16:30 16.01.2019
«Նոր Toyota Camry-ները գնվել են 1.5 տարի առաջ, նախորդ խորհրդարանի կողմից: Այդ մասին հրապարակում արած լրատվամիջոցն ուղղակի չի ճշտել»,- այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հավելել է, որ քննարկվում է ԱԺ ավտոպարկում մեքենաների քանակը պակասեցնելու թեման: Լրագրողների այն հարցին, թե այս պահին Սիմոնյանը ի՞նչ մեքենայով է երթևեկում, վերջինս պատասխանեց, որ երթևեկում է […]
16:10 16.01.2019
Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ […]
16:02 16.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հունվարի 16-ին խորհրդարանում հանդես եկավ առաջարկով` ուղղված Հայաստանի կյանքին Սփյուռքի ավելի ակտիվ ներգրավվածության ապահովմանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական նպատակներից մեկը հայության մարդկային, ֆինանսական և ինտելեկտուալ ներուժի կենտրոնացումն է Հայաստանի Հանրապետությունում, որին ձգտում է ցանկացած հայ: Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ թռիչքային մեծ հաջողություններ կարձանագրվեն, եթե գոնե մասամբ սա իրականացվի: […]
15:42 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերող քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանում պատգամավորները տալիս են նախարարներին ուղղվելիք հարցեր: «Ձեր հանձնաժողովն է իրականացնելու վերահսկողություն, ուստի այդ հարցերը ձեզ պետք է տրվեին: Մենք շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք Սփյուռքում Հայաստանը ներկայացնողներին: […]
15:25 16.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի հունվարի 16-ի նիստում հարց բարձրացրեց, որ տարիներով ծառացել է Գյումրիի քաղաքապետարանի առջև: Նա հայտնեց, որ Գյումրիի քաղաքապետարանից է ֆինանսավորվում 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարան և մեկ տիկնիկային թատրոն, որը ՀՀ-ում առաջինն է: «Այդ չեղած բյուջեն, որը մոտ 3 մլրդ դրամ է, դրա մոտ 30-40 տոկոսը […]
13:34 16.01.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակից Վահե Ավանեսյանը բարձրացրեց Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը հարցը։ Հարցն այն է, որ Ուելդանով-Գալուստյանն արդեն երկու տարի է՝ Ադրբեջանում է պահվում, և ի՞նչ է արվում նրան օգնելու համար։ Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների ու քննարկումների ընթացքում իրենք […]
13:20 16.01.2019
«Կարա Մոնղոլիայի դրոշն էլ կախված լինի, բայց ես գիտեմ մի բան, որ ՀՀ դեսպանատան գլխին եղել է միայն ՀՀ դրոշը: Ինչ վերաբերում է ՌԴ շահերը սպասարկելուն, ապա դա Ադրբեջանի թեզերից է»,- հունվարի 16-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի շուրջ ԱԺ նիստերի դահլիճում […]
13:14 16.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին հարց ուղղեց` կապված նախարարությունը կրճատելու որոշման հետ: «Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում, մոտ 8 ամիս եղել եք Սփյուռքի նախարար, Ձեր հարցազրույցներում, արտերկրյա այցերի ժամանակ շեշտադրել եք, որ կարևոր է նախարարության ու Ձեր` որպես նախարարի, առաքելությունը, հետո գալիս եք խորհրդարան, նախարարությունն ընկնում […]
13:06 16.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ խորհրդարանում հանձնաժողովների նախագահներ են ընտրում: Հերթը հասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը, որպես նախագահի թեկնածու՝ առաջադրվել է ՀՀ Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը։ «Ձեր կարծիքն է հետաքրքիր երկպալատանի խորհրդարանական համակարգին անցնելու մասին»,- հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը: […]
12:48 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանից այսօր խորհրդարանում Աժ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հետաքրքրվել է ռուսերենի ճակատագրից. «Ռուսաց լեզվի դերի աստիճանական անկում ենք նկատում, կցանկանայի լսել ռուսերենի՝ որպես երկրորդ լեզվի, պաշտպանության տեսակետից»,- ասել է Ալեքսեյ Սանդիկովը: «Ես՝ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, չեմ կարող պատասխանել: Այս […]
12:30 16.01.2019
Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել […]
12:24 16.01.2019
ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ «Լուսավոր Հայաստանին» մեղադրելով զրպարտության մեջ, ինչից հետո դահլիճում աղմուկ […]
11:40 16.01.2019
Ազգային ժողովում այսօր հանձնաժողովների նախագահներ են ընտրում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ամփոփիչ ելույթում նշեց, որ քննարկումները հնարավորինս պետք է լինեն քաղաքական, անդրադարձ լինի համակարգային խնդիրներին, ոչ անձերին: Ռուբինյանը կարևորեց անցյալին գնահատական տալը, բայց նաև ներկայից չշեղվելն ու ապագան նախագծելը չդադարելը: Արձագանքելով հնչեցված որոշ քննադատությունների` Ռուբինյանը նշեց՝ […]
11:39 16.01.2019
Այսօր խորհրդարանում դեսպաններից մեկի աշխատանքին վերաբերող թեմայով բանավեճից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ամբիոնից ասել է. «Մի քանի պատգամավորներ էս ամբիոնից ասում են, որ մենք ընդդիմախոսներ են, թշնամիներ չենք: Եկեք պահպանենք մեր հավաստիացումները, չդավաճանենք մեր խոստումներին: Հիմա էլ ես եմ հայտարարում ԲՀԿ-ի անունից՝ մենք թշնամիներ չենք, հարգելիս, մենք ընդդիմախոսներ ենք: Ամեն մարդ ունի իր […]
11:36 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նշանակությունը կարևորելով, ընդգծեց` արտաքին քաղաքականությունը պետք է ներքին քաղաքականության շարունակությունը լինի: Կոնջորյանի խոսքով` ժողովրդավարությունը պետք է դառնա նաև արտաքին քաղաքական` դիվանագիտության հարթակում մեր հաղթաթուղթը: Պատգամավորն ընդգծեց՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված […]
10:26 16.01.2019
ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված […]
01:00 16.01.2019
Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ ինչպես ՀՀՇ-ն 1990-ականներին մասնատվեց, այդպես էլ կլինի հիմա. «Ես ակնկալում եմ, որ նման բան կլինի, որովհետև գաղափարախոսություն առայժմ չկա: Իշխանությունը այսօր շատ է բոլորի մեջ նստած: Փոխնախագահի պաշտոնը պիտի ընտրվի բաց մրցակցության պայմաններում. կարելի է ամեն խմբակցությունից մեկին ընտրել: Նիկոլ Փաշինյանը […]
00:46 16.01.2019
Չինաստանի պետական CGTN ալիքի Youtube-ի էջում Լուսնի վրա կատարված կենսաբանական առաջին փորձարկման մասին պատմող տեսանյութ է հրապարակվել: Գիտական փորձարկման համար գիտնականները երկրի արբանյակի վրա են տեղափոխել բամբակի սերմեր, որոնք որոշ ժամանակ անց ծիլ են տվել: Հաղորդվում է, որ փորձարկման նմուշները Լուսին տեղափոխվել են չինական «Chang’e 4» տիեզերական սարքի միջոցով: Փորձարկման համար Լուսին են տարվել նաև […]
00:20 16.01.2019
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին ցուցանիշները: Արսեն Թորոսյանը նշել է, որ իրավիճակը կայունանում է և հիվանդացության անկում է նկատվում: Այս պահին դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով երեխաների բացակայությունը ամբողջ հանրապետությունում 2.4% է կազմում: Սուր շնչառական վարակներով շտապօգնության կանչերի իջեցում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 15.01.2019
Այսօր լուսաբացին Գավառում քամին քշել է տանիքներ, կոտրել շենքերի, ավտոմեքենաների ապակիներ, ծառեր, հենասյուներ: Այդ ամենը տեղի է ունեցել Գավառի միայն մեկ թաղում: Քամու արագությունն այդ պահին եղել է 8-10 մ/վրկ: Վթարված բազմաբնակարան շենքերի բնակիչները մտահոգված են. ինչպե՞ս անցկացնել ձմեռն՝ առանց տանիքի ու պատուհանների: Մանրամասները՝ տեսանյութում։
20:22 15.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատավարությունն այսօր կրկին ընդմիջվել է: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, իսկ նախաքննական մարմինը միջնորդել էր կալանքը երկարաձգել ևս երկու ամսով, դատարանը […]
19:32 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր քաղաքապետարանի շենքի մոտ են հավաքվել բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն ասում են, որ շուկաներում վարձավճարները բարձր են և իրենք ընտանիք պահելու խնդիր ունեն: […]
19:08 15.01.2019
Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 […]
19:02 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի […]
18:21 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի դահլիճն էլ է որոշակի նմանվել քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, անկարգ ու կանոն: Վարդանյանը հավելել է, որ կանոնակարգը չի պահվում ոչ միայն նիստի մեկնարկի ժամի հարցում, այլև հարցուպատասխանի, ելույթների ժամանակ: «Լույս» խմբակցության անդամի այս ելույթից հետո նույն […]
17:36 15.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին փոխարինող Թեհմինա Վարդանյանն այսօր նիստի ժամանակ ամբիոնին է մոտեցել ոչ թե օրակարգային հարցից, այլ հենց օրակարգից խոսելու նպատակով: «Այս գումարման ավագանիում առաջին նիստն է, որին որպես ավագանի մասնակցում եմ, չնայած դահլիճում եղել եմ որպես փորձագետ և առցանց հետևել եմ բոլոր նիստերին: Ցավով պետք է արձանագրեմ, որ դահլիճն էլ […]
17:22 15.01.2019
Անցած օրերին իսրայելական կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցները: Արաբական մամուլը հաղորդում է, որ մոտ 10 հրթիռ է ընկել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում. Սիրիայի հակաօդային պաշտպանական խարիսխները հակադարձել են ռմբակոծությանը։ Ըստ նախնական տվյալների՝ իսրայելական կործանիչների թիրախը եղել է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի զինապահեստ: Նույն օրերին հանգիստ չի եղել վիճակը նաև Քեսաբում: […]
16:26 15.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք լեգիտիմ խորհրդարան էլի ունեցել ենք. դա 1990թ. Գերագույն խորհուրդն էր: Ես մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել, կարող եմ ասել, որ հընթացս մտանք քաղաքականություն, որովհետև դպրոց չէինք անցել: Շեշտադրումը հստակ էր, թե ինչ է մեզանից պահանջում […]
16:02 15.01.2019
SHANTNEWS.am-մ արդեն հայտնել է, որ այսօր կայացել է Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը, որն արտահերթ էր: Իսկ քաղաքապետարանի շենքի մոտ այսօր հավաքվել են բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն […]
15:57 15.01.2019
«Մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, և կարողանային այդ առումով իրենք որոշակի փոխզիջումների հանգեին: Բայց քանի որ այդպես տեղի չի ունեցել, ապա մեր խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում. ընտրելու ենք այն ընդդիմությանը, ում ՀՀ քաղաքացին ավելի շատ մանդատ է տվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]