TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա 4 զոհ

00:34 12.02.2019

Փետրվարի 11-ին Ստամբուլի Չեքմեքյոյ թաղամասում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի 4 անդամները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վթարված ուղղաթիռը ցամաքային ուժերին պատկանող UH-1 տեսակի ուղղաթիռն էր։ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան: Ըստ նախնական վարկածի՝ օդաչուն փորձել է […]

̰
Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը

23:31 11.02.2019

Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը: Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: «Մշակեցինք ծրագիր […]

̰
ՏԿԶՆ-ն համայնքապետերի՝ աշխատել-չաշխատելուն վերաբերող առաջարկ ունի

22:54 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Աշխատելու է միայն այն համայնքապետերի  հետ, որոնք ունեն բնակիչների աջակցությունը: Լրագորղների այն նկատառմանը, թե ասվածը սպառնալիքի նման է, Պապիկյանն այսպես է արձագանքել. «Ես չեմ սպառնում ՀՀ քաղաքացուն և չեմ կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն: Նախարարությունը լիազորություն չունի […]

̰
«Բախում» համաժողովի ժամանակ՝ Արարատի մարզպետի և Այգեստանի գյուղապետի միջև

21:32 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ Արարատի մարզի Այգեստան գյուղի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը ցանկացել է ամբիոնից ելույթ ունենալ, իսկ նրան թույլ չի տվել մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետի այդ քայլը բարկացրել է համայնքապետին: Սոկրատ Հովսեփյանն ասել է, որ իր առաջարկը ոռոգման ջրին է վերաբերում, առաջարկում է ջուրը համայնք հասցնել խողովակով, որ հարևան գյուղերի բնակիչները չգողանան՝ իրենց […]

̰
Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

19:45 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ավարտից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է նաև մարզպետարանների աշխատակազմի օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: «Այս գործընթացը ես նախաձեռնել եմ դեռևս հոկտեմբեր ամսից, մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մենք մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն են կատարել: […]

̰
ՔՊ-ն խնդիր է դրել ընտրություններին որևէ թեկնածուի չպաշտպանել. Սուրեն Պապիկյան

19:25 11.02.2019

«Ես հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առաջ խնդիր է դրել գոնե այս ընտրություններին որևէ թեկնածուի չպաշտպանել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Խոսքը համայնքապետերի ընտրության մասին է: Ըստ Պապիկյանի՝ իրենք չեն պաշտպանելու անգամ ՔՊ անդամ թեկնածուի շահերը: «Մենք պաշտոնապես ոչ մի թեկնածու չենք […]

̰
Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա». ՊԵԿ

19:09 11.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ. Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր […]

̰
Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. նախարարը՝ հարկերի հավաքագրման մասին

18:53 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համայնքների կողմից պետությանը չվճարված գումարներին՝ նշելով, որ ամեն տարի ևս 3 մլրդ բեռ է կուտակվում: «2008 թվականից մինչև այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ ապառք: Սրանք պարտքեր են, որոնք հաճախ չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության արդյունքում: […]

̰
Երիտասարդ կադրերից ով փորձեց սովորել, փորձ ձեռք բերեց, նա կմնա դաշտում, ով` ո՛չ, կգնա իրենց տուն. Կարեն Քոչարյան

15:39 11.02.2019

«Ինչքան էլ մեղադրեն Նիկոլ Փաշինյանին կադրային վատ քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, այն ողնաշարային ոլորտները, որոնք կարող էին պետությունն արագ փլուզել, այդ ոլորտներում՝ ֆինանսական, անվտանգության ու պաշտպանության, բոլորը հին ու փորձված կադրեր են: Այստեղ Նիկոլ Փաշինյանը գայթակղության չի գնացել և ճիշտ է արել»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` այդ փորձված կադրերի վրա […]

̰
Ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլ»-ի ներսում. Կարեն Քոչարյան

15:26 11.02.2019

«Ռադիկալ ընդդիմության դաշտում վակուում է և այն այսպես, թե այնպես, պետք է լրացվի: Եթե խորհրդարանի ներսում խորհրդարանական ուժերի մեջ դա անում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ապա արտախորհրդարանական դասավորվածության մեջ հավակնորդները շատ-շատ են, այդ թվում` նաև նոր ուժերի տեսքով, որոնց մի մասը արդեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, մյուս մասը պատրաստվում է հայտարարել»,- փետրվարի 11-ին կայացած […]

̰
Անձնական երկու որդի ունեմ, անձնական բիզնես չունեմ. Վանաձորի քաղաքապետ

15:02 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա նշել է, որ օպտիմալացման գործընթացներից քաղաքը չի տուժել, վերջին շրջանում քաղաքապետարանը փակել է աշխատավարձերի բոլոր պարտքերը, իսկ խնամու, բարեկամի ու նույնիսկ ազգականի, իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում աշխատանքի չի ընդունել: Ի՞նչ է փոխվել Վանաձորում հեղափոխությունից հետո հարցին […]

̰
«Ապահով համացանց». ամփոփվել է կիբերանվտանգության թեմայով լավագույն տեսանյութերի մրցույթը

15:00 11.02.2019

ԿԳՆ-ում այսօր ամփոփել են «Ապահով համացանց» շաբաթվա արդյունքները: ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հունվարի 14-28-ը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների դեմ պայքար: «Այդ մեկ շաբաթվա ընթացքում միջոցառումներն ինտենսիվ են եղել, բայց մենք այդ միջոցառումները պետք է […]

̰
«Փյունիկ»-«Մորդովիա». ուղիղ հեռարձակում

14:45 11.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը մրցում է «Մորդովիա»-ի հետ: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը ընդգրկված է A խումբում, որտեղ հանդես են գալիս նաև «Մուրոմ»-ը և «Ռոտոր»-ը: Առաջին տուրում «Փյունիկ»-ը ոչ-ոքի 1:1 է խաղացել «Մուրոմ»-ի հետ: «Փյունիկ» – «Մորդովիա»՝ ուղիղ հեռարձակում:

̰
Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլև հայրենադարձության անիվը պտտելուն. Գարիկ Սարգսյան

14:40 11.02.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ճեպազրույցում լրագրողները փոխանցեցին մարզի համայնքներից մեկի ղեկավարի դժգոհությունը, թե մարզպետն իրեն թույլ չի տվել ելույթ ունենալ ՀՀ վարչապետի՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Սարգսյանն ընդգծեց՝ այստեղ խոսքի ազատության մասին խոսք չի կարող լինել: «Ոչ ոք թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենալ, կամ եթե […]

̰
Կոկորդիլոսը Հայաստան է ներմուծվելու որպես թռչնի ձու

14:00 11.02.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կոկորդիլոսաբուծության ծրագրին: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ե՞րբ արդեն ընթացք կտրվի այս ծրագրին, ինչին Սարգսյանը պատասխանեց, որ դրա մասին ներդրողն ասուլիսի ժամանակ մանրամասն ասել է, այն է՝ երբ հողհատկացումը կունենան, կսկսեն աշխատանքներ տանել: «Հողհատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր: Որ իրականություն դառնա, դրանից հետո կնայենք՝ ըստ ժամանակացույցի»,- […]

̰
NASA-ն հրապարակել է Մարսի վրա արված նկարահանումների տեսանյութը

13:50 11.02.2019

NASA-ն հրապարակել է Մարսի վրա արված նկարահանումների տեսանյութը: Նկարահանումներն արվել են Curiosity մարսագնացի միջոցով: Մարսագնացն իջել է Վերա Ռուբին բարձունքի գագաթից, որտեղ գտնվում էր շուրջ մեկ տարի: Կատարվել է 360 աստիճանի համայնապատկերային  նկարահանում: Մարսագնացը դեռ մոտ մեկ տարի էլ հետազոտելու է մոլորակի կավային գրունտը: Հիշեցնենք, որ Curiosity-ն վայրեջք էր կատարել Մարսի Հեյլ խառնարանի հատվածում 2012 թվականին: […]

̰
Հույս չունենաք, ոչինչ չի վերադառնալու հնին. Նիկոլ Փաշինյան

13:14 11.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը շեշտեց՝ կարևոր է արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում ենք համայնքապետերի ամենօրյա ու սրտացավ աշխատանքը: «Ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս մարդկանց, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ խավին պատկանելությամբ, ուզում եմ միանգամից ասել, որ հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները […]

̰
Ո՞ւր են անհետացել Արագածոտնի մարզի կրթական ոլորտին հատկացված գումարները. մարզպետն ուսումնասիրություն կիրականացնի

12:52 11.02.2019

Այսօր համայնքների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը լրագրողների հարցերին է պատասխանել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Անդրադառնալով պարգևավճարների մասին հարցին՝ նա կարևորել է դրանց անհրաժեշտությունը հատկապես պետական ոլորտում, իր մոտեցումը բացատրել հատկապես միջին և ստորին օղակներում աշխատաղների ցածր աշխատավարձերով: «Միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձր լինի, որովհետև ես հիմա վարորդ եմ փնտրում 80 հզր […]

̰
Պերուում սմարթֆոնով տարված երիտասարդն ընկել է կոյուղահորի մեջ

12:24 11.02.2019

Պերուում երիտասարդը սմարթֆոնի էկրանին նայելով ընկել է կոյուղահորի մեջ: Տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանել է տեղի ունեցածը: Տեսանյութը հայտնվել է Youtube-ում: Նշվում է, որ երիտասարդն ինքնուրույն չի կարողացել դուրս գալ կոյուղահորից, նրան օգնել են փրկարարները: Նրան թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

̰
Կոռուպցիան գլխատված է. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

12:15 11.02.2019

Տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ունի 15 անդամ և ԱԺ-ի ամենամեծ մշտական հանձնաժողովնեից մեկն է, որը նախագահում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ  նույնպես  ընտրվել է «Իմ քայլը» խմբակցությունից: Հովիկ Աղազարյանն ընտրվել է միաձայն: Մինչ ընտրությունը Աղազարյանը  […]

̰
Բագրատյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ

12:00 11.02.2019

Կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի առաջին նիստը: Այն կարճ տևեց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ ընդունվեց 3 հարցից բաղկացած նիստի օրակարգը: 12 կողմ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ըստ պայմանավորվածության՝ նա ընդդիմադիր ուժից է, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել […]

̰
Մադրիդում բազմահազարանոց հակակառավարական ցույց է անցկացվել

11:23 11.02.2019

Ցույցին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:

̰
Էլինար Վարդանյանը դեմ է փաստաբաններին «պատժելուն»

22:44 10.02.2019

«Սոցցանցերն իրո՞ք ուղղորդում են քաղաքականությունը կամ իշխանության որոշումները», – «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանին, երբ նա խոսել է իշխանության՝ սոցցանցերին դուր գալու ձգտման մասին. «Ոչ թե ուղղորդում են, այլ խնդիրը նրանումն է, որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ տենդենց է նկատվում, որ պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ռադիկալ որոշումներից, […]

̰
Արդյո՞ք պետք է կառավարության ծրագրում լինեն չափելի տվյալներ

21:58 10.02.2019

Կառավարության ծրագրում պե՞տք է լինեն չափելի տվյալներ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել՝ արդյո՞ք կառավարությունը մոտենում է իր նախատեսած իրավիճակին, թե՞ ոչ։ «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում այս հարցին պատասխանելիս նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ասաց, որ դա անպայման պետք է։ «Եթե դուք որևէ թիվ, որևէ կողմնորոշիչ նիշ, պլանկա որևէ ոլորտում չեք արձանագրում, […]

̰
Հասարակության մեջ մնացել է միայն «դուխով»-ը. Էլինար Վարդանյան

23:44 09.02.2019

«Երևի թե մնացել է միայն դուխով, կոչը լինել հպարտ և արժանապատիվ քաղաքացի, մղվեցին հաջորդ պլան»,- «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար  Էլինար Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում շարունակում են դուխով լինել: Ըստ Վարդանյանի՝ միայն դուխով լինելը Հայաստանում արդեն տարբեր խնդիրների է բերել. «Օրինակ՝ պետական տարբեր կառույցների և […]

̰
ԱՄՆ-ում բանտարկյալի փախուստի փորձը ձախողվել է

23:30 09.02.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ բանտարկյալը փախուստի փորձ կատարելու ժամանակ ընկնում է առաստաղից: Այս մասին հայտնել է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների բանտերից մեկում: Երբ բանտարկյալներին դուրս են բերել բանտախցերից, նրանցից մեկն աննկատ մտել է բուժզննության սենյակ և փորձել է օդափոխության համակարգով դուրս փախչել: Սակայն նրա փորձն ավարտվել է անհաջողությամբ: Բանտարկյալն ընկել է […]

̰
Անհատը կլանվում է կուսակցության կողմից. Էլինար Վարդանյանը՝ «Կուսակցությունների մասին» օրենքը փոխելու անհրաժեշտության մասին

22:40 09.02.2019

«Չինովնիկ, կուսակցություն… շարունակվում են արգահատելի բան համարվել», – «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում զրույցի ժամանակ նկատել է հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը: Զրուցակիցը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն այսպես է արձագանքել ասվածին. «Խնդիրը նրանումն է, որ բոլոր եղած կուսակցություններն իրենց սպառել են: «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է էական փոփոխության ենթարկվի, որովհետև հակառակ պարագայում՝ անհատ մտածելակերպով անհատը կլանվում […]

̰
«Ռեալ»-ը մադրիդյան դերբիում վստահ հաղթանակ տարավ

22:10 09.02.2019

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ»-ին: Մադրիդյան դերբին ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 3:1 հաշվով: «Սերուցքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Կազեմիրոն, Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը: «Ատլետիկո»-ի կազմում միակ գոլը խփեց Անտուան Գրիզմանը: Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը վաստակեց 45 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Ատլետիկո»-ին՝ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

̰
Ես արձանագրել եմ քաղաքացիական հասարակության մի փոքր կազմալուծում. Էլինար Վարդանյան

21:54 09.02.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ  Էլինար Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում  խոսել է այն մասին, թե որքանով է քաղաքացիական հասարակությունն ուժեղ Հայաստանում. «Քաղաքացիական հասարակությունը կայանում է, կայացման փուլում է, բայց, ցավոք, պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ես արձանագրել եմ քաղաքացիական հասարակության մի փոքր կազմալուծում: Խոսքը հատկապես իրավապաշտպան կազմակերպությունների մասին է: Այսօր ես չեմ տեսնում այդ ակտիվ իրավապաշտպան գործունեությունը, […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

20:32 09.02.2019

Երեկ աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է Ստեփանակերտ: Հանդիպումների հիմնական մասն այսօր է կայացել, մեծ մասամբ՝ Խորհրդարանում: Այցի արդյունքների մասին Արարատ Միրզոյանը խոսել է Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել […]

̰
BACK_TO_TOP