TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՖՖ-ն այս պահին չունի որոշակի դիրքորոշում «լեգեոներների» սահմանափակման հետ կապված. Արթուր Ազարյան

18:35 30.01.2019

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող Հայաստանի Բարձրագույն խմբում «լեգեոներների» քանակի սահմանափակմանը, և մի շարք այլ հարցերի: «ՀՖՖ-ն այս պահին չունի որոշակի դիրքորոշում օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հետ կապված: Մենք ցանկանում ենք առողջ քննարկում ծավալել ակումբների ղեկավարների հետ և ձևավորված կարծիքների հիման վրա կայացնել որոշում»,- ասել է Արթուր Ազարյանը:

̰
Վալերիյ Օսիպյանը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում

17:11 30.01.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նկարահանվել է Հրաչյա Սաֆարյանի տեսահոլովակում: Այն կոչվում է «Իրավապահ զինվոր»: Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը գրել են Մարինե Գյուլումյանն ու Հարություն Հարությունյանը: Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է հունվարի 26-ին:

̰
Ինչո՞ւ ոստիկանը չի միջամտել Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու պահին. պարզաբանում է ոստիկանությունը

16:40 30.01.2019

«Եթե ոստիկանի կողմից թույլ է տրվել տարբերակված մոտեցում կամ անգործություն, ապա այդ ոստիկանը վստահաբար ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե որ ցույցերի, որ միջոցառումների ընթացքում է նման բան տեղի ունեցել»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանն ահազանգել […]

̰
Քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. փաստաբան

16:10 30.01.2019

«Այսօր ստացվում է, որ դատական համակարգում ընտրովի և սելեկտիվ արդարադատության հետևանքով այդ անձը 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դուրս է եկել և նրա օրգանիզմը չի դիմացել: Անձը մահացել է սրտի կաթվածից: Ցավալին այն է, որ սա հերթական ապտակն է դատական իշխանությանը»,- անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվանը՝ ասել է Հելսինկյան […]

̰
Եթե մենք պետք է գնանք որոշակի զիջումների, ուրեմն պետք է ստանանք «երկաթբետոնե» երաշխիքներ. Գալստյանը՝ արցախյան խնդրի մասին

16:02 30.01.2019

Ադրբեջանցիները ցանկանում են Արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորում, իսկ մեզ դա ձեռնտու չէ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը: «Նրանք ասում են՝ սկզբում մեր շրջանները տվեք, հետո կխոսենք: Ադրբեջանցիները ցանկանում են Արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորում. մեզ դա ձեռնտու չէ: Եթե մենք պետք է գնանք որոշակի զիջումների, ուրեմն պետք է ստանանք […]

̰
Եթե ես տուժող լինեի, կառավարությունն ինձ սանատորիա կուղարկեր մի տասն օրով. տուժողի ցուցմունքը ՊՊԾ գնդի գրավման մասին

15:51 30.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսեց տուժող Անահիտ Ենգիբարյանին, որը շտապօգնության ֆելդշեր է եղել և ՊՊԾ գնդի գրավման օրը բրիգադի կազմում բուժօգնություն է ցույց տվել գնդում գտնվողներին: 2016 թվականի հուլիսի 17-ին բրիգադով կանչը սպասարկել են ժ. 22.30-ի սահմաններում և գնդում մնացել են մինչև ժամը 00.00-ն: Նրա խոսքերով՝ որևէ մեկն իրենց չի արգելել […]

̰
Ոստիկանությունը ներկայացրել է տեխանցագրերի խնդիրն ու ՃՈ-ում սպասվող փոփոխությունները

15:33 30.01.2019

«Ոստիկանությունն անում է հնարավոր ամեն բան ժամ առաջ տեխանցագրերի խնդիրը լուծելու համար»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ քանի որ ավտոմեքենաների աննախադեպ քանակ է ներկրվել Հայաստան, որոշակի խնդիրներ են առաջացել, իսկ ժամանակավոր տեխզննման կտրոնը որևէ խնդիր չի առաջացնում: ՀՀ ոստիկանության […]

̰
Մհեր Ենոքյանի տեսանյութը ստանալու համար ոստիկանություն է դիմել փաստաբանը. Ահարոնյան

15:17 30.01.2019

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի տեսանյութը ստանալու համար ոստիկանություն է դիմել փաստաբանը: Այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Հեշտ է ոստիկանությունից տեսանյութ ստանալը, երբ փաստաբանն է դիմում: Քաղաքացուն չի տրամադրվում: Մհեր Ենոքյանի տեսանյութի համար ոստիկանությանը գրություն է ուղարկել փաստաբանը, տվյալ դեպքում կարևոր չէ, թե որ կողմի […]

̰
Մինչ օրս պատերազմի մեջ ենք ու այն աստիճանի ենք համակերպվել այդ մտքի հետ, որ դրանից վախենում եմ. Բախշյան

15:09 30.01.2019

28 տարի առաջ չեմ մտածել՝ ինչ է լինելու հետագայում, բայց, եթե հարցնեին հաստատ, կասեի, որ 28 տարի հետո մենք խաղաղություն ենք ունենալու: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կպատկերացներ, որ այսքան տարի հետո պատերազմ կարող էր լինել: «1991-ին չէ, բայց 1994-ից հետո, զինադադարից հետո, էդ համոզմունքը, կոնկրետ ես հիշում […]

̰
Համաներումով ազատված 581 անձից 30-ը կրկին հանցագործություն է կատարել. Արմեն Ղուկասյան

14:14 30.01.2019

«ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումից հետո ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն այսօրվա դրությամբ` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը՝ բնակարանային»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։ Անդրադառնալով կրկնահանցագործության և համաներման կապին` նա ասաց, որ նման հետազոտություն ոստիկանությունում արվել է […]

̰
ԱՄՆ-ում դրոշներով «հարձակվել են» հայկական դպրոցների վրա

09:40 30.01.2019

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ՝ «ատելության միջադեպի»:  Էնսինոյի Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տարածքներում Թուրքիայի դրոշներ են կախվել: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ ԱՄՆ-ի իր աղբյուրից: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ երկու թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն […]

̰
Չինաստանում վազորդները 5կմ վազել են  սառույցի վրա

00:21 30.01.2019

Չինաստանում հազարավոր մարդիկ մասնակցել են սառցակալած լճի վրայով քայլելու մրցույթին: Այս մասին հայտնում  է ТСН  լրատվականը: «Մասնակիցները որոշել են մրցել երկու մրցաձևում, որոնցից մեկը կիսամարաթոնն է, իսկ մյուսը 5 կմ վազքն է սառույցի վրա»,- ասված է նյութում: Նշվում է, որ վազորդների համար շատ դժվար է եղել սառույցի վրա հավասարակշռություն պահել և դրա հետ մեկտեղ միմյանց չխանգարել: […]

̰
Կուբայում հազարավոր մարդիկ մասնակցել են «Ջահերով երթ»-ին

23:44 29.01.2019

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը և նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն Հավանայում միացել են հազարավոր ուսանողների կողմից կազմակերպված ամենամյա «Ջահերի երթ»-ին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ կերպ նրանք հարգանքի տուրք են մատուցում ազգային հերոս Խոսե Մարտիին և տոնում են Կուբայի անկախությունը: Հավելենք, որ Խոսե Մարտին եղել է կուբացի ժողովրդավարական հանրապետական գործիչ և գրող: Իսկ «Ջահերով […]

̰
Հայ դերասանները միտումնավոր բարկացրել են Սոչիի տաքսու վարորդներին

23:35 29.01.2019

Հումորային սերիալի դերասաններ Արտյոմ Կարագյոզյանն ու Վարդան Դանիելյանը Սոչիի տաքսու վարորդների հետ գին են սակարկել ու շատ ծիծաղելի կերպով: Կարագյոզյանը զբոսաշրջիկի տեսքով մոտեցել է տաքսու վարորդներին և սկզբից հարցրել է, թե որքան գումարով նրան կհասցնեն իր նշած վայրը: Տաքսիստները ներկայացրել են ծառայության գինը, որից հետո հայտնվել է դերասանի ընկերը՝ Վարդան Դանիելյանը՝ հայ տաքսիստի կերպարով, և […]

̰
Կրակոցների քչացումը բանակցային գործընթացների արդյունք է. Արտակ Դավթյան

20:00 29.01.2019

«Կրակոցների քչացումը արդյունք է բանակցային գործընթացների կամ ղեկավարությունների պայմանավորվածության: Գործընթացները շարունակական բնույթ են ունեցել և կունենան: Կրակոցների քանակությունը, իհարկե, անկում է ապրել, սակայն անմիջապես շփման գծում նշանառու կրակոցների քանակը մնում է անհամեմատ ավելի քիչ»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել է, որ պետությունը […]

̰
Տարվա ընթացքում մոտ 287 մլն դրամի պարգևավճարներ են տրվել, որոնք թաքցվել են հանրությունից. Մարությանը՝ քաղաքային նախկին իշխանությունների մասին

19:13 29.01.2019

Այսօր Երևանի ավագանու նիստի հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարգևատրումների հարցին՝ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի փոխքաղաքապետները ստացել են 600000-ական դրամ: «Այս ընթացքում տարբեր անձանց ու լրատվամիջոցների կողմից այս առումով համեմատություններ եղան: Նախկինները, ներկաները… Ես ինքս չեմ սիրում անդրադառնալ նախկինների աշխատելաոճին: Մենք եկել ենք, ստանձնել պատասխանատվություն և գնում ենք առաջ: Բայց, այնուամենայնիվ, սա […]

̰
Մանրամասներ ՀՀ վարչապետի` Շվեյցարիա կատարած այցից

19:06 29.01.2019

Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շվեյցարիա կատարած այցից: Նա հայտնեց, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման սրահը լեցուն էր, գործարարները այնտեղ ներկայացված էին այն առավելագույն չափով, որի հնարավորությունն էր տալիս սրահը: «Խանդավառությունը շատ-շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր, քան […]

̰
Հայտնի է «ՎՏԲ Հայաստան Բանկի» վրա հարձակում կատարած անձի ինքնությունը

18:33 29.01.2019

«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում կատարած անձն ազգությամբ հայ՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 33-ամյա տղամարդ է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առիթով Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկանների […]

̰
̰
Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր

18:16 29.01.2019

Վալերիյ Օսիպյանը ողջունել է ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողներին, որոնք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։ «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»,- ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծել է Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը

17:52 29.01.2019

Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած  առանձնազրույցից հետո լրագրողներին հայտնել են, թե ինչ հարցեր են քննարկել: «Հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք: Կցանկանամ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել հանձնակատար Հանին այս այցի և այն զրույցի, երկխոսության համար, որ ունեցանք»,- ասել է […]

̰
Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու. ԱԳ նախարարն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

17:28 29.01.2019

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն  ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։ «Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են և ավելի քան հայտնի են, դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, դուք գիտեք՝ […]

̰
Ինչպե՞ս են ոչ ժողովրդավար երկրները Կոռուպցիայի ընկալման համաթվի լավ ցուցանիշ ունենում

16:54 29.01.2019

Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]

̰
Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ

16:08 29.01.2019

Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն […]

̰
Ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ. Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին

15:44 29.01.2019

Շատ պետություններում, որոնց թվում է նաև Ռուսաստանը, քննվում են գործեր, որոնք կապված են նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսպիսի համեմատությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վաղեմությանն անդրադառնալիս ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա պետք չէ դնել որևէ ժամանակային սահմանափակում: Փաշինյանը […]

̰
Ինչպես է Փաշինյանը հրաժարվել բիզնեսմենների «նվերներից»

15:14 29.01.2019

Հայաստանում բոլոր գործարարները նույն հնարավորությունները և հասանելիությունն ունեն շուկայում, և այլևս որևէ մեկի համար խոչընդոտներ չկան շուկայի հասանելիության տեսանկյունից: Խոսքը նաև քաղաքական տեսանկյունից հասանելիություն ապահովելու մասին է: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությանն անդրադառնալիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ մեզ հաջողվեց արմատախիլ անել […]

̰
Հայաստանում ներդրումներ հիմնականում կատարում են սփյուռքահայերը. Փաշինյան

14:57 29.01.2019

Նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները շուրջ 50 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, թե հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում որտեղի՞ց են ստացվում օտարերկրյա ներդրումները՝ Ռուսաստանի՞ց, Միացյալ Նահանգների՞ց, գուցե Իրանի՞ց: «Հիմնականում ներդրողները հայկական Սփյուռքից են, հիմնականում հայերն են՝ […]

̰
Մեծ հյուրանոց՝ հայ-իրանական սահմանի մոտ, Թեղուտի հանքի վերագործարկում. Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

14:36 29.01.2019

Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]

̰
Ի՞նչ արդյունք ունեն Հայաստանն ու հարևան երկրները. ԿԸՀ հարցում

13:48 29.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի ԿԸՀ (կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Եթե Հայաստանը 180 երկրների ցանկում 2017 թվականին կոռուպցիայի ընկալման համաթվով 107-րդ հորիզոնականում էր, ապա 2018-ին՝ 105-րդ: Հարևան Վրաստանը ցուցակում 41-րդն է, Թուրքիան՝ 78-րդը, Իրանը՝ 132-րդը, ՌԴ-ն՝ 138-րդ, Ադրբեջանը՝ 152-րդ, Հիշեցնենք, որ որքան շատ են երկրի միավորները, նշանակում է՝ այնտեղ այդքան […]

̰
Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին ու դուստրը. փաստաբան

13:42 29.01.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշման մեջ տեղ գտած սխալները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բողոքը: Նրանք նկատի ունեն կալանքը երկարացնելու բոլոր հանգամանքները: Լրագրողների այն հարցին, թե այս ընթացքում […]

̰
BACK_TO_TOP