23:31 01.03.2019
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր ուսուցիչներ և պետական ծառայողներ բողոքում են սոցիալական ապահովության վճարների 3 տոկոս բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ օրինագիծը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 26-ին՝ հասցնելով սոցիալական ապահովության վճարները 11-14 տոկոսի: Ի նշան բողոքի՝ ցուցարարները գործադուլ են հայտարարել:
22:51 01.03.2019
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը: «Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից […]
21:17 01.03.2019
Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, անդրադառնալով որոշ ՊՈԱԿ-ներ լուծարելու, այլ ՊՈԱԿ-ներին միացվելու կամ մասնավորացնելու առաջարկին, ասել է, որ խոսքն ընդամենը սևագրության մասին է, փաստաթղթի, առավելևս նախագծի մասին խոսք լինել չի կարող: Կառավարությունից հանձնարարություն են ստացել ուսումնասիրություն կատարել, ինչն էլ արել են, պարտադիր որևէ բան դեռ չկա: «Երբ կհասնի մի տեղ և կգա մի պահ, երբ մենք […]
20:53 01.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ սկզբունքներով են ընտրվել այն ՊՈԱԿ-ները, որոնց առաջարկվում է լուծարվել ու այլ մշակութային ՊՈԱԿ-ի մաս կազմել. ինչ գործառույթների անհամապատասխանությունն է հանգեցրել այդպիսի առաջարկ ստանալուն: «Առաջինը՝ որ լինի գեղավեստական, կոնցեպտուալ առանձնահատկությունը, որը արձանագրված է կանոնադրությամբ: Պետք է գործառույթների կրկնություն չլինի մյուս […]
20:25 01.03.2019
Արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է մշակութային մի խումբ ՊՈԱԿ-ներին վերաբերող փոփոխությունների մասին, ՊՈԱԿ-ներ լուծարելու, այլ ՊՈԱԿ-ներին միացնելու կամ մասնավորեցնելու առաջարկին: Հայտնի է, որ հատկապես թատրոնները դժգոհում են այդ փոփոխությունից: Առանց Մշակույթի նախարարության համաձայնության՝ հրապարկված փաստաթղթում առաջարկվում է «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-նը լուծարել և ներառել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կազմում, «Հայաստանի […]
19:58 01.03.2019
«Այս ԱԺ-ն ընդամենը 1.5 ամսական է: Եթե մի 20 տարի առաջ լիներ, կարող է ես էլ այդպես շտապեի, ասեի` էս ո՞ւր եք գնում, եկե´ք, նստե´ք»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կայացած փակ հանդիպումից հետո լրագրողի այն հարցին, որ կա կարծիք, որ այսօրվա իշխանությունը խոսքից հետ է կանգնում, ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ […]
19:42 01.03.2019
11 տարի առաջ տեղի ունեցած Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորում են, կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչը, ըստ նրա, չկար նախկին իշխանությունների կողմից: «Երբեմն նույնիսկ արտաքին քաղաքական, իմ կարծիքով, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար, բայց, ի պատիվ իշխանությունների, հետ չեն […]
19:39 01.03.2019
Ռուս պատգամավորները հակահայկական ցույց էին անում Բաքվում` ներկայացնելով Ադրբեջանի վարկածը Խոջալուի դեպքի մասին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում Հայաստանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցի պատասխանը տվեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Ես հակված եմ նրան, որ պետք է աշխատել հենց այդ պատգամավորների հետ: Ինչպե՞ս է անում Ադրբեջանը. նա սկզբում մարդկանց Արցախ այցելելու համար ավելացնում […]
19:37 01.03.2019
Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց: Ազատության հրապարակից երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին Գրիգոր Լուսավորիչ փողոց: Երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. Մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին:
19:29 01.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցի սկզբում ասել է․ «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ […]
19:28 01.03.2019
Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այն մասին, որ դեռևս որ մեկին այս գործի շրջանակներում սպանության մեղադրանք չի առաջադրվել: Այս հարցին ի պատասխան` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական գործիչ է և չի պատրաստվում զբաղվել իրավապահ մարմինների գործերով: «Եթե ես ինձ կարողանայի թույլ տալ, ապա ես […]
19:07 01.03.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանին լրագրողներից մեկն ասել է, որ ահազանգ է ստացել, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ցանկացել է Գյումրիում ներկայացումներ կազմակերպել, բայց նախարարի մեկ զանգով դա չեղարկվել է «Նախկին տնօրենի պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 28-ին: Ստորագրվել է Լիլիթ Փալաջյանին ժամանակավոր պաշտոնակատար ընդունելու հրամանը: Դրանից հետո նախկին տնօրենը` տիկին Կարապետյանը, […]
18:58 01.03.2019
«Եթե հիշում եք, ես հրապարակավ մի քանի անգամ նշել եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից մեզ որոշակի առաջարկների փաթեթ էր ներկայացվել, որը շրջանառվել էր, պատգամավորներն ուսումնասիրել էին և անհրաժեշտություն առաջացավ դեմ առ դեմ հանդիպել և քննարկել: Դրա շուրջ էին քննարկումները»,- մարտի 1-ին ԱԺ-ում կայացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած փակ հանդիպումից […]
18:42 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղևորվում է Ազատության հրապարակ, որտեղից քաղաքացիների հետ երթով կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան: Քաղաքացիները բարևում են վարչապետին, իսկ մեքենաները` ձայնային ազդանշաններ տալիս:
18:36 01.03.2019
Ազատության հրապարակում մեկնարկում է Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված երթը: Նախապես հայտարարվել էր, որ այսօր որևէ ելույթ նախատեսված չէ, դրա մասին է, թերևս, վկայում նաև այն, որ Ազատության հրապարակում բարձրախոսներ չկան: Ազատության հրապարակից երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից երթով կշարժվեն Գրիգոր Լուսավորիչ փողոց: Երթն ավարտվելու է Մյասնիկյանի արձանի մոտ: Երթի մասնակիցներն այնտեղ ծաղիկներ կխոնարհեն՝ հարգանքի […]
18:32 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ: Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ […]
18:13 01.03.2019
Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փակ հանդիպումը Ազգային ժողովում, որին մասնակցել են 6 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Հելսինկյան կոմիտե», Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ կազմակերպությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կազմակերպությունների կողմից նախորդ տարի մշակված Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասաց […]
18:09 01.03.2019
Ուկրաինայում շաբաթներ շարունակ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրություն էր անցկացվում: Արդյունքում` անցած շաբաթ ազգային քվեարկությամբ «Եվրատեսիլի» պատվիրակ էր ընտրվել էպատաժային երգչուհի Մարուվը: Սակայն ամեն ինչ նախատեսված սցենարով չի ընթացել: Ժյուրիի անդամները սկսել են երգչուհուն քաղաքական բնույթի հարցեր տալ: Մասնավորապես հետաքրքրվել են Ղրիմի, Ռուսաստանի նկատմամբ նրա վերաբերմունքով և պարտադրել հրաժարվել ռուսաստանյան հյուրախաղերից: «Ձեր հայրենասիրությունը և […]
17:47 01.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ասել է, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ ունեցած իր խնդիրները լուծված են: Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը երկու օր առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թատրոնի լուծարման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության՝ հրապարակված փաստաթղթերից մեկի […]
17:10 01.03.2019
Սումգայիթից հետո ի՞նչ դասեր ենք քաղել: Այս հարցին է հոգեբան Խաչատուր Գասպարյանը պատասխանել «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ: «Սումգայիթը մեկ անգամ ևս ապացուցեց, որ խորհրդային շինծու ինքնության, ազգերի ու մշակույթների խաղաղ համագոյակցության հարցն արհեստական է, և մենք դեռ չենք լուծել մեր ինքնության շատ կարևոր խնդիրները: Երկրորդը մեր համախմբվելու կարողությունն է: Եթե ադրբեջանցիները խելացի լինեին, արցախյան […]
17:09 01.03.2019
Խոջալուի, Սումգայիթի ջարդերի մասին ո՞ւմ պետք է իրազեկել, ովքե՞ր են թիրախային կողմերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Վերջինիս խոսքերով՝ 3 թիրախ կա` ներքին լսարանը, ադրբեջանական լսարանը և միջազգային հանրությունը: «Իմ ու նաև ավելի փոքր սերնդից շատերը տեղյակ չեն այն իրադարձություններից, որոնց ականատեսը չեն: Մեր սերունդը դրանց մասին […]
16:38 01.03.2019
Հաճախորդին նոկաուտի ենթարկած ռուս վաճառողուհին գրավել է Reddit սոցիալական ցանցի օգտատերերի համակրանքը: Հաղորդվում է` տարբեր երկրներից օգտատերերն իրենց հիացմունքն են արտահայտում կնոջ արարքի առնչությամբ: BetterEveryLoop էջում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է գարեջրի խանութում գտնվող տղամարդկանցից մեկը հարձակվում մեկ այլ տղամարդու վրա և նրան հարվածներ հասցնում: Այդ ամենը տեսնելով՝ երիտասարդ վաճառողուհին մոտենում է սադրիչին և հարվածներ […]
16:33 01.03.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, մոմեր և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի: Պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն բավարարո՞ւմ են Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե հարուցված քրեական գործերը նախաքննության […]
16:24 01.03.2019
2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին կազմակերպված երթից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոսել է ողբերգական դեպքի բացահայտման իրավական գործընթացների մասին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը երբևէ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա՝ Ծառուկյանը բարկացել է և ասել, թե ինքը կապ չունի այդ գործի հետ: «Ծառուկյանը մաքուր է, […]
16:08 01.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին: «Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով […]
16:01 01.03.2019
Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]
16:00 01.03.2019
Ի՞նչ խնդիրներ են գույքագրվել մարզերում: Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին` խնդրելով առանձնացնել 3 հիմնական խնդիր: «Գույքագրման մասին ամեն մեկը իր պատկերացումն ունի, ամեն հաստատություն իր գույքագրումն է անում, թեպետ այստեղ սխալ է «գույքագրում» բառն օգտագործելը, օրինակ` տարածքային կառավարման […]
15:56 01.03.2019
«Նախ` առաջին դաշտը կրճատումների կլինի փոխմարզպետների և նրանց սպասարկող անձանց հետ կապված: Երկրորդը՝ տեղակալների, այդ թվում աշխատակազմի ղեկավարի, վարչության պետի և այլն, ու քանի որ որոշ վարչություններ կմիավորվեն, նաև վարչության պետեր կկրճատվեն»,- մարտի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, […]
14:43 01.03.2019
ԱԺ-ում լրագրողները տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեցին այն մասին, որ մարզպետները կոչ են անում աշխատակիցներին այսօրվա երթին մասնակցել, արդյո՞ք սա վարչական լծակների կիրառում չի համարվում: Պապիկյանը ժխտեց՝ ասելով, որ տարիներ շարունակ բոլորն էլ մասնակցել են, ու կարիք չկա դրա համար հավելյալ ջանք գործադրել: Հարցին, թե այդ պատճառո՞վ են աշխատակիցները վաղ ավարտում աշխատանքը, […]
14:24 01.03.2019
Այսօր ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Փակ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ քննարկվող հարցերից մեկը եղել է «Տարածքային կառավարման մասին» օրենքը ԱԺ բերելը: Այն ենթադրում է մարզպետարանների աշխատակազմերի կրճատում, որի մասին եղել է կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո: […]