20:13 25.02.2019
Այսօր կառավարության շենքի դիմաց Գեղանիստ համայնքի բնակիչներից մեկը՝ Անդրանիկ Ադիլխանյանը, ինքնահրկիզման փորձ է կատարել: Ոստիկանները միջամտել են: Ադիլխանյանը բենզինն իր վրա է լցրել ճիշտ այն ժամանակ, երբ կառավարության շենքի դիմաց համայնքապետի հրաժարականն են պահանջել Ուրցաձոր համայնքի բնակիչները: Նշվել է, որ բողոքի ակցիա իրականացնողի խնդիրը ևս համայնքի ղեկավարի հետ է կապված: Երկու ակցիայի մասնակիցները մի պահ խառնաշփոթ […]
18:52 25.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ուրցաձորցիներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել: Կառավարության շենքի դիմաց նրանք պահանջել են փետրվարի 17-ին համայնքի ղեկավար վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ակցիային մասնակցում էր նաև Գևորգ Ավետիսյանը, որը Ուրցաձորի համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն էր: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը փետրվարի 18-ին Ուրցաձորում իրականացրած նկարահանումների ժամանակ SHANTNEWS.am-ի […]
17:52 25.02.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին։ «Ես գիտեմ, որ 2008-ին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, թե՛ բոլոր նրանք, որոնք մասնակից են եղել այդ ժամանակ նախընտրական, հետընտրական պրոցեսներին, որոնց մեջ եղել […]
17:38 25.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին խնդիրը լուծելու համար որևէ դեղատոմս չունեն։ «Այս օրինագիծը մշտապես ռեսթարտ […]
17:29 25.02.2019
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր պատահաբար պարզել է, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց. «Դա իմ պաշտպանն է պարզել, ես այսօր եմ իմացել, որ նման բան կա: Ներքին գործերի կայքից հանված են փաստաթղթերը, և Սամվել Անդրանիկի Բաբայան՝ չկա նման անձնավորություն Արցախում, նման քաղաքացի չկա, հանել են: […]
16:17 25.02.2019
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները, որոնք շարունակում են պահանջել գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, որը փետրվարի 17-ին տեղի ունեցած ընտրություններում վերընտրվել է իր պաշտոնում: Ուրցաձորցիները պնդում են, որ նա համայնքապետ եղած տարիներին բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել: «19 տարի համայնքը ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը զբաղվել է միայն թալանով, ասում է՝ […]
16:05 25.02.2019
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն ասել է, որ առաջարկում են օրենքում «2017 թվականի դեկտեմբերը» փոխել «2018 թվականի դեկտեմբերի 31»-ով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում […]
13:23 25.02.2019
Վաղը` փետրվարի 26-ին, կանցկացվի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաք: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: «Հանրահավաքը մի քանի հարցերի քննարկում է նախատեսում, նաև այդ թվում խաղաղության կոչեր և նախկին, այսօրվա ու վաղվա իշխանություններին ասելիք, որ հայ ազգն իր զիջումները կատարել է 1994-ին և 2016-ին՝ չազատագրելով հայրենի տարածքները և այդ զիջումների ու […]
13:22 25.02.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է: «Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ […]
13:14 25.02.2019
Երևանի քաղաքապետարանի առջև «Կենդանասերների նախաձեռնող խմբի» բողոքի ակցիայի ընթացքում քաղաքապետարանում է եղել նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Քաղաքապետարանից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ ամեն երկուշաբթի ինքն այստեղ ներկա է գտնվում գործավարականի, և սա եղել է սովորական հանդիպումներից մեկը: «Ոչ մի արտառոց խոսակցություն կամ հանդիպում չի եղել, բոլորը հասկանում են՝ ինչումն է բանը, անձնական խնդիրներով […]
12:46 25.02.2019
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Արհեստակցական միությունների մասին օրենքում» լրացումներ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նախագիծը ներկայացնող պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո ինչպե՞ս է պաշտպանվելու սահմանադրությամբ ամրագրված գործադուլի իրավունքը, եթե ամեն արհմիությունում միայն մեկ […]
12:25 25.02.2019
«Երբ Ռուբեն խաչատրյանն եկավ, սկսեց իր սպանդը՝ հին աշխատողներից ընդհուպ կենդանիները, հին աշխատող չի լինի, կենդանաբանական այգում էլ լինելու են ՀՀ-ում գտնվող կենդանիներ և թռոչուններ»,- Երևանի քաղաքապետարանի առջև ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց այգու նախկին աշխատակից Արման Խանամիրյանը: Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները կարծում են, որ կենդանաբանական այգու տնօրինությանը հարկավոր են ոչ թե կենդանիները, այլ տարածքը, […]
23:59 24.02.2019
«Հանրության շահերից ելնելով` մարդիկ պետք է իմանան, թե որ ԶԼՄ-ն ինչ է ասում և ինչի համար: Ինձ չի հերիքում տեղին քննադատությունը: Այն ԶԼՄ-ները, փորձագետները, քաղաքական գործիչները, ովքեր տարիներով սխալ վերլուծություններ են արել, նրանց՝ քննադատությամբ հանդես գալու ընկալումը լուրջ չի ընդունվում»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Միքայել Զոլյանը նշեց, […]
23:00 24.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Իմ անձնական կարծիքով՝ հեղափոխությունը ավարտին հասցվեց միայն ընտրություններով: Ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, որ կոռուպցիոն համակարգը կոտրվեց, եթե կոռուպցիայի մեքենան ջարդվեց, սա չի նշանակում, որ մեքենան ամբողջապես ոչնչացվեց: Եթե չլինի մեր քաղաքական կամքը, ապա այլ իրավիճակում այդ կոռուպցիան կարող է […]
22:50 24.02.2019
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել […]
22:15 24.02.2019
«Բնականաբար քաղաքացին երբեք չի ասի, որ հիմա ամեն բան լավ է, բայց եթե քաղաքացին զգա դրական դինամիկա և զգա, որ կառավարությունն աշխատում է հօգուտ իրեն: Մենք չենք ասում, որ մենք խելոք ենք, իսկ դուք՝ ոչ: Մենք գործընթացը ձեռնարկել ենք այնպես, որ մշտապես կապի մեջ լինենք քաղաքացու և հանրության հետ»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]
20:17 24.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոն»-ին: «Զինագործներ»-ի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը նախ 6-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ալեքսանդր Լակազետին, ապա 17-րդ րոպեին ինքը գրավեց մրցակցի դարպասը: «Արսենալ»-ն այս հաղթանակից հետո շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և բարձրացավ մրցաշարային […]
19:24 23.02.2019
Այսօր լրանում է մեծ գեղանկարիչ Մինաս Ավետսիյանի մահվան 44-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան կարգ է մատուցվել, իսկ «Որդան կարմիր» բարեգործական հիմնադրամը եկեղեցու բակում ցուցադրել է Մինասի Ջաջուռի շարքից կտավներ: Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Փիլոյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, որի հասույթը տրամադրվելու է որմնանկարների վերանորոգմանը: «Եթե ավելի լինեն միջոցները, ուրիշների աշխատանքների […]
19:20 23.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով մեդիագրագիտության կարևորությանը, խոսելով այն ուսումնական ծրագրում ներառելու հնարավորության մասին, կարծիք հայտնեց, որ այն կենսական կարևորություն ունեցող առարկա է: «Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում և Հայաստանում, երբ կեղծ լուրերը վայրկենապես տիրաժավորվում են, օրակարգ են ստեղծում, ցույց է տալիս, որ այսօր մենք իրապես կարիք ունենք մեդիագրագետ հասարակություն ունենալու, […]
18:40 23.02.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պանդան ձյան տեղումներից ուրախացած՝ թավալվում ու գլորվում է ձյան մեջ: Տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում: Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց այն դիտել է ավելի քան 200 հազ մարդ:
17:38 23.02.2019
Հեղափոխությունից հետո օտարերկրյա ներդրողների մոտ փոխվել է պատկերացումը Հայաստանի վերաբերյալ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա՝ հիմա ներդորղների մոտ ավելի մեծ վստահություն կա Հայաստանի նկատամամբ: Ենգիբարյանի խոսքով` նրանք բիզնեսի համար նոր հնարավորություններ են տեսնում Հայաստանում: «Մենք ասում ենք՝ նոր Հայաստան, իրանց համար էլ է հետաքրքիր գալ, […]
16:47 23.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ արտահանողներից մեկը բարձրաձայնեց Լարսով արտահանման խնդիրների մասին: Նա հարցրեց՝ արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություներ Վրաստանի հետ՝ Աբխազիայով անցնող ճանապարհի հետ կապված: « Բանակցությունների վերջին ռաունդը՝ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ, եթե շատ անկեղծ լինեմ՝ գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել, դա նոր բան […]
16:30 23.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկու երկրները մտադիր են վերջ դնել առևտրային պատերազմին, որը, փորձագետների կարծիքով, մեծ վնաս է հասցրել ոչ միայն ամերիկյան և չինական, այլև համաշխարհային տնտեսությանը: Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց […]
15:37 23.02.2019
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Աայս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել […]
15:30 23.02.2019
«Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա, և մենք այդ պոտենցիալն իրականացնելու համար պետք է կարողանանք առաջին հերթին գյուղացիական փոքր տնտեսություններին վարկավորել, նրանց համար արոտների հասանելիության պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վարկը վերցնեն ու հնարավորություն ունենան մթերել իրենց արտադրանքը իրենց շահավետ գնով, եկամուտ ստանալ, ի վիճակի լինել և´ վարկը փակել, և´ տնտեսությունն ընդլայնել: Ձեր […]
15:25 23.02.2019
«Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ շահույթ կա: Ես համաձայն եմ, որ մարզերում ներդրողների ծախսն ավելի շատ է, քան մայրաքաղաքում, որտեղ կան ենթակառուցվածքներ, որտեղ ամեն ինչ հասանելի է, և բիզնեսի ծախսերն ավելի քիչ են: Երևանում շահույթ ստանալու հնարավորություններն ավելի շատ են, քան մարզերում: Բայց մենք մարզերում կարող ենք ներդրումները խրախուսել ոչ միայն արտոնյալ հարկային պայմաններով, այլև […]