10:56 14.02.2019
Խորհրդարանում ելույթների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խմբակցության անունից առաջարկություն արեց: «Մասնավորապես առաջարկում ենք ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները և, ըստ տարիների, պարտականությունները մինչև 2023 թվականը: Ինչպես ենք պատկերացնում. ծրագրում արձանագրվում է պետության կողմից ֆինանսավորվող՝ ըստ պարտականությունների և ըստ […]
10:35 14.02.2019
Այսօր Ազգային ժողովում վերսկսվել է կառավարության ծրագրի քննարկումը, և հերթական պատգամավորը, որ ելույթ ունեցավ քիչ առաջ, ԼՀԿ խմբակցությունից Տարոն Սիմոնյանն էր։ Նա նշեց, որ հարկատուների միջոցներով աշխատավարձ ստացող ամեն պաշտոնյայի աշխատանքը պետք է գնահատելու տարբերակ լինի։ Եվ կառավարության ծրագրի դեպքում նույնպես գնահատման հնարավորություն պետք է լինի, և ըստ Սիմոնյանի՝ այդ ծրագրի չափելիության ապահովմամբ պետք է […]
00:28 14.02.2019
ԱՄՆ-ի Այովա նահանգում Kiss խմբի ելույթի ժամանակ բռնկվել են կիթառահարի մազերը, հաղորդում է korrespondent-ը: Համերգի տեսանյութը հայտնվել է Youtube-ում: Դեպքը տեղի է ունեցել, երբ Kiss ակումբի մենակատար Փոլ Սթենլիին նմանակող Բոբի Ջենսենը շատ մոտ է կանգնել հրավառությանը, որը եղել է համերգի ընթացքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են այրվում երգչի մազերը, սակայն նա չի արձագանքում: Կրակը […]
22:55 13.02.2019
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713
20:50 13.02.2019
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի անդամ Վաղարշակ Հակոբյանն ասել է, որ Ծաղկաձորի և, ընդհանրապես, այդ շրջանի համար ճոպանուղին շատ կարևոր է, ժամանակին նրանք որոշակի լիազորություններից են օգտվել, բայց հիմա դահուկասպորտով զբաղվելու ու ճոպանուղուց օգտվելու համար վճարում են այն գինը, ինչը սահմանված է զբոսաշրջիկների համար: Պատգամավորն առաջարկել է ճոպանուղին հանձնել պետության կառավարմանը: «Անկեղծ ասած՝ դժվարանում եմ […]
19:24 13.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալավերդու մետալուրգիական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են երկաթգիծը` պահանջելով հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Բողոքի այս ակցիայից առաջ գործարանի աշխատակիցները նամակ են գրել ՀՀ վարչապետին, իրենց ձեռքով այն հասցրել կառավարություն՝ նախապես հայտարարելով նաև, որ արձագանք չլինելու դեպքում սկսելու են բողոքի ակցիաները: Բանն այն է, որ մետալուրգիական գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում […]
18:48 13.02.2019
Կառավարությունը ունակ էր ներկայացնել ավելի ծավալուն՝ 2000 էջ ունեցող ծրագրային փաստաթուղթ, սրանում ոչ ոք չպետք է կասկածի, բայց նույնիսկ այդպիսի փաստաթղթում կարող էին լինել բացթողումներ, կարող էր հնչել քննադատություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ «Եվ ահա մեր կառավարությունը որոշել է հանրության դատին ներկայացնել իրենից […]
18:44 13.02.2019
2018 թվականի հունիսին կառավարության ծրագիրը քննադատվում էր այն բանի համար, որ այնտեղ երազանքներ էին, և դրանցից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր։ Այդ ընտրությունները անցկացվեցին, հետևաբար ծրագիրը կատարվել է։ ԱԺ-ում կառավարության ներկա ծրագրի քննարկման ընթացքում այսպիսի մտքեր արտահայտեց պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ «Բայց ես նաև համաձայն չեմ, որ այս ծրագրում սակավ են թվերը կամ ցուցիչները։ Ի […]
17:51 13.02.2019
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս մարզիկ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ երբ շփվում է հանրության տարբեր շերտերի հետ, զգում է, որ մակերեսային է պատկերացումը սպորտի դերի և նշանակության մասին։ «Հիմնականում շատերս կարծում ենք, թե միայն հաղթանակն է և հանրահռչակումը։ Ճիշտ է, դա շատ կարևոր է, շատ լավ է, բայց իրականում էդքան էլ […]
17:32 13.02.2019
ԱԺ-ում լրագրողները ԱԺ խմբակցության փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու կառավարությունը ծրագիրը մինչ ԱԺ լիագումար նիստին ներկայացնելը չի բերել ԱԺ քննարկման, որի պատճառով էլ դժգոհում են ընդդիմադիրները: Սիմոնյանը զարմացավ նման մոտեցումից, շեշտեց, թե փակ քննարկումներ չեն լինելու, իսկ մինչ այժմ ինքը չի լսել որևէ առաջարկ ընդդիմադիր գործընկերներից: «Կառավարությունն ինչո՞ւ պիտի նախնական քննարկի, հենա թող կառավարության […]
17:26 13.02.2019
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է, որ չի պատրաստվում դրվատանքի խոսքեր հնչեցնել կառավարության ծրագրի վերաբերյալ: Ասել է, որ աշխարհում կա ընդհանուր ձևաչափ, յուրաքանչյուր կառավարություն ինքն է ներկայացնում իր տարբերակը: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել քննարկման համար: Գևորգյանն առաջարկել է գույքագրել այն, ինչ ունենք հիմա՝ սկսած սեփական կարծիքը, դիտարկումները ներկայացնելուց: Գոռ […]
17:11 13.02.2019
Շատերն այս կառավարության ծրագիրը համեմատում են նախորդների հետ ու ասում, որ տարբերություն չկա։ Բայց տարբերություն չի կարող լինել, եթե այս կառավարությունն էլ, նախորդներն էլ ասում են, թե ինչ պետք է անել, օրինակ, ճանապարհ կառուցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և, այնուամենայնիվ, նշեց տարբերությունները։ «Բայց հիմնական տարբերությունն ի՞նչն է։ […]
16:41 13.02.2019
ԱԺ-ում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը մինչ ԱԺ ներկայացնելը ծրագիրը բերում էր խորհրդարան, սակայն այսօր այդ ավանդույթը խախտվել է, և ԱԺ պատգամավորները միայն լիագումար նիստի ընթացքում հնարավորություն ունեն դիտողություններ ու առաջարկներ անել: Նման դժգոհություն էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները: «Կառավարության ծրագիրը կառավարության ծրագիրն է, և պատասխանատուն կառավարությունն է, չի […]
16:32 13.02.2019
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոսել է արտաքին քաղաքականության խնդիրներից: Թորոսյանն ասել է, որ Կառավարության ծրագիրը պահպանել է ինստիտուցիոնալ հիշողությունը, իհարկե, նոր դրսևորումներով ու շնչով: Արցախյան հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության ճանաչում, տարածաշրջանային հարաբերություններ. Թորոսյանը խոսել է ծրագրում այս հարցերի վերաբերյալ ունեցած դրույթներից ու ասել, որ բարձր է գնահատում այն հանգամանքը, որ Իրանի […]
16:26 13.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությանը: «Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկի ժամանակ խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են, տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, նոր Հայաստանում իշխանությունը բացառապես և միայն ժողովուրդն է, և խստորեն հորդորեց լրագրողին […]
16:23 13.02.2019
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև այն հանգամանքին, թե ինչ է լինելու պատգամավորների առաջարկների մասով. «Ես ուզում եմ փոխանցել կառավարության հայտարարությունը: Քանի որ ֆրակցիաների կողմից առաջարկությունների մասին խոսք եղավ, կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր ֆրակցիաների բոլոր գրավոր առաջարկները, և խնդրանք կա էդ առաջարկները ձևակերպել, հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- ասել է ԱԺ նախագահ […]
16:15 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը փետրվարի 13-ին խորհրդարանում խոսեց տարածքային համաչափ զարգացման ու ինքնակառավարման ոլորտների մասին: Նա ասաց, որ այդ հարցը Խորհրդային միությունից հետո 30 տարի ծառացել է բոլոր կառավարությունների առջև, խոսել են համաչափ զարգացումից, բայց «ձայն բարբառոյ յանապատի»: «Ստացվել է մեծ գլուխ և փոքր մարմին, որ չի կարող պահել մեծ գլուխը. մայրաքաղաքը […]
16:00 13.02.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց է ուղղել վարչապետին, թե ինչպես է նա հնարավոր համարում, որ 125 հազար դրամով դպրոցի ուսուցիչն արժանապատիվ գոյություն ապահովի: «Հաջորդը, ասում եք՝ թող քաղաքացին հեղափոխություն անի, ոչ թե մենք: Քաղաքացին, ինչպես դուք էլ փաստեցիք, իր հեղափոխությունը արել է, էլ ի՞նչ անին, տնտեսական հեղափոխությունը ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի հեղափոխություն: […]
15:56 13.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի մեկնաբանություններին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մեղրի արտահանման բիզնեսի մենաշնորհին: «Անել այնպես, որ Հայաստանում մեղրի արտահանման մոնոպոլիա չլինի, ամեն ինչ լսել էին, բայց, ճիշտն ասած, մեղրի արտահանման մոնոպոլիայի մասին չէինք լսել և եթե պարզենք, որ էդպես է, մենք շատ արագ էդ հարցը կկարգավորենք»,- ասել է […]
15:50 13.02.2019
ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 3 հիմնական առաջարկներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա մասնավորապես ասել է, որ իրենք պահանջելու են, որպեսզի քննարկում լինի այդ առաջարկների վերաբերյալ: «Մենք երեք հիմնական դրույթ ենք առաջարկում՝ ձևակերպել ռիսկերն ու երաշխիքները, լրացնել համապատասխան ժամանակացույց, տարեցտարի 20 թվական, 21 թվական […]
15:38 13.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ լուրջ նախագծերի հիմնավորումների բաժիններում ընդամենը մի քանի նախադասություն է լինում, ինչը խոչընդոտում է հանրային քննարկումների իրականացմանը: «Լիարժեք համաձայն եմ ձեզ հետ և դա այն է, ինչը պայմանականորեն կարող ենք անվանել օրենսդրական աշխատանքի որակ: Դա բոլոր դեպքերում երկու մասից է բաղկացած՝ կառավարության մասը և […]
15:11 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ելույթ ունենալով, նշեց. «Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի միակ, թերևս, տրամաբանական դրսևորումը իրադարձությունների լավագույն զարգացման արդյունքում պետք է լինի հայաստանցու, քաղաքացու, ժողովրդի կյանքի որակի բարելավումը: Ցանկացած նկարագրի պարագայում տեսանելիորեն համոզիչ բովանդակություն պիտի լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, որ մեզ պատվիրակել է որևէ կերպ […]
14:26 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը, փետրվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց՝ չլինելով տնտեսագետ, չլինելով իրավաբան, կարդալով կառավարության ծրագիրը՝ չգտավ մեկ նախադասություն, որ իր համար լիներ անհասկանալի կամ քիչ հասկանալի: «Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, կարծում եմ՝ շատ լավ է, որ նախագիծը պարզ է գրված, որովհետև այն նախատեսված է ոչ միայն տնտեսագետ-իրավաբանների, այլև սովորական քաղաքացիների […]
14:02 13.02.2019
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասել է, որ որպես տնտեսագետ ասում է, որ ծրագրի տնտեսական մասը լրիվ բավարար է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Կարծում է, որ տեղին չեն այն պնդումները, թե ծրագրում տեղ չեն գտել թվեր, բյուջեում ամեն դեպքում կան թվեր, որոնք ուղենիշ են, թե կառավարությունն ուր է գնում: […]
13:45 13.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մինչև պատգամավոր դառնալն ինքը զբաղվել է ներդրողների շահերի պաշտպանությամբ և լավ գիտի, որ փողը հոսում է այն տնտեսական միջավայր, որտեղ կայունություն և կանխատեսելիություն կա: «Ձեր ներկայացրած տնտեսական ծրագիրը չի փարատել կասկածները: Նույն խնդիրների առջև են կանգնել, ինչն ունեին նախկինում: Վերջին հույսն […]
12:52 13.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ այս պահին Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորին նաև հայտնել էին, որ նախորդ շաբաթ 6 000 ստորագրությամբ գրություն են ներկայացրել կառավարությանը, ակնկալում են շուտափույթ պատասխան: Եղիազարյանն ասաց՝ իրեն […]
12:49 13.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում վարչապետին հարց է ուղղել՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչու՞ չափելի ցուցանիշներ չկան ծրագրում: Նա հարցրել է նաև, որ եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ: «Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ որ մենք ասում ենք 2023 թվականին […]
12:36 13.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը շարունակում է նախկին փոխոստիկանապետ, քրեական գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք` այն կիսատ էր մնացել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները պարբերաբար խախտում էին նիստի կարգուկանոնը, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերն այսուհետ անցկացնել դռնակ, արգելել աջակիցների մուտքը դահլիճ` բացառությամբ ԶԼՄ-ների: Աջակիցները հրաժարվում էին հեռանալ […]
12:31 13.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով վարչապետին, հիշեցրել է, որ տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, իսկ կառավարության ծրագրում թվեր չկան: Ամեն դեպքում, Թանդիլյանը մեկ թվի վերաբերյալ հարց է ուղղել՝ արտահանման 7.8 տոկոսը, որպես արտահանման աճ, զգալի՞ աճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ: «Արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական […]