TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քարոզչական պաստառների տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ներգրավվում էին քարոզարշավում. ԿԸՀ նախագահ

16:24 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, խոսեց ընտրական գործընթացի երկու խնդրի մասին: Նա նշեց, որ ընտրության հետ կապված գործընթացները հրապարակային են հասարակության և քաղաքական գործիչների առջև, սակայն խնդիր կա լռության օրվա հետ կապված, ապա հարց ուղղեց՝ ԿԸՀ նախագահն ինչո՞ւ գործուն մասնակցություն չի ունենում, երբ օրվա գործառույթները խախտվում են, համարժեք […]

̰
Սպասում ենք ԵՄ անդամների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը․ Փաշինյան

16:15 05.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին երկու պաշտոնյաների համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։ «Մենք դեռ սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Տուսկի […]

̰
Ընտրական գործընթացում, երբ նիշ է սահմանվում, հերթականը պետք է լինի եթե ոչ ավելի լավը, ապա ոչ երբեք պակաս. Տիգրան Մուկուչյան

16:12 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով՝ հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը այդքան տարբեր ընտրություններ ունենալու, արդյո՞ք միայն քաղաքական կամքն էր դեր ունեցել, թե՞ փոփոխություն կար նաև ԿԸՀ նախագահի գործելաոճի մեջ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրական գործընթացների կազմակերպման հարցում ոչ միայն հանձնաժողովներն ունեն գործառույթներ, իսկ ԿԸՀ-ն […]

̰
Հուսով ենք՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման քաղաքական որոշումը շուտ կընդունվի․ Փաշինյան

16:07 05.03.2019

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման խնդիրները քննարկվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ Այդ հարցի լուծումը, ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա մոտ ապագայում ազատ ուղևորվել Եվրոպա։ «Մենք հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ է կայացվելու, […]

̰
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը․ Փաշինյան

15:48 05.03.2019

Հայաստանում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները և անցկացված ընտրություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը, և դա արձանագրում է մեր համանման արժեքների առկայությունը։ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա։ Այս մասին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի […]

̰
Անդրադարձանք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին․ Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին

15:44 05.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է այն հարցերին, որոնք քննարկվել են երկու պաշտոնյաների հանդիպման ընթացքում։ Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին քննարկվել են Հայաստանում ժողովրդական փոփոխությունների, բարեփոխումների հարցերը։ «Եվ ես ուզում եմ շեշտել Հայաստանի և Եվրամիության միջև բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև փաստել, որ Հայաստանը վճռական […]

̰
Եթե կան բարձր բղավողներ, կառավարությունը չպետք է միանգամից հետքայլ անի. Գորգիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

15:27 05.03.2019

Վերջերս մի խումբ կուսակցություններ ու քաղաքական ուժեր հայտարարեցին, որ նոր Սահմանադրություն ունենալու համար նախաձեռնություն են ստեղծել: Այդ նախաձեռնությանը միանալու հրավեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ չի ստացել և կարծես թե չի էլ ողջունում այդ նախաձեռնությունը: «Հրավեր չենք ստացել մասնակցելու այդ նախաձեռնությանը և տեղյակ էլ չեմ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Եթե խորհրդարանական համակարգից հետանցում պետք […]

̰
Գորգիսյանի նկատմամբ ոչ կոռեկտ լինելու պատճառներ ունեմ, բայց զերծ եմ մնացել․ Հայրապետյան

15:12 05.03.2019

Ազգային ժողովի այսօրվա քննարկումն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով, կոռեկտ լինելու կոչերով ու մեկը մյուսին «դաս տալու պատրաստակամության» մասին հայտարարություններով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը այդ շղթայի մեջ պատասխանեց իր խոսքերին պատասխանած ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։ Մինչ այդ Հայրապետյանն ասել էր, որ մեծամասնությունը պատրաստ է ողջունել ընդդիմության այն նախագծերը, որոնք բխում են ՀՀ քաղաքացիների շահերից։ […]

̰
Պարո´ն Մկրտչյան, Ձեզ՝ ինձ դասավանդելը նույնքան խելամիտ է, որքան ես տախտակին Այվազովսկու 9-րդ ալիքը նկարեմ․ Պետրոսյան

14:50 05.03.2019

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ արեց կողմ քվեարկել իր կուսակից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագծին, ապա անցավ անձնական որակումներին պատասխանելուն։ Նա անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն խոսքերին, թե եթե Պետրոսյանը իրեն կոռեկտ չպահի, կոռեկտության սեմինար կանեն նրա համար, ու հետո էլ քննություն կվերցնեն։ Պետրոսյանը ասաց, որ կարծում էր` իր […]

̰
Եթե չհաջորդի գործողություն, ապա դա քաղաքական դաշտն ապականելու հերթական քայլ է. Գորգիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

14:37 05.03.2019

Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողները ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում, երբ ասաց, որ Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, որ ավելի շատ միջազգային գործակալ են հիշեցնում: «Պետք է իրեն այդ հարցն ուղղեք: Քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական ուժերին տեսնում եմ որպես ՀՀ շահը պաշտպանող քաղաքական ուժեր: Եթե վարչապետի […]

̰
Եթե առանց աշխատանքի մնացած 10 հազար քաղաքացիներն իրենց տեղը գտնեն աշխատաշուկայում, բունտ տեղի չի ունենա. Գևորգ Գորգիսյան

14:16 05.03.2019

«Չեմ կարող ասել սոցիալական բունտի կբերի թե ոչ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հեռանկար են իրենց համար տեսնում այդ 10 հազար քաղաքացիները: Եթե նրանք կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում, կարծում եմ` նման բունտ տեղի չի ունենա»,- մարտի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով օպտիմալացման արդյունքում կրճատվող 10 հազար աշխատակիցների մասին, ասաց […]

̰
Դավիթ Տոնոյանը բացառել է առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու հավանականությունը

13:49 05.03.2019

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ: Դա ինչ-որ օպերատիվ, մարտավարական օղակում որոշում կայացնելու հարց չէ, դա դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս»,- մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան օրեր առաջ Բելառուսի Անվտանգության խորհրդի […]

̰
Լիոնել Մեսսին հերթական գեղեցիկ հնարքն է ցուցադրել գովազդի նկարահանման ժամանակ

13:45 05.03.2019

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական հնարքն է ցուցադրել զովացուցիչ ըմպելիքներից մեկի գովազդի ժամանակ: Մեսսին այս անգամ իր տաղանդը ցուցադրել է սեղանի թենիսում:   View this post on Instagram   La seguimos pasando bien con @Pepsi. The fun keeps going with @Pepsi. #FORTHELOVEOFIT A post shared by Leo Messi (@leomessi) on […]

̰
Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

13:36 05.03.2019

«Մենք աշխատում ենք, որ հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե հակառակորդն անընդհատ ասում է` հեսա հարձակվելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, այդ դեպքում ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը. պետք է բարձրացնի ԶՈՒ և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»,- մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքերով` շատ տեղեկություններ, որ գալիս են հակառակորդի կողմից, […]

̰
Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում «հայաստանցի-ղարաբաղցի» շահարկումներից. Անդրանիկ Քոչարյան

12:50 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում սպարապետ Վզգեն Սարգսյանի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Վազգեն Սարգսյանի կերպարին, այլև խոսել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հավանականության մասին: «Բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսնայկյունից, որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման  չկա, առաջնահերթությունները` հերթով: […]

̰
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում շարունակվում են խռովությունները

12:42 05.03.2019

Ֆրանսիայի արևելյան հատվածում գտնվող Գրենոբլ քաղաքում 3 օր է՝ շարունակվում են խռովությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ խռովությունները սկսվել են  կիրակի օրը, երբ 2 դեռահասներ մոտոցիկլով բախվել էին ավտոբուսին և մահացել: Բանն այն է, որ այդ ժամանակ դեռահասներին հետապնդում էր ոստիկանությունը: Դրանից հետո նրանց աջակից երիտասարդները քաղաքում արգելապատնեշներ են կառուցել, ոստիկանների ուղղությամբ դյուրավառ […]

̰
Ունենք 10․000 հետախուզման մեջ գտնվող զինծառայությունից խուսափելու փաստով․ Խաչատրյան

12:14 05.03.2019

Խորհրդարանի մասնագիտացած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զինծառայությունից խուսափած ու 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու մասինն կարգավորման ժամկետը երկարացնելուն։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։ «Այս պահի դրությամբ մենք ունենք 10 հազարից ավել հետախուզման մեջ գտնվող հայեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փաստով։ Եվ դրանցից […]

̰
Մենք կանխավ ենթադրում ենք, որ քաղաքացիները փախել են բանակից. Գևորգ Գորգիսյան

12:10 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանին հարց ուղղեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» նախագծի հետ կապված: Դանիելյանը մեջբերեց Գորգիսյանի խոսքերը, թե սա ժամանակավոր լուծում է, որը հարկավոր է կայացնել, ապա հետաքրքրվեց՝ այս որոշումն ընդունելով ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ՝ ներառյալ ապագայի հետ կապված: Դանիելյանը […]

̰
Նա միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը. ՀՀ նախագահ

12:08 05.03.2019

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողություն էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է հայեցի կրթություն: Եթե եղել եք նրանց տանը, […]

̰
Ամեն ինչն էլ ժամանակի ընթացքում կբացահայտվի. Սասուն Միքայելյանը՝ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման և հող հանձնելու մասին

12:01 05.03.2019

«Մարդիկ դիվիդենտ շահելու համար հող հանձնելու գաղափար են առաջ բերել, նման բան չի կարող լինել», – մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքերով` իշխանություններին միշտ էլ մեղադրում են: Նոր իշխանությունը հող տվող չի, իրենք հող պահող ու ազատագրող են: Լրագրողի այն հարցին, որ կա՞ արդյոք հոկտեմբերի […]

̰
Վարչապետը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

11:50 05.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Շնորհակալություն […]

̰
Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա. Միքայելյան

11:46 05.03.2019

«Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա ու կարճ ժամանակահատվածում՝ 48 տարեկանում կարողացավ այդ ամեն ինչը անել թե´ բանակաշինության մեջ, թե´ կառավարությունում ու տարբեր հարցերում»,- սպարապետի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա կարևորեց նաև սպարապետի դերակատարությունը ջոկատների համախմբման ու ԵԿՄ-ի ձևավորման մեջ, որի շնորհիվ հնարավոր […]

̰
Վազգեն Սարգսյանի կերպարի մեջ պետք է տեսնենք լավագույն ընկերոջ, լավագույն զինվորականի. Սեյրան Օհանյան

11:44 05.03.2019

«Վազգեն Սարգսյանի կերպարի մեջ պետք է տեսնենք պետական, քաղաքական գործչի, լավագույն ընկերոջ, լավագույն զինվորականի: Նրա ամենալավ հատկանիշներից մեկն այն էր, որ որտեղ նա կար, միանգամից համախմբում էր բոլորին, տրամադրություն ու մթնոլորտ էր ստեղծում և ուղղորդում էր մեծ-մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության ու հերոսությունների», – մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ասաց Եռաբլուր այցելած, ՀՀ պաշտպանության […]

̰
Նախորդները մեծ միասնական կնոպկա էին, իսկ դուք՝ ոչ․ Զոհրաբյանը կոչով դիմեց իշխանական գործընկերներին

11:24 05.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։ «Մենք չենք կարծում, որ […]

̰
Ես Ձեզ հրավիրում եմ բանավեճի, Դուք ասում եք՝ ես իմ ասածն ասել եմ. Գևորգ Պետրոսյանը` Արեն Մկրտչյանին

10:31 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում մարտի 5-ին իր գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել «Արհմիությունների մասին» իր հեղինակած օրենքի նախագիծն օրակարգ ընդունելուն: Պետրոսյանը շեշտեց՝ նախագծի նպատակն է, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհմիություններ: «Դա ոչ թե իմ ցանկությունն է, որը հետաքրքրում է քչերին, այլ մեր ցանկությունն է, որը հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր […]

̰
Շիրակի և Լոռու մարզերի տնակների հիմնախնդրով զբաղվող աշխատանքային հատուկ խումբ է ստեղծվել. Շիրակի մարզպետ

01:00 05.03.2019

Պաշտոնավարման մեկ ամիսը դեռևս չբոլորած Շիրակի մարզպետ Տիգրան Պետրասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է, որ ներկայում մարզում գոյություն ունեցող խնդիրների ակտիվ ուսումնասիրության, օպերատիվ խնդիրներ լուծելու ու զարգացման ծրագրերի մշակման փուլն է: Նա հայտարարել է, որ մարզի խնդիրների մասին տեղեկանալու համար նախանշված 100 օր չեն սպասելու և մարզի տարբեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործողություններն սկսում […]

̰
Իրանագետը խոսել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի արդյունքների մասին

00:30 05.03.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է հայ-իրանական հարաբերությունների ու ՀՀ վարչապետի՝ վերջերս Իրան կատարած այցի արդյունքների մասին: Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը այնքան արդյունավետ է եղել, որքան հայտարարում են փորձագիտական հարթակներում՝ իրանագետն ասել է, որ բոլոր սպասելիքներն արդարացվել են: «Գերլավատեսական գնահատականները, կարծում եմ, կապված են այն որոշ փորձագետների կամ գնահատականների […]

̰
Ռուսական էներգետիկ խոշոր ընկերության փոխտնօրենի սպանության կադրերը հայտնվել են համացանցում

22:36 04.03.2019

Ռուսական էներգետիկ խոշոր ընկերության փոխտնօրենի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: «Օրենբուրգէներգո» ընկերության Օրսկի մասնաճյուղի 38-ամյա փոխտնօրենին սպանել են իր տան շքամուտքում: Տեսանյութը տարածել է Օրենբուրգի քննչական կոմիտեն` մարդասպանին հայտնաբերելու համար: Սպանությունը տեղի է ունեցել առավոտյան, երբ փոխտնօրենը դուրս է եկել տնից:  Կադրերում երևում է, որ մարդասպանը սպասելիս է եղել փոխտնօրենին և հենց նա իջել է […]

̰
Տիգրան Պետրոսյանը` Շիրակի մարզպետարանում կրճատումների մասին

20:00 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսել է մարզպետարանում բարեփոխումների մասին: «Մինչև գործիքակազմերի, ծավալների հաստատումը որոշել ենք չվերցնել երկու տեղակալների հաստիքները: Աշխատանքի առումով, քանի որ կադրային լայն հնարավորությունը չես տեսել, հենց այս ֆորմատում ենք աշխատում, փորձում ենք նաև համեմատել, կողքից կարծիքներ հարցնել՝ արդյո՞ք մեր համակարգը կամ դրա ֆունկցիոնալությունը մինչ այս ու սրանից […]

̰
Շիրակի մարզպետն իր տեսակետն է հայտնել՝ արդյո՞ք պետք է մարզպետների ինստիտուտը

19:30 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք մարզպետների ինստիտուտը: «Այս ընթացքում ես ուզում եմ հասկանալ՝ այն կառույցը, որն ինձ ղեկավարելու պատիվ է տրվել, ֆունկցիոնալությունը մեր երկրում որքա՞ն է: Մի բան ակնհայտ է՝ սկսած այն պահից, երբ մենք կունենանք ուժեղ տեղական ինքնակառավարման մարմիններ, […]

̰
BACK_TO_TOP