21:58 10.02.2019
Կառավարության ծրագրում պե՞տք է լինեն չափելի տվյալներ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել՝ արդյո՞ք կառավարությունը մոտենում է իր նախատեսած իրավիճակին, թե՞ ոչ։ «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում այս հարցին պատասխանելիս նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ասաց, որ դա անպայման պետք է։
«Եթե դուք որևէ թիվ, որևէ կողմնորոշիչ նիշ, պլանկա որևէ ոլորտում չեք արձանագրում, սա նշանակում է՝ առաջինը, դուք ինքներդ ձեզ համար խորշում եք, խուսափում եք այնպիսի մի ցուցանիշ ֆիքսել, որին ցանկացած գնով պետք է փորձեք հասնել։ Երկրորդը, նման ցուցանիշների բացակայությունը, վերահսկելիությունը, հաշվետվողականությունն էապես նվազեցնում է։ Այսինքն՝ ցանկացած պահի կարելի է ասել՝ տեսե՛ք, մենք արել ենք, դուք չեք կարող ասել, որ մենք չենք կատարել», – բացատրեց Հարությունյանը։
Այս խնդիրը, ըստ Հարությունյանի, ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ կառավարությունը, միևնույնն է, ստիպված է լինելու իր նպատակներն ու դրանց կատարման համար նախատեսված գործիքները պլանավորել։
«Նա ստիպված պետք է լինի տարի առ տարի ֆիքսի, թե այս, օրինակ, կրթության ոլորտում այդ նպատակին հասնելու համար ինչ քայլեր են պետք և որ ժամանակներում։ Առանց դրա կառավարությունը չի կարող գործել», – ասաց կառավարության նախկին ղեկավարը։
Սակայն հարցն այն է, որ եթե այդ ամենը գրված լիներ կառավարության ծրագրում, և դա հաստատեր խորհրդարանը, ապա դրա կարևորությունն ավելի կբարձրանար հասարակության աչքում։ Իսկ եթե դա ծրագրում արտացոլված չէ, ապա դա կառավարության ներքին վերահսկողության գոտում է, և խորհրդարանի կողմից այդ ամենը չի կարող լիովին վերահսկվել։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
08:30 30.05.2025
Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից08:18 30.05.2025
Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...
08:12 30.05.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...