13:58 26.01.2019
Հաշվի առնելով հանգամանքը, որ առայժմ նախաքննություն է ընթանում, մենք դեռևս հստակ չենք կարող ասել, թե որն է ռուս զինծառայողի կողմից Ջուլիետա Ղուկասյանի հանդեպ նման դաժան բռնության դրդապատճառը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այսինքն՝ Ռազգիլդեևի շարժառիթը կամ դրդապատճառը որն է՝ չգիտենք, հայտնի չէ, բայց որոշակի հարցեր մեր կողմից արդեն ներկայացրել ենք»,- ասել է նա:
Նա հայտնել է, որ ներկայում գործի շրջանակում իրականացվող նախաքննությանը զուգահեռ իրավաբանների իրենց խումբը նույնպես աշխատանք է տանում՝ պարզելու կատարվածի հանգամանքներն ու դրդապատճառը:
«Ելնելով նախորդ դառը փորձից՝ Պերմյակովի գործը, Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված, ես չպետք է ելնեմ այն կանխավարկածից, որ իրականացվում է … Մենք ինքներս ներկայացրել ենք նաև մեր միջնորդությունները՝ պարզելու համար այդ դրդապատճառները»,- ասել է Արթուր Սաքունցը:
Նա նաև հայտնել է, որ բացի իրենից, գործն ուսումնասիրվում է իրենց կազմակերպության ևս 2 փաստաբանների՝ Արայիկ Սարգյանի և Հայկ Հակոբյանի կողմից:
Հիշեցնենք՝ 2018թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...