TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը

19:13 04.03.2019

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության […]

̰
«Թմրամոլ» թութակները հնդիկ ֆերմերների ահ ու սարսափն են դարձել

19:09 04.03.2019

Խաշխաշ աճեցնող հնդիկ ֆերմերներին զգալի վնաս են պատճառում «թմրամոլ» թութակները: Այս մասին հայտնում է Jerusalem Post պարբերականը: «Վերջին շաբաթների ընթացքում Հնդկաստանի Մադխիա-Պրադեշ նահանգում գտնվող ֆերմաներին զգալի վնաս են պատճառում թութակները: Վերջիններս խաշխաշի ամբողջ բերքը վնասել են և նշում են, որ այս սեզոնի բերքը արդեն վտանգված է»,- ասված է տարածված նյութում: Հայտնի է, որ խաշխաշի մեկ ծաղիկը պարունակում […]

̰
Համացանցում ծաղրել են 5 լիտրանոց ջրի տարայով նիստին հայտնված Պյոտր Պորոշենկոյին

18:59 04.03.2019

Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ Ուկրաինայի նախագահը նիստերից մեկի ժամանակ ձեռքն է վերցնում հինգ լիտրանոց ջրի տարա: Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են գրել: Մեկի կարծիքով` Ուկրաինայի նախագահը նախորդ օրը լավ գինովցած է եղել և դրա համար է իր հետ ջուր բերել, մյուսը կատակել է, թե շշի մեջ սպիրտ է կամ խմելու օդեկոլոն: Իրականում, հանդիպման ժամանակ […]

̰
«Գահերի խաղը» սերիալից հայտնի դերասանը թարմացրել է իր սահմանած ռեկորդը

18:40 04.03.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում դերասան Հաֆթոր Յուլիուս Բորնսոնը ևս մեկ անգամ ապացուցել է, թե ինչու է ինքը աշխարհի ամենաուժեղ մարդը համարվում: Այս անգամ նա գերազանցել է սեփական ռեկորդը Arnold Strongman Classic 2019 մրցույթում: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Դերասան-մարզիկը կարողացել է գետնից պոկել 474 կիլոգրամանոց ծանրաձողը և սահմանել համաշխարհային ռեկորդ: Այս նվաճման համար նա ստացել է 72 […]

̰
Խինես Մելենդեսը հանդիպել է ակումբների ներկայացուցիչների հետ

18:25 04.03.2019

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր հանդիպել է հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանկապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Ինչպես Խինես Մելենդեսը, […]

̰
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը քաղաքացուց 170 հազար դրամ կաշառք է պահանջել. ոստիկանություն

17:39 04.03.2019

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների […]

̰
Չէինք կարող անգամ այդ մասին երազել. չեչեն պաշտոնյայի տպավորությունները Մատենադարանից

17:30 04.03.2019

Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների տեղեկատվության ու տպագրության նախարար Ջանբուլատ Ումարովն այցելել է Մատենադարան: Չեչեն նախարարը իր Instagram-ում այցից տեսանյութ է հրապարակել և ներկայացրել իր տպավորությունները: «Անհնար է բառերով փոխանցել ամբողջ տեսածս: Ես, իմ ժամանակակիցներն ու ավագ սերունդը անգամ չէինք կարող երազել,  որ մի օր կհայտնվեն հնագույն ձեռագրերի այդ պահոցում: Եվ ահա, այդ ֆանտաստիկ […]

̰
Բա մի տարի առաջ, ժապավենը կտրում էին, թե ազատ գոտի է, բայց մի տարի չի գործում, ո՞նց կբացատրեք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին

16:50 04.03.2019

ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց է ուղղել ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանին: «Մեղրու ազատ գոտու պոտենցիալի շահագործումն է հետաքրքիր է, ինչքանո՞վ է ծառայում նպատակին և արդյո՞ք ամբողջությամբ օգտագործում ենք այն, թե՞ ոչ»,- հարցրեց նա: Նախարարը ներկայացրեց, թե Մեղրու ազատ տնտեսական գոտու կոնցեպտը հատկապես ում համար է ստեղծում առավելություն: […]

̰
Արտաշատում ավազակային հարձակումներ կատարած անձը հայտնաբերվել է

16:45 04.03.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին, 10 րոպեի տարբերությամբ, Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ են կատարվել: Ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի խանութներից մեկը զինված տղամարդ է մտել, փող պահանջել և ստանալուց հետո փախել: Ժամը 16։00-ի սահմաններում նույնաբովանդակ ևս մի ահազանգ է ստացվել: Այս դեպքում ատրճանակի նմանվող առարկայով զինված […]

̰
«Viva Hayastan». Բրազիլիայում ամենամյա դիմակահանդեսի մի հատվածը նվիրել են Հայաստանին

16:44 04.03.2019

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվել է ամենամյա դիմակահանդես, որի ժամանակ սամբայի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») պարային դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդին: «Viva Hayastan» խորագրով ներկայացումը հինգ թեմաներից է բաղկացած եղել՝ «Դրախտ՝ Արարատի դաշտավայրում», «Քրիստոնեություն», «Հայ հերոսներ», «Մշակույթ» և «Մայր Հայաստան»: Շոուն սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ, դրան հաջորդել […]

̰
Մահացել է The Prodigy  խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը

16:02 04.03.2019

50 տարեկանում մահացել է The Prodigy  խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը: The Sun պարբերականը հայտնում է, որ երաժշտին առավոտյան մահացած են գտել Դանմոու քաղաքում գտնվող իր տանը: Նախնական զննությամբ ոստիկանությունը չի հայտնաբերել բռնության հետքեր: Մահվան վերաբերյալ դեռ նոր մանրամասներ չկան: Ֆլինտը ծնվել է Լոնդոնում 1969թ.: 1990թ. նա դարձավ The Prodigy էլեկտրոնային խմբի պարողը, իսկ այնուհետ խմբի հիմնական վոկալիստը: […]

̰
Պետպատվերի տեղեր տալիս ենք, բայց հետագայում նրանք չեն աշխատում պետության համար. Հովհաննիսյան

15:52 04.03.2019

Պետպատվերի ծավալներն ավելացնե՞լ, թե՞ ցածր տոկոսադրույքներով ուսաողական վարկեր տրամադրել: ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է գործընկերոջ հարցին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում: «Պետպատվեր կոչվող ինստիտուտը խորհրդային շրջանից եկող ինստիտուտ է: Իրականում դա պետպատվեր չէ, դա նպաստ է այսօր: Պետպատվեր ենթադրում է՝ պլանային տնտեսության ժամանակ, ասենք 15 կիբեռնետիկ […]

̰
Պետք է մտածել ցածր տոկոսադրույքներով ուսանողական վարկեր տրամադրելու մասին. Հովհաննիսյան

15:19 04.03.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված ուսման վարձավճարների հարցը: Հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց՝ հիշում է, երբ ԿԳ փոխնախարար էր, ամենամեծ թվով դիմումները վերաբերում էին ուսման վարձերին: «Երկրում բավականին լուրջ խնդիր կա սոցիալական բեռի իմաստով: Հետագայում պետք է մտածել բանկային համակարգի, ֆինանսական տարբեր կազմակերպությունների կողմից […]

̰
Իրանում շտապօգնության ուղղաթիռ է ընկել․ կան զոհեր

15:15 04.03.2019

Իրանի կենտրոնական Չահարմահալ-օ-Բախթիարի նահանգում ավիավթարից զոհվել է 5 մարդ։ Ընկել է շտապօգնության ուղղաթիռը, որի անձնակազմը եղել է 3 մարդ։ Նրանց հետ միասին զոհվել է նաև շտապօգնության անձնակազմը, որ թռիչքի ժամանակ եղել է ուղղաթիռում։ Այս մասին հայտնել է նահանգի վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի նահանգի Շահր-է Քորդ («Քրդերի քաղաք») քաղաքից 30 կիլոմետր հեռավորության […]

̰
Հայկ Սարգսյանի գործը քննող դատավորը «մեղադրվում է» դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից

15:10 04.03.2019

Բարձրագույն դատական խորհուրդը քննության է առել Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը: Ըստ հանձնաժողովի՝ 2018 թվականի մայիսի 24-ին Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մարինա Սմիրնովնային, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավասու մարմինների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի […]

̰
Անհրաժեշտ է ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ վճարելու հնարավորություն սահմանելը. Ուրիխանյան

14:53 04.03.2019

ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի օրակարգում մեկ հարց է. քննարկվում է «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է: Ուրիխանյանը բարձրաձայնեց ուսանողների ուսման վարձերի վճարման հարցը: «Գործող օրենսդրությունը չի արգելում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ վճարելու հնարավորություն սահմանելը, բայց այդպիսի իմպերատիվ […]

̰
Իրանի իրավապահները ձերբակալել են Փաշինյանի այցի ժամանակ անկարգություններ իրականացրած 30 ադրբեջանցու

14:29 04.03.2019

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցու (ադրբեջանախոս իրանցիների), որոնք ծայրահեղական բնույթի բողոքի ցույցեր էին արել Իրանում։ Նրանք մեղադրվում են անկարգությունների համար, որոնք իրականացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հյուսիսային, ադրբեջանախոս նահանգների բնակիչների մասին է, որոնք նույն նահանգներից մեկի ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ մարզադաշտում այրել էին Հայաստանի […]

̰
«Ալաշկերտ»-ը կազմն ուժեղացրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին ֆուտբոլիստով

14:27 04.03.2019

Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում: Հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: […]

̰
2017թ. Հայաստան է ներմուծվել 37710, իսկ 2018-ին` 65110 ավտոմեքենա. Միքայել Մելքումյան

14:22 04.03.2019

2017-ին ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018-ին` 65 հազար 110 ավտոմեքենա: Այս մասին այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է: «Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ […]

̰
Աշխարհի կրկնակի ռեկորդակիրը նոր ռեկորդ սահմանեց՝ ատամներով քաշելով հրշեջ ծառայության մեքենան

14:15 04.03.2019

Աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր 23-ամյա Յուրի Սաքունցն այսօր՝ մարտի 4-ին, սահմանեց հերթական ռեկորդը: Նա ատամներով 20 մետր քաշեց 25 տ քաշով հրշեջ ծառայության մեքենան: Ռեկորդը կգրանցվի Հայաստանի դյուցազնագրքում և հայտ կուղարկվի նաև Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար: «Գինեսի ռեկորդների գրքում չկա ատամներով սահմանած նման ռեկորդ, կա Հայաստանի «Դյուցազնագրքում», բայց տարիքով փոքր մի […]

̰
«Ռեստարտ»-ը հրապարակել է Նարեկ Մալյանի դեմ կատարված հարձակման տեսանյութը

14:14 04.03.2019

«Ռեստարտ» նախաձեռնությունը հրապարակել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակման տեսանյութը: «Ռեստարտ»-ի անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում հայտնել են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու։ Հիշեցնենք` կեսգիշերին Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ […]

̰
Էջմիածնի ոստիկանները րոպեների ընթացքում բռնել են բնակարան մտնելու փորձ կատարած տղամարդկանց

13:40 04.03.2019

Էջմիածնի ոստիկանները րոպեների ընթացքում բռնել են բնակարան մտնելու փորձ կատարած տղամարդկանց: Մանրամասները` ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
ԵԱՏՄ արտահանվող ապրանքների տարիֆային սահմանափակումներն ի՞նչ օգուտներ կամ վնասներ կարող են բերել արտադրողներին. քննարկում ԱԺ-ում

13:22 04.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել նիստ, որին մասնակցում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Օրակարգում մեկ հարց էր, որը վերաբերում է ԵԱՏՄ հետ համագործակցության արդյունավետության ուղիների որոնմանը: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները: Նշել է. «ԵԱՏՄ-ն մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն […]

̰
Այս չհիմնավորված լավատեսության հիմքում հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած. Աշոտյանը՝ իշխանությունների վարած քաղաքականության մասին

13:08 04.03.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները: Մասնավորապես, ընդդիմադիր գործիչը խոսել է Արցախյան հակամարտության մասին` նշելով՝  ներկայիս իշխանությունները բանակցային գործընթացի առնչությամբ չհիմնավորված դրական ակնկալիքներ են ձևավորել միջազգային հանրության մոտ: «ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպական միությունում, Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամիսներ շարունակ անհասկանալի պոզիտիվ ակնկալիքներ […]

̰
Ալաբամա նահանգում պտտահողմի ավերածությունները՝ կադրերով

13:06 04.03.2019

WLTX News հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Լի շրջանով անցած պտտահողմի ավերածություններից: Տեսանյութում կարելի է տեսնել ավերված շինություններ, վնասված մեքենաներ, բեկորներ, ինչպես նաև արմատախիլ եղած ծառեր, որոնք դարձել են ճանապարհների մի մասի արգելափակման պատճառ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պտտահողմը 23 մարդու մահվան պատճառ է դարձել: Տուժել են ավելի քան 40 անձինք: Ավելի քան […]

̰
Իմ նպատակն Է ամեն տեսակի քայլերով աջակցել Գյումրիին. նախագահը հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդին

12:50 04.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության աստիճանի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ […]

̰
Թուրք ֆուտբոլիստը դաշտում ածելիով վնասել է մրցակիցներին

12:46 04.03.2019

Թուրքիայի երրորդ դիվիզիոնի «Ամեդսպոր» և «Սակարյասպոր» ակումբների միջև խաղից առաջ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: «Ամեդսպոր»-ի ֆուտբոլիստ Մանսուր Չալարն խաղից առաջ միմյանց ձեռքսեղմման ժամանակ աննկատ դաշտ դուրս բերած սուր ածելիով սկսել է վնասել մրցակիցներին: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է թուրք ֆուտբոլիստը հարվածներ հասցնում մրցակիցներին: «Սակարյասպոր»-ի ֆուտբոլիստները միանգամից չեն զգացել կտրվածքները, բայց […]

̰
Անօթևանությունն այսօր հոմանիշ է աղքատության. Շիրակի մարզպետ

12:00 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Շիրակի մարզում անօթևանության խնդիրն է քննարկվում: «Այս օրերին քաղաքացիների ակտիվ ընդունելության շրջաններ ունենք, ակնհայտ են դեպքեր, երբ մարդիկ չունեն տնակներ, չեն բնակվում տնակներում, բայց չունեն նաև իրենց հիմնական տանիքը: Տնակների քանակը հաշվելը հեշտ է, բայց պատմությունները […]

̰
Անհրաժեշտ է քաղաքական ու էմոցիոնալ կոմպոնենտից հնարավորինս զերծ մնալ. քաղտեխնոլոգը՝ Մարտի 1-ի բացահայտման մասին

23:15 03.03.2019

«Մարտի 1-ի հետ կապված խնդիրն այն է, որ և՛  այսօր, և՛  նախկինում ոչ մեկը չի վիճարկում, որ այն պետք է բացահայտվի, որպեսզի հետագայում նման բաներ չլինեն: Բայց զուտ քաղաքական գնահատականի առումով խնդիրն այն է, որ և՛  այն ժամանակ, և՛  հիմա կան շահագրգիռ կողմեր՝ մասնակիցներ: Ինչքան էլ մենք խոսենք, որ այն պետք է դիտարկել իրավական հարթության […]

̰
Եթե հայեցակարգային մոտեցում չկա, ապա ԵՊՀ-ում կատարվող իրադարձությունները կարելի է դիտարկել որպես վարչական ռեսուրսին տիրապետելու գործընթաց. Արմեն Բադալյան

22:15 03.03.2019

«Այս պահի դրությամբ կարևոր է հասկանալ՝ որն է իշխանության՝ գիտակրթական ոլորտի հայեցակարգը: Այդ հայեցակարգում համալսարանն իր տեղը պետք է ունենա: Այս պահին ֆիքսված վարկանիշ չկա, որի համեմատ ես նշեմ, որ ԵՊՀ-ի վարկանիշը իջել է կամ բարձրացել է »,- ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ տեղի […]

̰
BACK_TO_TOP