակիությունը: Նա խոստանում է՝ երկու տարի հետո ավագ դպրոցների […]
13:49 02.03.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր շարժիչանի ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է ABC NEWS-ը: Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից անմիջապես տարհանել են մոտ 100 բնակչի:
13:28 02.03.2019
Փարիզի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկի շրջակայքում հայ ցուցարարների և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Փարիզի մեր աղբյուրները: Բախումները տեղի են ունեցել, երբ Ֆրանսիայում հիմնված «Նոր սերունդ» հայկական միության անդամներն ընդվզել են ադրբեջանցիների կազմակերպած համերգի դեմ, որը նվիրված է եղել այսպես ասած «Խոջալուի զոհերի» հիշատակին: «Նոր սերունդ» երիտասարդական միության պատասխանատուներից […]
12:56 02.03.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]
11:37 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին: «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Արսենալ»-ին: «Զինագործներ»-ը պատասխանատու հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել սեփական մարզաբազայում: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ SHANTNEWS.am-ի կանխատեսումների, կհայտնվի «Տոտենհեմ»-ի հետ խաղի մեկնարկային կազմում:
10:51 02.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը հոգեբան Խաչատուր Գասպարյանին հարցրեց՝ «Կարո՞ղ ենք պատկերացնել մի իրավիճակ, որ հայկական գյուղերում ման են ածում ադրբեջանցի զինվորի կտրած գլուխը և հայ գյուղացիները ողջունում են»: Հարցին ի պատասխան՝ հոգեբանը ասաց, որ ինքը դժվարանում է նման բան պատկերացնել և հիշեց մի դեպք: «Ես ծանոթ եմ Մարտունիից Մոնթեի տեղակալին, ով գյուղը […]
10:40 02.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 25, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն տեղի ոստիկանության տարածած տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենան պայթեցրել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:
09:30 02.03.2019
«Ինքնության շատ տարատեսակներ կան: Կա էթնիկ, կա մասնագիտական, կան ազգային որոշակի դրսևորումներ՝ կրոնական, քաղաքական և այլն: Այսինքն` ինքնությունը բազմաթիվ տարատեսակների ամբողջություն է, և դրա մեջ կարող է լինել ինչպես նախասիրությունների ուղղվածություն, քաղաքական, կրոնական, այնպես էլ նեղ մասնագիտական ուղղվածություն»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է ինքնության ու Սումգայիթյան ջարդերի հոգեբանական կողմի մասին: […]