TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը կներկայացվի ավագանու հաստատմանը

18:13 04.02.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը: Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին» թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը, այն կներկայացվի առաջիկա ավագանու նիստին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շուկայում կատարել եմ 3000 դրամի վաճառք, փողոցում` 30.000-ի. առևտրականները համեմատում են փակ ու բաց տարածքների առևտուրը

17:29 04.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող  անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝  իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում: Ակցիայի մասնակիցները պնդել են` փակ տարածքներում`շուկաներում, առևտուր չկա, փոխարենը տաղավարների համար սահմանված գինն է բարձր՝ 2000-ից 3000 դրամ: «Փողոցային առևտրով զբաղվող […]

̰
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի գովազդային հոլովակը

17:12 04.02.2019

«HBO» հեռուստաընկերությունը գարեջրի գործարաններից մեկի հետ գործակցությամբ ստեղծել է գովազդային հոլովակ, որը ներկայացնում է հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնից մի դրվագ: Հոլովակը հայտնվել է YouTube պաշտոնական՝ «Game of Thrones» ալիքում: Հոլովակում հայտնվում է ասպետը, որը գովազդում է գարեջրի բրենդը: Նա կռվում է հերոսներից մեկի՝ Գրեգոր Կլիգանի հետ: Ասպետը զիջում է հակառակորդին և ընկնում գետնին: Վերջինս […]

̰
Ո՞րն է Հռոմի պապի ԱՄԷ այցի նպատակը. վերլուծում է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդը

17:07 04.02.2019

Երեկ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Պապին ընդունել է Աբու Դաբիի իշխան Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյան: Այս այցը պատմական և կարևոր է համարվում մի քանի տեսակետից: Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ Հռոմի Սրբազան քահանայապետի առաջին այցը […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության հաջորդ նիստի օրակարգում կլինի. Զոհրաբ Իգիթյան

16:52 04.02.2019

Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]

̰
Կառուցված տաղավարներում էլ թույլ չեն տալիս առևտուր իրականացնել. առևտրական

16:37 04.02.2019

Այսօր կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ փողոցային առևտրով զբաղվողներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Երևանի Էրեբունի համայնքում  քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնության գալով` իրենք տաղավարներ են պատրաստել, բայց հետո արգելել են նաև այդ տաղավարներում առևտուր իրականացնել: «Սարքեցինք իրենց ասածով, իրենց նախագծով բարձր տաղավարներ: 10, 15 հոգու համար մենք երեքով սարքեցինք, մի օր դրեցինք, […]

̰
Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին

16:15 04.02.2019

Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա բնորոշմամբ՝ դա հիմնականում կապված է մեր երկրի բնակիչների շրջանում ծխողների մեծ թվի հետ: Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է արել աչալուրջ լինել ու օր առաջ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների՝ կանխարգելելու հիվանդության գլուխ […]

̰
Գյումրիում կհիմնվի կոկորդիլոսի կաշվի վերամշակման գործարան. ինչպիսին է լինելու Արարատի մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանը

16:11 04.02.2019

Արդեն հայտնի է, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է կոկորդիլոսաբուծարան հիմնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրներից Խաչատուր Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել: Կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրը խոստովանում է, որ դեռևս ոչ մի դրամ չի ներդրվել այս ծրագրի իրականացման համար, իրենք  դեռևս ուսումնասիրում են դաշտը և փորձում նպաստավոր պայմաններ ստեղծել: Բուծարանին կից մտադիր են  էկո այգի […]

̰
Էլի տուժում է փոքր խավը և գյուղացին. փողոցներում արգելված առևտուրը` բողոքի ակցիայի պատճառ

15:59 04.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում: «Երկու ամիս է, ես հացի փող չունեմ, դեղի փող չունեմ: Ես իմ շուկան եմ պահանջում: Թող Պրոսպեկտի շուկան տան, էսքան […]

̰
Ի՞նչ են քննարկել ԱԺ-ում Զոհրաբ Մնացականյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները

15:41 04.02.2019

Այսօր ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Հանդիպումից հետո նախարարը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ հակիրճ պարզաբանելով հանդիպման նպատակը: Նախարարը հայտարարեց. «Շատ լավ առիթ էր, որպեսզի մենք միասին քննարկենք հարց, որը վերաբերում է մեզ բոլորիս՝ հայությանը, ներառյալ ԼՂ մասին, մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ: Ինձ համար կարևոր […]

̰
Ժնևում քննարկվելու է վրաց-ռուսական նոր անցակետի հարցը. ի՞նչ կտա դա Հայաստանին

14:50 04.02.2019

Փետրվարի 6-ին Ժնևում կկայանա Տրանսկովկասյան առևտրային միջանցքների գործարկման հարցով ռուս-վրացական բանակցությունների վճռական փուլը: Ենթադրվում է, որ դրան կհետևեն Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք միջանցքների գործարկմանն ուղղված գործնական աշխատանքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է թոքի քաղցկեղից հետո. փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է

14:19 04.02.2019

«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգելման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա այն […]

̰
«Ռեստարտ»-ի և ուսանողական խորհրդի դիրքորոշումները շատ կոշտ են. Դիլբարյան

14:12 04.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը խոսել է «Ռեստարտ» նախաձեռնության և ԵՊՀ ուսանողական խորհրդի «փոխհրաձգության» մասին: Նա նշեց, որ Ռեստարտ»-ը սկզբից դուրս էր գալիս պաշտպանելու ուսանողության շահերը: Արամ Աբրահամյանը հարցրեց` ուսանողությա՞ն, թե՞ հեղափոխության շահերի մասին է  խոսքը: «Ես կարծում եմ՝ առաջին հերթին ուսանողության շահերը հեղափոխության մեջ: Ինքնին միայն հեղափոխության համար պայքարի դուրս չեն […]

̰
Կոկորդիլոսներին տոնական սեղաններին չեք տեսնի. կոկորդիլոսաբուծարանի տնօրեն

12:10 04.02.2019

«Մենք դիմել էինք դեռևս նախկին կառավարությանը: Մեզ ասել էին՝ Տավուշի կամ Արմավիրի մարզում կարող են տարածք տալ: Հեղափոխությունից հետո արդեն սկսեցինք խոսել նոր մարզպետների հետ և այդ ժամանակ առաջարկեցին Արարատի մարզը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացող «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը: Նա պատմեց, որ հողը դեռ չեն գնել […]

̰
Էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման հետ կապված ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով կարող եք դիմել ՄԻՊ-ին

11:11 04.02.2019

Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

11:02 04.02.2019

Կրակի մակերեսը կազմել է շուրջ 2 հազար քառ. մ:

̰
«Մանչեսթեր Սիթի»-ն Ագուերոյի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Արսենալ»-ին

22:42 03.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին: «Քաղաքայիններ»-ը Սերխիո Ագուերոյի հեթ-տրիկի շնորհիվ առավելության հասան 3:1 հաշվով: Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց Լորան Կոսիելնին: 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն 59 միավորով 2-րդ տեղում է, «Արսենալ»-ը 47 միավորով 6-րդն է:

̰
Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 40 մումիաների

23:41 02.02.2019

Եգիպտոսի Ալ-Մինյա մարզում մասնագետները հայտնաբերել են ավելի քան 40 մումիաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հնագետները հաստատել են, որ դրանցից 12-ը երեխաների աճյուններ են: Մասնագետները նաև հայտնել են, որ մումիաներից մի քանիսը թաղված են եղել դագաղներում, մյուսները՝ ոչ: Հանտնաբերված մումիաները թվագրվում են մ.թ.ա. 350-ական թվականներին:

̰
Փարիզում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

21:28 02.02.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» […]

̰
«Արժե զգույշ լինել․ եթե գիշերը զրոյից ցածր լինի, առավոտյան քշելը վտանգավոր է լինելու». Հակոբ Կարապետյան

21:00 02.02.2019

Վաղ առավոտվանից քաղաքապետ Հայկ Մարությանն ու առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը շրջում էին փողոցներում, գնահատում ձյան մաքրման աշխատանքների ընթացքը։ Տեսանյութում, որում առանց ընդմիջման ցուցադրվում է ժամը 11-ից մինչև մեկ անց կեսն ընկած հատվածը, շրջում ենք Զեյթունի, Արաբկիրի, Աջափնյակի, Նոր-Նորքի ու Ավանի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ […]

̰
Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

19:51 02.02.2019

ՀՀ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանում գտնվող,  թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Բրուդիանին  ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային և սփայս տեսակի թմրամիջոցներ: Քրեական հետախույզները կասկածյալինմայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցից բերման են ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երրորդ հանրապետության օրհներգը. պատմական ակնարկ

18:44 02.02.2019

ՕՐՀՆԵՐԳ.  այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից […]

̰
Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել

18:06 02.02.2019

Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները: Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:54 02.02.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ անցկացվում են ամբողջ երկրով մեկ: Մասնավորապես Փարիզում ցուցարարները մտադիր են հարգանքի տուրք մատուցել «դեղին բաճկոնների» ցույցերի ամբողջ ընթացքում տուժած մարդկանց: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում […]

̰
2017թ. համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն աճել է 13.3 %-ով

17:30 02.02.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2017 թվականի համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 13.3 %-ով: 2018-ին ՀՀ-ում անշարք գույքի առքի ու վաճառքի մոտ 163 հազար գործարք է եղել, ինչը նախորդ տարվա համեմատ 13,3 %-ով ավելին է: Անշարժ գույքի կասաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ քաղաքական […]

̰
Ովքե՞ր են մասնակցել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին և ինչո՞ւ էին լրագրողներից խուսափում պատգամավորները

17:28 02.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների, կառավարության ներկայացուցիչների ու մարզպետների հետ այսօրվա դռնփակ քննարկումից հետո պատգամավորներից  շատերը խուսափում էին ԱԺ անցագրային կետում 4 ժամ սպասող լրագրողներին տեղեկություն տրամադրել, թե ինչ քննարկում էր այսօր՝ ովքե՞ր էին մասնակցում և ինչո՞ւ է հանդիպումն անցկացվում հենց շաբաթ օրը: Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մուտքն այսօր արգելվեց ԱԺ այն հիմնավորմամբ, որ […]

̰
Ավստրալական քաղաքներից մեկում ռումբի մասին ահազանգի պատճառով մարդկանց օդանավակայանից տարհանել են

17:16 02.02.2019

Ավտրալիական Բրիսբեն քաղաքի օդանավակայանից մարդկանց տարհանել են: Նշվում է, որ ժամանակավորապես փակվել է նաև երկաթուղին: Daily Star-ի փոխանցմամբ՝ զինված տղամարդը նշել է, որ իր մոտ ռումբ կա: «Օդանավակայանից մարդիկ են տարհանվել, երկաթուղին ևս այս պահին չի աշխատում»,- ասված է իրավապահների հաղորդագրության մեջ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: https://twitter.com/Eli10835932/status/1091655645386792966   Passengers being dropped down the road due […]

̰
ՊԵԿ-ի պարգևավճարների բյուջեն 50 տոկոսով կրճատվել է. Լիլիթ Մակունց

17:11 02.02.2019

«Միայն Պետեկամուտների կոմիտեի հետ չէ, որ լինելու է հանդիպում: Եթե մենք ուզում ենք որոշումներով ու լուծումներով հանդես գալ, իսկ մենք ուզում ենք դա, ապա չենք կարող միայն մի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքում ներկայացնել լուծում կամ առաջարկ: Խնդիրը համապարփակ կուսումնասիրենք: Այս  պահին լուծում չկա: Եվս մի գերատեսչություն կուսումնասիրենք, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք  կա, […]

̰
Ահազանգում եմ Արզումանյան 10 շենքի վթարային վիճակի մասին. Դավիթ Խաժակյան

16:55 02.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը եղել են Արզումանյան 10 շենքում: Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է շենքի վթարային վիճակը: «Շենքի այս մուտքը ԱԻՆ-ի կողմից հռչակվել է որպես 4 րդ կարգի վթարային: Այս շենքը փլուզման լուրջ վտանգի տակ է, հիմքն է սողում, ճաքերը տարածվում են բնակարանով մեկ: Շենքը սկսում է դեֆորմացվել»,- […]

̰
Նոր բացահայտումներ Քարահունջ կոչվող հայտնի տեղանքի շուրջ

15:55 02.02.2019

Մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը շարունակում է իր ուսումնասիրությունները Քարահունջ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող տեղանքի շուրջ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա ներկայացրել է իր եզրակացությունները: Երկարամյա վիճաբանություններին լուծում գտնելու նպատակով նա ուսումնասիրում է «Քարահունջ» անվանման հետ կապված տարբեր տեղանքներ, պարզվում է՝ այդպիսիք, բացի Սյունիքից, հայտնաբերել է նաև այլ մարզերում՝ դրանք են Արցախի […]

̰
BACK_TO_TOP