TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երբ կառավարության կազմը, նրա գործունեության ծրագիրը կներկայացվեն, իմ կարծիքը կհայտնեմ. նախագահ

18:21 26.01.2019

Երբ վերջնական կառավարության կազմը, նրա գործունեության ծրագիրը բոլորը կներկայացվեն, ես իմ կարծիքը համապատասխան ձևով կհայտնեմ: Այս մասին լրագորղների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցին: «Կարծում եմ՝ իրականում պետք է նաև գիտակցնենք, որ հանրապետության նախագահը խորհրդարանական համակարգում մեկնաբան չէ»,- ասել է նախագահը:

̰
Ինչպես է տորնադոն Անթալիայի օդանավակայանում տեղաշարժում ինքնաթիռները և ուղղաթիռները

18:10 26.01.2019

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]

̰
Հնարավորությունները տեսնում եմ՝ շատ մեծ են. նախագահը` հայ-իտալական գիտական գործակցության վերաբերյալ

18:04 26.01.2019

Հայ-իտալական գիտական կապերը զարգացման նոր մակարդակում են: Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում զեկույցներ են կարդացվել մասնավորպես քվանտային ֆիզիկայի վերաբերյալ: Գիտաժողովին ներկա է եղել նաև հանրապետության նախագահը. Արմեն Սարգսյանը ևս զեկույց է կարդացել, իսկ մինչ այդ էլ ողջույնի խոսքով է հանդես եկել: «Հնարավորությունները տեսնում […]

̰
Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին. Փայլանը հայերենով ելույթ է ունեցել Բեյրութում

17:23 26.01.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել. «Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»: Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում: «Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք  […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:13 26.01.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար երկրի տարբեր քաղաքներում ներգրավել է լրացուցիչ ոստիկանների ու ժանդարմների: «Դեղին […]

̰
Նախագահի գործը չէ վարչապետի՝ արտաքին քաղաքանության ոլորտում որոշակի հանդիպումներ մեկնաբանելը. Արմեն Սարգսյան

17:02 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր լրագրողները ԳԱԱ-ում խնդրել են մեկնաբանել Դավոսի միջազգային համաժողովում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչին ի պատասխան, նախագահը նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: «Ես չեմ պատարստվում մեկնաբանել Հանրապետության վարչապետի և պարոն նախագահի հանդիպումները մի քանի պատճառով: Նախևառաջ, բանն այն է, որ այդ հանդիպումների մանրամասներին տեղյակ […]

̰
Եթե այսպես շարունակենք, առաջնագիծը կհամալրենք միայն պայմանագրայիններով․ գնդապետ

17:00 26.01.2019

Ժամկետային-պայմանագրային (հիբրիդային) ծառայության «Ես եմ» տարբերակը թույլ է տալիս ոչ միայն զորակոչիկների համար ավելի հարմար պայմաններով իրականացնել զորակոչը, այլև լուծում է պաշտպանական ոլորտի մեկ այլ խնդիր՝ առաջնագիծը պայմանագրայիններով համալրելու հարցը։ Թեև զինվորականները չեն նշում, թե որքան զինծառայող է բանակ մեկնում այս տարբերակով, բայց գոհունակություն են հայտնում։ «Երրորդ շրջափուլն է, ու երրորդ շրփափուլի համար մեր կանխատեսած […]

̰
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Նիկոլաս Մադուրոյի հետ

16:57 26.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]

̰
Ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները

15:58 26.01.2019

ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում այսօր հատուկ օր է․ այսօր բանակ են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կծառայեն երեք տարի, ու այդ ընթացքում կկրեն մարտական հերթապահություն։ Առավելությունն այն է, որ նրանք ամեն 4-րդ շաբաթը կանցկացնեն տանը, իսկ ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ պատվովճար՝ կա՛մ տուն գնելու, կա՛մ բիզնես սկսելու, կա՛մ բարձրագույն ուսման համար վճարելու […]

̰
Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա. նախագահ

15:43 26.01.2019

Հունվարի 25-ին Գյումրի  Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին: Համերգից հետո նախագահը հանդիպել է […]

̰
Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

15:05 26.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային […]

̰
Չպետք է ելնենք այն կանխավարկածներից, որ կհնչեն. Սաքունցը՝ Գյումրիում կատարված սպանության մասին

13:58 26.01.2019

Հաշվի առնելով հանգամանքը, որ առայժմ նախաքննություն է ընթանում, մենք դեռևս հստակ չենք կարող ասել, թե որն է ռուս զինծառայողի կողմից Ջուլիետա Ղուկասյանի հանդեպ նման դաժան բռնության դրդապատճառը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Այսինքն՝ Ռազգիլդեևի շարժառիթը կամ դրդապատճառը որն է՝ չգիտենք, հայտնի չէ, բայց […]

̰
21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը. պատգամավոր

13:50 26.01.2019

21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը: «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականության մեջ շատ չե՞ն դեմագոգիան և ցինիզմը: «Առհասարակ, 21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և նաև մեծամտությունը: Եվ այս 3 ձևաչափերի մեջ, եթե մարդը կարողանում է զետեղել […]

̰
Ամերիկացին ցույց է տվել՝ ինչպես է տաք սուրճը սառչում օդում

13:41 26.01.2019

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի սուրճի խանութներից մեկի աշխատակիցը ցույց է տվել, թե ինչպես է սուրճը սառչում օդում 7 աստիճան ցրտի պայմաններում: Պահը տեսագրվել, այնուհետ կադրը դանդաղեցվել է: Տեսանյութում տեսանելի է, թե ինչպես է վայրկյանների ընթացքում տաք սուրճը սառչում: https://www.facebook.com/wxow19/videos/2291316731152903/    

̰
Դեպքից կարճ ժամանակ անց անհրաժեշտ համարեցինք ներգրավվել. Սաքունցը մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած սպանության գործից

13:28 26.01.2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է 2018 թվականի դեկտեմբերի սկզբին Գյումրիում տեղի ունեցած սպանության մանրամասների մասին: Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան […]

̰
Ինչպես է Վիտալի Կլիչկոն ծիծաղելի վիճակի մեջ հայտնվել Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ

13:04 26.01.2019

Համացանցում հրապարակվել է մի զվարճալի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Կիևի քաղաքապետ և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն դժվարանում արտաբերել անգլերեն digitalization բառը (թարգմանաբար՝ թվայնացում): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի զարգացման հարցերին նվիրված քննարկման ժամանակ:

̰
Կարագանդայում 23-ամյա ղազախին դանակահարողը Նարեկ Գուրուրյա՞նը չէ

12:28 26.01.2019

Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝  ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը

11:00 26.01.2019

Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]

̰
Բրազիլիայում ամբարտակներ են փլուզվել. կան զոհեր

10:56 26.01.2019

Բրազիլիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մինաս Ժերայիս նահանգի Բուրմադինյո քաղաքում ամբարտակներ են փլուզվել, որի հետևանքով զոհվել է 7, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ամբարտակների փլուզման հետևանքով մետաղագործական հանքարդյունաբերական թափոններ պարունակող ջուրը լցվել է մոտակա գյուղի տները՝ ավերելով դրանք: Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների աշխատակիցները մոտակա գյուղերից անմիջապես տարհանել են […]

̰
Անաստասիա Գալուստյանը 22-րդն է գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

10:13 26.01.2019

Մինսկում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության մենասահորդուհիների պայքարը։ Անաստասիա Գալուստյանը եզրափակչի երկու ծրագրերի արդյունքում 132․63 միավոր է ստացել՝ 24 մասնակիցների մեջ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆյա Սամոդուրովան։

̰
Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

23:17 25.01.2019

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել: Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է […]

̰
Որոնվում են Թումանյան փողոցի սննդի կետերից մեկից գողություն արած երիտասարդները

19:20 25.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:08-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող սննդի կետի մուտքի […]

̰
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել

19:09 25.01.2019

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ սպանվել է, ևս մի քանի հոգի ստացել են հրազենային վնասվածքներ: Հրաձգությունը սկսել է մի տղամարդ, որն այնուհետ ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ABC-ն: Նշվում է, որ անծանոթ տղամարդը գտնվել է P.J. Harrigan’s բարում և անսպասելիորեն սկսել է անկանոն կրակահերթ բացել: Դեպքից հետո տղամարդն իր մեքենայով հեռացել […]

̰
Ոստիկանությունը 394 միլիոն դրամից ավելի չարաշահումներ է բացահայտել

17:45 25.01.2019

Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը: Մասնավորապես՝ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ: […]

̰
Վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

17:25 25.01.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ, Կոլեգիայի հարգելի […]

̰
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

16:09 25.01.2019

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հարցի քննությունը կշարունակվի հունվարի 29-ին: Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ այսքան մեծ ուշադրություն են դարձնում իր գործին, նշեց, որ ասելու որևէ նոր բան չունի, միայն տեղեկացրեց` դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

̰
Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը փաստ է, և կտրուկ շրջադարձերն օգտակար չեն․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն նախկինում դեմ լինելու մասին

15:17 25.01.2019

Մոսկվայում ԵՏՀ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի վերջո ճի՞շտ էր Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ, օրինակ, եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում […]

̰
Թեղուտի հանքի վերաբերյալ դատական խնդիրը լուծվում է․ Փաշինյան

15:05 25.01.2019

Դավոսում ռուսական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը քննարկել է ոչ թե ներդրումների ծավալները, այլ դրանց բովանդակությունը, և մասնագետները հետագայում կորոշեն՝ այս կամ այն ծրագիրը որքա՞ն կարժենա։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ու բերեց դրանցից մեկ […]

̰
Ճիշտ է ասել Նիկոլ Վովաևիչ․ Փաշինյանը՝ իր հայրանվան մասին

14:58 25.01.2019

«Իմ հոր անունը Վովա է, բայց ես հասկանում եմ, որ ռուսերենում դա կապված է Վլադիմիր անվան հետ, բայց Հայաստանում դա բավական տարածված անուն է, հատկապես այն սերնդի մոտ, որի մասն է նաև հայրս։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ճիշտ է ասել՝ Նիկոլ Վովաևիչ»,- այս հարցին լրագրողների խնդրանքով ի վերջո անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվայում […]

̰
Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, կարող եմ Հայաստանի անունից. Նիկոլ Փաշինյան

14:56 25.01.2019

Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող […]

̰
BACK_TO_TOP