13:42 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշման մեջ տեղ գտած սխալները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բողոքը: Նրանք նկատի ունեն կալանքը երկարացնելու բոլոր հանգամանքները: Լրագրողների այն հարցին, թե այս ընթացքում […]
13:36 29.01.2019
Գազի թեման շատ զգայուն հարց է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրուցավարը ճշգրտող հարց տվեց՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը […]
13:28 29.01.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) 2018 թվականին նահանջ ունեցող երկրներից են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան: «ԱՄՆ-ն 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է, գնալով այս տարիների ընթացքում վատանում է»,- ասել է Հոկտանյանը: Ի դեպ, Բրազիլիան այդ […]
13:01 29.01.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հունվարի 29-ի դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: «Տպավորություն է, որ դուք ուզում եք՝ ես անպայման կալանավորվեմ»,- ասաց նա: Դատարանի որոշումը նա չմեկնաբանեց, նշեց, որ երբեք սովորություն չի ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ, կարծում է, որ դրանք պետք է կատարվեն` անկախ ամեն ինչից: Մարտի 1-ի դեպքերին վերաբերող հարցերին նա չպատասխանեց, […]
12:15 29.01.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաներն ընդդեմ առցանց տաքսի ծառայությունների անազնիվ մրցակցության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տաքսու վարորդները փակել են Մադրիդի ամենահայտնի Պլազա դել Սոլ հրապարակը և գործադուլ հայտարարել: Նրանք բողոքում են, որ առցանց տաքսի ծառայությունները չեն ենթարկվում այն նույն օրենքներին, ինչ սովորական տաքսի ծառայությունները և […]
12:14 29.01.2019
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:
22:54 28.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը: Լրագրողների դիտարկմանը, թե Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառների մեջ շրջանառվում է նաև իր անունը, կա նաև հիմնավորում, թե դա Ամուլսարի հետ է կապված, նա արձագանքեց. «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը, ուղղակի անձամբ իմ ենթակայության տակ […]
22:41 28.01.2019
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի արած արտահայտությանը: Լրագրողը նշել էր, որ Վիտալի Բալասանյանն ամոթանք է ուղղել Խաչատրյանին «Մարտի 1»-ի գործով նախկին հրամկազմին առաջադրված մեղադրանքերի մասով, ինչին ի պատասխան, ՀՔԾ պետն ասել է. «Եկեք այս տոնական օրով ես Վիտալի Բալասանյանի խոսքերին չանդրադառնամ»: Լրագրողի դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը […]
21:43 28.01.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պարոնա՛յք զինծառայողնե՛ր, Հարգելի՛ հյուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի […]
21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում: Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ […]
20:02 28.01.2019
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Զինված […]
18:17 28.01.2019
Արդյո՞ք գերտերությունները խոչընդոտ չեն հանդիսանա, երբ Հայաստանը սկսի զենքի սեփական արտադրությամբ զբաղվել. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, երբ նա խոսել է սեփականն ունենալու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց մենք հնարավորություն ունենք դրա […]
18:01 28.01.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղվել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք, բայց նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործով: Ինչ որոշում կկայացվեն նախաքննության և դատաքննության մարմինների կողմից, այդպես էլ կշարունակենք: Մենք հասկանում […]
17:30 28.01.2019
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Հայոց բանակին, հայ զինվորներին տոնական այս օրվա առթիվ շնորհավորելով` Խաչատուրովը նշեց, որ մաղթում է միայն առողջություն, հաղթանակ: «Ու ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,- ասաց նա: Իր նկատմամբ հարուցված քրեական գործի ու այլ թեմաների Խաչատուրովը չցանկացավ անդրադառնալ:
17:22 28.01.2019
Իրավապաշտպանները բավականին մտահոգիչ են համարում այն, որ 2018 թվականին՝ մեկ տարվա ընթացքում մահվան 63 դեպք է գրանցվել հայկական բանակում. այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո լրագրողներն այս մասին հիշեցրել են ՀՀ նախագահին՝ հավելելով, դեպքերը վերջին տարիներին գնալով ավելացել են. «Տեղյակ եմ, և երբ որ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ, ավելի ճշգրիտ թվեր […]
17:18 28.01.2019
Այսօր՝ նախագահական նստավայրում կայացած հյուրընկալության ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից, թե արդյո՞ք պարգևատրումներ կատարվել են ԱԱԾ համակարգում։ «Պարգևատրումներ չենք տվել, ես, ճիշտն ասած, տեղյակ էլ չէի տենց պարգևատրումների մասին: Մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- ասել է Վանեցյանը:
17:14 28.01.2019
ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնի առիթով այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու բարեկամները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: SHANTNEWS.am-ը զրուցել է նրա մոր և պատերազմի մասնակից, զոհված մյուս տղաների հարազատների հետ:
17:11 28.01.2019
Այսօր ՀՀ նախագահական նստավայրում պարգևատրված զինվորականներից է եղել նաև մայոր Վահագն Իվանյանը. «Առաջին մեդալը չէ, բայց ավելի պարտավորեցնող է, ուժ ու եռանդ է տալիս, որ ավելի լավ ծառայենք, ավելի ապահով պահենք երկրի սահմանները»,- ասել է սպան: Վահագն Իվանյանն ասել է, որ ծառայության մեջ է արդեն 18 տարին: Համարում է, որ այս օրը միայն բանակի համար […]
16:51 28.01.2019
«Փառք Աստծո, հիմա ինձ թվում է լավ է՝ համեմատած մեր ժամանակվա, էն ժամանակ բանակ էլ չկար, ում ձեռքն ինչ ընկնում, դրանով պայքարում էին»,- այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգևատրման ժամանակ հիշողություններով է կիսվել ազատամարտիկ Անդրանիկ Մանուկյանը, որը ևս պարգևատրվողների շարքում էր: Ազատամարտիկն ասել է, որ հիմա զինվորներն ավելի «ժիր ու դուխով են», իր որդին էլ […]
15:55 28.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ, ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողներին աշխատանքով ապահովելու համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՀԿ-ների, բարեգործական կառույցների ու բիզնես ոլորտի հետ: Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ ծրագրի առաջին […]
15:34 28.01.2019
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում՝ բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ հարցուպատասխանը սկսելով շնորհավորանքով: Արմեն Սարգսյանն ասել է, որ նաև ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով է բոլոր հայրենակիցներին շնորհավորում Բանակի օրվա առիթով: «Բանակն ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, որովհետև մեր նման երկիրն իր այս հանգրվանում պարփակում է իր […]
13:50 28.01.2019
Արցախում մեկնարկել է զինվորական ճտքակոշիկների արտադրությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից, արտադրանքի որակը բարձրացնելու համար ընտրվել է հատուկ հումք: Օգտագործվում է հիդրոֆոբ կաշի: Կոշիկների տակացուներն ամրացվում են նոր ձևով: Ճտքակոշիկների առաջին խմբաքանակի արտադրությունն արդեն ավարտական փուլում է:
12:42 28.01.2019
«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների […]
10:27 28.01.2019
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ Արցախի ԱԻ ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը այլևս կարիք չի տեսնում խոսելու իր պաշտոնանկության մասին, քանի որ մինչ այս արդեն շատ է խոսվել այդ մասին։ Իր այս որոշման մասին նա այսօր ասաց Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նրան մեկ այլ հարց տվեցին՝ նեղացած չէ՞ իշխանություններից։ «Իհարկե, ո՛չ։ Եթե նեղացած լինեմ, էստեղ […]
23:58 27.01.2019
«Չէի ուզում մանրամասնել, բայց այս տեսանյութը ստիպեց»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տիկնոջ հետ անակնկալ այցելել է Տիգրան Մանսուրյանին։ «Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի: Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ […]
00:00 27.01.2019
Հունվարի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հանցագործությունը կատարվել էր varks.am-ի Հալաբյան 31\6 հասցեում գտնվող մասնաճյուղում։ Գլխարկով երիտասարդը, որն իբր վճարում կատարելու համար էր մտել կազմակերպություն, անցել էր սեղանի մյուս կողմն ու դրամարկղերից մոտ 1.500.000 դրամ հափշտակվել։ Հունվարի 14-ին դարձյալ վճարում կատարելու պատրվակով նույն վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած երտասարդը, ցատկել էր սեղանից այն […]
22:24 26.01.2019
86 տարեկանում մահացել է լեգենդար երգահան, դաշնակահար ու երգիչ Միշել Լեգրանը, որը մոր կողմից հայկական արմատներ է ունեցել: Հիշեցնենք, որ նրա մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, ամուսնությունից երեք տարի անց բաժանվել է Լեգրանի հորից՝ Ռայմոնդ Լեգրանից: Փոքրիկ Միշելը 10 տարի ապրել է մոր և մայրական պապի ՝ Սարգիս Տեր-Միքայելյանի հետ: Երևանում բնակվող նրա ազգական Գեղամ Միքայելյանը պատմել […]
19:50 26.01.2019
Հայտնաբերվել է 2018թ. նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման երկրորդ մասնակիցը: Երկու դիմակավոր անձինք ներխուժել էին գյուղի բնակիչներից մեկի տուն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած տեսանյութից: Մանրամասները՝ տեսանյութում:
19:39 26.01.2019
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց: Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային […]
19:08 26.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր իր հետ կապ ունեցող կուսակցություն է ստեղծվում: Մասնավորապես, լրագրողներից մեկն ասել է, որ խոսքը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կողմից հայտարարված քաղաքական ուժի մասին է: Լրագրողի ճշող հարցին՝ արդյո՞ք նախագահը մտադրություն ունի ինչ-որ կուսակցություն հիմնել կամ հիմնավո՞ր են այն խոսակցությունները, թե նախագահը կապ […]