14:17 27.02.2019
Ազգային ժողովում շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության հանդիպումները գործադիրի ներկայացուցիչների հետ: Այս անգամ պատգամավորների հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանդիպումը փակ էր: Նիստի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը խոսել է լրագրողների հետ: «Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, պատասխանել եմ մոտ 15-16 պատգամավորների հարցերին: Եվս 15-16 պատգամավորներ գրանցված են, օր նշանակեցինք, որ շարունակելու ենք […]
14:07 27.02.2019
Արևմտյան Հայաստանում՝ Կարսում, գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը, դեռևս անհայտ հանգամանքներում քանդվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արևմտյան Հայաստան զբոսաշրջային այցելություններ կազմակերպող կազմակերպություններից մեկը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս վայրը տարիներ շարունակ ուխտատեղի է եղել հայազգի զբոսաշրջիկների համար, որոնք այցելել են շինություն ու իրենց հարգանքի տուրքը մատուցել բանաստեղծին: Ի դեպ, Չարենցը միշտ մեծ […]
13:11 27.02.2019
Իրանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետի ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատկանշական կարճատև զրույց ունեցավ Հասան Ռոհանիի հետ։ Պատվո պահակախմբի հանդիսավոր ողջույնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լսեց «բարաքյաթ» (բարօրություն) բառը, որ նույն իմաստն ունի պարսկերենում ու հայերենում։ «Մենք ունենք նույն բառը՝ բարաքյաթ»,- անգլերենով Ռոհանիին ասում է Փաշինյանը։ «Այո´, բարաքյա´թ, դուք ունեք այս բառը»,- արձագանքում է Ռոհանին։ […]
13:10 27.02.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի լուրը շարունակում է վերլուծությունների և քննարկումների տեղիք տալ: Արևմտյան մի շարք լրատվական գործակալություններ այդ հրաժարականը համարել են աննախադեպ, նույնիսկ՝ անսպասելի: Ակներև է, որ Իրանի ներսում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Իրանական հարցերով վերլուծաբան Ռուբիկ Մինասյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացնում Իրանում տեղի ունեցող գործընթացներից: Նա խոսում է նաև […]
13:02 27.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից: «Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ […]
12:57 27.02.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործի քննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ստեղծված լարված իրավիճակից հետո նիստը վերսկսվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից նախագահող դատավորին ներկայացվել է զեկուցագիր, որում ասվում է, որ դատական նիստի ժամանակ դահլիճում գտնվող քաղաքացի Գևորգ Սաֆարյանը ցուցմունք տվող, տուժող Արամ Հովհաննիսյանին […]
12:47 27.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել […]
12:12 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը: Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: Արամ Հարությունյանի ցուցմունքի ժամանակ դահլիճից ռեպլիկներ հնչեցին ոստիկանների հասցեին և փոխադարձ վիրավորանքների պատճառով դատարանի դահլիճում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Դատավորը հեռացավ դահլիճից:
11:28 27.02.2019
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։ Այս մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը: Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: https://www.facebook.com/armgovernment/posts/2215732708449781?__xts__[0]=68.ARC-QrNQ3hDRjjcduv0A93v3xjWbyx6rYMf35n-M7MyvjSSEnwhGa2L6gJXC5ZaPSrQ3OI4iooSYHtnsB1o-28uS-PsAzv5frn5QDMtBlGZL7eQtsZE2ruEqYLmLVnSWveka_MVTAZld6AeRM-iHKpPvTkanPDg8mscbq9bXI6pbGf2nBV7paf7KQspeujblu8CTAq2txerFsNN7x60e7zrQ0dT3fytKzWMwQyfxUrajcZmcRHvgSMFbvSakKHdLq_jrAoV918sJ1su0MB6PMfKTyYYeT7HzSAzX6AkQ8oToFqIluuZdJ20hvFLs7hF-DsJ2eQK23Ie_7FvlZuyTsKtrfg&__tn__=-R
01:00 27.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների ու փորձագետների հակասական մեկնաբանությունների մասին: «Ռուսաստանը բարդ և մեծ երկիր է: Այնտեղ որևէ ձայն, տեակետ վերլուծելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ով որ թևի մեջ է, ինչպիսին են նրա կապերն Ադրբեջանի հետ: […]
00:42 27.02.2019
Փետրվարի 26-ին՝ ժամը 05։45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ: Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային […]
23:59 26.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի իշխանությունների բարձրացրած հարցերն իր «սրտով» էին: «Այն հարցերը, որ բարձրացրին Հայաստանի նոր իշխանությունները, ես ուզում էի, որ բարձրացվեին: Ես նաև նախկինում ողջունում էի, եթե Հայաստանի նախկին իշխանություններն էին դա անում, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը 2006 թվականին՝ […]
22:20 26.02.2019
Երևանում ավարտվեց բասկետբոլի ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունը: Մրցաշարի չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող «Ուրարտու»-ն։ Վերջին խաղում հայկական ակումբը 92։72 հաշվով փայլուն հաղթանակի հասավ Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալ»-ի նկատմամբ։ Վաստակելով 5 միավոր՝ նվաճեց գավաթը: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Շեյն Հենրին, որն այս խաղում վաստակել է 22 միավոր:
21:35 26.02.2019
Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է 20%-ով ավելացնել խաղային ոլորտի կազմակերպիչների պետական տուրքի դրույքաչափը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 26.02.2019
Հունգարական Դեբերեցեն քաղաքում ակրոբատը քայլել է պտտվող անիվի վրայով: Անիվի բարձրությունը 45 մետր է: Այս մասին հայտնում է ТСН-ն: Նշվում է, որ լուսանկարիչը ֆիքսել է կառույցի վրայով քայլող ակրոբատին: «Ամեն անգամ նա կրում է սև կոստյում, ձեռքին պահում սև գույնի անձրևանոց… Թե ով է այդ խորհրդավոր ակրոբատը, լուսանկարիչը խուսափում է պատմել»,- ասված է տեղեկության մեջ:
18:24 26.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրվել՝ քննարկելու Մարտի 1-ի երթին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք միշտ են այդ օրը երթ նախաձեռնել: Հարցին՝ ովքե՞ր ու ի՞նչ քաղաքական ուժեր են մասնակցելու երթին, Սիմիդյանը պատասխանել է. «Մենք մասնակցելու ենք, մյուս […]
15:56 26.02.2019
British Airways ընկերության ինքնաթիռի անհաջող վայրէջքը տեսանկարահանվել է: Ինքնաթիռը փորձել է ուժգին քամու պայմաններում վայրէջք կատարել նախատեսված վայրում: Այս մասին գրում է Express-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում վայրէջքի պահին: Հայտնի է, որ ինքնաթիռը Լոնդոնից Ջիբրալթար էր ուղևորվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ստիպված է եղել ուղղությունը փոխել […]
15:23 26.02.2019
Պարույր Հայրիկյանը պնդում է, թեև Հայաստանի գործող օրհներգը ունի սխալներ, բայց այն պետք է ուղղել, ոչ թե փոխել։ Հայրիկյանն առաջարկում է շտկումներ կատարել տեքստում ու փոփոխել նաև քառատողերից մեկը ու փոխարինել Միքայել Նալբանդյանի գրած բանաստեղծության մեկ այլ քառատողով, որն էլ արտասանեց ու երգեց Հայրիկյանը։
15:04 26.02.2019
Խորհրդային Հայաստանի՝ Արամ Խաչատրյանի կողմից գրած հիմնը սովետական կառավարիչների պատվերով գրած երգ է, և այն պետք է դիտարկել ամենավերջին հերթին՝ հայության շրջանում եղած բոլոր, տասնյակ հազարավոր երգերը դիտարկելուց հետո։ Այս կարծիքին է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նրա խոսքերով՝ հիմնը պետք է ազգի հետ ճանապարհ անցած լինի։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:49 26.02.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում ուժեղ փոթորիկներ են մոլեգնում: Քամու ուժգնացման պատճառով «սառցե» ցունամիներ են տեղի ունենում` Նիագարա գետից ու Էրի լճից փոթորիկը սառցակտորներ է նետում ափ: Հայտնի է, որ շրջանում դպրոցները չեն գործում, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: https://www.facebook.com/RTRussian/videos/1290431394440006/
14:30 26.02.2019
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է Կովկասյան ընձառյուծը: «Լավ լուրերի շարքից Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց […]
13:56 26.02.2019
Կառավարությունը, իշխանությունները մեր գործերի մեջ չեն խառնվում, ես նույնիսկ ինձ անտեսված եմ զգում, այսպես ասեմ, հաճելիորեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար նախատեսվող մրցույթին: Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայիս նախագահի Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները մոտ ժամանակներս ավարտվելու են: «Ես ո՛չ վարչապետի, […]
13:54 26.02.2019
«Շանթ» հեռուստաընկերությունը պահպանում է հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված ծավալը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքերով՝ օրենքի պահանջը միայն խոշոր թվային հեռուստաընկերություններն են պահպանում («Շանթ», «Արմենիա», «Առաջին» ալիք), իսկ մյուսները խախտում են այդ պահանջը, մասնավորապես մարզային հեռուստաընկերությունները: «Եթե խոշոր հեռուստաընկերությունները պահպանում են, ապա շատ […]
13:22 26.02.2019
Կանադայի արևելյան Օնտարիո նահանգում եղանակային սաստիկ վատ պայմանների պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել մոտ 100 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է CTV News-ը: Աղբյուրը նշում է, որ խոշոր վթարի հետևանքով 11 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դարձել նաև մի քանի բեռնատարներ, որոնք տեղափոխում էին դիզելային վառելիք: Հաղորդվում […]
01:00 26.02.2019
«Շանթ» հոռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին: Նա անդրադարձել է Ուրցաձորում տեղի ունեցած ընտրություններին. «Ուրցաձորից բացի՝ նման դեպք եղավ նաև Վարդանաշենում, իսկ տարիներ առաջ Լոռիում, երբ էլի անձը մի քանի անգամ ընտրվեց: Հեղափոխության շրջանակներում եղավ այն, որ մենք ունեցանք ակտիվ քաղաքացիներ, բայց և նեգատիվ ձևով գործող խմբեր, ովքեր […]
00:44 26.02.2019
Բուլղարական «Ձայնը» նախագծին երգիչ Սերգեյ Վարդևանյանի ելույթի ժամանակ ժյուրին հոտնկայս ծափահարել է: Ամբողջ ելույթի ընթացքում ժյուրիի անդամները երգչի հետ հավասար երգել են ու պարել: Սերգեյ Վարդևանյանը կատարել է Audioslave ռոք խմբի «Show me how to live» երգը:
00:38 26.02.2019
Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Գործընկերները բարձր գնահատեցին պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը: Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձան դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի […]
00:30 26.02.2019
«Ես ապացույց չեմ տեսնում, թե ինչու պետք է համայնքների խոշորացումը շարունակել: Ես չեմ տեսնում, երբ կես տարի առաջ պետք է քննարկվեր, թե ինչ արդյունք եղավ նախորդ խոշորացումից, այսօր դա դարձավ դրական: Հիմնական թիրախն ուղղված է համամասնական ընտրակարգի անցնելուն, որը կարող է արդարացված լինել խոշորացված համայնքների պարագայում»,- ասել է «Շանթ» հոռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում համայնքների միության նախագահ […]
21:29 25.02.2019
SHАNTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արարատի Ուրցաձոր համայնքի համայնքապետի ընտրություններում հաղթել է նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: 19 տարի համայնքը ղեկավարելուց հետո, նա հրաժարական էր տվել 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո։ ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով՝ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը՝ 744 ձայն: Փատրվարի 18-ին՝ համայնք կատարած մեր այցի ժամանակ, նորընտիր գյուղապետն ասել էր, […]
21:13 25.02.2019
«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Հայաստան եկավ Շառլ Ազնավուր երգելով, ողջունեց հայերենով, խոսեց հայ ընկերների մասին ու խոստացավ բացահայտել Հայաստանն ու մշակույթը։ Դրա ճանապարհին հերթական կանգառը «Թաթեոսյան Լոնդոն» խանութ-սրահում էր: Հայկական ազգանունով աշխարհին հայտնի «Թաթեոսյան Լոնդոն» բրենդը կրում են աշխարհի հայտնիները: Խանութ-սրահում ներկայացված տեսականին դուր եկավ ֆրանսիացի եղբայրներին, հասկանալի դարձավ միանգամից: Կեսկատակ-կեսլուրջ Սամի Նասերին իր […]