15:36 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներին: Նա խոսեց արդեն իսկ արված մշակումների մասին, որոնց խոստացել էր ելույթով անդրադառնալ: «Մշակումների մի մասն արդեն սպառազինության մեջ է, ոլորտում կուտակված լրջագույն պոտենցիալ կա, օրենսդրական դաշտում այս տարիներին ընդունել ենք օրենքներ, որոնք խրախուսել են դրսից մատակարարումները, այստեղ լուրջ բացթողում ունենք: Հուսով […]
15:24 17.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկի ժամանակ ասել է, որ կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի. «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և մենք զուգահեռ նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Գիտեմ, որ հարցը շատ հետաքրքրում է, ուզում եմ ասել հետևյալը՝ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների […]
15:00 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց նախորդ ելույթներից մի քանիսին: Նա դիմեց մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Մայրապետյանի գործով, որ ասում էր` ձեզ դատի են տվել, պետք է այդ գործը մարսեք, ասաց, որ դա նախաքննական մարմինների փնթիության արդյունքն էր, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է: Ես որպես իրավաբան պարզաբանեմ, թե իրականում ինչի մասին […]
14:50 17.01.2019
Այն, ինչ վերջին 7 ամիսներին անում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա փորձ է կողմերին բերել Վիեննայի համաձայնությունների իրականացման շրջանակ: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ հունվարի վերջին նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների […]
14:35 17.01.2019
ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը խորհրդարանական խմբակցությունների կողմից առայժմ չի քննարկվել՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, պարզաբանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Իգիթյանին վստահվելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխնախագահի պաշտոնը, իսկ պատվիրակությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության […]
13:44 17.01.2019
Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը խոսել է լրագրողների, ինչպես նաև կառավարության շենք մտած մի շարք ավտոներմուծողների հետ: Վերջիններս կրկին բողոքում են ավտոմեքենա ներկրելու համար սահմանված բարձր հարկերից: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում […]
13:40 17.01.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է տնտեսության զարգացման կառավարության երկարաժամկետ ծրագրի մասին: «Արվելու է ամեն ինչ, որ հնգամյա ժամանակահատվածում ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Ընդ որում՝ այդտեղ գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները»,- ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց, որ այսօր չկա որևէ […]
13:34 17.01.2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ պարզաբանել է, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը գործադիրը կարող է առայժմ չուղարկել խորհրդարան, այլ սպասել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտին, որից հետո Ազգային ժողովի նիստը կընդհատվի և կրկին կվերսկսվի նախագծի ներկայացումից հետո: Մարուքյանը հորդորել է կառավարությանը նախագիծը խորհրդարան ուղարկել […]
13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց. «Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության […]
12:50 17.01.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ այս օրերին ջրային կենդանիների, բույսերի ապօրինի արդյունահանման դեմ պայքարին ուղղված միջոցառումներ են ձեռնարկում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումները: Հունվարի 12-ին ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են սիգ վաճառող 2 տղամարդու, որոնք Գավառի և Սևանի բնակիչներ են: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերված 40 սիգը հանձնվել է Բնապահպանության […]
12:30 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին: «Բոլորը ուրախ են ու հպարտ, որ հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց Մարդու իրավունքների խնդիրներ ունենք, խոսողներ չկան, այն մարմինները, ինստիտուտները, որ պիտի խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել, որ երբեք չենք […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա: […]
10:43 17.01.2019
Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է: ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի […]
10:39 17.01.2019
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագրի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կառույցների հետ համագործակցության եզրերի մասին. «Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ը՝ Արցախի քաղաքացի, մյուսը՝ ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի: Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում […]
10:05 17.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա […]
01:00 17.01.2019
Փաստաբանների անվտանգության ապահովման համար պետք է գործի թե՛ իրավական, և թե իրավապաշտպանական համակարգը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մենք խնդիր ունենք նաև օրենսդրական դաշտում: Ի դեպ, պետք է տեղեկացնեմ, որ ԱՆ-ն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով […]
00:15 17.01.2019
Փաստաբանական ոլորտում ու օրենքներում փոփոխություններ պետք են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Մենք փաստաբանության օրենքում էլ բարեփոխումների կարիք ունենք և այդպիսի նախագիծ էլ ունենք նույնիսկ՝ Արդարադատության նախարարության հետ կազմած, որը բավական երկար ժամանակ է՝ դեռ ԱԺ չի հասնում: Այո՛, ունենք, կարիքն ունենք, և ոչ միայն […]
23:30 16.01.2019
Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանն այցելել է Կարիֆոռնիայում տեղակայված Facebook սոցիալական ցանցի նոր գրասենյակ, որտեղ հանդիպել է հայազգի գործարար Դավիթ Զոհրաբյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Յանը։ «Հիանալի հանդիպում էր Դավիթ Զոհրաբյանի հետ Facebook-ի նոր գրասենյակում: Զարմանահրաշ վայր, հիանալի մարդիկ»,- գրել է նա։ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989680646/ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989775646/
22:55 16.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղերձով քաղաքացիներին ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին տեղեկատվություն. «Դպրոցներում ունենք 2․4 % բացակայություններ: Հիվանդանոցներում եղած հիվանդների քանակի անկում ունենք, որոշ հիվանդանոցներում մեծ տոկոսով: Ունենք 50 երեխայով պակաս հոսպիտալացված, նույն միտումը կա նաև մեծերի մոտ: Ավելի շատ ունենք դուրս գրումներ, քան ընդունվողներ: Վերակենդանացման բաժանմունքում, շտապօգնության կանչերի, պոլիկլինիկա դիմողների […]
20:51 16.01.2019
Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում […]
19:07 16.01.2019
Այսօր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ գիշերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Ըստ լուրերի՝ մահացության պատճառը, այսպես ասած, խոզի գրիպն է: SHANTNEWS.am-ն այսօր եղել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ մեր թղթակցին վստահեցրել են, որ H1N1-ը որևէ առնչություն չունի թե՛ 6 ամսական փոքրիկի, և թե՛ օրեր առաջ նույն հիվանդանոցում մահացած 12-ամյա երեխայի […]
19:00 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նիստերի դահլիճում այսօր բախում է եղել դեսպանների թեմայի շուրջ: ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ […]
18:26 16.01.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ 9 տարի աշխատել է եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: Իր խոսքում նա կիսեց նաև «Լուսավոր Հայաստանի» գործընկերների մտահոգությունները SEPA-ի (եվրոյով վճարման միասնական գոտի) հետ կապված: «Այստեղ իսկապես դանդաղում կա: Հասկանում եմ, որ մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ […]
18:02 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը բնորոշել էր որպես «ավտորիտար բնույթի երկիր»: «Պատգամավորն ընդգծել էր՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- […]
17:08 16.01.2019
Երեկ ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես և ավելի վաղ հայտարարել էր, քվեարկել է ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին: Այս որոշումն «Իմ քայլի» անդամները բազմիցս պարզաբանել են: Այսօր արդեն Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է. «Կխախտվեր այն տրամաբանությունը, որ կա. ակնհայտ 22 թե […]
16:56 16.01.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական […]
16:54 16.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել Բիլյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ: Պավել Մանուկյանն էլ իր կողմից ավելացրեց, որ «Բիլյանը հայրենիքին նվիրված մարդ է, այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի է […]
16:46 16.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ներկայացրել է հաշվետվություն՝ 2018-ի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման վերաբերյալ: Նա պարզաբանել է, որ մինչ 2018-ի հունվարի 1-ը պետեկամուտը զուտ փողերի ներհոսքն է եղել գանձապետական հաշիվներ: Իսկ հունվարից հետո հարկային հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի դիմաց կատարվել է վճարում, համարվում է պետբյուջեի համար հարկային եկամուտ: Դավիթ Անանյանը հաշվետվությունը ներկայացրել է […]
16:40 16.01.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կոչ է արել ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին վերանայել իր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից. «Հարգելի՛ պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից: Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեհամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել […]
16:39 16.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել դատական նիստի ընթացքից: Պաշտպանական կողմը դատարանին 15-ից ավելի տեսաերիզ է ներկայացրել, որոնք, ըստ պաշտպան Օրբելյանի, հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը: […]