TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս ներդրողին բերել մարզ. հարց նախարարին

15:25 23.02.2019

«Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ շահույթ  կա: Ես համաձայն եմ, որ մարզերում ներդրողների ծախսն ավելի շատ է, քան մայրաքաղաքում, որտեղ կան ենթակառուցվածքներ, որտեղ ամեն ինչ հասանելի է, և բիզնեսի ծախսերն ավելի քիչ են: Երևանում շահույթ ստանալու հնարավորություններն ավելի շատ են, քան մարզերում: Բայց մենք մարզերում կարող  ենք ներդրումները խրախուսել ոչ միայն արտոնյալ հարկային պայմաններով, այլև […]

̰
Հարկային փոփոխությունները չեն խոչընդոտի ներդրումների իրականացմանը. Տիգրան Խաչատրյան

15:14 23.02.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը անդրադարձել է ոչ միայն ծրագրի հնարավորություններին, այլև խոսել տնտեսական հեղափոխության իրականացման ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին: «Կարճաժամկետ թվերով երբեք մի’ դատեք, որովհետև iնչի մասին մենք ենք խոսում, էապես փոխված իրավիճակ է, […]

̰
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ

15:04 23.02.2019

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղել է բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի […]

̰
Գիտե՞ք, թե ինչքան մարդ կա` գյուղվարկ է վերցնում, «Նիվա» առնում, խփում պատին. Փաշինյանը` գործարարին

14:30 23.02.2019

«Էն բանկային քաղաքականությունը, որ մինչ այժմ եղել է, ավելի շատ վաշխառուական քաղաքականություն է, որ ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից  խլելուն: Մենք էսօր մեզ զգում ենք հուսալքված և լքված վիճակում: Մեծ քայլ էր, իհարկե, որ ֆիզիկական անձանց բանկային պարտքերն ու տոկոսները ներվեցին, սակայն ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ էդ  առումով չեղավ: էս պայմաններում մարդը ո՞նց  […]

̰
Պատրա՞ստ է կառավարությունը ոչ ստանդարտ լուծումների. Վազգեն Խաչիկյանի հարցը նախարարին

14:22 23.02.2019

«Լոռու մարզի արդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսն ապահովում էին «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլարանը: Դրանք հիմա չեն աշխատում, և մարզի արդյունաբերական ցուցանիշները բավականին ցածր են: Լուծումը մենք պետք է փնտրենք ոչ թե դրանց վերագործարկման, այլ դրանց  հնարավորություններն օգտագործելու մեջ: Ուզում եմ առաջարկել «Ալավերդին` որպես պղձահանքերի տուրիզմ» ծրագիրը: Մենք, պարո´ն վարչապետ, Ձեզ ուղղված  նամակ ունենք, որի արդյունքում […]

̰
Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում

13:52 23.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն […]

̰
Ներդրումի մենաշնորհ չկա. Կարեն Մկրտչյան

13:47 23.02.2019

«Ներդրողների համար շատ հստակ պետք է պահպանվի մրցակցային դաշտը: Մեծ առավելություն են ձեռք բերում այն տնտեսվարողները, ովքեր արդյունավետ և ճիշտ են աշխատում: Եթե ժամանակին մարդիկ հաջողում էին, որովհետև կապակցված էին այս  կամ այն մարդու հետ, հիմա դաշտն այնքան է հավասար, որ ներդրումի մենաշնորհ չկա, որ ճիշտ աշխատող, հմուտ ու տեսլական ունեցող գործարաները շատ արագ պիտի […]

̰
Հայերը կարողանում են բարդ խնդիրներ լուծել. Բագրատ Ենգիբարյան

13:14 23.02.2019

«Հայերի մեջ հայերը կարողանում են խնդիր լուծել: Հայերը կարողանում են բարդ խնդիրներ լուծել: Դա է պատճառը, որը տեխնոլոգիաները մեր երկրում դարձել են իրական հնարավորութուն: Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որը զարգանում է ոչ միայն մեզ  մոտ, այլև ամբողջ աշխահում: Պետք չէ հետ մնալ աշխարհից: Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս նոր ուղղությունների՝ նոր […]

̰
Ակտիվ հանգստի սեգմենտը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի. Սամվել Պարսեղյան

12:52 23.02.2019

«Հայաստանը ու մանավանդ Լոռու մարզն ունի սքանչելի բնություն, խոհանոց, ճարտարապետություն, մարդիկ, մեծ պոտենցիալ, սակայն չկան ենթակառուցվածքներ: Դրանից պետք է մենք սկսենք, որ մարդիկ իրենց ամենահասարակ կարիքները  կարողանան բավարարել: Ակտիվ տուրիզմի հարցը բավական զարգացած է աշխարհում, և այդ սեգմենտը  Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Ես համոզված  եմ, որ դա այստեղ լավ կաշխատի»,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» […]

̰
Պետական համակարգը չի խոչընդոտում գործարար ոլորտին. Տիգրան Խաչատրյան

12:35 23.02.2019

«Գործարար ոլորտում այլևս  չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ  տարբեր կառույցների միջամտության հետևանքով:  Ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր  գործարարի որոշում կայացնելուց»,- «Իմ քայլը հանու Լոռու մարզի» գործարար  ֆորումի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա […]

̰
Հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ ԶՈՒ կազմավորման գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

12:27 23.02.2019

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հաղթանակի զբոսայգում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով: Ավարտից հետո ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայրենիքը պաշտպանող բոլոր մարդկանց, առաջին […]

̰
Մոսկվայի կոնսերվատորիայում հրդեհ է բռնկվել

12:05 23.02.2019

Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Փրկարար ծառայության ներկայացուցիչն աղբյուրին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկում: «Երրորդ հարկում հրդեհ է»,- մանրամասնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ հրդեհը մարելու ուղղությամբ ներկայում աշխատում է 15 հրշեջ մեքենա: Հրդեհի հետևանքով տուժածների մասին առայժմ […]

̰
Հերիք է ինչքան նստեցինք տեղներս, հիմա պետք է վեր կենալ և քայլել. Փաշինյանի կոչը Լոռու մարզում

11:59 23.02.2019

«Իմ քայլը» հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում Լոռիում անցկացվող բիզնես-ֆորումին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ելույթ ունենալով, խոսել է քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն անցում կատարելու մարտավարության մասին: Նա հարց է առաջ քաշել, թե արդյոք հայ ժողովուրդը կարող է հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք. «Այն ժողովուրդը, […]

̰
Փաշինյանը Լոռու մարզում է. մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը

11:44 23.02.2019

Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը: «Ներկայացնելու ենք մոտ 50 ծրագիր տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, լինելու է նաև էքսպո ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու է լոռեցի արտադրողների արտադրանքը, լինելու է պանելային քննարկում մի քանի խոշոր բիզնեսմենների ու տնտեսական զարգացման նախարարի […]

̰
Հակակառավարական ցույցեր Ալժիրում

10:51 23.02.2019

Հակակառավարական բողոքի խոշոր ակցիաներ են սկսվել Ալժիրում: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ բողոքելու՝ գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բութեֆլիկան 81 […]

̰
Սուդանի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

10:43 23.02.2019

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկրում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: Նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ տարի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ալ-Բաշիրը նաև ընդգծել է, որ այս քայլն անհրաժեշտ է երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և տնտեսական բարեփոխումներ կատարելու համար, որոնք դուրս կբերեն երկիրը ճգնաժամային իրավիճակից: Իր ելույթում նախագահը նաև հայտարարել […]

̰
Կոլումբիայում պայթեցրել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը

10:37 23.02.2019

Կոլումբիայի Մեդելին քաղաքի իշխանությունները պայթեցրել են ամենավտանգավոր նարկոբարոններից մեկի՝ 1993-ին սպանված  Պաբլո Էսկոբարի տունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: 8 հարկանի շինությունը հայտնի է «Մոնակո» անվամբ: Պայթյունից հետո տունը հավասարվել է գետնին: Համաձայն տեղի լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ քաղաքի իշխանությունները նախատեսում են այդտեղ կառուցել 1980- 90-ական թվականներին նարկոմաֆիայի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և այգի: Հավելենք, որ […]

̰
Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ կներդրվի

08:28 23.02.2019

Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ կներդրվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Կառավարությունը կսուբսիդավորի ապահովագրական գումարի կեսը, ինչի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 500 մլն դրամ։

̰
Անուղղակի հարկերի բարձրացումն ապրանքների մասով գների բարձրացման է բերելու, ինչն առաջին հերթին հարվածելու է աղքատների գրպանին. Զարեհ Ասատրյան

00:43 23.02.2019

Անուղղակի հարկերը հարկեր են՝ հիմնված մարդկանց սպառման վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է տնտեսագետ Զարեհ Ասատրյանը: «Հայտնի է, որ աղքատ մարդիկ իրենց եկամուտների համեմատ ավելի շատ են ապառում, քան հարուստ մարդիկ: Դրա համար անուղղակի հարկերի բարձրացումն ապրանքների մասով գների բարձրացման է բերելու, ճիշտ է, ոչ ամբողջ 100 տոկոսով, բայց որոշակի բարձրացման […]

̰
Լերոյ Սանեն` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

22:44 22.02.2019

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը: Գերմանացի ֆուտբոլիստը գոլը խփել է տուգանային հարվածից, 1/8 եզրափակչի «Շալկե 04»-ի հետ խաղում (3: 2): ⚽️ #UCL Goal of the Week ? ? Leroy Sané Agree with the order? ?@NissanFootball #GOTW pic.twitter.com/gPHiTWcFwA — UEFA Champions League (@ChampionsLeague) […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն ու Ամուլսարի ակտիվիստներն իրար են մեղադրում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման համար

22:12 22.02.2019

Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի տարածքում շինաշխատանքները պետք է ավարտեր 2018-ի գարնանը, ինչը չի արվել: Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե ակտիվիստների կողմից դեպի հանք տանող ճանապարհը փակ լինելու պատաճռով ընկերությունը […]

̰
Հայրենիքին ծառայելն առաքելություն է. Նախագահը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

21:56 22.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Ողջունելով հոգևոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»: Նախագահը պատրաստակամություն է հայտնել […]

̰
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած

21:26 22.02.2019

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենq դիմել Մաշտոցի կամ մոտակա մեկ այլ բաժին, կամ զանգահարել` 1 02, (098) 37 00 55, (010) 32 02 02 հեռախոսահամարներով»,- նշում են ոստիկանությունից։  

̰
Փոխե՞լ ՀՀ օրհներգը, թե՞ ոչ. թեժ քննարկում SHANTNEWS-ի եթերում

20:58 22.02.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով խոսել է օրհներգը փոխելու մասին: Նա հաղորդել է, որ ձևավորվել է  աշխատանքային խումբ, հայտարարվել է  Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթ: Այս թեմայի շրջանակներում SHANTNEWS.am-ը բանավեճ է կազմակերպել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանի և դիրիժոր, երաժշտագետ Գրիգոր Դանիելյանի միջև: Դիրիժորն […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

20:32 22.02.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ […]

̰
9 ամիս առաջ իշխանության եկած մարդիկ կարդացող են. Արմեն Մարտիրոսյան

19:50 22.02.2019

«Մեր Օլիմպիադայի հաղթողը, իսկ Օլիմպիադան հենց հիմա մեկնարկում է, այս տարի իր ծնողին տարավ Հռոմ: Աշխարհում ասեք երեխա, 13 տարեկան դպրոցական, որ կարողանա իր շնորհքի, ընթերցելու ունակությամբ իր ծնողին տանել Հռոմ: Դա հնարավոր է միայն Հայաստանում»,- ասել է Շանթ ՀԸ «Հեռանկար» ծրագրի տաղավարում հյուրընկալված  «Անտարես» մեդիահոլգինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝  խոսելով իրենց կողմից  տարվող գրքի […]

̰
Մենք վախենում ենք` մեր գրքերն ունենան էլեկտրոնային տեսք. Արմեն Մարտիրոսյան

19:39 22.02.2019

«Մենք վախենում ենք՝ մեր գրքերն ունենան էլեկտրոնային տեսք, քանի որ գրագողությունը Հայաստանում սարսափելի շատ է: Էսօր անգամ, երբ մենք թղթե գիրք  ենք տպագրում, հաջորդ օրը սքան են անում և տեղադրում համացանցում: Երբ ասում ենք՝ դու գրագող ես, ասում է՝ ես ի՞նչ եմ անում որ, մենակ լավություն եմ անում ուրիշներին: Ասում եմ՝ գիտե՞ս, որ դու իմ […]

̰
Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

19:34 22.02.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ժամանեց»:   Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն […]

̰
Բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

19:26 22.02.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա. Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

18:44 22.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում […]

̰
BACK_TO_TOP