Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլև հայրենադարձության անիվը պտտելուն. Գարիկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլև հայրենադարձության անիվը պտտելուն. Գարիկ Սարգսյան

14:40 11.02.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ճեպազրույցում լրագրողները փոխանցեցին մարզի համայնքներից մեկի ղեկավարի դժգոհությունը, թե մարզպետն իրեն թույլ չի տվել ելույթ ունենալ ՀՀ վարչապետի՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Սարգսյանն ընդգծեց՝ այստեղ խոսքի ազատության մասին խոսք չի կարող լինել:

«Ոչ ոք թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենալ, կամ եթե ունենա էլ՝ կարճ: Եկեք, խոսքի ազատության մասին չխոսենք, ես իր բնավորությունը լավ գիտեմ, մարզխորհրդի նիստերին էլ կամ քնած է կամ ….»,- ասաց նա:

Սարգսյանը հայտնեց, որ այս պահին խաղողագործական ոլորտում ներդրում ունեն մոտ 50 հեկտարի չափով՝ Նարեկ-Քաղցրաշեն համայնքների հողերի վրա, շատ բարդ ռելիեֆային պայմաններում: Ըստ նրա` ներդրողը մեծ աշխատանքներ է տանում այդ հողը խաղողագործության համար պիտանելի դարձնելու համար:

Մարզպետը հայտնեց, որ առաջիկայում կունենան բիզնես-ֆորում՝ «Իմ քայլը»՝ հանուն Արարատի», որտեղ կներկայացվեն հնարավոր ներդրումները, ընթացիկ աշխատանքները, մարզի զարգացման տեսլականը, ֆորումը տեղի կունենա մինչև մարտի կեսը: Սարգսյանը հայտնեց, որ ներդրողներին հետաքրքրող ոլորտներն են գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդյունաբերությունը, մթերքի վերամշակումը, արտահանումը և առևտուրը:

Արարատի մարզում, ըստ Սարգսյանի, մոտավոր հաշվարկով մինչև 30 տոկոս չմշակվող, էրոզիայի ենթարկված, դեգրադացված, աղակալած հողեր կան, դրանց վրա հիմնականում ջերմոցային տնտեսություններն են լավ զարգանում, քանի որ հողը բերվում է այլ տեղերից: Այս ցուցանիշը, մարզպետի գնահատմամբ, բավական բարձր է, և դրա հիմնական պատճառներից մեկը արտագաղթն է եղել. մարդիկ ունեցել են վարելահողեր, այգիներ, որոնք չեն մշակել բացակայության պատճառով:

Նա խոսեց նաև ենթակառուցվածքների անբարեկարգ վիճակն ու մաշված ներտնտեսային ցանցի մասին, ասաց, որ կան համայնքներ, որտեղ ներտնտեսային ցանցը գրեթե բացակայում է, իսկ եթե ոռոգման ջուրը հասանելի լինի բոլոր համայնքներում, մշակելի հողատարածքները շատ ավելի մեծ քանակ կկազմեն:

Անօրինական ջրամատակարարման մասին Սարգսյանն ասաց, որ այդ հարցով պետական վերահսկողական ծառայությունն է զբաղվում, նշեց, որ գործընթացը կասեցված է: SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ դրա արդյունքում կա՞ բարելավում՝ ջրամատակարարման և ոռոգման հարցերում, Սարգսյանը պատասխանեց.

«Մենք զբաղվում ենք հնարավոր խնդիրների դեմն առնելու համար, քանի որ արդեն մարտից ունենք հայտեր գյուղական տնտեսությունների կողմից, անելու ենք ամեն ինչ, որ հնարավորինս պատրաստ լինենք ջրօգտագործողների պահանջները բավարարելու համար: Ջրանցքների մաքրման աշխատանքներ են իրականացվում, ՋՕ-ներում հավաքագրվում են պարտքերը, որ կարողանան պատրաստ լինեն, ակնկալիքները, որ նախկինում պետության կողմից տրամադրվել է այդ աշխատանքներին պատրաստվելու համար, թողնվել է ՋՕ ընկերությունների վրա»:

SHANTNEWS.am-ի հարցին՝ սուբվենցիաների համար դիմելո՞ւ են Կառավարությանը, Սարգսյանը դրական պատասխանեց տվեց: Նա տեղեկացրեց, որ ստացված սուբվենցիոն միջոցներն ուղղվելու են թե´ ասֆալտապատման, թե´ ջրագծերի, թե´ ոռոգման ու խմելու, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման, տանիքների համար: Նա ասաց, որ համայնքները կներկայացնեն իրենց հայտերը, ու քանի որ Արարատի մարզն ունի խնդիրներ ոռոգման ոլորտում, իրենք փորձում են միջոցներն ուղղել ոռոգման ցանցի, ներտնտեսային ցանցի վերականգնմանը, համայնքներում խմելու ջրի նոր ջրագծերի անցկացմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա պայքարում մարզում արտագաղթի դեմ, ինչին նա պատասխանեց.

«Եթե մեզ մոտ արդարությունը վերականգնվի… Մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում, երբ անարդարության են բախվում: Եթե օրենքը գործի, մարդիկ արդարության պակաս չունենան, չեն գնա, իհարկե, եթե նաև աշխատատեղերի պակաս չլինի: Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլև հայրենադարձության անիվը պտտելուն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

10:00 31.05.2025

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

09:35 31.05.2025

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

09:00 31.05.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:45 31.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08:30 31.05.2025

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP