TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցը վարչապետին առյուծի անեկդոտն է հիշեցրել

12:49 13.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում վարչապետին հարց է ուղղել՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչու՞ չափելի ցուցանիշներ չկան ծրագրում: Նա հարցրել է նաև, որ եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ: «Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ որ մենք ասում ենք 2023 թվականին […]

̰
Դատարանը վերանայեց իր որոշումը. ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը դռնբաց է քննվում

12:36 13.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը շարունակում է նախկին փոխոստիկանապետ, քրեական գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք` այն կիսատ  էր մնացել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները պարբերաբար խախտում էին նիստի կարգուկանոնը, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց  նիստերն այսուհետ անցկացնել դռնակ, արգելել աջակիցների մուտքը դահլիճ` բացառությամբ ԶԼՄ-ների: Աջակիցները հրաժարվում էին հեռանալ […]

̰
Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի. Փաշինյան

12:31 13.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով վարչապետին, հիշեցրել է, որ տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, իսկ  կառավարության ծրագրում թվեր չկան: Ամեն դեպքում, Թանդիլյանը մեկ թվի վերաբերյալ հարց է ուղղել՝ արտահանման 7.8 տոկոսը, որպես արտահանման աճ, զգալի՞ աճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ: «Արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական […]

̰
Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. ՀՀ վարչապետ

12:14 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու: Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկնել է 14 տարվա վաղեմության «տխուր» ցուցանիշը

12:04 13.02.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին (0:2): Մանկունիացիները Չեմպիոնների լիգայում 14 տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ խաղում մրցակցի դարպասին կատարել են ընդամենը մեկ հարված: Նման բան վերջին անգամ եղել է 2005 թվականի փետրվարի 23-ին 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» (0:1) առաջին խաղում:  

̰
90 տոկոսանոց հին համակարգի պայմաններում վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում վստահելիության մակարդակի բարձրացումը. Սիսակ Գաբրիելյանի հարցը

11:56 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության նիստի քննարկմանն անդրադարձավ փողոցային առևտրի հարցին: Նա ասաց, որ հարցը իր և գործընկերների ուշադրության կենտրոնում է: Նրանք քաղաքապետարանից ճշտել են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում նվազագույնը երեք անվճար տեղ է հատկացվում՝ վեց ամսով, ավելին, մոտ 500 փողոցային առևտրականներից 400-ից ավելին համաձայնել է: Գաբրիելյանը, սակայն, ասաց՝ […]

̰
Մարդը գյուղվարկ է վերցնում, մեքենա է առնում, հաջորդ օրը խփում է պատին. վարչապետը` բանկային փոփոխությունների մասին

11:52 13.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Գասպարյանը վարչապետին բանկային համակարգին վերաբերող հարց է ուղղել՝ հիշեցնելով, որ ավելի քան 15 հազար քաղաքացու ներվել է մոտ 7 մլրդ դրամի չափով անհուսալի վարկերի տույժ-տուգանքները, վերանայվել է մոտ 134 հազար քաղաքացու վարկային պատմությունը, իջեցվել է հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը, կանխավճարի չափը: Ըստ Տաթևիկ Գասպարյանի՝ այս փոփոխություններն առանձնապես ազդեցություն չեն ունեցել, […]

̰
Գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը. Սասուն Միքայելյանը հարց ուղղեց վարչապետին

11:34 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, […]

̰
«Ռոմա»-ն երիտասարդ հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթեց «Պորտու»-ին

11:18 13.02.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի «Պորտու»-ի նկատմամբ: Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել 19-ամյա հարձակվող Նիկոլո Ձանիոլոն՝ աչքի ընկնելով 70-րդ և 76-րդ րոպեներին: Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Ադրիանը: «Պորտու»-«Ռոմա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին:

̰
Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան

10:59 13.02.2019

Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է վարչապետին, որ փետրվարի 10-ին ԱԺ հարակից տարածքում էին հավաքվել Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողները: Խնդիրն այն է, որ առանց մաքսազերծման ապրանքի չափը կրճատվել է՝ նախկին 50 կգ-ը փոխարինվել է 25 կիլոգրամով: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խնդրի հետ […]

̰
Չինաստանում փոքրիկ երեխան պանդաների վանդակն է ընկել

01:00 13.02.2019

Չինաստանի արևմտյան Սինխուա նահանգում երեխան պանդաների վանդակն է ընկել: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Աղբյուրը հայտնում է, որ երեխան դեպքից առաջ նստած է եղել վանդակի պատնեշներին, ոտքը սայթաքել է ու նա հայտնվել է ներքևում: Հրապարակված տեսանյութերից մեկում կարելի է տեսնել, թե ինչպես կենդանիները, տեսնելով աղջնակին, սկսում են մոտենալ նրան: Այդ պահին երեխային փորձում […]

̰
Զբոսաշրջիկը կենդանաբանական այգու արջերին iPhone է «հյուրասիրել»

00:30 13.02.2019

Չինաստանում հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել: Daily Mail-ը հայտնում է, որ այստեղ զբոսաշրջիկն ատրակցիոն գնացքով երթևեկելու ընթացքում շփոթել ու ձեռքի գազարի փոխարեն իր iPhone-ը նետել է կենդանաբանական այգու տարածքում գտնվող արջերի ուղղությամբ: Դեպքի պահին արված տեսանյութում երևում է, թե ինչպես որոշ ժամանակ ուսումնասիրելուց հետո կենդանիներից մեկը բերանով վերցնում է գաջեթն ու հեռանում:

̰
Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Վենեսուելա. Գուայդո

23:10 12.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք: Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում […]

̰
Պարգևատրումների մասին օրենքի նախագծի նպատակն ու խնդիրները

19:22 12.02.2019

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը: Պարգևատրումների թեման արդիական դարձավ տարեսկզբին, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ մի շարք պետական մարմինների աշխատակիցներին տրված պարգևավճարների մասին տեղեկություններ: Պարզաբանումներից հետո ակնհայտ դարձավ, […]

̰
Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների

19:22 12.02.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային […]

̰
Ի՞նչ նորություն կա Արամի 23-ի շենքից

18:54 12.02.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է Արամի 23-ի հարցը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին պատկանող շինության պատը փլուզվել էր։ «Պիտի նշեմ, որ ի սկզբանե Արամի 23-ի պատի վերականգման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանն իրավական պարտավորություն, որպես այդպիսին, չի ունեցել: Քաղաքապետը մի քանի անգամ իր […]

̰
Իրանի նախագահը Թրամփին «հիմար» է անվանել

16:30 12.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]

̰
«Ֆեյսբուք»-ում կան վերլուծություններ, որ կառավարության ծրագիրը տարբերվում է ՀՀԿ-ի ծրագրից. Լիլիթ Մակունց

15:45 12.02.2019

Կառավարության ծրագրի մասին է խոսել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ՀՀԿ-ի մեղադրանքները, թե իրենցից են գողացվել գաղափարները, չեն համապատասխանում իրականությանը: Մակունցը մատնանշել է ֆեյսբուքյան քննարկումները, որտեղ նշված է, թե ինչ տարբերություններ կան ներկա և նախկին կառավարությունների ծրագրերի միջև: Մակունցը պատասխանել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք կողմ չեն քվեարկի […]

̰
Ֆրանսիայում տրամվայը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

14:54 12.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Իսի լե Մուլինո համայնքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: ISSY-LES-MOULINEAUX – Accident de tram : très important dispositif de secours sur place. pic.twitter.com/5l00cqrl5x — Clément […]

̰
Իսպանացի մասնագետը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը

14:48 12.02.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնեց Հայաստանի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Մինչև 21 տարեկանների հավաքականը կգլխավորի իսպանացի Անտոնիո Ֆլորեսը, որը երկար տարիներ եղել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի օգնականը:  

̰
Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը. նախարար

14:25 12.02.2019

ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ կառավարության ծրագրում թվերի պակասն արդարացված է, այնտեղ կան հիմնական շեշտադրումներ: «Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, սակայն տնտեսական զարգացման հիմնական բեռը լինելու է մասնավոր հատվածի վրա: Ըստ նախարարի՝ վերջին […]

̰
«Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի հարցը պետք է լուծվի. Անի Խաչատրյանը հարցը բարձրացրել է ավագանու նիստում

13:48 12.02.2019

Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի խնդրի մասին` նշելով որ այնտեղ բնակվում են տուն չունեցող անձինք: «Բնակիչներից ահազանգեր կան, որ այդ անտուն մարդիկ հարձակվում են դպրոցից եկող երեխաների և մարդկանց վրա,  սանիտարահիգիենիկ պայմանները չհաշված: Քաղաքացիները դիմել են թաղապետարան, նրանց ուղղորդել են քաղաքապետարան»,- ասաց Անի […]

̰
ԵԿՄ-ն 95 տոկոսով պետք է փոխվի. Սասուն Միքայելյան

13:37 12.02.2019

ԱԺ-ում լրագրողներն այսօր զրուցել են «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի հետ: Նրա թեկնածությունն առաջադրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում, ինչին Միքայելյանը համաձայնել է: Պատգամավորն ասել է, որ ինքը նախատեսում է արմատական փոփոխություններ անել ԵԿՄ-ում, որպեսզի այն դառնա իր նպատակներին ավելի մոտ կանգնած կառույց: «ԵԿՄ-ն փաստացի լուծարված է»,- ասել է Սասուն Միքայելյանը:

̰
Ձեր աշխատակազմում շարունակում է գործել ընտրակեղծարարը. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին

13:23 12.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու փետրվարի 12-ի նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ահազանգեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել: Իր խոսքում Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալներից միայն մեկի կենսագրականը, իսկ Սամվել Ղումաշյանի վերաբերյալ ոչինչ չկա, կենսագրականը բացակայում է: Դավիթ Խաժակյանը […]

̰
Ճիշտ է, Հարվարդ չեմ ավարտել, բայց հասկանում եմ` տնտեսական հեղափոխության համար պետք է գումարի աղբյուր. Գագիկ Ծառուկյան

13:13 12.02.2019

ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և կրկնել, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել կառավարությանը տնտեսական հաջողություններ արձանագրելու համար, սակայն այն ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետը, իրատեսական չէ թվերի ու կոնկրետ գործողությունների բացակայության պատճառով: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ թեև հավատում է Նիկոլ Փաշինյանին, բայց կենսունակ չի համարում […]

̰
Անհրաժեշտ է ռիսկեր չկարգավորող կարգավորումներից հրաժարվել, իշխանությունն ու բիզնեսը տարանջատել. Նիկոլ Փաշինյան

12:57 12.02.2019

Հայաստանի Հանրապետությունում գերկենտրոնացված համակարգից անցում է լինում դեպի ապակենտրոնացված համակարգ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ վարչապետի, ճիշտ ռազմավարություն է, չնայած հարակից էֆեկտների հավանականությանը: Նա նշեց, որ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը, ընդգծեց՝ նկատի ունի նաև ստվերային կարգավորումները: Վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է իշխանության և տնտեսական […]

̰
Երևանի կենդանաբանական այգում վաճառվող սնունդը միշտ վերահսկվել է և վերահսկվելու է. ավագանու նիստում քննարկվում է Կենդանաբանական այգու հարցը

12:15 12.02.2019

Երևանի ավագանու կողմից այսօր՝ փետրվարի 12-ին, ընդունվել է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը: Նախատեսվում է Կենդանաբանական այգու խորհրդի կազմում փոփոխություն կատարել: Խորհրդի կազմը բաղկացած է լինելու 11 անդամներից, 2-ը այգու աշխատակիցներ կլինեն, մյուս 9-ը՝ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը: «Կլինի բաց հայտարարություն խորհրդի կազմում ընդգրկվելու մասին: Կազմում […]

̰
Հայիթիում շարունակվում են հակակառավարական ցույցերը. կան զոհեր և վիրավորներ

11:50 12.02.2019

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, […]

̰
Անկախ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատը կկառուցվի. Թրամփ

11:15 12.02.2019

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]

̰
Մեկնարկում է Երևանի ավագանու հերթական նիստը

11:10 12.02.2019

Երևանի ավագանին այսօր հերթական նիստն է հրավիրել: Օրակարգում հետևյալ հարցերն են` 1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին, 2. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, 3. Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու […]

̰
BACK_TO_TOP