13:58 01.03.2019
Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]
13:54 01.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է սումգայիթյան ջարդերի հոգեբանական կողմի մասին: «Ապրում են իրար կողքի երկու ժողովուրդ: Ունեն լատենտ խնդիրներ, բայց ինչ-որ ժամանակ հանկարծ ժողովուրդներից մեկը կատաղում է և վայրագություններ է գործում մյուսի նկատմամբ: Ինչպե՞ս է դա հոգեբանական տեսանկյունից բացատրվում»: Արամ Աբրահամյանի այս հարցին ի պատասխան` Խաչատուր Գասպարյանը նշեց, որ ամեն […]
13:20 01.03.2019
«Ռոսիա-24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարահանել Սումգայիթի ջարդերի տարելիցին նվիրված միջոցառման վերաբերյալ: Ռեպորտաժում խոսում են ջարդի ականատեսները, որոնք կորցրել են իրենց ընկերներին, ծանոթներին ու նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես երեխա էի, բայց հիշում եմ բոլոր այդ ապրումները, որոնք կատարվում էին մեր տանը: Այլևս ոչ մի տեղ նման բան պետք է տեղի չունենա»,- ասել է […]
12:42 01.03.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով ուղևորվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ սպանված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, […]
12:02 01.03.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է «Կարևորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, Ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, Արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը, Խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների […]
11:36 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մարտի 1-ի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց: Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության […]
11:35 01.03.2019
«Մեր համատեղ առաքելությունն է Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելը , և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր»,- այս մասին 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված իր տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու […]
11:34 01.03.2019
«Արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին՝ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից»,- Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր տեսաուղերձում […]
11:25 01.03.2019
Հայաստանի անկախացումից շատ չանցած, երբ թվում էր՝ ժողովրդավարությունն անշրջելիորեն հաղթել է, անթույլատրելի երևույթները՝ հետապնդումները, ամենաթողությունը և նման երևույթներ հայտնվեցին Հայաստանի իրականության մեջ։ Եվ հիմա վատ հիշողությունները մղում են կարծիքի, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը կարող է շուտ հայտնվել նույն շրջափուլում։ Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր՝ 2019 թվականի մարտի 1-ին, ուզում […]
11:17 01.03.2019
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերը ոչ միայն այն 10 անձինք են, որոնք մահացան այդ իրադարձությունների ժամանակ, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ու իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար։ Այս մասին քիչ առաջ իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «… Որովհետև մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ […]
11:13 01.03.2019
2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները երկրի մայրաքաղաքում ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով այդ օրը զոհվեց 8 մարդ, ևս 2 մարդ այդ օրը ստացած վերքերից մահացավ ավելի ուշ։ Այս մասին իր այսօրվա ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը։ Եվ հիմա հարկ եմ համարում […]
00:45 01.03.2019
Airbus ընկերությունը տեսանյութի միջոցով ցուցադրել է իր կողմից մշակված անօդաչու թռչող տաքսու մոդելը: Ընկերությունն այն կոչել է Vahana: Այս մասին հայտնում է AeroSpace Testing International-ը: Աղբյուրը հայտնում է, որ թռչող սարքն արդեն տևական ժամանակ թեստավորվում է ընկերության կողմից: Առաջին անգամ այն փորձարկվել է 2018 թվականի հունվարի 31-ին: Թռիչքից հետո այն գեղեցիկ վայրէջք է կատարել: Ներկայում […]
00:30 01.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հարցրեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքի մասին, մասնավորապես՝ եթե դրա մասին խոսք չկա, ի՞նչ հանրահավաքի մասին կարող է խոսք գնալ: «Ֆիզիկական իմաստով մենք հարցը լուծել ենք, խոսքը միջազգային ճանաչման մասին է, գործընթացը գնում է, որքան հասկանում եմ, «թավշյա» հեղափոխությունից հետո ստորջրյա հոսք է գնում Արցախը […]
23:10 28.02.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ի գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել: Հայտնել են, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարի թաղի 39-ամյա մի բնակիչ: Հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է բուժհաստատություն: Պարզվել է, որ քաղաքացուն դանակահարել են: Պարզվել է նաև դեպքի վայրը, որի զննությամբ վերցվել է հանցագործության գործիքը: Դեպքի […]
22:29 28.02.2019
Սիրիայի հակամարտությունից ութ տարի հետո առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Միջազգային մամուլը Սիրիայի նախագահի այցը Իրան աննախընթաց և կարևոր է համարել: Այցի քաղաքական նպատակի և Սիրիայի այսօրվա վիճակի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնում Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը, որ պատերազմի բոլոր տարիներին եղել է Սիրիայում և իբրև արաբագետ […]
20:28 28.02.2019
Փետրվարի 28-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին: ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը անբավարարվածության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական […]
19:51 28.02.2019
Հարավային Աֆրիկայում բնակվող 3 տարեկան խոզը սիրում է նկարել: Նրա անունը Պիկասո է: Խոզի խնամակալի խոսքերով՝ խոզը մասնավորապես սիրում է ստեղծագործել աբստրակտ ոճի մեջ: Նրա խնամակալը վաճառում է խոզի նկարները և ստացված դրամական միջոցները տրամադրում խնամքի կարիք ունեցող կենդանիներին:
19:30 28.02.2019
Իտալիայում սուզորդին մի քանի րոպե է պետք եղել, որպեսզի կարողանա մեջքից հեռացնել ութոտնուկին, որը կպել էր մեջքին, հաղորդում է Caters Clips յութուբյան ալիքը: Ութոտնուկը պոկ չէր գալիս տղամարդուց անգամ, երբ վերջինս ջրից դուրս էր եկել: Մոտ 3 րոպե ժամանակ է պահանջվել սուզորդից շոշափուկները հեռացնելու համար:
19:08 28.02.2019
Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի և թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել: Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայում: Թեև միջամտություն ռիսկային էր, սակայն ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը որոշել է ռիսկի գնալ և կատարել […]
19:00 28.02.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում: «Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով […]
18:34 28.02.2019
Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել: […]
18:30 28.02.2019
Վարչապետն ասում է, որ բանակցելու են Հայաստանի անունից, Հայաստանի կողմից ի՞նչ ունենք ասելու Ադրբեջանին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին: «Արցախի անվտանգության, նրա ռազմական հզորության երաշխավորն ենք: Տարածքի վեճ չէ: Մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չենք այդ իմաստով, կոնֆլիկտի մեջ ենք մեր սահմանների իմաստով»,- ասաց Շիրինյանը: Նրա խոսքերով՝ […]
17:59 28.02.2019
«Մադրիդյան», «Կազանյան», «Լավրովյան» սկզբունքներն արդիական չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Դրանք չպետք է լինեն, դրանք ծուղակ են: Երբ երկու բանաձև իրար հետ է դրվում` տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք, երբ մեկ կողմը խոսում է, իրավահավասարության մասին խոսք չկա: Այն էլ խաղաղ պայմաններում սա ցիկլային կերպով […]
17:00 28.02.2019
Ծանր հիվանդությունից հետո 25 տարեկանում մահացել է «Շանթ» «Իմ անունն է» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Մարիամ Հակոբյանը: Հեռուստանախագծում Մարիամը նմանակում էր Նիկոլ Շերզինգերին: Երգչուհին բնակվում էր Ռուսաստանում, սակայն մահացել է Հայաստանում: SHANTNEWS.am-ը ցավակցում է Մարիամ Հակոբյանի հարազատներին և մտերիմներին:
16:36 28.02.2019
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]
16:02 28.02.2019
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որում 19 տարի սայլակին գամված հիվանդի մոտ հաջողվել է ֆունկցիոնալ քայլք իրականացնել: «Ողնուղեղի ոչ լրիվ վնասվածքով պացիենտի մոտ ստացանք ֆունկցիոնալ քայլք՝ 19 տարի սայլակին գամված լինելուց հետո: Կենտրոնի վերականգնողական թիմի ինտենսիվ աշխատանքի, բուժման անհատական կուրսի պլանավորման ու գերժամանակակից սարքավորումների շնորհիվ է ստացվել այս արդյունքը: Հաջորդ […]
15:38 28.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նման նախագիծ էր ներկայացրել, կար միայն մեկ տարբերություն: Մարուքյանն առաջարկում էր՝ Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման […]
15:26 28.02.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմությունը ճգնաժամ է ապրում և որոնումների մեջ է: Խոսելով Նազարյանի այդ հայտարարության մասին` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Որոնումների մեջ չենք, այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք, երբեք հայհոյախառն ելույթներ չենք ունեցել, հիմա էլ չենք ունենալու, մարդիկ կան իշխանության մեջ, ասում […]
15:02 28.02.2019
Լրագրողները ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին` մասնակցելո՞ւ է նրանց խմբակցությունը մարտի 1-ին երթին, որը նախաձեռնել է իշխանությունը՝ ի հիշատակ 11 տարի առաջ այդ օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի: «Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից մարտի 1-ի օրը գնում է և մասնակցում հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը: Ամեն մեկը մի ձևի, մի ժամի մասնակցում […]
15:00 28.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի ուշացման մասին, ասաց, որ ինքը խոսել է այդ մասին և նշել, որ կա Սահմանադրության խախտում, խոսել է առանց նախարարների մարմիններ ունենալու մասին: «Նախարարություններ են, բայց նախարարներ չունեն, որոնք նշանակված կլինեին: Այդ անորոշ վիճակը կա, այսինքն` կան մարմիններ, որոնք փոխնախարարներ […]