TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին

17:37 24.01.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Սերգիև Պոսադ բնակավայրի մոտակայքում: Տեղի ունեցածը ֆիքսել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մարդատար մեքենայի տեսախցիկը:Հսկա բեռնատարը հայտնվել է գնացքի ռելսերի վրա և չի կարողացել դուրս գալ: Հեռվում կայանված մարդատարի ուղևորները ականատես են եղել այս ամենին: Տեսանյութում լսվում է, ինչպես […]

̰
Սառցե քանդակը մոտ օրերս ավարտուն տեսք կունենա

16:19 24.01.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նկարիչների միության շենքի մոտ քանդակագործ Հայկ Թոքմաջյանը նկարչության թեմատիկայով սառցե քանդակ է կերտում: Աշխատանքները սկսել են երեկվանից, քանդակագործն արդեն երկու օր է՝ ինչ աշխատում է և խոստացել է մոտ օրերս քանդակն իր ամբողջ հմայքով ներկայացնել հանրությանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Թոքմաջյանը նշեց, որ միայն եղանակն է մի փոքր խոչընդոտում, քանի որ […]

̰
Արթուր Սարկիսովի դուբլի շնորհիվ «Ենիսեյ»-ը խոշոր հաշվով հաղթել է ընկերական խաղում

16:04 24.01.2019

Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ը Բելեկում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է ռումինական «Վիտորուլ»-ին: Ռուսական ակումբի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ հարձակվողը աչքի է ընկել հանդիպման 38-րդ և 44-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի թեկնածու՝ «Ենիսեյ»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, չի մասնակցել հանդիպմանը:  

̰
Փաստաբանն ահազանգում է, որ դատարանն առանց հիմնավոր ապացույցների մեղադրյալին կալանքի տակ է պահում

15:18 24.01.2019

Փաստաբան Ինգա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է անցած տարի տեղի ունեցած սպանության դեպքին: Արսեն և Աշոտ Աբրահամյաններին, ովքեր հարազատ եղբայրներ են, նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ՝ սպանություն: Հետագայում մեղադրանքը փոփոխվել է, և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]

̰
Գնա՛, ձի քշի. թեժ բանավեճ Անի Խաչատրյանի ու Մենուա Հարությունյանի միջև

15:07 24.01.2019

Այսօր վերլուծաբան Մենուա Հարությունյանի ու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման ներքաղաքական պրոցեսներն էին, իշխանության քայլերն ընտրություններից հետո, Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող երկու ֆիլմերի ցուցադրությունը, արձագանքները: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում բանախոսներն իրար հերթ չէին տալիս և միմյանց հակաճառում էին: Բանը հասավ նաև վիճաբանության: Անի Խաչատրյանը կարծում է, որ Մենուա Հարությունյանը […]

̰
Աղաջանովների ընտանիքը պահանջում է Մհեր Ենոքյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկել

14:50 24.01.2019

Աղաջանովների ընտանիքը պահանջում է, որ իրենց որդու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար նախ՝ մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկեն: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Աղաջանովների դուստրը՝ Ելենա Աղաջանովան՝ նշելով, որ բժշկի աչքի համար ակնհայտ է, որ Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար: «Նա փսիխոպատ է, և ես համոզված […]

̰
50կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի վթարի դեպքում մարդու մարմնի քաշը կրկնապատկվում է 25 անգամ, կամ ինչո՞ւ պետք է երեխային տեղափոխել քարսիթով

14:18 24.01.2019

50կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի վթարի դեպքում մարդու մարմնի քաշը կրկնապատկվում է մոտ 25 անգամ: Դա նշանակում է, որ եթե նա չամրակապվի, լուրջ վնասվածքների վտանգը, նաև մահացու ելքի հավանականությունը մի քանի հարյուր անգամ կավելանա: Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում երեխաներին անվտանգ տեղափոխելու համար քարսիթ կամ մանկական նստատեղ են օգտագործում: Միտումը Հայաստան էլ է հասնում: «Ապահով է, ամբողջ […]

̰
Նունե Սարգսյանը երկու հաջողակ հաշմանդամների պատմություն է պատմել

14:12 24.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցումն ապահովվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ: Այցի ժամանակ, կարևորելով սոցիալական խնդիրներ ու հաշմանդամություն […]

̰
Ես ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ. Նարեկ Բաբայան

13:43 24.01.2019

Կառավարության այսօրվա նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա  պարգևավճարներ գրել է իր աշխատակիցների համար: Բաբայանն ասել է, որ, այո՛, բոլորին գրել է մեկ դրույքի չափով: Ինքն իրեն, սակայն, պարգևավճար չի գրել:   «Ես ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ»,- ասել է Նարեկ Բաբայանը:

̰
Կառավարությունը հաստատեց սոցիալական և ընտանեկան նպաստների չափերը. Կհատկացվի 37,7 մլրդ դրամ

12:56 24.01.2019

Կառավարությունը հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: «Նախագծով առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնությունների, սոցիալական նպաստի չափերն […]

̰
Մետրոյի համար միշտ գումար կճարվի, քանի որ ստրատեգիական օբյեկտ է․ Մեսչյան

12:44 24.01.2019

Շահագրգիռ կողմերը մտադիր են նախագծային փաթեթ ներկայացնել կառավարություն՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ։ Սակայն դրա մեջ չեն լինելու գնացքների ուղղությունները և այլն, քանի որ այդպիսի նախագիծ արդեն կա, դրա իրականացման վրա արդեն ծախսվել է շուրջ 250 միլիոն դոլար, և այդտեղ փոխելու բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ […]

̰

12:32 24.01.2019

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հունվարի 24-ի Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ աշխատակիցներին տրվող պարգևատրումների մասին: Անանյանը նշեց, որ լրատվական ծառայությունն արդեն ներկայացրել է պարզաբանում, ապա ընդգծեց. «Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտականություն ունենք, համբերությամբ զինվենք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք […]

̰
Վենեսուելայի նահանգներից մեկում ոստիկանները միացել են ցուցարարներին

12:12 24.01.2019

Ցուցարարները ոստիկաններին ընդունել են ուրախության բացականչություններով:

̰
Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]

̰
Վերջապես լուծվեց հարցը․ Արթուր Մեսչյանը՝ Արամի 23 շենքի ճակատագրի մասին

12:02 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանը լրագրողներին ասաց, որ գիտի, որ իրեն հարցնելու են Արամի 23 շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր օրեր առաջ։ Նա միանգամից պատասխանեց այդ հարցին՝ առանց հարցին սպասելու։ «Վերջապես լուծվեց այդ հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր․ AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք […]

̰
Սխալ մեկնաբանություն կա, թե Օպերայի կանաչ գոտու վերականգնումը քաղաքապետի կամ իմ նախագիծն է․ Մեսչյան

11:58 24.01.2019

Օպերայի տարածքի կանաչապատ գոտու վերադարձը քաղաքապետ Հայկ Մարությանի կամ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի քմահաճույքը չէ, թեև այդպիսի մեկնաբանություններ կան։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Մեսչյանը։ Նա հիշեցրեց, որ սրճարաններից ազատվելու է միայն մեկ գոտին, ու դրա վերաբերյալ վաղուց կային բողոքներ։ Մեսչյանի խոսքով՝ բոլոր երևանցիներն էլ կցանկանային, որ այդ տարածքի մի մասը վերադարձվեր որպես […]

̰
Ուզում ենք սկսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը՝ 2 կայարան Աջափնյակում․ Արթուր Մեսչյան

11:56 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանն ասաց, որ ռազմավարական հարցերից մեկը մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն է, որի ծրագիրն արդեն ուզում են սկսել։ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»,- ասաց ճարտարապետը։ Նա հայտնեց, որ մտադիր չեն շատ ծավալվել ապագա զարգացման հեռանկարների տեսանկյունից, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Այդ […]

̰
Շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում․ Մեսչյան

11:42 24.01.2019

«Շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա սա բացատրեց նախագծային աշխատանքների ակտիվացմամբ՝ 100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտում դիտարկել են 4200 գործ, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ: Տրվել է 170 շինթույլտվություն։ «Այսինքն՝ այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, […]

̰
ԱԺ-ում գտնվողները պետք է ապացուցեն իրենց աշխատանքով, որ արժանի են հազարավոր քաղաքացիների՝ իրենց տված քվեներին. Զարեհ Սինանյան

00:47 24.01.2019

Գլենդելի հայազգի քաղաքապետ Զարեհ Սինանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարդկանց կողմից հեղափոխությունը մեկ անձի հետ կապելու իրողության մասին․ «Ինչ-որ վտանգ կա դրա մեջ, իհարկե: Դա էլ հասկանալի է, որ մարդիկ նույնացնում են հեղափոխությունը հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Ես դա… չեմ տեսնում որպես ինչ-որ վախենալի մի բան: Բայց բնական է, որ […]

̰
Ժամանակին կոնկրետ անձանց համար նախարարություններ էին ստեղծում, հիմա կոնկրետ անձանց համար նախարարություններ են լուծարում. Գևորգ Պետրոսյան

00:24 24.01.2019

«Պետք չէ նախարարություն լուծարել, եթե կարևոր հաստիքը զբաղեցնում է այնպիսի մարդ, որ ոչ միայն սուրճ է խմում, այլև հարևան աշխատասենյակներում սուրճի բաժակը նայելով խնդրում է գուշակել իր գլխի գալիքը, այդպիսի աշխատողներից ազատվելու համար տասնյակ հիմքեր կան: Պետք չէ կոնկրետ անձանցից ազատվելու համար մենք նախարարություններ լուծարենք: Ժամանակին կոնկրետ անձանց համար նախարարություններ էին ստեղծում, հիմա կոնկրետ անձանց […]

̰
Չինաստանում շունը բժիշկներին օգնել է գտնել գիտակցությունը կորցրած տիրոջը

20:52 23.01.2019

Չինաստանում ընտանի շունը շտապօգնության աշխատակիցներին ուղեկցել է դեպի գիտակցությունը կորցրած տիրոջ մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շան տերը ուշաթափված է եղել տեղանքի նրբանցքներից մեկում: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել: Այդ ընթացքում շունը փողոցի մեջտեղում կանգնած սպասելիս է եղել բժիշկներին: Տեսնելով մեքենան՝ կենդանին սկսել է վազել տիրոջ ուղղությամբ՝ հաճախ շրջվելով՝ համոզվելու համար, […]

̰
Ներկայացվել է ռուսական Aurus լյուքս դասի մեքենայի արտադրության գործընթացը

19:44 23.01.2019

ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարությունը ցուցադրել է Aurus ավտոմեքենայի արտադրության ընթացքը: Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի ալիքում: Տեսանյութում ներկայացվում են ավտոմոբիլի էսքիզային և համակարգչային մոդելավորման դրվագները: Aurus-ը լյուքս դասի ավտոմեքենա է: Այն նախատեսված է պետության առաջին դեմքերին սպասարկման համար: Այս մեքենաներից մեկը՝ Senat Limousine-ը, անցած տարվանից սպասարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: https://www.youtube.com/watch?v=24idYTxy5hk

̰
Ոստիկանների կողմից որոնվում է ինքնաձիգով սպանության փորձ կատարած Արգիշտի Բրոյանը

19:39 23.01.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։ Հունվարի 22-ին՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզել են, որ […]

̰
Կնոջ սպանությունը մերձմոսկովյան Շչելկովոյում ֆիքսել են տարածքի տեսախցիկները

19:15 23.01.2019

Այսօր առավոտ մերձմոսկովյան Շչելկովոյի 46-ամյա բնակիչը բնակելի շենքերից մեկի ավտոկայանատեղիում սպանել է իր նախկին սիրուհուն: Տղամարդը սպասել է կնոջը, և երբ նա հայտնվել է, դանակով հարձակվել է կնոջ վրա: Տղամարդը կնոջը սկզբում վայր է գցել, ապա սկսել դանակահարել: Կինը փորձել է դիմադրել, սակայն անօգուտ: Տղամարդու հեռանալուց վայրկյաններ անց արնաքամ եղած կինը մահացել է: Հանցագործը ձերբակալված […]

̰
Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ու արդյունաբերական զարգացած երկիր. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

19:00 23.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին: Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների […]

̰
Տեսանյութ, թե ինչպես է Չինաստանում կատաղած ցուլը հարձակվում սրճարանի հաճախորդների վրա

18:50 23.01.2019

Չինաստանի շրջաններից մեկում կատաղած ցուլը հարձակվել է փոքրիկ սրճարանի վրա ու մի քանի վայրկյանում ջարդուփշուր արել սրճարանի գույքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանուց առաջ սրճարան վազում մի կին, իսկ նրա հետևից՝ արդեն կատաղած ցուլը: Մի քանի իր այսուայնկողմ նետելուց հետո ցուլը վայր է գցում կնոջը, որին օգնության է հասնում աշխատակիցը: Ի վերջո, կենդանին հանգստանում […]

̰
Կարծում եմ՝ ներկա պահին կարիք չկա Արցախ գնալ. Ալեքսանդր Լապշինի հարցազրույցը SHANTNEWS-ին

18:40 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման ընթացքում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է ներկայացրել Հայաստան այցի մասին: «Այցիս նպատակը զբոսաշրջային է, ես մեկուկես ամիս կանցկացնեմ Հայաստանում, կհանդիպեմ ընկերներիս, հետաքրքիր վայրեր կգնամ. սա է իմ միակ նպատակը: Ես եղել եմ ավելի քան 140 երկրում, ես գնացել էի Հարավային Ամերիկայի երկրներ, որպեսզի հանդիպեմ ուրուգվայցի կամ արգենտինացի պատգամավորների, որոնց […]

̰
Անցած 12 ամսում Երևանում արձանագրվել է հանցագործության 13251 դեպք` նախորդ տարվա 11685-ի դիմաց

18:29 23.01.2019

Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Խորհրդակցությունը վարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու […]

̰
Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության

18:20 23.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, […]

̰
Շտապօգնության մեքենաների փոխարեն բժիշկները թեթև մարդատարով կժամանեն. ԱՆ ոլորտում ծրագրվող փոփոխությունների մասին

17:51 23.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ շտապօգնության ոլորտում փոփոխությունների ծրագրեր ունեն. «Մեր շտապօգնության կանչերի ճնշող մեծամասնությունը շտապ օգնության կանչ չէ, պարզապես բժշկի կանչ է տուն ու այդպես չպետք է լինի: Շտապօգնության մեքենաները ծանր վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են աշխարհում, բայց մենք ունենք հակառակ վիճակը, երբ հոսպիտալիզացիայով ավարտվում է կանչերի […]

̰
BACK_TO_TOP