TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նոր բացահայտումներ Քարահունջ կոչվող հայտնի տեղանքի շուրջ

15:55 02.02.2019

Մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը շարունակում է իր ուսումնասիրությունները Քարահունջ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող տեղանքի շուրջ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա ներկայացրել է իր եզրակացությունները: Երկարամյա վիճաբանություններին լուծում գտնելու նպատակով նա ուսումնասիրում է «Քարահունջ» անվանման հետ կապված տարբեր տեղանքներ, պարզվում է՝ այդպիսիք, բացի Սյունիքից, հայտնաբերել է նաև այլ մարզերում՝ դրանք են Արցախի […]

̰
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ

15:43 02.02.2019

Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։ Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները, փոխանցում է Razm.info մասնագիտացված կայքը։ «Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին […]

̰
Սյունիքի մարզում ծառահատումներ են իրականացվում

15:24 02.02.2019

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղի մոտակայքում հաստաբուն ծառեր են հատվել: Դեռևս շարունակվող ծառահատման գործընթացը պատկերող տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսանյութում կարելի է տեսնել նաև բեռնատար մեքենա, որով հետագայում նախատեսվում է կոճղերը տեղափոխել մեկ այլ վայր: SHANTNEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝  դեպքի մասին Բնապահպանության նախարարությունը տեղեկացվել է:

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում. SHANTNEWS.am-ի կադրերը` դեպքի վայրից

15:03 02.02.2019

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց: Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են: Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի […]

̰
Յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար վճարեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը. Գևորգ Գորգիսյան

14:42 02.02.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հեղինակել է «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS-ի  եթերում պատգամավորը ներկայացրել է նախագծի էությունը և մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսում: «Օրենքը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, որոնք չեն գտնվել երկրում ու գտնվում են հիմա քրեական […]

̰
Չիլիում մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից

12:43 02.02.2019

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հազարավոր մարդիկ դժգոհում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Կան ձերբակալվածներ:

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս է հայ ընտանիքը հայտնվել Նիդերլանդներում. փաստեր և վերլուծություն

12:25 02.02.2019

Նիդեռլանդներում  ապրող հայաստանցի Թամրազյան ընտանիքին կեցության հատուկ իրավունք է տրվել։ Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ Թամրազյանները դիմել են Հաագա քաղաքում գործող Ավետարանական եկեղեցի և ապաստան հայցել: Այդպիսով նրանք խուսափել են արտահանձնումից, որի համար համապատասխան վճիռ կար: Թեմայի շուրջ մանրամասները «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատմել է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեյանը: Թամրազյանների ընտանիքը 2010 թվականից ապրում է […]

̰
Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել․ կան տուժածներ

12:02 02.02.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ ավելի քան 30 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Իսրայելա-պաղեստինայան սահմանին ակցիաներ են անցկացվում անցյալ տարվա մարտից: Այսպես կոչված «Վերադարձ»-ի մեծ երթով պաղեստինցիները շարունակում են պահանջել, որ իսրայելական կողմը […]

̰
Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից

11:00 02.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ռուսաստանին 60 օր ժամանակ էր տվել պայմանագրի կետերը կատարելու համար: Պոմպեոն նաև նշել է, որ 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը պայմանագրի անդամ […]

̰
Սրանից օգտվում են նրանք, ովքեր բարձր եկամուտ ունեն. Բոստանջյանը խոսել է եկամտահարկի համահարթեցումից

10:48 02.02.2019

Եկամտահարկի համահարթեցում և իջեցում. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս թեմային անդրադարձավ Արամ Աբրահամյանի զրուցակիցը՝ տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը: «Սա մակերեսային, ոչ համակողմանի հիմնավորում ունեցած երևույթ է: Ենթադրենք` մենք ուզում ենք եկամտահարկի կտրվածքով անցնենք միասնական դրույքաչափի: Սա նշանակում է պրոգրեսիվությունը վերացնել: Ինքս, որպես երկար ժամանակ բարձր եկամուտ ունեցող անձնավորություն, կարող եմ սուբյեկտիվ ձևով մտածել՝ շատ […]

̰
Երևանում առատ ձյուն է տեղում

10:31 02.02.2019

Օդերևութաբանների կանխատեսումներումով՝ հանրապետության շրջանների զգալի մասում տեղացող ձյունը կշարունակվի այսօր օրվա ընթացքում: Այս գիշեր տեղումները կպահպանվեն Սյունիքում և Արցախում: Լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, հովտային գոտիներում` անձրև: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը և 3-ի գիշերը ջերմաստիճանը կիջնի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա: ժամը 09:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը […]

̰
14-ամյա Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորած

10:09 02.02.2019

Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ «Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2005 թվականին ծնված Մարիաննա Իսահակյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենq դիմել Մաշտոցի կամ մոտակա մեկ այլ բաժին, կամ զանգահարել` 1 02, (098) 37 00 55, (010) 32 02 […]

̰
Ադրբեջանը թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազը. փաստեր և վերլուծություն

22:58 01.02.2019

Վրաստանի գազաբաշխիչ համակարգի սեփականատեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը 2019 թ. մարտի 1-ից թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթի հետևանքներ ունենալ: Մասնավորապես՝ վրացական կողմը քննարկում է որպես ադրբեջանական մենաշնորհին այլընտրանք, օգտվել իրանական կամ ռուսական գազից:

̰
Տրանսպորտ, աղբահանություն, քաղաքաշինություն. Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը

22:45 01.02.2019

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական […]

̰
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են բանակցությունների արդյունքները

21:17 01.02.2019

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ. ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել. «Հարգելի պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան, ուրախ եմ ողջունել Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ուրախ էի անցած տարի Հայաստան այցելելու […]

̰
Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ

20:43 01.02.2019

Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց. «Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել […]

̰
Վթար Մոնթե Մելքոնյանի պողոտայում․ կա տուժած

20:13 01.02.2019

Այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի պողոտայում. իրար են բախվել «Գոլֆ»  և «Հովո» (բեռնատար) մակնիշի մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ վթարի հետևանքով «Գոլֆ» մակնիշի մեքենայի վարորդն է միայն տուժել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ:

̰
Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է երկու ժամ. մանրամասներ ելույթից

18:54 01.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն […]

̰
Շտապօգնության ծառայության տնօրենն արձագանքել է առողջապահության նախարարի գրառմանը

18:45 01.02.2019

Հունվարի 30-ին SHANTNEWS.am-ը հայտնել էր Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին: Վթարի ժամանակ միմյանց էին  բախվել են BMW 320 մակնիշի ավտոմեքենան և Ginbey մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը: Վթարի արդյունքում ռեանիմոբիլը կողաշրջվել էր: Նույն օրը արտերկրում գործուղման մեջ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վթարին ու այսպիսի գրառում […]

̰
Համացանցի օգտատերերը գտել են «ֆասթֆուդի սուպերհերոսին»

18:42 01.02.2019

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որի հերոսին բազմաթիվ օգտատերեր անվանել են «ֆասթֆուդի սուպերհերոս»: Տեսանյութը շատ պարզ է: Արագ սննդի կետի աշխատակիցը վազքով հասնում է մեքենային, որում ուտելիք պատվիրած մարդն է: Բանն այն է, որ նա պատվիրել է ուտելիքը, վճարել է, բայց մտքերով ընկած մոռացել է այն վերցնել և դատարկաձեռն գնացել է դեպի մեքենան: Հենց այդ […]

̰
Մհեր Եղիազարյանը ստացիոնար բուժման մեջ է գտնվել. Արտակ Զեյնալյան

18:11 01.02.2019

Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն իրավական ակտերով կանոնակարգել է դատապարտյալի՝ հացադուլ իրականացնելու ազատ իրավունքը. այս մասին «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա անդրադարձել է այն իրավունքներին, որոնք ունի հացադուլ հայտարարած անձը և շեշտել, որ որևէ ազդեցություն դատապարտյալի ազատ կամարտահայտման վրա արգելվում է: Իսկ վերջերս ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը, նախարարի […]

̰
Երկրի տնտեսական ծանր վիճակը ենթադրում է լուրջ որոշումների ընդունում. Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյան

17:54 01.02.2019

Լիբանանում ինն ամիս տևած քաղաքական ճգնաժամից հետո երեկ կազմվել է կառավարության նոր կաբինետ: Վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարելիք նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա: Նախարարներից Ավետիս Կիտանյանը, որ ՀՅԴ թեկնածուն է կառավարությունում, SHANTNEWS.am-ին հայտնեց, որ ՀՅԴ-ին նորից հաջողեց ևս մեկ անգամ հաստատել հայության իրավունքը: Ըստ նրա՝ կառավարության նորընտիր կազմը վստահություն ներշնչող կազմ է: Հիշեցնենք, որ […]

̰
Ի՞նչ պահանջներ ունեն Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները և ինչպե՞ս արձագանքեց քաղաքապետարանը

17:44 01.02.2019

Կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել, այս անգամ Երևանի քաղաքապետարանի մոտ: Ակցիայի մասնակիցները նշել են, որ այս անգամ ցանկանում են քաղաքապետարանի հետ երկխոսություն իրականացնել և հստակ բարձրաձայնել իրենց խնդիրները: Նրանց մեկնաբանմամբ` Երևանի կենդանաբանական այգու մոտ արված ցույցերը իրենց արձագանքը չեն գտնում և քաղաքապետարանից իրենց խնդիրների լուծումներն ու պատասխանները […]

̰
2018թ. Հայաստան վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին․ Փաշինյան

17:36 01.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստաննի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Փաշինյանը ասաց հանդիպումից հետո Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի […]

̰
Անշուշտ, համաձայն չեմ. Բոստանջյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին

17:30 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար են կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Որպես օրինակ՝ նա բերեց գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների միավորումը: «Անշուշտ, համաձայն չեմ: Ի՞նչ է նշանակում՝ սա մտցնենք այստեղ, նա՝ այնտեղ. դա […]

̰
ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալը․ Փաշինյան

17:25 01.02.2019

Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը երկու երկրների ղեկավարներին հարցրեց, թե հաշվի առնելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ Եվրամիությունը պատրաստվո՞ւմ է ավելի մեծացնել ֆինանսական օժանդակությունը, և պատրա՞ստ է Գերմանիան օժանդակել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը։ Երկրորդ հարցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ էության, չպատասխանեց, իսկ օժանդակության մասին հարցին ի պատասխան ասաց, որ արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը։ […]

̰
Վարչապետը խիզախ քայլեր է արել․ Մերկելը՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին

17:16 01.02.2019

Լավ է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, սակայն երկու կողմերն էլ պատրաստ պետք է լինեն, որ խոսքերին հետևեն կոնկրետ գործողությունները։ Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի մասին հարցին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն […]

̰
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այս տարիներին բավական հաջող է գործել․ Փաշինյան

17:14 01.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։ Գերմանացի լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց՝ Եվրամիությունը կարո՞ղ է հանդես գալ որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդական կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, սակայն համանախագահներից բացի, այդ […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է փոքրիկ տղան դիտահորը պայթեցնում

17:08 01.02.2019

Չինաստանում փոքրիկ տղան պատահաբար պայթեցրել է կոյուղաջրերի դիտահորը: Նա հրավառ ճայթռուկը նետել է դիտահորը՝ չպատկերացնելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ չարաճճիությունը: Պարզվել է, որ դիտահորում կոյուղաջրերից մեթան գազ է անջատվել, որի հետ էլ հակազդեցության մեջ է մտել հրավառ նյութը և պայթյուն առաջացել: Փոքրիկը, բարեբախտաբար, չի տուժել, վնասվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաներն ու խանութների ցուցափեղկերը: […]

̰
Փաշինյանը Մերկելի հետ քննարկել է նաև Արցախյան հակամարտության հարցը

16:57 01.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ համագործակցության ու մասնավորապես տնտեսական համագործակցության թեման։ Արձանագրվել է, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գերմանական կապիտալով նոր նախագծերը […]

̰
BACK_TO_TOP